Մի բան պատմեմ, չծիծաղեք:
Երեկոյան տուն գալիս հայրիկս զանգեց, որ գլխացավի դեղ տանեմ հետս, մամայի համար: Այդպես էլ արեցի: Նաև վերցրի մի տուփ քաղցր ձողիկներ:
Մտա, սեղանին դրի դեղը ջրով, իսկ ձողիկները մամային մեկնեցի: Չեք պատկերացնի, թե ի՜նչ մանկական ու չարաճճի սիրով նայեց: Սկսեց ուտել: Հայրիկը՝ «դեղը խմիր, հե՛ս ա»: Մաման ձողիկներով է տարված դեռ: Պրծավ: Հարցրի՝«մամ, գլուխդ չի ցավու՞մ»: Ասաց՝ անցավ:
Ասածս ի՞նչ է: Ամեն մարդ ունի սիրելի բաների շարքը, որոնցով ուրախութուն պատճառելը թանկ ու դժվար չէ: Երջանկացնելու կամ մի ժպիտ նվիրելու համար մի տուփ ձողիկն էլ բավական է:
Այս դեպքից հետո, երբ ձողիկի անուն եմ տալիս, մաման նույն չարաճճի հայացքով ու փայլուն աչիկներով շողում է: Մամ ջա՜ն,![]()
Հ.Գ. Իսկ դուք գիտե՞ք, թե ինչով կարելի է ուրախացնել Ձեր ծնողներին ու ընդհանրապես, մտերիմներին:![]()
Էջանիշներ