User Tag List

Էջ 95 686-ից ԱռաջինԱռաջին ... 4585919293949596979899105145195595 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,411 համարից մինչև 1,425 համարի արդյունքները՝ ընդհանուր 10284 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #1411
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Վեսթում գարեջուր էինք խմում, զրուցում, Փինկ Ֆլոյդ լսում..
    -Արթ, լսել եմ էս կողքը լավ կոկտեյլներ են տալիս, լավ անուններով՝ կոկաին, հերոին..
    -Որտե՞ղ:
    -Էն, որ ակումբում վատ բաներ էին գրում էդ տեղի մսաին:
    -Բա գնանք, ի՞նչ ենք ստեղ նստել:
    -Մեր հաշիվը, խնդրում եմ:
    Մտա՜նք.. Էլեկտրոնային բարձր երաժշտություն, պարող աղջիկներ, արտասովոր լուսավորություն՝ փոփոխվող, բայց աննկատելի փոփոխվող: Տեղավորվեցինք սեղաններից մեկի մոտ.
    -Բարև Ձեզ, ի՞նչ կանկանաք:
    -Բարև Ձեզ, կոկաին ունե՞ք:
    -Ի՞նչ
    -Կոկաին կամ, հերոին:
    -Չէ, նման բաներ չունենք
    -Ես գիտեմ, որ չունեք, բայց ես կոկտեյլ նկատի ունեի, ոչ թե թմրանյութ:
    -Միևնույնն է, չունենք:
    -Ի՞նչ կառաջարկեք:
    -Առաջարկում եմ նստել բառի մոտ:
    Տեղափոխվեցինք: Բառմենը բավականին հետաքրքիր աղջիկ էր: Կոկտեյլ պատրաստեց մեզ համար, անունը չեմ հիշում, մենակ հիշում եմ, որ այրվում էր: Խմեցինք:
    -Հը՞, ո՞նց եք
    -Եսի՞մ: Մեզ մեկական շիշ գարեջուր:
    Գարեջուրն էլ խմեցինք:
    -Ուրիշ ի՞նչ հետաքրքիր կոկտեյլ կառաջարկես,-արդեն հոգնակիով չենք խոսում, արդեն հասցրել ենք ծանոթանալ, զրուցել. կամ էլ կոկտեյլն էր շատ թունդ
    Էլի մի հետաքրքիր կոկտեյլ պատրաստեց: Խմենցինք, շնչեցինք. դե էդ կոկտեյլի ձևն էր այդպես:
    -Հը՞, բան ասե՞ց,-հարցնում ա բարմենը:
    -Եսի՞մ Մեկական շիշ գարեջուր:
    Գարեջրիս բաժակն եմ լցնում, հանկարծ նկատեցի, որ պարող աղջիկներից մեկը հանվում է: Դադարեցրի գարեջուր լցնելս ու շրջվեցի նայելու: Աջ ձեռքիս մոտ հաճելի սառնություն զգացի Շրջվեցի.. գարեջուրը փրփրում էր, բարմենն էլ անձեռոցիկներ է լցնում սեղանին. փաստորեն շիշը սեղանին դնելու փոխարեն թարս հագցրել էի բակալի մեջ Ի՞նչ խոսք, լավ էր պարում. արժեր գարեջրի ֆանտան սարքել. ծիծեռնակ մակնիշի ատլասե ճերմակ ներքնազգեստը փայլփլում էր ուլտրամանուշակագույն լույսերի ներքո, լուսավորում կիսախավարը: Դիմում եմ բարմենին.
    -Ձեր հաճախորդները մի՞շտ են իրենց այսպես դրսևորում:
    -Եթե քեզ խանգարում ա..
    -Իհարկե չի խանգարում:
    -
    ----------
    -Արթ, ինչ որ շատ ենք ծիծաղում, զգում ե՞ս:
    Բարմենը մեջ ա ընկնում.
    -Բացել ա Կոկտեյլներն են
    ----------
    Էլի ճերմակ ծիծեռնակը սկսում ա սավառնել խավարում:
    -Արթ, էս ի՞նչ ա ուզում:
    -Չգիտեմ, անվճար ստրիպտիզ ա պարում: Մուտքի համար չենք վճարել, չէ՞:
    -Չէ Բայց լավ ա պարում:
    -Հա, կարելի ա իրան տեղյակ պահել այդ մասին
    Մոտենում եմ.
    -Հայ ե՞ս:
    -Նո:
    -, լավ ես պարում:
    -Մերսի
    -----------
    Սուրոն զանգում ա Երոյին.
    -Եր, արի, արդեն երկու ժամ ա ստեղ ենք, որից մի ժամ հիսուն րոպեն ծիծաղում ենք
    -Մի պայմանով, որ հետո միասին գանք մեր տուն:
    -Առավոտ հերթապահ եմ:
    -Չի խանգարում:
    -Արի:
    Երոն էլ եկավ, ինքն էլ շնչեց կոկտեյլը
    Լավ ժամանակ անցկացրինք: Մտանք էլի վեսթ, ծանոթներ, կենացներ, դուրս եկանք, կուրտկես չկա, կողքն եմ թողել, մտանք, կռիվ, վերցրինք, դուրս եկանք, էլի կռիվ.... մի խոսքով՝ լավ էր, շատ լավ էր
    Ասածս ինչ ա. ժող, մի նայեք, թե կողքից ով ինչ ա ասում, արեք այն, ինչը ձեզ ա դուր գալիս: Եթե ինչ-որ մի տեղի մասին վատ «սլուխներ» կան, դա դեռ չի նշանակում, որ դրանց պատճառով պետք ա չգնալ էդ տեղը, չնայած որ ցանկություն կա գնալու, հետքրքրում ա: Ասեմ, որ աղջիկներն ավելի շատ էին: Ասեմ, որ Վեսթում անհամեմատ ավելի շատ «տղա» կար երեկ, քան էդտեղ: Չնայած Վեսթն էլ վատը չի, նույնիսկ երեկ վատը չէր. կողքի սեղանից մեկը եկավ, բռունցքը պարզեց վեր.
    -Պայքար, պայքար մինչև վերջ: Ես էդ խշշշ.. դաշնակների խշշ.. խշշ..խշշշշշշշ...
    Շատ ավելի հետաքրքիր դրվագների մասին չեմ գրում, Սուրոն ավելի լավ կգրի, եթե գրի: Սո՞ւր
    Վերջին խմբագրող՝ Kuk: 17.10.2009, 15:57:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (17.10.2009), Ambrosine (17.10.2009), Chilly (18.10.2009), Chuk (17.10.2009), cold skin (19.10.2009), Kita (17.10.2009), Norton (17.10.2009), Ungrateful (17.10.2009), Աբելյան (18.10.2009), Մարկիզ (18.10.2009), Սլիմ (19.10.2009)

  3. #1412
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զզվելի Պատ. Անկապ օրագիր - 3

    Հույս ունեի, որ անցած-գնացած դեպքը սիրտս կկոփի ու ավելի կպնդացնի: Էն էլ դրանից հետո առաջացած մեծ դատարկությունը ստիպում ա... Դատարկությունը կլանում ա... Սրտումս սև խոռոչ ա հայտնվել, որ ամեն պատահածը ուզում ա քաշի: Իսկ ես հանգիստ եմ ուզում... Գոնե մի ամսով: Ուզում եմ գոնե մի ամսով վերադառնամ 1-2 տարի առաջվա վիճակիս, երբ որ սերը ինձնից էնքան հեռու էր, ինչքան ծանրամարտիկը ֆուտբոլից: Ուզում եմ գոնե մի ամիս մոռանամ, որ աշխարհում էդ կարգի զիբիլ կա: Ինձ հանգիստ թող(եք): Ուզում եմ մի ամիս կիսալիաթոք ապրեմ, շնչեմ, դաս անեմ, ուրախանամ, տխրեմ (ուրիշ պատճառներով): Ու մի ամիս հետո թող դատարկությունը զգացնել տա, ու ես նորից փորձեմ: Իսկ էս մի ամիսը ամեն ինչ անելու եմ, որ էդ զզվելի երևույթը ինձնից հեռու մնա:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.10.2009), Kuk (18.10.2009)

  5. #1413
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Երբեք չէի մտածի որ որևէ մեկի հետ հանդիպումն այդքան հույզեր կարող է առաջացնել իմ մեջ…
    Երթուղային ենք բարձրանում ծնողներիս հետ, կանգնած եմ, շրջվեցի՝ տեսնեմ մի տարեց կին ուշադիր ինձ է նայում կիսաժպիտով: Միանգամից չճանաչեցի: Բայց ժպիտն ինչ-որ վաղուց անցած, բայց հոգու խորքում մնացած քնքշություն ու գորով էր հիշեցնում: Մի քիչ էլ նայեցի, կինն ավելի համարձակ ժպտաց՝ երևի ավելի համոզվելով, որ ես իր իմացած Արսենն եմ: Փոքրիկ վեց տարեկան տղան, որն առաջին անգամ մտավ լուսավոր անծանոթ սենյակը՝ մի քիչ վախվորած, քանի որ իր համար անծանոթ, բայց հետաքրքիր աշխարհ էր մտնում: Ու այդ աշխարհում նրան դիմավորեցին այդ ժպիտով: Նույնիսկ խիստ հայացքի (իսկ այդ հայացքին բոլորս էլ հանդիպում էինք) մեջ միշտ թափանցում էր սերն ու մտահոգվածությունը մեզ համար: Առաջին անգամ հարազատ լեզվի հետ ծանոթացնողը՝ նա, 1990 թվականին, երբ դեռ խորհրդային կարգեր էին, նախքան դասը սկսելը կանգնեցնում էր մեզ, երկրորդ դասարանի աշակերտներիս, և արտասանել տալիս «Հայր մէրը» գրաբարով…
    Միշտ գեղեցիկ գլուխը բարձր պահած, ժպտացող, բայց չլկստվացնող, ոչ մեկին չանտեսող: Հիշում եմ՝ մի անգամ երգի դասի ժամանակ, որը դպրոցի դահլիճում էր անցնում, տղաներից մեկի հետ իրար բրդբրդեցինք, ես բեմից ընկա, գլուխս խփեցի աթոռի ծայրին, սկսեց արյուն գալ: Երգի ուսուցչուհին, երիտասարդ աղջիկ, խեղճն այնքան էր իրեն կորցրել, որ արյունը կտրելու համար բռնեց գլուխս սեղմեց կրծքին և միանգամից կեղտոտեց թափ-թազա ճերմակ բլուզը, որ առաջին անգամ էինք տեսնում իր վրա և որն այնքան սազում էր իրեն: Իսկ նա՝ առաջին ուսուցիչս, մայրենի լեզվի ուսուցիչ դասվար ընկեր Մանուկյանը, երբ իմացավ, միանգամից դիմեց ընկերուհուն՝ մեկ այլ դասվարի, որը մեզ իր մեքենայով հասցրեց Հանրապետական հիվանդանոց, կար դրեցին, հետո բերեց ինձ տուն, շատ զգուշորեն ներկայացրեց դեպքը մորս և տատիկիս, որպեսզի չվախենան…

    Մեծացել էր, մազերը ճերմակել, նիհարել, տեսքն ավելի տանջված էր, բայց ժպիտը… ինչպե՞ս են կարողանում մարդիկ այդպիսի բարությունն անցկացնել տասնամյակներով և չկորցնել այն: Երևի՝ սրտի մեծությունից է:

    Վերջապես ճանաչեցի, ես էլ ժպտացի, անասելի ուրախացա, խոսեցինք. ընկեր Մանուկյանս աշխատում է նախադպրոցական տարիքի երեխաների հետ, խնամում ծեր հորն ու մորը: Պատկերանում եմ՝ քանի երեխայի մանկություն է լուսավորվում, քանիսի հոգում սերմվում են մեծագույն արժեքներ, քանիսն են խուսափում կյանքի դառնությունը շուտ համտեսելուց:
    Մի քանի կանգառ, ընդամենը 4-5 րոպե, բայց երթուղայինից իջնելիս կարծես մի ուրիշ լուսավոր աշխարհից վերադառնալիս լինեի (երևի դրա անունը մանկությո՞ւն է):

    Աստված Ձեզ պահապան, ընկե՛ր Մանուկյան
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  6. Գրառմանը 31 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.10.2009), Annushka (19.10.2009), Chilly (19.10.2009), Chuk (18.10.2009), cold skin (19.10.2009), Enigmatic (20.10.2009), Enipra (18.10.2009), Kita (18.10.2009), matlev (18.10.2009), murmushka (18.10.2009), Norton (18.10.2009), Ribelle (18.10.2009), Sona_Yar (20.10.2009), Ungrateful (18.10.2009), unknown (21.10.2009), Yellow Raven (22.10.2009), Yevuk (19.10.2009), Աբելյան (18.10.2009), Դեկադա (20.10.2009), Երկնային (18.10.2009), Հայկօ (18.10.2009), Ձայնալար (19.10.2009), Մանուլ (24.10.2009), Մարկիզ (18.10.2009), Ներսես_AM (18.10.2009), Ուլուանա (18.10.2009), Սլիմ (19.10.2009), Վիշապ (18.10.2009), Քամի (18.10.2009), Ֆոտոն (18.10.2009), Ֆրեյա (20.10.2009)

  7. #1414
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ամենայն հավանականությամբ 5 օր, ու պապա եմ
    Դէ իմ պապա դառնալը դեռ մի կողմ, քանի՞ հոգի են հոպար ու հորքուր դառնում: Չէ, խոսքը հարազատ հոպարների ու հորքուրների մասին չի, խոսքը իմ ընկերների մասին է, որոնք լիիրավ հոպար ու հորքուր են դառնում: Սենց որ մոտավոր հաշվում եմ, թվերում խառնվում եմ: Դէ մորքուր ու քեռիներն էլ զուգահեռ էլի, չնշեմ:

    Զարմանալի փաստ: Երեխու համար առաջին շորերը հենց ընկերներս են գնել
    Ոչ ես, ոչ մայրը, ոչ տատիկներն ու պապիկը: Հենց ընկերները: Դեռ շաատ ավելի շուտ, քան մենք կսկսեինք էդ ուղությամբ մտածել: Կեսն էլ ակումբցի են ու կարդում են: Դէ անուն առ անուն չեմ նշում: Հարգելի ապագա հորեղբայրներ ու հորքուրներ, քեռիներ ու մորքուրներ պատրաստվեք լվացքի: Ծնունդ ենք նշելու շուտով:
    Ժամանակը գնաց:
    էսպես չի մնա

  8. Գրառմանը 40 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (20.10.2009), Ambrosine (18.10.2009), Annushka (19.10.2009), Ariadna (20.10.2009), ars83 (18.10.2009), Cassiopeia (19.10.2009), Chilly (21.10.2009), Chuk (18.10.2009), cold skin (19.10.2009), Dayana (18.10.2009), Empty`Tears (19.10.2009), Enigmatic (18.10.2009), Kita (19.10.2009), Kuk (18.10.2009), Philosopher (20.10.2009), Ribelle (18.10.2009), Ungrateful (18.10.2009), unknown (21.10.2009), Yeghoyan (19.10.2009), Yevuk (19.10.2009), Աբելյան (18.10.2009), Աթեիստ (18.10.2009), Արշակ (19.10.2009), Դեկադա (20.10.2009), Երկնային (18.10.2009), Երվանդ (19.10.2009), Լեո (20.10.2009), Լուսաբեր (14.04.2010), ԿԳԴ (20.10.2009), Հայկօ (18.10.2009), Ձայնալար (19.10.2009), Մանուլ (24.10.2009), Մարկիզ (18.10.2009), Ուլուանա (18.10.2009), Ռուֆուս (18.10.2009), Սլիմ (19.10.2009), Վիշապ (18.10.2009), Քամի (18.10.2009), Ֆոտոն (18.10.2009), Ֆրեյա (20.10.2009)

  9. #1415
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Այսօր օրը ինձ համար դաժան սկսկվեց, իսկ դաժանությունը կայանում էր արթնանալու մեջ, հչեց ամենօրյա երգը, որ ինձ արթնացնումա ու ես սկսվեցի տանջվել...Այսօր նենց էի ուզում քնեեել, ուզում էի չլսել այդ ձայնը ու տաք-տաք քնել:Սակայն, վրա հասավ "պատասխանատվության զգացում " կոչեցյալը ու սկսեց երկխոսել ինձ հետ. <<Չէ? որ աշխատանքի ես, ինչպես կարելի է>> ու էդպես էլի լիքը բաներ ու ես ինձ մի կերպ ստիպելով վեր կացա ու հասա աշխատանքի:.Հիմա էլ այդ նույն զգացումը կստիպի անցնել և աշխատել, իսկ ես նենց եմ ուզում գոնե այսօր լինել ծույլ....

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (20.10.2009)

  11. #1416
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մտածում եմ՝ վայթըմ ես երջանիկ մարդ եմ։ Նայում եմ հետ ու հասկանում եմ, որ ես երջանիկ եմ... երջանիկ եմ բոլոր երջանիկ պահերով, երբ ոչինչից չեմ վախենում, թեթև եմ ու ազատ ու ուրախանում եմ մինչև վերջին չակրաս , ինձ շրջապատող մարդկանցով եմ եռջանիկ, թեև մեկ–մեկ ինձ մոռանում են, կամ իրանց գործերով են ընկնում, մեկա սիրում եմ, բոլորին, ամեն մեկին, հատիկ–հատիկ սիրում եմ...
    Հա, հետո շատ էլ որ կարելի ա ասել ոչինչ չունեմ, все мое при мне, սաղ ինչ ունեմ՝ սրտիս ու ուղեղիս մեջ ա. սրտիս մեջ՝ ընկերներս ու սիրելի մարդիկ, ուղեղիս մեջ՝ ես ու իմ մտքերը։
    Ու ջանդամ, որ երբեմն ինձնից ավելին են սպասում ու պահանջում, քան կարող եմ տալ, կամ ուզում եմ տալ, ու ոչինչ, որ երբեմն չեմ արդարացնում սպասումները, ոչինչ, որ երբեմն հիասթափեցնում եմ...
    Վատը, չարը անցնում–գնում ա, ժամանակի անվերջության մեջ տարրալուծվում ու կորում, մնում ա միայն լուսավորը

    Շնչում ե՜մ
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  12. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (21.10.2009), Nadine (20.10.2009), Ribelle (20.10.2009), snow (20.10.2009), Ungrateful (20.10.2009), unknown (21.10.2009), Yeghoyan (20.10.2009), Արևհատիկ (24.10.2009), Դատարկություն (20.10.2009), Երկնային (20.10.2009), Ձայնալար (20.10.2009), Մանուլ (24.10.2009), Ուլուանա (20.10.2009), Ռուֆուս (20.10.2009)

  13. #1417
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ես - դու, դու - ես, ես - ես, դու - դու… դու - բի - դուբի - դուբի - դու

    Anyone who says sunshine brings happiness has never danced in the rain…

    Ուզում եմ անձրև գա… նե՜նց եմ ուզում, ու սենց դեռ չլավացած վազեմ դուրս անձրևս բռնեմ…

    If I were rain and rain were me
    We'd make an awkward company.
    I'd make rain rise and never fall,
    And no one would get wet at all
    Excepting rain itself would get
    A most absorbing kind of wet.
    I don't expect rain will agree
    That I be rain and it be me…


    Խելագարվե՜ք, ցնդե՜ք, վայելե՜ք…
    Ուզու՞մ ես խելագարվել, հենց հիմա սկսի…

    Հ.Գ. հա գիժ եմ, հա էլ գիժ եմ եղել, շատ էլ լավ ա…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (21.10.2009), Legolas (21.10.2009), matlev (21.10.2009), Norton (20.10.2009), snow (20.10.2009), Ungrateful (20.10.2009), unknown (21.10.2009), Մանուլ (24.10.2009), Ռուֆուս (20.10.2009), Ֆրեյա (22.10.2009)

  15. #1418
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ռեստորանի ինտերիեր դիզայնի համար հին Գյումրիի նկարներ են հարկավոր, ինտերնետում ահագին նկարներ գտանք, բայց նկարների տերերը թույլ չտվեցին դրանք օգտագործել ու որոշեցինք ինքներս նկարել: Այսօր լուսանկարիչը՝ Արմենն ու ես հեծանիվներով զբոսնեցինք Գյումրիում, որպեսզի հին թաղամասերը նկարեինք: Գիտե՞ք այնքան տարօրինակ է, երբ տասնյակ տարիներ ապրում ես նույն քաղաքում, ամեն օր անցնում ես նույն փողոցներով, տեսնում ես նույն տներն ու շենքերը, բայց չես նկատում ու գնահատում դրանց գեղեցկությունը...

    Արմենը ինձ հատ առ հատ ցույց էր տալիս յուրաքանչյուր շինության մանր մունր դետալները, որոնցից ամեն մեկը յուրահատուկ համ ու հոտ էր տալիս էդ շինությանը... Մեկի դարպասի վերևը կառուցման տարեթիվն էր նշած (1891), մյուսի պարսպի վրա խոտ էր աճել, երրորդի փայտե դարպասներից էր հնության հոտ փչում, չորրորդ տան կիսաբաց դռնից երևում էին հին ու փոշոտ կարասներ, մյուսի փեղկերն էին հետաքրիր, մեկ ուրիշի պատուհանների շուրջը գեղեցիկ զարդանախշեր կային...

    Իմ մոտ էն տպավորությունն էր, թե մինչև հիմա կույրի պես եմ ապրել ու նոր աչքերս բացվեցին... Ոնց կարող էի այսքան տարի էդ գեղեցկությունը չնկատեի....

    Գորկու այգու մոտ մի շենք կա, որի բակում ժամանակին նկարահանվել է «Մեր Մանկության Տանգոն» ֆիլմը (որպես Գյումրեցի պաշտում եմ ֆիլմը, ամեն անգամ դիտելիս հուզվում եմ ), մտանք բակը, կիսավեր, ամայի, քարուքանդ, իսկ 25 տարի առաջ նույն աստիճանների վրայով վազել է Գալյա Նովենցը.... Տխուր էր մի խոսքով...

    16-րդ փողոցի վրա մի կամար կա, քանի անգամ եմ անցել դրա կողքով ու չեմ էլ ուզեցել իմանալ, թե դրա մյուս կողմում ինչ կա... Երբ մտանք, ինձ թված հայտնվել ենք 19-րդ դարում, տների բակում կամարներ էին, դռները երևի մի հարյուր տարի չէին փոխել, նկուղների երկաթի պատուհաններից տասնամյակների հոտ էր գալիս: Եթե պարանից կախված լվացած տակդիրները չլինեին, իրոք կմտածեի, թե մի դար հետ ենք գնացել

    Մի խոսքով, այսօր տեսա հին Գյումրին, Պոլոզ Մուկուչի Գյումրին, Ձիթողցոնց Գյումրին
    I may be paranoid but no android!

