User Tag List

Էջ 45 686-ից ԱռաջինԱռաջին ... 354142434445464748495595145545 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 661 համարից մինչև 675 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #661
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Ով է ասում, որ մարդիկ թռչել չգիտեն? Վայ, ոնց են թռչու~~մ...Ընդամենը արագ քշող մի մեքենա, հայվան շոֆեր ու դու թռչում ես` ցաքուցրիվ տալով ձեռքիդ պայուսակի միրգն ու բանջարեղենը.. շորից տիկնիկի պես շպրտվելով դեպի վեր...հետո վար ..
    Դանդաղեցրած կադրի պես տեսնում եմ...երկու վայրկյան չէ..ժամեր էին երևի..մոռացիր էլի..

    Ստոպ կադր...ապրել ես ուզում?.. Դե տես` ինչ ես անում...մեկ ա, քո ձեռքը չի:

  2. #662
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Թուու՜, էսքան գործ անել չի կարելի, տաքսի եմ պատվիրել , հենց նոր զանգ եկավ հեռախոսը քիչ էր մնում քնաթաթախ ասեի «հերթապահ Ազնաուևյան»: գնացի լավ սպասումա տաքսին, բարի գիշեր

  3. #663
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Քամին հաճելի խաղում էր մազերիս հետ ու մեղմ շոյում դեմքս, մտորումներիս պատառիկները վերցնում ու թռցնում էր հեռու-հեռուները: Քայլում եմ՝ շփոթմունքս ծածկելու համար կեղծ ժպիտը դեմքիս դաջած: Վերջերս հաճախ եմ շփոթմունքի մեջ ընկնում ու սկսում ինքս ինձ ուտել, ինչ-որ տանջող մտքեր են հոգիս խռովում: Ու այդ կեղծ ժպիտը վերջերս գալիս է ինձ ընկերակցելու: Անցորդներից ոմանք հետաքրքրությամբ ինձ են նայում: Չգիտեմ, կեղծ ժպի՞տս է պատճառը, թե վառ նարնջագույն շապիկս, որի գրված է. «www.ԱԿՈՒՄԲ.am, քայլ առ քայլ դեպի հայատառ ինտերնետ»: Նորից սկսում եմ մտածել, որ գուցե արժեր այլ տեքստ գրել շապիկի համար, այսպես. «www.ԱԿՈՒՄԲ.am, քայլ առ քայլ դեպի հայատառ շապիկներ»: Դիմացիցս եկող սիրունիկ աղջիկը հաճելի ժպտում ու ուզում է բարևել, աղոտ հիշում եմ, բայց խոսելու ցանկություն չունեմ, արագ առաջ եմ անցնում: Էս ի՞նչ եմ դարձել: Մտքերս ուրիշի հետ են, սիրուն աղջիկ, ներիր ինձ, ես քեզ իրականում չեմ արհամարհել, ուղղակի այդ պահին եթե հետդ կանգնեի ու խոսեի, կեղծ կլիներ, իսկ ես կեղծիքը չեմ սիրում: Շարունակում եմ քայլել: Մի շուն է հաչում, իսկ ես կարծում եմ, թե դա դիմացիցս եկող կարմիր բերետավորն էր.. գժվե՞լ եմ, ի՞նչ է: Շարունակում եմ քայլել, դիմացս դուրս է գալիս մի մորուքավոր տղամարդ ու ձայնում է.
    - Տղա՛ ջան, մի րոպե սպասիր: Ուզում եմ ասել, որ քեզ հալալ է: Միանգամից երևում է, որ դու իսկական հայ ես: Թե չէ սրանց պես, մայկաներին անգլերեն գրած ֆռֆռում են: Իսկ դու հայերեն մայկայով ես, իսկական հայի պես: Իսկապես հալալ է: Ապրես: Այ հենց դրա համար էլ քեզ եմ ասում, ոչ թե ուրիշին, որտև մենակ հային կարող եմ ասել: Ինձ 200 դրամ տուր, որ մարշրուտկայով տուն գնամ, հա՞:
    Մի պահ զզվանքով, ապա խղճահարությամբ նայեցի նրան, ապա ասացի.
    - Sorry, I'm from America. I don't understand, what you say:
    Ու գնացի, վերջին ակնթարթին նկատելով զարմացած, շփոթված հայացքը, չսպասելով պատասխանի, չսպասելով, որ իմինից ավելի կոտրված անգլերենով «Փլիզ, մանի» ասի...

    Իսկ քիչ առաջ ասում էի, թե ատում եմ կեղծիքը...
    Վերջին խմբագրող՝ Chuk: 22.07.2008, 02:16:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #664
    չկամ ... Empty`Tears-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.02.2008
    Գրառումներ
    888
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Անկապ օրագիր ԱՄՆ

    Առավոտ մոտավորապես յոթն էր: լռություն... նստած էի դրսում մի սեղանիկի մոտ ու իսկապես ոչ մի մարդ չկար, միայն մեքենաների ձայնն էր: սպասում եմ երբ կգա ժամը և կմտնեմ լսարան, բայց մեկ ժամ դեռ կա:
    Մեկ տեղ այնքան օտար եմ ինձ զգում այստեղ և անգամ հակառակն է կատարվում:
    գնում , գալիս , ամեն մեկն էլ այլ ազգի, այլ կերպար: վայ հայ
    սուրճ վերցնեմ ու նորից գամ նստեմ, մինչ սկսելը:
    Երբևէ կմտածեի , որ կհայտնվեմ այստեղ, ու իսկապես հիմա ապագաս այստեղ եմ պատկերացնում:
    Մի օր կշարունակեմ ԱՄՆ-ի ապրած օրերս "անկապ օրագրում"

  5. #665
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր ԱՄՆ

    … կամուսնանայիք?

    Ինչ կարեւոր հարց ա, չէ՞:
    Էլ չեն ասում, որ երբ ուզենա էդ սեռի չկույս ներկայացուցիչը կարա լյուբոյ շուստրի տղու խաբի ու համոզի, որ ինքը սաղ կյանքը չադրայով ա ֆռֆռացել, վերջում էլ ապացուցի գործով…որ իրա կուսությունը ահավոր արտահայտիչ ա…
    Տղեք, տենց ա: Հիմա շատերդ կարող ա մտածեք՝ ո՞նց արա: Չէ, չմտածեք, պռոստը ասեք՝ ո՞նց արա…

    Թարգեք…Տատս ասում ա միշտ.
    "Աղջկեքը սատանա են"…բառի ոչ այնքան վատ իմաստով…

  6. #666
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    17
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր ԱՄՆ

    Գնացել էի շոռտիկ գնելու, իմ համար ոչ մեկին չեմ խանգարում շոռտիկ եմ նայում խանությում մեկ էլ զգամ մի կին շալվարս ա շոշափում, շրջվում եմ զարմացած նայում եմ մի հատ պատկառելի տարիքր կին ա չգիտեմ ինչ ասեմ, որ համ չվիրավորեմ համ էլ ուզումե եմ ասեմ «այ մորքուր ի՞նչ ես ուզում շալվարիցս», եթեև դեմքիս արտահայտույունը ավելի պերճախոս էր, որովհետև մորքուրը իրան չկորցրեց ու միանգամից
    _ Տղա ջան էս շալվարդ ինչ արժի՞
    _ Ասում եմ, բայց ախր նոր չի էս մի տարի ա հագնում եմ…
    _ Բա խի յառլիկը վրից չես պոկում…
    Հիմա ինձ բացել ա չեմ կարողանում լրջանամ ու ասեմ, որ այ մորքուր ջան այ քո ցավը տանեմ էտի յառլիկ չի է ախր էտի հայերեն ասած գործիզ տեղի պռոպուսկն ա, գործից եմ եկել մոռացել եմ հանեմ
    Մորքուրը երևի ինձ գժի տեղ դրեց, որովհետև վախեցած դեմքով շտապ հեռացավ ինձ մենակ թողնելով շոռտիկների հետ …

  7. #667
    Լիարժեք անդամ Absar21-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.06.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    76
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր ԱՄՆ

    Ներիր սիրելիս,
    Ներիր, որ սիրել եմ ու շարունակում եմ սիրել,
    Ներիր,., որ թույլ տվեցի քեզ հեռանալ ու հավատացի ու կվերադառնաս,
    Ներիր ,որ ընկերներիս արգելեցի խոսել քո մասին, սակայն ինքս միայն քո մասին էի մտածում,
    Ներիր, որ հավատացի երազներիս
    Ներիր, որովհետև ես քեզ արդեն ներել եմ…
    Я собираюсь жить вечно, и пока что - это мне удается

  8. #668
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Մեջբերում Janita Hero-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա ես տանից դուրս կգամ վերջապես, կգնամ աշխատանքի… հազիվ մաքուր օդ կշնչեմ… ու ով ինձ ճանաչում ա, մի տեսակ ինչ-որ թարմություն ա փնտրելու տեսքիս մեջ, քանի որ արձակուր էի……, կմտածեն երևի հանգստացած կլինեմ, էլ չեն ասի, որ........
    ոմանք կասեն «էս ոնց ես փոխվեե~~~լ, սրունացե~~~լ», ոմանք կասեն «նիհարել ես, նրբացել ես», իսկ ամենանրբանկատները կտեսնեն ու կասեն, «վա~յ էս………» ես էլ կժպտամ կամ էլ չլսելու կտամ
    Մի խոսքով փոխվել եմ բարեկամներ, ծանոթներ, հարազատներ, ընկերներ, հարևաններ ջաներ ու մի տենց զարմացած կամ էլ հիացած նայեք ինձ` ես եմ էլի հո ուրիշ մա՞րդ չեմ, ուղղակի ռիսկով եմ էլի.........
    Բա որ ասում էի՜՜՜՜ մենակ մեռնելուս օրը չգիտեմ

    Ավելացվել է 14 րոպե անց
    Համարյա նշանած...... չէ մի չէ՝ մի քիչ հղի..... էս հայ ժողովուրդը երբ պիտի իրերն իրենց անուններով կոչի
    Վերջին խմբագրող՝ Janita Hero: 29.07.2008, 17:51: Պատճառ: Գրառման ավելացում
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

  9. #669
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Սենց երկար չի կարա շարունակվի: Կամ պետք ա հարմարվել, կամ պետք ա փոխել: Դե, փոխելն էլ հնարավոր չի, ուրեմն մնում ա հարմարվել: Ի՞նչ… Չես ուզում... Ուրեմն երկրորդը: Ի՞նչ... Չես կարու՞մ... Ուրեմն հարմարվի: Չես ուզում... Բայց խի՞... Որովհետև վատ ա: Բայց ինչի՞ ա վատ: Ի՞նչն ա պատճառը: Պողոսն ա՞ մեղավոր: Չէ, դու ես մեղավոր: Վատ ա, որովհետև դու վատն ես: Վատն ես, որովհետև բարի ես, ազնիվ ես, անկեղծ ես, չես կարում մարդկանց խաբես, միամիտ ես: Էն էլ ինչքան: Այ, էսօր տեսա՞ր քեզ ոնց կարեցան խաբեն: Բա էս քանի օրվա մեջ քանի՞ անգամ խաբված կըլնես: Երևի մի 4-5 անգամ: Բայց չէ, իրականում քեզ ավելի շատ խաբած կըլնեն, ուղղակի դու չես նկատել: Ցավում ա՞: Տեղն ա քեզ: Պողոսն ա՞ ճղել: Չէ, տեսնում ե՞ս, դու ես արել: Դու ես ճղել, քո անզգուշության պատճառով: Չնայած, լավ ես արել: Թող ցավա: Որ շատ ցավաց, ինֆեկցիա անցավ, էլ մյուս անգամ տենց բան դժվար թե անես: Չնայած, որ մի քանի անգամ նույն սխալը հաջողացնում ես անես, կարող ա մյուս անգամ էլ ցավա: Ուզում ես փոխես, բայց չես կարու՞մ: Ի՞նչ մի դժվար բան ա: Դառի չար, խարդախ, կեղծավոր, ու կըլնես լավը: Քեզ ավելի շատ կսիրեն: Չես կարում... Տենց տաղանդ մեջդ չկա... Էտ դեպքում քեզ ուրիշ խորհուրդ չեմ կարա տամ: Երրորդ տարբերակ էլ կա, բայց թե... Դու գիտես: Չնայած, որտեղից քեզ էդքան համարձակություն ու կամքի ուժ: Էլի ա՞ ցավում... Ոչինչ. կմեծանաս, կհիշես: Ասածներս էլ կհիշես:
    Ու ստեղ եկանք մեր հերթական դաստիարակչական անօգուտ զրույցի վերջաբանին. ի՞նչ ենք որոշում: Ոչ մի բան: Նույն ձևով էլ շարունակի: Մեկ ա. գելի գլխին ավետարան են կարդում, ասում ա շուտ արեք, ոչխարը փախավ: Մեկ ա ոչ կարաս փոխես, ոչ էլ ուզում ես հարմարվես, երրորդ տարբերակի մասին վախում էլ ես մտածես: Շարունակի նույն ձևով: Կուշտ հաց կեր, բայց էս գիշեր քնելուց առաջ էլ էդքան շատ չմտածես, մեկ ա օգուտ չկա, իսկ վաղը առավոտ գործի ես: Պետք ա շուտ քնես, որ շուտ վեր կենաս: Թե չէ էսօր հազիվ 5 ժամ կարեցար քնես:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  10. #670
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    նման է ինքնասպանության, երբ չես կարող ասել , թե կատարածդ քայլը ուժեղ կամքի դրսևորում է, թե թուլակամության …Ինչևէ , այն ինչ պետք է լիներ ,եղել է…

  11. #671
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    նման է ինքնասպանության, երբ չես կարող ասել , թե կատարածդ քայլը ուժեղ կամքի դրսևորում է, թե թուլակամության …Ինչևէ , այն ինչ պետք է լիներ ,եղել է…
    Ծանոթ հոգեվիճակ է, բայց հետո՝ շատ հետո, հիշում ու հասկանում ես, որ իրականում դա ուժեղ կամքի դրսեւորում էր: Լրիվ օբյեկտիվորեն…

  12. #672
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    տեսնես ինչու ամեն ինչ միանգամից այսքան գունազրկվեց ու միաժամանակ պարզ դարձավ, հետաքրքիր է… չէ, արդեն հետաքրքիր չէ, արդեն ամեն ինչ ու ամեն ոք իր իսկական անուններով են ու իրենց իսկական տեղերում… Տեսնես ինչու է շարունակվում այս անիմաստ ինքնախաբեությունը ,անիմաստ ու անտեղի կեղծ ժպիտների փոխանակումը,անիմաստ մտահոգությունը, անիմաստ հոգատարությունը,ամեն ինչ կեղծ է, ու կեղծիքը թաքցնել չես կարողանում
    երևի հույս կա, որ այսպես ավելի հետաքրքիր է
    ոչինչ էլ հետաքրքիր չէ
    ամեն ինչ պարզ է,միագույն ու անգույն
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  13. #673
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Ես քեզ լրիվ աչքաթող եմ արել... կներես, ժամանակ չունեմ, ինձնով եմ զբաղված:
    Դե մի դժգոհի, տես, դու շատերին ես պետք, ես ու դու հո լավ գիտենք, թե քեզ ինչքան են սիրում: Ես էլ եմ քեզ սիրում, կապված եմ քեզ հետ, կարևոր ես ինձ համար, բայց էլ ինձ պետք չես: Էլ բան չունեմ քեզ պատմելու, երևի թե արդեն հետաքրքիր բան չի էլ մնացել: Դու ինձ արդեն անգիր ես արել: Բայց ես քեզ դեռ կշարունակեմ բացահայտել, իմ ամենաանկեղծ, իմ անզեն, իմ անօգնական Օրագիր...
    մնացիր առանց ինձ

  14. #674
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Ի՞նչ կա մի գդալ պաղպաղակի մեջ։
    Դժգոհություն տոթ ու շոգ օրից։
    Անցյալ շաբաթվա կոկորդի ցավի հիշեցում։
    Աճող փորի մասին մտահոգություն։
    Սառի հանդեպ դյուրազգաց ատամների դարդ։
    Ավելին պահանջող ստամոքսի կծկումներ։
    Շիրոտ բարանը մաքրելու միջոցի որոնում։

    Ո՞վ ասաց՝ պաղպաղակ ուտելը հաճույք է։ Գոնե սիրուն գդալ վերցնենք, թե չէ լրիվ տխուր կլինի մի գդալ պաղպաղակի պատմությունը։

    Հ.Գ. Նվիրվում է Այվիական լավատեսությունից զզվածներին։
    Վերջին խմբագրող՝ ivy: 30.07.2008, 13:37:

  15. #675
    մեծացա, ահա քայլում եմ... Janita Hero-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2007
    Հասցե
    Այնտեղ ուր Նա է....
    Գրառումներ
    339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    -Բա՝ց արա օրագիրդ, բացեցի՞ր
    -Այո՝
    - Վերջերս լավ չես սովորում «հետաքրքրություն» առարկան: Դրա համար այսօր էլ քեզ 2 կնշանակեմ, որ խելքդ գլուխդ գա: Չեմ հասկանում այդքան դժվա՞ր է ՔՈ իսկ օրագիրն ամեն օր լրացնել………

    Ասաց միսս Օրեհն ու ակնոցների տակից համոզիչ ժպտաց՝ հավատալով, որ հռետորական հարցն աննպատակ չի մեխվի հողի մեջ ու չի կորչի………
    ընկա՞ր. ոչինչ, դա դեռ վերջը չէ...

Էջ 45 686-ից ԱռաջինԱռաջին ... 354142434445464748495595145545 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •