Էնքան եմ ուզում քո հետ խոսել նենց, ոնց որ ընկերուհիներիս հետ կխոսեի...գոնե կուրսիս ընկերուհիների: Ուզում եմ Զրուցարանում գրել. "Գիտե՞ս` էս ամառվա շոգին ինչ եմ հագել. բարդից գուլպաներ", ու քո գլխի միջից ինքը`, չասի. "Տո ա՛յ Մանուլ, ինձ շատ հետաքրքի՞ր ա` դու ինչ ես հագնում: Ուզում ես մուշտակ հագի, ուզում ես` մուշտուկ":
Ու ես հերթական անգամ ինձ էնքան էլ լավ չեմ զգա, որ ինձ հենց Մանուլ կասես: Չեմ բողոքում, Էլմո (նոր եմ կարդացել բլոգը), ես եմ իմ նիկը Մանուլ դրել:
Ուզում եմ բազմաթիվ մտքերս հօդս չցնդեն, երբ ձեռքս մի իր է ընկնում, որով կարող եմ գրել:
Ուզում եմ 2 տարի առաջվա նման ինձնից գոնե մի 6 տարի մեծերի հետ Դուք-ով խոսել: Ժամանակին Գալի ու Ռուֆի հետ էլ էի Դուք-ով խոսում:
Ուզում եմ հենց հիմա` գիշերվա կեսին, միացնել կոմպս` Սիմպո վան Զյումին, ու էս ամեն ինչը հեռախոսիս նոթերի փոխարեն Անկապ օրագրում գրել: Քնել եմ ուզում:
Ուզում եմ նախավերջին ցանկությունս գոնե առավոտյան իրականացնել: Հենց այսպես` առանց խմբագրման: Ու եթե դու հիմա կարդում ես, ուրեմն ցանկություններիցս մի քանիսից մեկը իրականացրի:
Խմբագրում:
Երեկ մոռացա ասել, որ քեզ սիրում եմ:
Էջանիշներ