  16. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (06.11.2009), ars83 (24.10.2009), Chilly (21.10.2009), cold skin (21.10.2009), Enigmatic (20.10.2009), murmushka (21.10.2009), snow (20.10.2009), Sona_Yar (20.10.2009), Ungrateful (20.10.2009), Արշակ (21.10.2009), Երկնային (20.10.2009), Ձայնալար (21.10.2009), Շինարար (20.10.2009), Ուլուանա (21.10.2009), Քամի (20.10.2009), Ֆոտոն (20.10.2009)

  17. #1419
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Սկզբում ուզում էի սա Վանաձորցուն որպես նամակ ուղարկեի, բայց երևի ավելի լավ է էստեղ դնեմ:

    Մեր Մանկության Տանգոն

    Ինձ միշտ հետաքրքրել է, արդյո՞ք ոչ գյումրեցիները նույն ձևով են ընկալում այս ֆիլմը, ոնց որ գյումրեցիները:

    Օրինակ ես էդքան շատ ֆիլմից չեմ հուզվում (չնայած ֆիլմն էլ է բավականին հուզիչ), որքան նոստալգիայից, հին Գյումրիի նոստալգիայից, որը նույնիսկ չեմ էլ տեսել.... Ու ամեն անգամ ֆիլմը դիտելիս, երբ ծանոթ վայրեր եմ տեսնում, մանկությունս եմ հիշում...

    Օրինակ, երբ Գալյա Նովենցը երեխաների հետ այգու աստիճաններով ներքև է իջնում, հիշում եմ ինձ փոքրիկ երեխա՝ այդ նույն աստիճանների վրա վազվզելիս (իսկ էդ աստիճանները այլևս չկան, մեր «քաղաքապետը» դրանց վրա ռեստորան է կառուցել ) ու էլի լիքը դրա պես փոքրիկ մանկական հուշեր, թանկագին հուշեր...

    Գյումրիում շատ ֆիլմեր են նկարահանվել, բայց ոչ մեկը իմ մոտ նման նոստալգիա չի առաջացնում, ոնց որ «Մեր Մանկության Տանգոն» դիտելիս:

    Դե իսկ ֆիլմի հումորի մասին ավելի լավ է լռեմ...
    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (06.11.2009), Chilly (21.10.2009), Lexsa (21.10.2009), Second Chance (21.10.2009), Արծիվ (21.10.2009), Շինարար (20.10.2009)

  19. #1420
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    «Մեր մանկության տանգոն» այնքան հայերեն ֆիլմ է, որ անկախ իր վայրից ու բարբառից՝ բոլոր հայերի սրտից է ելնում: Մենք մեր ընտանիքով ամեն անգամ, երբ այդ ֆիլմը ցուցադրում են, նորից ենք նայում, չնայած գիտենք, թե ինչ է լինելու, բայց սա այն ֆիլմը չի, որ վերջին սպասես… Հատկապես սիրում եմ զրույցները: Այսօր «Սպանված աղավնին» էի նայում, ու Նազելիի կերպարը հարցնում է Տիգրանի կերպարին. «Դու սիրու՞մ ես ինձ», բայց չէ՞ որ, եթե հարցներ «Դու ինձ սիրու՞մ ես» շատ ավելի կյանքից կլիներ, իսկ Տանգոյում նման թեթև հարցերի վրա իրենց կյանքը չեն էլ վատնում, ավելի կենսական խնդիրներ կան, ի վերջո կամոդի հարցը պետք է լուծել, լույսը պետք չի անտեղի վառել, հեռացած ամուսնուն պետք է խանդեցնել, ո՞րն ասեմ, գրականության մեջ «Աշնան արևը», կինոյում «Մեր մանկության տանգոն»՝ բովանդակությամբ այդքան տարբեր, բայց իրար հետ այդքան նույնական իրենց իրական լինելով: Շնորհակալություն Ռուֆուս ջան, որ հիշեցրեցիր մեր մանկության տանգոն
    Հ. Գ. Բոլորին խուրհուրդ եմ տալիս դիտել, թե չէ Հոլիվուդս գիտեր

  20. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (06.11.2009), Chilly (21.10.2009), cold skin (21.10.2009), Lexsa (21.10.2009), Nadine (21.10.2009), Second Chance (21.10.2009), snow (21.10.2009), Sona_Yar (21.10.2009), Արծիվ (21.10.2009), Ռուֆուս (20.10.2009), Ֆրեյա (22.10.2009)

  21. #1421
    Papa Noel Lexsa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.09.2009
    Գրառումներ
    72
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ավանակը մարդու ամենալավ ընկերն է: Ավանակը և մարդը այնքան լավ ընկերներ են որ շատ բանում իրար նման են
    Իսկ եթե մարդ ինչ որ բան է սկսոմ անել ավանակից չի տարբերվում, իսկ եթե ոչինչ չի անում ապա իսկ և իսկ ավանակ է: Իսկ երբ սկսում է կռիվ անել ապա ավանակի կրկնակի մարմնացում
    Քեֆ կանի ու էլի ավանակին կնմանվի
    Մտածում է տղայիս դպրոց կտամ թող սովորի, իսկ այնտեղ նրան ավանակ են կանչում, ինքը սովորել հասցրել է, գիտությամբ հետաքրքրվում է, բայց ինչ որ գործ անելիս…ավանակը ավելի լավ կանի
    Այսպես էլ կայնքը գնում է կամ մեզ ենք մեղադրում կամ ավանակին ենք հիշում…
    Quidguid luce fuit, tenebris agit

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (21.10.2009)

  23. #1422
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Յուրահատուկ հարգանքով եմ վերաբերվում ը տառին- ընտանիք, ընկեր.... ը-ն միացնող է... ու կապ չունի` ընկեր կարա լինի անգամ... շունը և ընտանիքդ...փողոցը:Հարգեցի ը-ին
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 21.10.2009, 14:24:

  24. #1423
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Չուկը էնքան խոչընդոտեց մուտքս էս թեմա, որ մոռացա, թե ինչ պետքա գրեի Լիլի ասած՝ մուսայաթափ եղա անագորույն անձնավորությունների կողմից Բա սա կյանք ա՞: Ինչևէ, մեկա եկել եմ, մեկա գրելու եմ, թեկուզ սենց անկապ բաներ, դա չի կարևորը, թե ինչ ես գրում, հաճախ կարևոր ա, որ ընդդիմանում ես, ընդվզում ես, ընդչգիտեմինչ ես անում ու հասնում ես քո ուզածին: Ուզած, ուզել, ուզել, ուզա՞ծ, հը՞, հա, հիշեցի, Չուկ, մի պահ հիշեցի, դե գնա ցխկվի Էս քանի օրը գլխիս մեջ անկապ մտքեր են սավառնում. էսօր մտքովս անցավ, որ կարելի ա Երոյին էս քանի օրը տանել լևի Հա ի՞նչ կլնի որ: Բայց դե Երոն քթի մազ խասիաթ ունի, մինչև էդ աղջկա բնավորությունը, խոսալը, շարժուձևը, լիֆի գույնը, ցեպի պռոբը դուրը չգա, հետը մի հատ.... դուռակ չի խաղա... հանվելու վրա: Սենց է՞լ անհետաքրքիր մարդ կլինի: Պահ, չես ուզում, մի ուզի, ես էլ Կետիկավոր Հայկոին կտանեմ Էսօր էլ դուրս էի եկել զբոսանքի, դեմովս երկու հատ կանացիություն էին քայլում, նկատեցի աջ կողմինի մեջքի տատուիռովկեն, որ դանդա՜ղ իջնում էր ներքև: Մոտեցա ասի.
    -Տուտուզիդ տատուն վերջն ա:
    -Չէ, վերջը չի, վերջը չի երևում. ներքևն ա:
    Այ քեզ... տատո՜ւ
    Լավ, ամոթ ա, լրբերի թեման փակենք, անցնենք ներմոլորակային զարգացումներին. ասում են՝ տարվա նախավերջին ամսվա նախավերջին շաբաթվա վերջից վեցերորդ օրը Մոզամբիկում ինչ որ տոն ա, էդ օրը խնջույք են կազմակերպում ու սոխառածով, կանաչ լոբով ճաշ են ուտում: Ասում եմ՝ չգնա՞նք կասկադի երկրորդ հարկի՝ վերևից չորրորդ աստիճանի վրա տեղ պահենք մի շաբաթ շուտ, որ զբաղված չլինի, բանկեքով ճաշերը դնենք թևներիս տակ ու սլանանք կասկադԵս հետս մի հատ կիլանոց բանկով լոբի կբերեմ, չորս հատ թթու գազար, մի հատ էլ կտրած պոմիդոր, ասել է թե՝ լոլիկ:
    Էս գրածիցս ծխելուս ախորժակն էլ փախավ Ո՜ւֆ (c); Վեսթի պիվա եմ ուզում, էն բակալով, որ չափերն ինձ շատ համապատասխան ա Ցկա՜, ուրդուց ըլնի, Վեսթը արդեն փակ ա: Փոխանակ12-ից հետո ստրիպտիզ շոու սկսեն, փակում են: Ամեն ինչ պետքա սովորացնես:
    Էս բանտում էս ի՞նչ ա կատարվում Լիլոն, Չուկը, Երոն ինչ որ տարբեր կենդանիների զբոռնիկ են արել, ու քննարկում են, թե որին որի հետ զույգեն, ու էս ամեն ինչին գեղարվեստորեն համադրում են բիլիարդի շառի հումք, քարահունջի ծակեր, հեծանիվի ակի կամեռ Ժող, էդ կամեռը մի հատ փչեք, մտցրեք ջրի մեջ, տեսեք եթե պղպջակներ չի լինում, ուրեմն նորմալ ա, եթե պղպջում ա, ուրեմն հետևանքներ ա լինելու, ավելի լավ ա՝ փոխարինեք պագրիշկով:
    Լավ գնացի, անկապ խոսում եմ արդեն: «Արդեն», ոնց որ սկզբում անկապ չէր էլի Բայց լուրջ բան ունեի գրելու Չուկ, Հարամչի մարդ դուրս եկար բայց: Մի անգամ էլ սենց բան անես, ակումբի հիմքերը խարխլելու եմ:
    Լավ, իսկականից գնացի, հենց հիշեմ, թե ինչ պետքա գրեի, ինչի համար էի եկել, էլի կգամ: Ու նշեմ, որ էս գրառումս շարունակելի չի, էլ սենց անկապություններ չեմ գրի:pardօn
    Եր, բայց դու մտածի էն ասածիս վրով: Լոբով ճաշը չէ, էն մյուսը
    Վերջին խմբագրող՝ Kuk: 22.10.2009, 01:35:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Երվանդ (22.10.2009)

