Անքուն գիշերվանից հետո, կարմրած, ուռած աչքերով առավոտյան աշխատանքի շտապող, իսկ երեկոյան դեղատներով ու խանութներով վազվզելով, երջանիկ ժպիտը դեմքին տուն վերադարձող 26 տարեկան տղա:
Էդ ես եմ:
Անքուն գիշերվանից հետո, կարմրած, ուռած աչքերով առավոտյան աշխատանքի շտապող, իսկ երեկոյան դեղատներով ու խանութներով վազվզելով, երջանիկ ժպիտը դեմքին տուն վերադարձող 26 տարեկան տղա:
Էդ ես եմ:
էսպես չի մնա
Amaru (06.11.2009), Ariadna (03.11.2009), CactuSoul (29.10.2009), cold skin (29.10.2009), Empty`Tears (30.10.2009), Enigmatic (29.10.2009), Kita (29.10.2009), Nadine (29.10.2009), Philosopher (29.10.2009), Ungrateful (29.10.2009), Yeghoyan (29.10.2009), Աթեիստ (29.10.2009), Արշակ (03.11.2009), Հայկօ (29.10.2009), Մանուլ (29.10.2009), Մարկիզ (30.10.2009), Նարե (29.10.2009), Շինարար (29.10.2009), Ուլուանա (29.10.2009), Սլիմ (29.10.2009), Քամի (29.10.2009), Ֆոտոն (29.10.2009)
Մինչև չմատնանշես կատարածդ գործը , չեն նկատում, մտածում են դե էտպես էլ պիտի լինիԻսկ ես մատնանշել չեմ սիրում
Սիրում եմ , որ իրենք նկատեն ու գնահատեն
Իսկ նկատում են ուրիշ բան, որ մի քիչ ուշանում ես ու առանց մի բանի սպասելու նկատողություն են անում, չեմ սիրում, նկատողություններ չեմ սիրում :
Մի քիչ էլ թող ուշանամ, բայց երթ պետքա ուշ էլ գնում եմ , չեմ սիրում գրաֆիկ, ֆիքսված աշխատաժամեր, երբ գործ էլ չի լինում անելու, բայց մեկա ապուշի պես պիտի նստես մինչր ժամդ գա
![]()
Полюбить так короля, своровать так миллион
Король +
Enigmatic (29.10.2009), Kita (29.10.2009), Second Chance (29.10.2009), zanazan (06.11.2009), Դատարկություն (29.10.2009), Մանուլ (29.10.2009)
Նվիրում եմ Քեզ
Կան մարդիկ, որոնց հանդեպ մոտս «գերհոգատարություն» ա արթնանում պարբերաբար, ու ես չեմ հասկանում, թե էդ հոգատարությունս ուր ուղղեմ… ու սկսում ա էդ մարդու շուրջը տարբեր կողմերից հայտնվել, ոնց որ քամի, պարում ա շուրջը, ջերմ փչում, գրկում… Ու կորում եմ, ինքս էլ եմ կորում, էդ քամին տանում ա ինձ, ու ինքս էլ չգիտեմ էս անգամ ուր ա տանելու… Երբեմն նույնիսկ չեմ հասկանում, թե ոնց ա արցունքների հասնում էդ «մասնիկավորումս»… ու սկսում եմ լաց լինել ու ժպտալ միաժամանակ. ու էդ պահին ամենալավն եմ ինձ «տեսնում»…
լավ, շատ չխորանամ, Քամին կանչում ա… Քո մոտ, գալի՜ս եմ…![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Ուշադրություն` սա իրականում իրական դեպք չէ, այլ միմիայն նվաստիս անսահման երևակայության արդյունք: Բոլոր կերպարները, մարդիկ, երկրները, դեպքերը մոգոնված են: Իրական մարդկանց, երկրներին, դեպքերին նմանությունը զուտ պատահականություն է:
... Եվ եղաւ, որ կանչեց Չյուկը իր առաքեալներից Ձային, որ Կւարտալեն կօղմերից էր եւ Յակումբի մէջ էր գրոտում, եւ խօսեց նորա առաջին, եւ ասաց. «Երանի՜ քեզ, որ ողորմութիւն գտար քո գերագույնի առաջին: Ահա Յակումբի մէջ հարցում անես, եւ վաւերացեալ լինեն ամէնայն արձանագրութիւնք, որ յակումբական երկրում ես բացեցի: Եվ թող ամէնքը քվեարկեն` եւ օպոզեցիները, եւ իշխանեցիները, եւ գյլուլխեղդցիները, որ իշխանեցիների հպատակներ են. եւ թող նորանց այոն այո լինի, եւ ոչը` այո»: Այնժամ Ձայը երկրպագութիւն արեց գերագույնի առաջին եւ ասաց. «Գերագո՜ւյն, օրէն է մեզ, որ ծածուկ ընթացակարգաւ քվեարկենք, որ կատարուի մարգարէութիւնը, թե աջ ձեռքը չպիտի իմանայ, թէ ինչ է քւեարկում ձախը: Եվ եթե այդպէս անենք, նորանց այոն այո կլինի, եւ ոչը` այո»: Եվ դարձեալ Չյուկը պատասխանեց նորան եւ ասաց. «Մի՞թե կույր ես եւ չես տէսնում, որ եթե ծածուկ քվեարկեն, ամէնքը ոչ կասեն, եւ բնաւ մխիթարութիւն չեմ գտնի իմ օրերումը, զի խոստացեալ էի Էլմիօին: Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում` գանձանակի տուփը Յակումբի միջանցքում դիր, եւ թող նորա աջ կօղմում Արշեաքն կանգնի, եւ ահեակ կօղմում` Գօռոն, որ յակումբերեն հօգի կոչուի: Եվ թող սորա ձէռքին լինի զմատեանն կօմպրոմատաց: Եվ ով ոչ ասի, արգելափակման առաջ կանգնի, զի ծածուկ բան չկա, որ հայտնի չդառնայ: Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում` նորանց համար կլինի լացը եւ ատամների կրճտոցը, երբ տեսնեն հաղորդագրութիւնն յակումբաց, որ արգելափակման մասին կտեղեկացնե»:
... Եվ եղաւ, որ երբ այդպես էր ասում, դարձեալ Ձայը խօսեց եւ ասաց. «Գերահույն, ամէնքը իրենց ոչը կուրանան, եւ կարվցըցվի ինչպես քո կօղմեն կարգադրվցըցվեց»: Եվ եղաւ, որ Էլմիօն տեղավօրվեցավ այն աթոռեն, որ յակումբերեն քաղաքականութիւնեց քաղաքականութեան մօդերատոր կոչուի: Ամէն:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ambrosine (30.10.2009), Ariadna (03.11.2009), CactuSoul (31.10.2009), Chilly (02.11.2009), Chuk (31.10.2009), Elmo (31.10.2009), Enigmatic (31.10.2009), matlev (31.10.2009), Norton (31.10.2009), Rammer (30.10.2009), Աբելյան (30.10.2009), Հայկօ (31.10.2009), Մանուլ (31.10.2009), Մարկիզ (30.10.2009), Քամի (31.10.2009)
Կյանքը եքա փոխվել ա... Առաջ ֆուտբոլի էի գնում, երաժշտություն էի լսում, ազատ ժամանակ գիրք էլ էի կարդում... Даже պատահում էր, գրում էլ էի...
Հիմա ի՞նչ կա հեչ... Ակումբում հազարից մեկ եմ ինչ-որ լուրջ թեմայում բան գրում, էն էլ մի 2 բառով: Ֆուտբոլը էն տպավորությունն ա, որ մոռացել եմ... Մի հատ խաղ չկա, որ գոնե մի հինգ րոպեով կարենամ նայեմ: Իսկ հիմա ի՞նչ գիրք կարդալ... "Շատ զբաղված" եմ...
Շատ եմ փոխվել: Հետաքրքրություններ ունեի, կորցրել եմ, ամեն ինչ ալարում եմ... Չգիտեմ: Հետ նայել ոնց-որ թե չեմ ուզում: Միշտ ավելին եմ պահանջում... Էն, ինչ որ ունեցել եմ ժամանակին, իմ համար հին ա արդեն, ու ես անընդհատ նորն եմ ուզում: Ու ինչքան նոր բաներ եմ հայտնագործում, ախորժակս ավելի ա բացվում: Էլ հինը ուտել չեմ ուզում:
Վոբշմ, կարոտում եմ Հայկոյին... Իրա համար խախանդ ապրում էր: Ոչ գիտեր ինչ բան ա խաբվածությունը, ոչ գիտեր մարդկանց հետին հատկանիշները... Սկի սիրահարված էլ չէր... Էրնեկ իրան...
