ԳԻտեմ, գիտեմ դու էլ երևի թաքուն նկատել ես , որ դեմքիս նորից ժպիտ է հայտնվել,,սիրումեմ քո աչքերը, դրանք ինձ կյանք են վերադարձրել
![]()
ԳԻտեմ, գիտեմ դու էլ երևի թաքուն նկատել ես , որ դեմքիս նորից ժպիտ է հայտնվել,,սիրումեմ քո աչքերը, դրանք ինձ կյանք են վերադարձրել
![]()
Թու~ , ոսկիս կորեց, ոնց մոռացա փող գտնել էսօրվա համարինչ անջատված են դարձել, կնունքիս խաչն էր, չնայած ես առանձնապես չեմ հավատում, բայց վատ եմ զգում ինձ
![]()
Полюбить так короля, своровать так миллион
Король +
Ուրեմն Սասենց մոտ /որը լրիվ պատահաբար պարզվեց, որ արդեն Սասենց մոտ չի/ մի կին է աշխատում, ինձ հենց տեսնում է, գործերը թողնում, գալիս նստում է կողքս, սկսում զրուցել, մինչև մնացածը գան, որովհետև ես միշտ շուտ եկող շուտ գնացողներից եմ, հանդիպումների մեծ մասը մենակ եմ լինում: Ինքն էլ զբաղեցնում է ինձ, որ շատ չձանձրանամ, մինչև աշխատավոր ժողովուրդը գա հասնի ինձ: Ու ամեն անգամ շեշտում է, որ մեր "կամպանիան շատ է սիրում, հավես էրեխեք ենք, գալիս մեր համար նստում, խոսում, ուտում, խմում ենք, անշնորհք բաներ չենք անում": Ու ամեն անգամ որպես պատասխան միայն ժպտում եմ: Էսօր էլ նույնը, գործից շուտ դուրս եկա, վատ էի զգում, բայց տուն չգնացի, մտա Սասենց մոտ: Հարցրեց` ընկերներդ ե?րբ են գալու: Ասացի` չէ, էսօր երևի չգան, աշխատելու եմ էստեղ: Ու լապտոպը հանեցի սկսեցի աշխատել: Գնաց-եկավ, վերջը չդիմացավ, նորից ասաց ֆիրմային ֆրազը` ձեր կամպանիան էնքան շատ եմ սիրում... ու ես էլի ժպտացի, որովհետև... միշտ էլ ժպտում եմ լավ բաներ հիշելուց:
Но почему аборигены съели Кука?
За что - неясно,- молчит наука.
Мне представляется совсем простая штука:
Хотели кушать - и съели Кука.
Есть вариант, что ихний вождь - большая бука,-
Кричал, что очень вкусный кок на судне Кука.
Ошибка вышла - вот о чем молчит наука,-
Хотели кока, а съели Кука.
И вовсе не было подвоха или трюка,
Вошли без стука, почти без звука,
Пустили в действие дубинку из бамбука -
Тюк!- прямо в темя - и нету Кука.
Но есть, однако же, еще предположенье,
Что Кука съели из большого уваженья.
Что всех науськивал колдун - хитрец и злюка:
- Ату, ребята! хватайте Кука!
Վիսոցկին գրել ա Ակումբի Kuk -ի, Chuck -ի ու Artgeo-ի մասին :
Ախպերներ հազար ներողություն, եթե դրա կարիքը կա, բայց չէի կարա չգրեի:
Հոգևոր լուսավոր տրամադրություն ունեմ: Ներքին ժպիտ, հաճելի միայնություն...
Միտքս պարզ է, ներքին անդորր...
Տեղին են իմ երգի խոսքերը.
Ես կրկին փակում եմ աչքերս
Ու կյանքին նայում եմ սրտանց,
Ժպտում եմ խաղաղ ու սիրով,
Վերստին ապրում եմ, շնչում:
Ահա կրկին իմ մեջ ծաղկում է
Լույսը, հույսն ու կյանքի սերը,
Կրկին լցվում եմ ջերմ արևով,
Ճախրում, սավառնում ամպերում:
Րոպեն վարարուն բնություն,
Ժպիտս անսպառ, բերկրալի,
Միտքս հանդարտ, պարզ` մանկան պես,
Ծաղիկները ժպտուն, նազելի:
Շունչս բացվում է թարմությամբ,
Աչքերս բացվում են սիրով,
Քնքշանքն է պարուրում հոգիս.
Սերս ինձ իր մոտ է կանչում:
Էս ինչ քնքուշ անձրևային օր է: Խենթությունների գիրկն է ուղարկում:
Հիշեցի դպրոցական ժամանակների հոկտեմբերյան օրերը, երբ չէի իմանում՝ ինչ հագնեմ, որովհետև առավոտյան ցուրտ էր լինում, իսկ ցերեկը շոգից խեղդվում էինք: Պայուսակումս վեց գիրք կար, առնվազն էդքան էլ տետր: Ուրիշ բաներ էլ էի վերցնում միշտ ընդմիջումներին կամ անհետաքրքիր դասերին կարդալու համար. մի օր նոտաներ, մի օր անգլերեն գիրք, երբեմն էլ նոտայի մաքուր թուղթ՝ ստեղծագործելու համար: Այդ պատճառով ել հովանոցի ծանրությունը միշտ էլ ավելորդ էի համարում:
Էսպիսի մի օր էլ հիշեցի, հենց անձրևային էր, իսկ ես սովորության համաձայն նայում էի երկնքին: Դասամիջոցին ամեն մեկը մի բան խզբզում էր գրատախտակին: Ես էլ: Այդ անգամ մի քիչ թիթիզություն արի ու հնգագծեր արեցի: Ու հանկարծ ձեռքս արագ-արագ նոտաներ նկարեց: Էդպես մի քանի տող: Մեկ էլ ՝ հնչեց զանգը: Սովորաբար այդ պահին գրատախտակը մաքրում ու թռնում էի նստում տեղս: Էդպես անել շատ էի սիրում: Բայց էս դեպքում կկորցնեի թանկ գրառումս: Ուսուցիչը մտավ, բայց ես ինձ չկորցրի: Ասացի.
-Էրէխե՛ք, չջնջե՛ք: Արտագրեմ, հետո:...
Էսպիսի դեպքերում ինձ ուրախ վեհություն է պատում: (Մտքումս էլ հնչում է գրառումս. ուրախությունից ցնծում եմ
Իսկապես քնքուշ է այսօրվա անձրևը: Ուզում եմ փաթաթվել անձրևին:
Փաթաթվում եմ բոլոր խենթերին:
Վա՜ա՜ա՜յ, փաստորեն Նավասարդի առիթով բնությունը, ձմեռվա ձյան համանմանությամբ, անձրևով է շնորհավորում:
Վերջին խմբագրող՝ Dayana: 19.08.2009, 22:51:
Թաց քամին մազերն է պոկոտում… Անձրևակաթ ակացիաները սրթսրթում են… Ձայների ես ունկնդիր լինում. ձայներ՝ հարբած երազներով, մաշված, տխուր, ձայների ճիչ ու կոտորած…
![]()
Ինչ հետաքրքիրա կյանքը ... մենք մեծանում ենք ու ամուսնանում ... ու ամեն ինչ փոխվումա ու էլ ոչ մի բան առաջվանը չի լինի էլ չես մնա մեր տանը ... ու ուրիշին ես մամա ասում ... քույրիկս քեզ շատեմ կարոտում ...
А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю
Jarre (15.08.2009), Second Chance (12.08.2009), Yellow Raven (21.08.2009), Բարձրահասակ (15.08.2009), Փոքրիկ (11.08.2009)
էսօր մի "անկապ-աննորմալ" ցանկություն ունեի…
նստել նամակ գրել թղթի վրա:
Սկսել նամակս
"Սիրելի իմ Մամ … "
…
գրել թե ինչքան եմ իրան կարոտում ու ինչքան եմ ուզում իրա գիրկը դնել գլուխս ու նայել վեր… շատ վեր… թե ինչքան եմ ուզում, որ ինքը միայն իրեն հատուկ ձևով հացին քսի կարագը, վրայից էլ իր պատրաստած ծիրանի ջեմը, հետո այն կտրատի մանր-մանր քաղակուսիներով, ու շարի ամանի մեջ, նոր եփած թեյի կողքին…
հետո…
է: ցանկությունս…
հեռախոս… մեր դարի չարիք, զզվում են քեզանից էլ քեզ ստեղծողից էլ: … զանգեցի խոսացի…
…
իսկ նամակը այդպես էլ չգրեցի …
…
տեսնես երբ՞ եմ վերջին անգամ թղթի վրա նամակ գրել : Անհիշելի ժամանակներում
Ambrosine (15.08.2009), Apsara (28.08.2009), cold skin (13.08.2009), davidus (17.08.2009), Enigmatic (21.08.2009), erewanski (21.08.2009), Jarre (15.08.2009), Kita (13.08.2009), murmushka (21.08.2009), Nadine (13.08.2009), Rammer (13.08.2009), Ribelle (13.08.2009), Ungrateful (16.08.2009), unknown (13.08.2009), Yellow Raven (21.08.2009), Արշակ (13.08.2009), Բարեկամ (13.08.2009), Բարձրահասակ (15.08.2009), Դեկադա (13.08.2009), Երվանդ (14.08.2009), Կաթիլ (13.08.2009), Հայկօ (13.08.2009), Ձայնալար (13.08.2009), Մանուլ (23.08.2009), Մարկիզ (17.08.2009), Նարե (18.08.2009), Ուլուանա (13.08.2009), Փոքրիկ (13.08.2009), Ֆոտոն (13.08.2009), Ֆրեյա (15.08.2009)
Երեկ պատկառելի տարիքի մի անպատկառ մարդ (ստեղ են ասում, որ իմաստությունը գալիս է տարիքի հետ, բայց մեկ-մեկ տարիքը մենակա գալիս), բանուգործ չունենալու կամ մեկ այլ ինձ անհայտ պատճառով, փոխանակ տուն գնա ուր իր հարազատների հետ ժամանակ անցկացնի, կանգնած ծաղրում էր մի հոգեկանա հիվանդ խեղճ կնոջ։
Այդ կինը որոշ ժամանակ դիմանալուց հետո, անպատկառին ասաց. «Լսի, ընենց եմ հոգնել ծաղրանքներ լսելուց, ամբողջ օրը վիրավորանքներ եմ լսում։ Շա՜տ եմ խնդրում, ինձ ձեռ մի առ»։
Ու այդտ պահին, կնոջ խոսքերը լսելով ամբողջ մարմնովս դող անցավ ու հիշեցի Միքայել Պողոսյանի խոսքերը «Լռության Սիմֆոնիա» ֆիլմի այն դրվագից երբ նա գտնվում է հոգեբուժարանում. «Սա գժանոց չի, այլ հոգեբուժարան է, իսկ գժանոցը էտ քո աշխարհնա, որտեղ դու ես ապրում»։
Իրոք գժանոցա....
Amaru (22.08.2009), Ambrosine (15.08.2009), Apsara (28.08.2009), Chilly (25.08.2009), Chuk (15.08.2009), cold skin (15.08.2009), davidus (17.08.2009), dvgray (18.08.2009), Elmo (18.08.2009), Grieg (07.09.2009), Kita (15.08.2009), Norton (15.08.2009), Rhayader (15.08.2009), Ribelle (15.08.2009), Ruby Rue (14.05.2014), Sona_Yar (18.08.2009), Surveyr (15.08.2009), Ungrateful (16.08.2009), Yellow Raven (21.08.2009), Արշակ (15.08.2009), Բարձրահասակ (15.08.2009), Դեկադա (19.08.2009), Հայկօ (15.08.2009), Մանուլ (23.08.2009), Շինարար (19.09.2009), Ուլուանա (18.08.2009), Ռուֆուս (15.08.2009), Սլիմ (15.08.2009), Փոքրիկ (17.08.2009), Ֆոտոն (15.08.2009), Ֆրեյա (15.08.2009)
Ուղիղ կես տարի անցավ: Ուղիղ վեց ամիս: Բայց քեզ չեմ կարա մոռանում, չպտի էլ մոռանամ: Ինչքան էլ ցավոտ ա, մեկ ա, պետք ա հիշեմ, ականջիս օղ անեմ, որ մյուս անգամ նույն սխալը չանեմ: Չգիտեմ, ինչ փոխվեց, բայց զգում եմ, որ շատ բան փոխվեց: Չգիտեմ, ինչ ա ինձ պետք, բայց մի բան ինձ պետք ա: Չե, դու էդ բանը չես, որ ինձ պետք ա: Ես ինքս ինձ խոսք եմ տվել, որ քո հետ ոչ մի կապ չեմ ունենալու, որ դու իմ համար ոչ մի բան չես ներկայացնելու քեզանից, որ ես քեզ արհամարհելու եմ ամբողջ սրտով: Բայց իմացի, որ առանց քեզ դժվար ա ու տխուր:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Նկուղի դուռը ամուր կողպված էր ներսից: Մոտեցա.... աղեկտուր ձայների վրա ու տեսնեմ... դռան մոտ երկու երեխա աղիողորմ լացում էին և օգնության կանչում որևէ մեկին: Իսկ ներսից լսվում էր կանացի ոչ պակաս աղիողորմ լացը: Չէ դա լաց չէր, դա վայնասուն էր: Կինը խնդրում էր օգնել իրեն: Էտ աղմուկ աղաղակի վրա օգնության հասան մեծերից ու մի կերպ բացեցին դուռը... դուրս բերեցին կիսաուշաթափ կնոջը ու ... մեկ էլ մի թաս` արյունով լի....
Սա երազ չի, և ոչ էլ կինո, սա իրականությունա ...20 տարվա վաղեմություն ունեցող իրականություն` որի վկան եմ եղել... ու այն ինձ հանգիստ չի տալիս, միշտ աչքիս առաջ է էտ տեսարանը... երեխաների լացակումած ու տխուր աչքերը:
.... հիմա տարիներ են անցել ու ես տեսնում եմ և՛ այդ կնոջը,և՛ երեխաներին:Ու ամեն անգամ նորից վերապրում իմ տեսած ու նրանց ապրած դժբախտությունը... նույն աչքերն են և նույն տխուր հոգիները, անգամ ծիծաղելուց հոգին լալիսա:
Երեկ մտածում էի ի՞նչ կլիներ, եթե ասենք լուսնի գրավիտացիան էլ կարողանար մթնոլորտ պահել ու լուսնի վրա զուգահեռ Երկրին կյանք առաջանար:
Այնտեղ էլ կլինեին մարդիկ, կենդանիներ, բույսեր: Ի՞նչ կմտածեին այնտեղի մարդիկ՝ նայելով մեզ:
Կտեսնեին միջուկային փորձարկումներ պայթյունների լույսերը, կոսային մեր հեռուստաալիքները ու կտեսնեին մեր ագրեսիան, քաղաքական գործիչների հիմար ու ռազմատենչ արտահայտությունները: Կտեսներին մեր պատերազմներից կադրեր, ցույցեր, բռնություն, սով, սուտ, ու էլի պատերազմներ, պատերազմներ....: Բնության անխնա ոչնչացում....
Ու կսարսափեին այն օրվա սպառնալիքից, երբ մենք պետք է կարողանայինք ճանապարհորդել լուսին՝ իրենց մոտ: Որովհետև մարդու ոչնչացնող գազանային ինստինկտը չէր խնայի իրենց: Որովհետև հասնելով լուսին այն կօկուպացնեին ու կստրկացներին տեղի բնակչությանը: Երևի իրենք վախից առաջինը կհարվածեին մեզ ու կազատեին Երկիրը մարդ կոչվող վարակից:
էսպես չի մնա
էսի զրուցարանում գրեցի կորավ հազիվ հիշեցի մի օր կշարունակեմ
պատուհանը բաց
ես նայում եմ դուրս
փողոցը լքված....................
Ինձնից վերև միայն երկինք
Բարեկամ (22.08.2009)
Մարդ արարած…
Առաջ կարծում էի, թե մարդուն ճշմարտությունն ա պետք, որ ինքը չի ների սուտը, բայց իրականում մարդիկ ուզում են խաբված լինել… էն աստիճան են ուզում դա, որ իրանք իրանց են խաբում, բայց միևույն ա ուրիշի սուտը չեն ներում, ինչպես նաև չեն ներում, երբ մատնանշում ես բացահայտ ինքնախաբեությունը…
Մարդիկ սիրում են հավերժության մասին խոսել… «Ես քեզ ընդմիշտ կսիրեմ», «Ես հավերժ կլինեմ քո ընկերը», «Ես միշտ կսպասեմ քեզ»… Երբևէ փորձե՞լ եք հավերժություն խոստացողին բացատրել, որ ոչինչ հավերժ չի լինում. նա ձեզ դա երբեք չի ների…
Վերջերս կարդում էի մի աղջկա սիրո տառապյալ տողերը, թե միշտ սիրելու է, որ երբեք ուրիշին չի սիրելու, ու հիշեցի, թե ոնց էր նույն բառերով, նույն «հավերժ»-ով մի ամիս առաջ ուրիշին «սիրում», դրանից առաջ էլ՝ մեկ ուրիշին… ու ինքն ամեն անգամ հավատում ա, կամ հավատացնում, որ դա ընդմիշտ ա…
Իսկ ինչ-որ տեղ մի ամբողջ «դար» սիրողը կարթնանա, ուղղակի կժպտա էն մտքից, որ էլի նույն մարդու մասին մտքերով արթնացավ, ու կմտածի. «Ես քեզ այսօր էլ եմ սիրում»
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