  26. #1424
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    երեկ մի խախտում արի, ու երիտասարսդ ոստիկանը ինձ ցույց տվեց իր արագաչափ գործիքը, որով ֆիքսել էր որ մաքսիմում 60 կմ/ժ զոնայում քշել եմ 83 կմ/ժ: հետո վերցրեց իմ փասթաթղթերը ու առանձնացավ իր մեքենայում: վերադարձավ մի 5 րոպեից ու հայտենց, որ ինձ չի տվել ոչ մի դեմերինջ փոինթ, ու ֆիքսել է թիկետում, որ 60 կմ/ժ զոնայում քշել եմ 65 կմ/ժ ու տուգանքը ընդամենը $27.50;
    Իսկ հանգիստ կարող էլ տուգանել ավելի քան $250, ու օրինական ստանալ դրա տոկոսները:
    Չգիտեմ, խի՞ ինքը այդպես վարվեց: իրա աչքերում նույնիսկ կարդացի, որ սկի բան չէր ուզում գրեր, բայց ստիպված էր…
    իմ կողմից ասեմ, որ վաղուց վախտն էր ու տուգանվեի: Շատ արագ էի սկսել քշել: հիմա փուքսս որոշ ժամանակով գոնե իջավ

  27. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (06.11.2009), Kita (22.10.2009), Philosopher (23.10.2009)

  28. #1425
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Բավական լուրջ մտորումների մեջ եմ վերջերս. Կյանքը փոխելա իրա ռիթմը, արժեքներն են փոխել իրենց իմաստը, հաճույքնա արժեզրկվել.ինչ ա կատարվում... Ուզում եմ մի պահ կանգնի ակնթարթը ու հասկանամ, թե ուր եմ վազում, ուր եմ շտապում: Առավոտը բացվում է վազքով ու ավարտվում հոգանածությամբ:Գուցե ես ես եմ հասունանում ընդամենը... Չէ, ախր մարդկային հարաբերություններն էլ են դարձել մի տեսակ ձևական: մի պահ հիշեցի մութ ու ցուրտ տարիները,չնայած փոքր էի ու շատ բան չէի հասկանում, բայց էնքան լուսավոր են տպավորված... հավաքվում էինք, երգում ժամերով, զրուցում ու զվարճանում:Հասկանում եմ ամեն ինչ փոխվելա, բոլորն են շտապում ու զբախված, բայց հանդիպման ժամանակ էլ բոլորը խոսում են իրենց նոր ձեռքբերումներից ու պրոբլեմներից:Ջերմությունն ու Հոգևորը հետ են քայլում, բայց էտպես ուր ենք հասնելու, միթե տեխնիկան մարդ էակից առավելա.չգիտեմ, բայց ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան սխալա...
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  29. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (23.10.2009), Enigmatic (22.10.2009), Kuk (23.10.2009), Nadine (22.10.2009), snow (24.10.2009), Sona_Yar (23.10.2009), Ungrateful (22.10.2009), Երկնային (23.10.2009), Ձայնալար (22.10.2009), Ուլուանա (22.10.2009), Ռուֆուս (22.10.2009)

Էջ 95 686-ից ԱռաջինԱռաջին ... 4585919293949596979899105145195595 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •