Գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ իմ կյանքը սերիալ ա… ախր ոոոո՜նց չեմ սիրում ես էդ սերիալները, հիմա փաստերը ձեռքս, որ իմ կյանքը սերիալ ա, հեղինակն էլ որոշել ա, որ ես պետք ա էդ սերիաների ընթացքում անընդհատ ինչ-որ մեկից հիասթափվեմ, անընդհատ համոզվեմ, որ մարդկանց չի կարելի վստահել, հետո մեկ ա բացառություն անեմ, ու էլի հիասթափվեմ… ու տենց շարունակ…
Անհետաքրքիր սերիալ ա, ես լինեի, չէի նայի… չնայած ես ոչ մի սերիալ էլ չեմ նայում, սերիալների սիրահարների համար կարող ա հետաքրքիր լիներ… հիմա մտածում եմ կարող ա՞ սկսեմ սերիալներ նայել, կամ ավելի լավ. պատրաստի սցենար ունեմ, կարող եմ գրել, դերասաններն էլ կյանքիս հերոսները կդառնան![]()
Միակ սփոփիչ հանգամանքն էն ա, որ սերիալները սովորաբար հեփի-էնդ են ունենում, մեկ էլ տեսար կյանքիս սցենար գրողն էլ իմ համար ա երջանիկ պահեր գրել… Մի լավ մարդ կա, ինձ միշտ ասում ա «միշտ դժվար ուղի անցած մարդը երջանիկ ա լինում…»
էսօրվա սերիան վերջացավ, на самом интересном месте!![]()
Էջանիշներ