Էս ինչ անկապ բաներ ստացվան... Սիրում եմ էլի էս անկապ օրագիրը;
Վերջին խմբագրող՝ Աբելյան: 31.10.2009, 00:42:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Ambrosine (31.10.2009), Ariadna (03.11.2009), CactuSoul (31.10.2009), Chuk (31.10.2009), cold skin (31.10.2009), Enigmatic (31.10.2009), Farfalla (31.10.2009), Jarre (31.10.2009), Kuk (31.10.2009), murmushka (31.10.2009), Nadine (02.11.2009), Norton (31.10.2009), Ribelle (31.10.2009), Sona_Yar (31.10.2009), Ungrateful (31.10.2009), Yeghoyan (31.10.2009), Գուգօ (01.11.2009), Դեկադա (31.10.2009), Հայկօ (31.10.2009), Մանուլ (31.10.2009), Չամիչ (01.11.2009)
Ընդամենը մեկ անձրև ու ոտքերիդ տակ խշխշացող տերևները դառնում են ոտքերիդ տակ ճլպճլպացող տերևներ:
Որքան եմ կարոտում քեզ ,ինչու քեզ նետեցի այդ գետը, չէ որ դու ինձ էիր նայում աղերսագին հայացքով:
կարոտում եմ ամեն էջդ, տողդ, ինչքան չասված մտքեր կար քեզ մեջ, գաղտնիքներս բոլորը տարար քեզ հետ:
Հուսով եմ մի օր կհասկանաս ու կներես ինձ![]()
Սիրում եմ տարվա բոլոր եղանակները`մեկը մի քիչ շատ, մեկը մի քիչ քիչ, բայց կարևորը սիրում եմ և այդ բոլոր եղանակների հրաշալի դրսևորումը միշտ գտել եմ անտառում:Անտառը... որը աշխարհը ինձ է ներկայանում իր բոլոր գույներով`թռչունների ճիչով, կենդանիների ձայներով և ծառերի խշշոցով....Երբևէ ուշադիր եղել ե՞ք անտառի ձայներին:Ինձ միշտ թվացել է թե խոսում են, ամենքը պատմում մի պատմություն... մեկը պատմում է ձմռան գալը`ամբողջը ձյան հաստ շերտով պատված,իսկ մյուսն էլ գարնան զարթոնքը....իսկ արահետները... մարդկային մի կյանքի պատմություն`մարդկային ոտնահետքերով արտահայտված..
... գնա այդ ոտնահետքերով և կվերադառնաս այնտեղ որտեղից որ սկսել ես....
Անձրև էր մաղում, ես կանգառում կանգնած, փոքր ինչ թրջված, սպասում էի երթուղային տաքսու...
Մի տարիքով մարդ փողոցը անցնելով մոտենում էր ինձ, ես զգացի որ նա ինչ որ բան է ասելու...
Մոտեցավ, մի վարկյան ինձ նայելուց հետո ասաց.
-Դու ինձնից երիտասարդ ես, լավ կտեսնես, այ այնտեղ տեսնում ես.....,- ու նա մատով ցույց տվեց փողոցի հակառակ կողմը
Ես ճիշտն ասած ոչինչ չհասկացա սակայն ուշադիր նայում էի նրա ցույց տված կողմը: Երևի հասկացավ որ չգիտեմ ինչ ինկատի ունի ինքը, դրա համար հարցը կրկնեց.
-Այ այնտեղ, չե՞ս տեսնում, այ այնտեղ ծիածանի պես մի բան կա,-ու նա օդում գծեց ծիածանի կամարը
Ես հայացքս մի փոքր բարձրացրեցի և հեռվում իրոք որ տեսա դեռ ամբողջությամբ չարտահայտված ծիածանի աղոտ երանգները
-Տեսնում ես չէ՞
Ես գլխով արեցի, իսկ նա կարծես թե մի ծանր հոգսից ազատված ասաց.
-Ինչ լավ է որ դեռ ամբողջությամբ ծեր չեմ....... ինչ լավ է որ ծիածան կա, նշանակում է օրը պետք է բացվի,-ապա ևս մեկ անգամ կրկնեց,-օրը պետք է բացվի.......
Ինչ երջանկություն....... մռայլ օրերը կանցնեն...... արևները կբացվեն
Ես հաստատ կգժվեմ: Կուրսայինիս մեջ մի թիվ սխալ էի հաշվել ու հիմա պետք ա նորից հաշվեմ
Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում
Տարօրինակ երևույթ է ուղեղը: Ի՞նչ կլինի եթե մի օր հրաժարվի իր գործն անել այս փոքրիկը: Դժվար է ասել, կամ էլ ի՞նչ իմանանք…Ու, որ ավելի վատ է, շատ դեպքերում ինքը աշխատում է, անում է իրեն հասանելիք աշխատանքը, իսկ այն մյուս փոքրիկը, որ ապրում է մեր մեջ, ամեն անգամ խանգարում է, սխալ ճանապարհ է ցույց տալիս ու ամեն ինչ խառնում է իրար: Ուղեղն ասում է դա սխալ է, գնա մտածի, իսկ այն մեջի փոքրիկը գոռում է չէ, ճիշտ է, շարունակի: Բա ո՞նց մի հատ չջղայնանաս: Չէ, շատ տարօրինակ երևույթ է ուղեղը: Մի բան անելա պետք, իրեն կառավարել, ենթարկել մի ուրիշ մարդուկի, որն ավելի լավ գիտի աշխարհի լավն ու վատը:
Վերջին խմբագրող՝ Dayana: 03.11.2009, 20:01:
Դատարկություն (03.11.2009), Դեկադա (03.11.2009), Շինարար (03.11.2009)
ՕՐԵՆՔ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԱՅԹԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Դար» ակումբի շարքային անդամների կողմից գրառված գրառումների պայթեցումների հարաճուն դինամիկան, անհրաժեշտ ենք համարում շտապ օրենք ընդունել գրառումների պայթեցումների մասին եւ դրանով իսկ օրենսդրորեն կարգավորել այս ոլորտը: Նման օրենքի ընդունումը, մեր խորին համոզմամբ, կնպաստի «Դար» ակումբում քննարկումների մթնոլորտի առողջացմանը եւ խոսքի ազատության հետագա ամրապնդմանը: Օրենքի ընդունումը կօգնի նաև «Դար» ակումբի շարքային անդամներին զերծ պահել պատահաբար վնասվելու վտանգից: Եվ այսպես.
Օրենք գրառումների պայթեցումների մասին.
Հոդվ. 1. «Դար» ակումբի տարածքում պայթեցման ենթակա են բացառապես շարքային անդամների կողմից կատարված գրառումները։
Հոդվ. 2. Պայթեցումները կարող են իրականացվել շաբաթվա բոլոր օրերին՝ առանց բացառության:
Հոդվ. 3. Պայթեցումն իրականացնող մարմինը (մոդերատոր, սուպերմոդերատոր կամ ադմինիստրատոր) պարտավոր է պայթյունի եւ դրա հնարավոր հետեւանքների մասին գրավոր տեղեկացնել արդեն պայթած կամ պայթելու ենթական գրառման հեղինակին՝ «Դար» ակումբի նամակագրական համակարգի միջոցով։
Հոդվ. 4. Պայթյունից առավելագույնը 15 րոպե անց ղեկավարության ներկայացուցիչները հայտարարում են, որ նմանօրինակ գրառումներն այսուհետ պայթեցվելու են:
Հոդվ. 5. Պայթյունը կազմակերպելու մեջ պայթեցնողին (մոդերատոր, սուպերմոդերատոր կամ ադմինիստրատոր) մեղադրելու փորձերը կանխելու, մեղադրողին ջախջախելու իրավասություն ունեն բացառապես ղեկավար կազմի անդամները (մոդերատոր, սուպերմոդերատոր կամ ադմինիստրատոր), ցանկալի է, որ ջախջախող անձը լինի տվյալ տարածքի պատասխանատուն:
Հոդվ. 6. Եթե պայթած գրառման հեղինակի կողմից պայթեցնողի դեմ ուղղված մեղադրական գրառումը գրառվում է ոչ այն տարածքում, որտեղ իրականացվել է պայթյունը, ապա մեղադրանքը ջախջախելու իրավունք ունեն միայն. Ա. Այն տարածքի պատասխանատուն, որտեղ գրառվում է մեղադրական գրառումը, և Բ. Այն անձը կամ անձիք, ովքեր պայթյուններ կազմակերպելու իրավասություն ունեն «Դար» ակումբի ողջ տարածքում՝ բացառությամբ գաղտնի տարածքների։
Հոդվ. 7. Պայթյունն իրականացնող մարմինը պարտավոր է գործառույթին հաջորդած 30 րոպեների ընթացքում համապատասխան վայրում (ղեկավարում) գրավոր զեկույց ներկայացնել պայթյունի մանրամասն նկարագրությամբ, վնասված նյութական արժեքների ցանկով (շնորհակալություն/ներ, վարկանիշ/ներ):
Հոդվ. 8. Պայթեցված գրառումների հեղինակները պարտավոր են վախենալ: Հակառակ դեպքում պայթեցում իրականացրած մարմինը պարտավորվում է գրավոր ձևով տեղեկացնել, որ հարավոր է պայթեցված գրառման հեղինակի նկատմամբ կիրառվեն որոշակի պատիժներ՝ 1-ից 10 տարի նախազգուշական արգելափակման տեսքով։
Հոդվ. 9. «Դար» ակումբի ադմինիստրատորների, սուպերմոդերատորների և մոդերատորների գործողությունները քննադատող գրառումների պայթեցումներն իրականացվում են արտահերթ:
Հոդվ 10. «Դար» ակումբի ղեկավար կազմի անդամները պայթեցման փաստը համարում են տեղին, առանձին դեպքերում՝ նաև խիստ անհրաժեշտ։
Հոդվ. 11. Պայթյունի դեպքի հետ որևէ կերպ առնչություն չունեցող անձիք պարտավոր են փաստի առթիվ իրենց վրդովմունքը հայտնել առավելագույնը եռօրյա ժամկետում: Հակառակ դեպքում ղեկավար կազմի անդամները կարող են անտեսել սույն վրդովմունքը՝ պատճառաբանելով, որ հոգնած են։
Հոդվ. 12. Եթե ղեկավար կազմի անդամների հոգնած լինելու մասին գրավոր տեղեկանալուց հետո անձը շարունակում է քննադատել ղեկավար կազմի անդամի որևէ գործողություն, ապա ղեկավար կազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը պարտավոր է գրավոր կերպով հիշեցնել տվյալ անդամին, որ ոչ ոք նրան ֆիզիկական բռնության միջոցով «Դար» ակումբի տարածքում չի պահում։
Կարծում ենք, «Դար» ակումբ ղեկավարությունը պարտավոր է սույն օրենքն ընդունել հնարավորինս սեղմ ժամկետներում, որպեսզի ժամ առաջ կանխվի պայթյունավտանգ գրառումների աճը։
Վերջին խմբագրող՝ Kuk: 05.11.2009, 00:47: Պատճառ: Պայթյուն
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ուֆ, ներվերս չի հերիքում: Ոչ գործերն են նորմալ, ոչ դասերն են ստացվում: Երնեկ չէ՞ր էն ժամանակները, որ մտնում-գրում էի.
-Ուֆ...![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Եսօր երթուղային տաքսում մի հետաքրքիր դեպք եղավ հետսԵս ու ծանոթ մի աղջիկ նստել ու սպասում էինք թե երբ արդեն պիտի գնանք,որովհետև համարյա տեղ չկար էլ նստելու,մի տղա եկավ իր պուճուր երեխու հետ(երևի մի 2 տարեկան կլներ)
հիմա ետ երեխեն դրեց մարշրուտկի մեջ ասեց. խաղա մինչև ծխեմ. Ետ երեխեն էլ եկավ մոտս կանգնեց ու ձեռքին մի ծաղիկ կար ինձ տվեց
ես վերցրի ու ինքը նորից հետ ուզեց
հետո ձեռքերը մեկնեց որ գրկեմ,ես իրան մոտս նստեցրի ու ինքը սկսեց սաղ երթուղայինի մարդկանց հերթով ծաղիկը տալ ու վերցնել
հետո իրա պապան եկավ ու մարշրուտը գնաց
հիմա տեղ չկար որ հերը նստեր,եսել երեխուն պահում էի
ու ես երեխեն արդեն հոգնեց ետ ծաղիկից ու բջջայինս վերցրեց ու սկսեց խաղալ
Հետո արդեն իրանց կանգառն էր ու ետ երեխեն որ պտի տայի հորը սկսեց լացել
մեկել որ հերը վերցրեց չեր ուզում հեռախոսս տար
ու սաղ երթուղայինում ծիծաղում էին
հետո ետ տղեն հեռախոսս տվեց ու տեղս էլ ստացավ
![]()
А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю
Ambrosine (06.11.2009), Chuk (05.11.2009), cold skin (06.11.2009), Enigmatic (05.11.2009), Kita (05.11.2009), Kuk (06.11.2009), Nadine (06.11.2009), Ribelle (06.11.2009), Surveyr (18.11.2009), Yeghoyan (06.11.2009), Yevuk (06.11.2009), zanazan (06.11.2009), Աբելյան (05.11.2009), Աթեիստ (05.11.2009), Դատարկություն (05.11.2009), Երկնային (05.11.2009), Լուսաբեր (15.11.2009), Մանուլ (05.11.2009), Մարկիզ (05.11.2009), Շինարար (06.11.2009), Ռուֆուս (05.11.2009), Սլիմ (06.11.2009)
Երեկ երեկոյան ուշ տուն եմ գալիս երթուղայինով: Երթուղայինում բացարձակ մթություն է, լույս չկա: Համարյա թե հասել եմ մեր կանգառ, մեկ էլ մի աղջիկ երթուղայինը կանգնեցնում իջնում է, դուռը փակում գնում է: Մեկել վարորդը թեքվում է, ձեռքը ինձ է պարզում ու սրտնեղած ասում. «հլը ինչ ա տվել, 50 դրամանոց…»: Շպրտում է կոպեկը ներքևում գտնվող մագնիսի վրա ու քշում: Մի տեսակ նենց մաքուր էր իրա զգացմունքները, մանկական նեղացկոտություն կար: Մտածում էր «Ես էս գիշերվա կեսին քշում եմ, երկու կոպեկ փող տուն տանեմ, ինքը 50 ա տալիս»:
Հասնում եմ կանգառ, վարորդն էլ մտքերով խորասուզված քշում է: 3րդ անգամից, երբ արդեն համարյա գոռում էի ականջի տակ՝ լսեց, որ խնդրում եմ կանգնի, մեկնեցի դրամը, դուռը բացեցի, իջա, մեկնել էր մանրը՝ 100 դրամը, ժպտացի. «Այն աղջիկը սխալվեց 50 դրամ տվեց, ես էլ սխալվում 200 դրամ եմ տալիս»: Նրա պայծառացած դեմքով «չէ, չէ»-ներին որպես պատասխան փակեցի դուռն ու ձեռքով պատուհանի հետևից
Ժպտաց ու քշեց գնաց
Տեղում արագ կողմնորոշվել ու ձեռքիս 100 դրամանոց կոպեկը փոխել էի 200-ով: Նենց կայֆ էր![]()
*e}|{uka* (06.11.2009), Amaru (06.11.2009), Ambrosine (06.11.2009), Ariadna (10.11.2009), Chilly (09.11.2009), Chuk (06.11.2009), cold skin (06.11.2009), Dayana (06.11.2009), Elmo (06.11.2009), Empty`Tears (09.11.2009), Enigmatic (06.11.2009), Jarre (06.11.2009), Kita (06.11.2009), Kuk (07.11.2009), Legolas (09.11.2009), Nadine (06.11.2009), Norton (08.11.2009), One_Way_Ticket (13.11.2009), Ribelle (07.11.2009), Surveyr (18.11.2009), Ungrateful (07.11.2009), unknown (06.11.2009), Yeghoyan (06.11.2009), Yevuk (06.11.2009), Աբելյան (07.11.2009), Դատարկություն (06.11.2009), Դեկադա (07.11.2009), Երկնային (06.11.2009), Երվանդ (07.11.2009), Լուսաբեր (10.11.2009), Ծով (14.11.2009), Կաթիլ (09.11.2009), Հայկօ (07.11.2009), Մանոն (06.11.2009), Մանուլ (06.11.2009), Մարկիզ (10.11.2009), Շինարար (06.11.2009), Ուլուանա (06.11.2009), Ռուֆուս (07.11.2009), Սլիմ (06.11.2009), Ֆոտոն (07.11.2009)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