User Tag List

Էջ 94 686-ից ԱռաջինԱռաջին ... 4484909192939495969798104144194594 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,396 համարից մինչև 1,410 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #1396
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.12.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    321
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դրսում անգութ քամին սուլում
    Իմ երազը առնում տանում

    Դրսում անգոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոութ քամին սուլում
    իմ երազը առնում տանում

    ...
    լավ չեղավ բայց որ տեսակոլոլակ բան ման են հանել ու դար21 քցել

    ոնց մի օրում ամեն ինչ փոխվեց՝ գլխիվար շուռ եկավ
    Պատահականություն, ես քո հերն եմ անիծել
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 06.10.2009, 22:32:

  2. #1397
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Էլի ինչ-որ բանի կարիք ա զգացվում, ու էլի չգիտեմ, թե կոնկրետ ինչի: Ու դատարկությունը լրացնում եմ ինչով պատահի: Ու կյանքը իրա հին հունով շարունակվում ա: Էհ, կարար ավելի վատ ըլներ:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (10.10.2009), Jarre (10.10.2009), unknown (10.10.2009)

  4. #1398
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Գաղտնի հանդիպումներ.
    Էսօր Ձայնալարին եմ հանդիպել.. պատահմամբ..
    Հետո Մունին եմ հանդիպել.. պատահմամբ..
    Հետո Ալիզին եմ հանդիպել.. պատահմամբ..
    CrusaderAM-ին եմ հանդիպել.. պատահմամբ..
    Փիլիսոփաին եմ հանդիպել.. պատահմամբ..
    Ասածս ինչ ա՝ կներեք, գաղտնի հանդիպումներից նեղացողներ, որ գլուխս չեմ թեքել՝ չտեսնելու տվել ու անցել: Բայց կարող եմ արդարանալ, կամ գոնե որպես մեղամցուցիչ հանգամանք նշել, որ նրանցից և ոչ մեկին ինչ որ տեղ չեմ հրավիրել՝ թեկուզ մի բաժակ սուրճ ըմպելու: Ներում եք, չէ՞:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Empty`Tears (11.10.2009), Ծով (12.10.2009)

  6. #1399
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    նենց հետաքրքիր ա, տեսնես վերևի գրառման հեղինակը ուրիշ նույնչափ սիրելի թեմա ունի?
    հետն էլ հետաքրքիր ա, թե քանի վայրկյանի կյանք կունենա էս գրառումը
    հա, մի անգամ էղել ա, որ ես էդ մարդուն տեսել եմ, չտեսնելու եմ տվել ու անցել եմ, կախաղան հանեք ինձ
    ինձ համար դա ավելի ընդունելի ա, քան դեմքին ժպտալ-հետևից խոսել տրադիցիան
    ինչ վերաբերվում ա գաղտնի հանդիպումներին, հիասթափեցնեմ, դա վաղուց ոչ մեկի չի հետաքրքրում (եթե երբևէ հետաքրքրել ա ընդհանրապես)

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գուգօ (11.10.2009), Ռուֆուս (12.10.2009)

  8. #1400
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Տեսնես ե՞րբ մարդիկ իսկապես սիրել կսովորեն. դեռ մենակ սերերին փոխել են սովորել… ու ամեն մեկը իրանց կյանքն ու սերն ա, արևն ու լուսինը, էլ չգիտեմ ինչը… լուռ սիրեք, առանց խոստումների, առանց դրան ի պատասխան որևէ բան պահանջելու… հրապարակավ սիրո արտահայտումները հազվադեպ են իրական լինում… իսկ մարդիկ էնքան շատ բան են սիրո հետ շփոթում, կամ էլ սիրո տեղ անցկացնում…

    Հ.Գ. չեմ սիրում «կիսովի» ու անհավատարիմ մարդկանց…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  9. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.10.2009), Chuk (11.10.2009), cold skin (12.10.2009), Legolas (11.10.2009), matlev (11.10.2009), Nadine (12.10.2009), No Broken Hearted Girl (13.10.2009), Norton (11.10.2009), Ungrateful (11.10.2009), unknown (14.10.2009), Yeghoyan (11.10.2009), Yevuk (16.10.2009), Ժունդիայի (03.05.2010), ԿԳԴ (16.10.2009), Շինարար (11.10.2009), Ուլուանա (11.10.2009), Ռուֆուս (12.10.2009)

  10. #1401
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,457
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Սիthելի Էthեբունի–Եthևանցիներ…
    Էսօր նշում են մի քուչի երկու հազար չգիտեմ քանի հարյուրերրորդ ամյակը, երևի հենց այս օրն են անհայտ շինարարական ջոկատի արիական ու առնական դիմագծերով բանվորները սկսել ուրարտական ամրոցի ֆունդամենտը փորել, իսկ հեզաճկուն ուրարտուհիները ընդմիջմանը նրանց մատուցել են ուրարտական դաշտավայրից բերված ու թարմ մզված խաղողի, դեղձի, «գոլդեն» մանկիշի խնձորի հյութեր՝ որոնք նպաստում են աշնանային մաղձը աշխատանքային քրտինքի հետ միասին օրգանիզմից դուրս գալուն։ Ինչևէ, այժմ կենտրոնի փողոցներով ցաքուցրիվ այս ու այն կողմ են թափառում առանց որևէ արտահայտության դեմքեր, ինչ–որ խայտաբղետ շորերով դպրոցականներ իրար վրա բղավելով բարձր բռնած տանում են իրենց «Էthեբունի–Եthևան» ու իրենց դպրոցն ու դասարանը մատնանշող պլակատներ, փուչիկներ, որոնց հետևից մի կերպ փորձում են հասցնել կուչ եկած ուսուցիչներ։ Մլիցեքը… էհ կներեք, ճանապարհային ոստիկանությունը փակել է Երևանի կենտրոն տանող բոլոր փողոցները և սպասում է հերթական մեքենային, որը կմոտենա ու կսկսի կես ժամ «բազառ» անել, որ ինքը «ավտոն տանումա կողքի գարաժը կայնացնելու», կամ «ապե մտնում եմ լռվեմ», «հորս արև շրջանից եմ գալիս, կնիգս էլ լավ չի զգում» ամենատարբեր համոզիչ ու կասկածելի արդարացումներով փորձելով խցկվել փոքր կենտրոն։ Միևնույն ժամանակ Երևանում դեռևս չավարտված շինարարության ու ու նաև անտերության մատնված ավերակ հիշեցնող շենքերի, քայքայված ասֆալտով փողոցների, կեղտի ու փոշու ֆոնի մեջ ամեն կողմերից հնչում է աղմուկ։ Թերևս բարձր դիմադրողականությամբ ականջներ ունեցող մարդու համար գուցե հնարավոր է այդ աղմուկի մեջ տարբերակել Թաթայի, Երևանին սեր բացատրող ինչ–որ աղջկա՝ դեցիբելերի թույլատրելի միջակայքի հետ որ մի աղերս չունեցող ճիչերը և էլի մի արևելյան գլգլոց, երևի այս անգամ ուրարտական ամրոցի անառիկ պատերի մասին։ Ոնց լարվում եմ, չեմ հասկանում, հավանաբար ուրարտերեն է։
    Փորձում եմ հարազատության նշույլ գտնել այս ամենի մեջ, որպեսզի ինձ օտար չզգամ ծննդավայրումս, փորձում եմ առիթ գտնել այսօր մի փոքր ուրախանալու, զոռում եմ ինձ ու զգում որ ինքս ինձ վրա ուժ եմ գործադրում ու ակամայից մտնում հայաստանյան ոստիկանի դերի մեջ. «արա՞, թթվել ե՞ս, հլը ուրախացի՛, էսօր պտի ուրախանա՛ս։ Չլինի՞ նավսոտ լևոնական ես, քո պեսներն են պառակտում ազգը, թե չես ուրախանալու, դավա՛յ ստուց, ռոժդ չտենամ…»։
    Դավայ… դավայ… դավայ… դավայ ստուց… իսկապես որ, պետք է դավայ լինել ստուց, ուրարտական ամրոցի վաղուց փոշիացած պարիսպները արդեն ճնշում են, նեղվում եմ…
    Si vis pacem, para bellum

  11. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (12.10.2009), Kuk (12.10.2009), murmushka (12.10.2009), Աթեիստ (12.10.2009), Արշակ (12.10.2009), Հայկօ (12.10.2009), Ռուֆուս (12.10.2009)

  12. #1402
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    ՀԻմա տանը մենակ եմ, նստած ֆրանսերեն եմ անում, ահագին շատ բան կա անելու...
    նոր դուռը ծեծեց Արմանը, բերեց մեր աստիճանը, ասում ա որտե?ղ դնեմ...լօլ ասում եմ տու՛ր, ես կդնեմ...չէ, որտեղ դնեմ....տու՛ր ես, կդնեմ...վայ չէ ծանր ա....
    ԼՕլ...այ մարդ դե արի՛ է ս հարևանին բացատրի, որ դու էդ աստիճանը դնում ես մամայիդ պապայիդ ննջասենյակի դռան հետևում, ու ինքը էդքան չկա, որ մտնի մամայիդ, պապայիդ ննջասենյակ
    համոզեցինք...գնաց...օդը մնաց...
    ասում եմ...մեկը լ:իներ ինձ համար սուրճ պատրաստեր...

    լավ...ինչ էի ուզում ասել...հա...էս ակումբը..ինքը մնում-մնում հա քաշում ա...չեմ հասկանում՝ ոնց ա դա լինում...մեկ էլ ուզում es տուն տեղ թողնել, գալ ակումբում «լռվել»...ահավոր-ահավոր վատ եմ խոսում...
    գիրք քիչ էմ կարդում աչքիս....նյե...ինչ-որ շատ էմ ինձ առել-թռել....
    Էհ,...չգիտեմ........աաաաաաաաաա
    ոնց եմ զզվում սոխից

  13. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (13.10.2009), Chuk (12.10.2009), Kuk (12.10.2009), Norton (14.10.2009), Yeghoyan (13.10.2009), ԿԳԴ (16.10.2009), Մանուլ (12.10.2009), Քամի (15.10.2009), Ֆոտոն (15.10.2009)

  14. #1403
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Երևանից երբ տաքսիով եմ գալիս Վանաձոր, միշտ ուղևորների հետ ավելի սերտ շփում է լինում, քան երթուղայինով գալիս, երևի կապված է նրա հետ, որ տաքսիում ուղևորները ավելի քիչ են ու անմիջական զրույցը ստացվում է: Սովորաբար երթուղայինից եմ օգտվում, բայց Օնիկը որ բռնացնում է, ստիպված եմ լինում իր տաքսիով գալ: Օնիկը տաքսու վարորդ է, մի անգամ իր տաքսիով Երևան եմ գնացել, դրանից հետո հետս վերաբերվում է որպես մշտական հաճախորդի, հին ծանոթի ու կնեղանա, որ իր տաքսին շրջանցեմ: Այսօր Օնիկը բռնացրեց:
    Չորս ուղևորներ էինք, երեք տղամարդ և մի կին, խոսում էր հիմնականում բնականաբար կինը.
    -Չելենտանոյին էին բերել, ծերացել էր, բայց նույն ինքն էր, իր շարժումները, լավ փող էին ծախսել, պարող աղջիկներին դրսից էին բերել` երկար ոտքերով, մեր աղջիկներին ու՞ր են այդպիսի ոտքեր, երգիչները հերթով եկան, երգեցին ֆոնոգրամայով, միայն բանակի մասին երգն էր կենդանի, այդ էլ Հասմիկ Կարապետյան չկարողացավ երգել, թե նրան ո՞վ է երգիչ դարձրել: Նախագահը դիմացը նստած էր, տխուր էր երևում, կինը ցանցառ երգում էր, ձեռքերը շարժում, երաժիշտ է, չէ՞, Բեգլարյանն էլ էր՝ Երևանի քաղաքապետը, այդտեղ, սև, պարսկական ծագում ունի հաստատ, երկու տող չէր կարո՞ղ անգիր անել, որ կարդում էր, Ռազմիկ Ամյանն էլ ռուս աղջիկների հետ էր երգում, լավ ծախս էին արել, ճոխ, թուրքերի հետ էլ արձանագրությունը ստորագրվեց, բայց թուրքերը զավթած հողերը հետ են ուզում:
    Այստեղ տղամարդկանցից մեկը իր միակ ռեպլիկը արավ.
    -Դե, մեկ է՝ վաղ թե ուշ այդ հողերը հետ ենք տալու, լավ չի՞ լինի շուտ տանք, պրծնենք:
    Ասացի.
    -Կիրովականից հեշտ ես խոսում, դե արի Կիրովականը տանք, բա այնտեղ ապրողնե՞րը:
    Ձայն չհանեց, ես էլ ամաչեցի, որ իմ համաքաղաքացին է:
    Դրանից հետո էլ այդ կինը խոսում էր, կին է էլի, քննադատում է, իր հեղինակավոր կարծիքը հայտնում, վերլուծում, նորմալ, սովորական, մի քիչ սահմանափակ կին էր, բայց էլ չէի կարողանում լսել:
    Զզվելս եկավ, որ այդպիսի տղամարդ է լինում:
    Հետո, որ այդ մարդը իջավ, մյուս տղամարդը հարցրեց վարորդին՝ Օնիկին.
    -Այդ ո՞վ էր:
    -Բանտի պետի տեղակալը, առաջ տաքսու վարորդ էր, հետո բանտի պետի վարորդն էր, այսօր էլ ասաց, որ արդեն երկու ամիս է, պետի տեղակալն է:
    Մյուս տղամարդն էլ թե՝ լավ առաջ է գնացել:
    Ու ես տեղ հասա, Օնիկի արդեն երկրորդ անգամից անգիր հիշում էր իմ տան տեղը, ու բերեց ուղիղ մեր բակում կանգնացրեց: Օնիկը լավ մարդ է, լավ էլ վարորդ, հաճախորդի հետ վարվել գիտի, այս մի տղամարդն էլ նորմալ տղա էր, շատ չխոսեց, որ պատկերացում կազմեմ իր մասին, կինն էլ, ասացի, կին էր: Բայց մեր բանտի պետի նոր տեղակալը հեչ մարդ չի…
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 12.10.2009, 21:31:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    snow (16.10.2009), Yeghoyan (13.10.2009)

  16. #1404
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Գաղտնի հանդիպումներ-2.
    Չէ, հանդիպումների հետ կապ չունի, ոչ էլ գաղտնիքների: Բայց սենց: Սենց, որտև ազդում ա: Նյարդերին: Մարդու: Կամ մարդկանց: Չգիտեմ, չի էլ հետաքրքրում: Էս հեչ, էս մի կողմ:
    Գրում ա: Չէ, պատասխանում ա: Սրանք տարբեր են. էս դեպքում՝ առավել ևս: Պատասխանում ա ու գիտի, որ ստեղ չեն պատասխանում: Ու չի ջնջվում: Պատճառներ կան, երևի: Բայց պատասխանեց: Ինչի՞ հենց ինքը, և ուրիշ ոչ ոք, առայժմ: Խոստովանում ա, որ իրեն հետաքրքիր ա, թե որն է իմ ամենասիրելի թեման: Փորձում ա ինձ հիասթափեցնել: Որպես ի՞նչ: Ո՞րն ա նպատակը: Չէ, կյանքի չէ, տվյալ գործողության: Նաև փաստում ա, որ հետևիցս խոսում ա, բայց քանի որ չի սիրում բարևել ու հետևից խոսալ տրադիցիան (չգիտեի, որ նման տրադիցիա գոյություն ունի, կամ ընդհանրապես, որ դա տրադիցիա ա համարվում կամ կոչվում), որոշում ա դրանցից մեկից հրաժարվել, ու երկար մտորումներից հետո որոշում ա հրաժարվել ոչ թե հետևից խոսալուց, այլ բարևելուց: Էս էլ մի կողմ: Էս էլ հեչ: Էս էլ ա մանրուք, գոնե ինձ համար: Իսկ ագրեսիվ տոնը: Ագրեսիվ տոնին ըմբռնումով եմ մոտենում՝ որոշակի հանգամանքներ հաշվի առնելով:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Enigmatic (13.10.2009)

  18. #1405
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    որ կողմը որ նայում ես, հանդիպում ես գործողության նկարագրության:
    իսկ գործողություն այնպես էլ չկա

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (14.10.2009)

  20. #1406
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մեկ–մեկ մտնում ես Ակումբ, ասում ես՝ կարդամ վերջին գրառումները, տեսնում ես այպիսի մարդկանց «օպուսներ», որոնց գրածը հիմնականում հետաքրքիր է կարդալ, բացում ես գրառումն ու տեսնում, որ տափակություն ա։ Ստանդարտ, անհամ, անհոտ տափակություն։ Հազար անգամ տրված հարցեր, որոնց պատասխանը էն գլխից հայտնի ա, սրամտության փորձեր, որոնք հատում են դատարկ գռեհկության սահմանը, խելոք «տեսքով» գրված բառերի արհեստական հավաքածուներ...
    Երևի ինչ–որ վեհ կամ խորըփիլիսոփոյական բանի կարի՞ք եմ զգում. ա՛յ ինչպես որ հիմա հանգուցյալ Գուլդը անողորմ, անմարդկային տեխնիկայով հաշվարկված, տրամաբանված հարվածներ ա հասցնում դաշնամուրի ստեղնաշարին՝ հառնել տալով հանգուցյալ Բախի անմահ երաժշտությանը /յոթերորդ տոկատտայի եզրափակիչ մասը/։ Առանց սենտիմենտալության, առանց կրքերի, առանց հոտերի, առանց փոշու։ Ոչ թե մեր աշխատավայրի պահակներից մեկի նման. նամռոտ, երբեք բարև չառնող, միշտ դժգոհ հայացքով, որի հերթապահության ժամանակ անգամ շներն են չքվում ինստիտուտի տարածքից։ Ինչ էլ այսօր սազում էր նրա հերթապահությանը ինչ–որ կենդանու փտած դիակի հոտը, որ տարածվել էր մեր շենքի մոտ։ Ինչ հաջո լրացրեց պատկերը նրբանցքից դուրս եկող մեքենան, որի վարորդը քշեց–կանգնեց «զեբրայի» վրա, մենակ թե չզիջի ինձ՝ հետիոտնիս։ Իր դեմն էլ ուրիշ մեքենա կտրեց՝ ստիպելով սպասել։ Ու ինչքան թանձրացավ կոլորիտը ճանապարհին տեսած երեք երիտասարդների խոսակցության պատառիկներով։ Դրանք էլ, իհարկե, չպիտի որևէ մեկին որևէ բան զիջեին. ճեմելով քայլում էին ճանապարհով, ռուսի ասած՝ вразвалочку, իրենց կարծիքով, երևի տեր–տիրակալ տղամարդու տեսքով։ Երևի չէին էլ պատկերացնում, թե ինչ կանացի ու ոչ սպորտային տեսք ունի այդ «շորորալը», ծուռ կանգնելը, ձեռքերը թույլ թափահարելը։ Երկուսը լղար, մեկը՝ մեծ ծավալի ուղղանկյուն զուգահեռանիստ։ Ինչ–որ մեկին էին քննարկում, հայհոյում, պիտակավորում ու քրքջում դեռահաս աղջկա ձայնով։ Ինչո՞ւ նման մարդկանց մտքով չի անցնում, թե ինչքան է իրենց այլանդակում նման խոսակցությունը, որ «թունդ» խոսքերը տղամարդկության հետ բացարձակ կապ չունեն, որ վախկոտներն են ուրիշների մեջքի հետևից խոսում։ Ինչո՞ւ երբ աշխատանքից տուն ես գնում, բոլոր լսածդ խոսակցությունները փողի մասին են, անասնական կրքերի, կամ էլ պրիմիտիվ ծեծված կատակներ են։ Վերջին շտրիխերից մեկը՝ վերելակի մեջի կեղտոտ ձեռքերի հետքերը։ Ինչո՞ւ դպրոցում երբ պատերը փչում էին, միշտ գտնվում էր աշակերտների մի խումբ, որ պիտի այն կեղտոտեր, նոր գրատախտակ տեղադրելիս՝ անպայման այն խազեր, սեղանը փորագրեր... հիմա էլ վերաելակի կեղտը։ Երևի մարդիկ սիրում են թրիքի մե՞ջ ապրել. հոգին թրիքով կեղտոտել ու դրանից բխածը քսել պատերին, դռներին...

    Ինչ լավա նվագում Գուլդը. հատ–հատ շարած, արագ. սա կատաղություն չի, կիրք չի, ռոբոտավարի մարգարտաշարան ա. ոնց որ մոլեկուլներից աղի բյուրեղ հավաքես։ Մի մոլեկուլը ուրիշ տեղ դրեցիր, արդեն աղ չի, համը կորավ. դիակի հոտ ընկավ, նամռոտ դեմք եկավ աչքերիդ առաջ, վայրենի վարորդը դեմդ կտրեց, ղզիկ տղերքի քրքիջ լսեցիր, մեկը կեղտոտ ձեռքերը քսեց պատին, տափակ գրառումները սերվերի տվյալների բազայում գրանցվեցին...

    Միևնույն է, այս բյուրեղյա հոսքը կեղտոտել չի լինի. վաղը նոր օր կսկսի՝ իր կեղտերով, բայց օրվա ընթացքում էլի մի քանի մոլեկուլներ իրենց տեղերը կզբաղեցնեն աղի բյուրեղի մեջ Անկասելի է ու դրա համար՝ փառք Աստուծոյ +
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  21. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (16.10.2009), Ungrateful (17.10.2009), unknown (17.10.2009), Yevuk (16.10.2009), Շինարար (16.10.2009), Ռուֆուս (17.10.2009), Ֆոտոն (16.10.2009)

  22. #1407
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    հայ լեզու, հայ քերականություն…
    հայ լեզվաբաններ ու լեզվի ինստիտուտներ… տեսնես սրանց ով՞ ա ֆինանասավորում, որ նստած օրերով տարիներով մտածում եմ, ու "հայտնագործում", որ "ա"-ից հետո "յ"-ն կարելի ա գրել
    թոշակառուները որ թոշակառու են, լիքը օգտակար բարեն են անում, թոռնիկ նայում , ծառ ջրում: իսկ սրանք՞ ինչով են զբաղված
    հայ պետականությու՜՜՜ն… հայ դրամ, հայ բյու՜՜՜ջե…

    ու հետաքրքիրը են ա, որ առավելապես հայ լեզվաբանները ուտում խմում վայելում են կամպյուտերը ու քֆրտում Բիլ Գեյթսին, թե էս ի՞նչ բագերով ծրագիր ա գրել
    … ու նստած մտածում, թե արդյոք ժամանակը չի՞ սկսեն քայլեր ձեռնարկել, որ "ա"-ից հետո "յ"-ն գրել թույլ տան բոլոր դեպքերում, բացի են դեպքերից, երբ "յ"-ից հետո ունենք գաղտնավանկի "x"-ն:
    տրգի կոմեդիա

  23. #1408
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ինչքան իմ տարիքի ընկերուհի կամ ընկեր ունեմ , բոլորը կամ պարտք են տալիս կամ վարկ են փակում , կամ ամենավատագույնը` համ պարտք են տալիս, համ վարկ են փակում: Ու ամենաընտիրը էտ ամենի մեջ էնա որ բոլորն էլ աշխատող մասնագետներ են ու իրանց պատկերացմամաբ լավ էլ գործի են: Ես էլ բացառություն չեմ, համ վարկ եմ փակում , համ էլ ընթացիկ կուտակված պարտքերը: Սրա մեջ մի զվարճալի պահ էլ կա, պարտքը երբ "փջվումա" , ասենք ես պարտք եմ վերցնում նրանից ով ինձ էր պարտք Ու սենց անվերջանալի ինչ որ գործընթաց ոնց որ լինի` Ս-ն պարտքա ինձ, ես Ս-ի քրոջը, Ս-ի քույրը Ն-ին ու Ա-ին, որոնք էլ իրանց հերթին պարտք են Գ-ին, Գ-ն էլ ինձ: Բոլորը գիտեն ով երբա աշխատավարձ ստանալու, ով երբա պրեմիա ստանալու , երբ են վարկի տոկոսների օրերը: Այ , չգիտեմ ,մի խոսքով ախշատում ենք որ պարտք տանք: Զզվելիա ու ամենաանդուրը էնա, որ սրանից բարձր վարձատրվող աշխատանքի հույսեր էլ չկան: Ես էլ երեկ ստացա աշխատավարձ, սիրուն տարա ու մուծեցի , ինձ մնաց աշխատավարձիս 1/10-ը Երկրորդ գործա պետք գտնել:
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (16.10.2009), snow (16.10.2009), Ungrateful (17.10.2009), Ռուֆուս (17.10.2009)

  25. #1409
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Էս ինչա կատարվում, ասում են վարորդական իրավունք ունեմ, այնինչ ես առաջին անգամ եմ լսում դրա մասին: Ասում են որ համակարգը չի կարա սխալ լինի ու մի բան էլ ծաղրելով ավելացում են - կարողա հանել ես , մոռացել ես? Հիմա իրանց սխալի համար պիտի գնամ փոսի գայի, իրանց սխալի համար պիտի ժամանակ կորցնեմ, թող մուծեմ, որ ինձ տեղեկանք տան , որ իրանք սխալ են:
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (16.10.2009), Ֆոտոն (16.10.2009)

  27. #1410
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Բյուրոկրատական քաշքշքուկների հետևանքով հաճախ եմ Երևան գնում: Դե, եթե մշտական զբաղվածություն ունենայի, կթքեի ամեն ինչ վրա և թույլ չէի տա, որ ինձ քաշքշեն, բայց պարապ եմ ու…
    Այսօր ևս մի անգամ ապարդյուն գնացի Երևան: Իմ հետբանակային Երևանը ընդհանրապես չեմ սիրում, երկու տարվա ընթացքում քաղաքը ամենաանհաջող կոսմետիկ վիրահատության է ենթարկվել, փորվել են ամենահնարավոր և անհնար տեղերը, նոր թունելներ, անցումներ: Ես հասկանում եմ, որ այս ամենը արվել է ինչ-որ կերպ բեռնաթափելու համար քաղաքի՝ երթևեկությամբ գերծանրաբեռված փողոցները, բայց միևնույնն է՝ ինձ դուր չի գալիս: Գնում եմ Ռայկոմ, վարորդը ինչ-որ անհասկանալի ճանապարհով քշեց, որը թերևս պետք է Մասիվ տաներ, բայց թեքվեց ու մտավ մի թունել, որը, ինձ թվաց, դեպի Մարաշ է տանում, բայց թունելից դուրս գալով՝ հայտնվեցինք ուղիղ Ռայկոմ տանող ճանապարհին… Տերդ չմեռնի, գիտություն…
    Իսկ ընդհանրապես, այսօր միանգամից մի քանի բաներից հիասթափվեցի, բայց երեքշաբթի նորից եմ Երևան գալու:
    Եվ քանի որ այսօր Ակումբում աշխուժություն է նկատվում Դու-Դուք թեմայի շուրջ. Երևան գնացող երթուղայինում մի պաշտոնով մարդ կար, որ իր ծանոթի հետ զրուցում էր, ծանոթը նրան հարցեր էր տալիս՝ դիմելով Դուքով, նա էլ պատասխանում էր՝ Մենքով, ինքը ծանոթին ոչ մի հարց չտվեց, չհետաքրքրվեց նրանով, որ իմանամ, թե ինչպես կդիմի նրան: Բայց ավելի լավ կլիներ, որ թեկուզ դու-ով դիմելով՝ մի հարց տար իրենով այդքան հետաքրքրված մարդում, որի հարցերը ի դեպ շոյում էին պրն Մենքի ինքնասիրությունը, նա չէր կարողանում թաքցնել դա, քան ընդհանրապես այնպիսի վերաբերմունք ցոից տար, որով ասում էր. «Գիտես, ես այսքան հետաքրիր մարդ եմ և շատ բարի եմ, որ բարեհաճում եմ բավարարել քո հետաքրքրասիրությունը, իսկ դու ոչ մի հետաքրքրություն քեզնից չես ներկայացնում»: Իսկ ընդհանրապես այսօր մի լավ ձանձրացա:

  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (17.10.2009), Sona_Yar (17.10.2009), Դեկադա (17.10.2009), Ռուֆուս (17.10.2009)

Էջ 94 686-ից ԱռաջինԱռաջին ... 4484909192939495969798104144194594 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •