User Tag List

Էջ 22 50-ից ԱռաջինԱռաջին ... 1218192021222324252632 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 316 համարից մինչև 330 համարի արդյունքները՝ ընդհանուր 736 հատից

Թեմա: Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

  1. #316
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսինքն՞.
    Ինչ է, քո ինադու պետք է սերժը հրաժարվի՞ Սերժն ու դու սպարրինգ պատնյորներ եք՞, տուն- տունա՞.
    Եթե դու չես առաջադրվում, բա ով է փոխարինողը՞ -գոնե մեկ– երկու անուն ասա, որ հիմիկվանից մարդիկ իմանան թե ում հետ են գնում.
    Սա էլ նոր տեսակի մաս-մաս ցվրվելու ձև է՞.
    Գործողություն- չկա, հետագա ծրագիր չկա, նորից գնացեք տուն -հետո կասենք՞.
    լավ ա.
    Հենց սերժը հրաժարական տա, ինքը կհայտնի իր աջակցությունը ինչ-որ մեկին:
    Իմ կարծիքով ինքը հրաժարվում է երբևէ առաջադրվելուց, որպեսզի փակի բոլոր այն բերանները, որոնք ասում էին, թե ինքը իշխանության կռիվ է անում:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (19.09.2009), Kuk (19.09.2009)

  3. #317
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Սերժ Սարգսյանի հրաժարակնի դեպքում (եթե էդպիսի բան լինի) ՀԱԿ-ը կորոշի թե ինչ ձևաչափով է մասնակցելու ընտրություններին, ունենալու ա միասնական թեկնածու, թե ոչ, և այլն:

    Տեր-Պետրոսյանի էս խոսքն ավելի շատ, Բիձա, ուղղված է ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ ազգաբնակչության այն շերտերին, ովքեր այս պայքարն աթոռակռիվ են համարում: Սա այդ մարդկանց հասկացնելու փորձ է, թե ՀԱԿ-ն ինչ նպատակներ ունի:

    Տեր-Պետրոսյանն իր ճառի մեջ (նախորդ ելույթներում էլ), նշեց թե ինչքան կարևոր է մեր շարժմանը նորանոր խմբերի միավորվելը՝ միասնական ճակատով, մի բուռ կազմած պայքարը մինչև վերջ հասցնելու համար: Սա հստակ ուղերձ է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #318
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Գնալ միտինգ - լսել ճառ - գնալ տուն:
    Եթե ակնարկդ ինձ ու իմ երթին չմասնակցելուն էր վերաբերվում, ապա միանշանակ ոչ
    Ինձ պարզապես ինչ-ինչ հանգամանքներից ելնելով այսօրվա երթին մասնակցելը հարմար չէր, թեև շատ էի ուզում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #319
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ելույթից հատված դիտեցի, կարող եմ ասել, որ պապին մատ արեց՝ հայտարարելով, որ չի առաջադրվի սերժի հրաժարականի դեպքում, եթե Քոչարյանը չառաջադրվի
    Եթե գիտես, որ Սերժը հրաժարական չի տա, ապա ինչ ասես կարելի է խոստանալ կամ հայտարարել «Սերժի հրաժարականի դեպքում»: Ճոռոմ նախադասությունների տեղը կարելի էր հայտարարել, որ մասնավորապես Նիկոլ Փաշինյանը անտեղի ու անիմաստ նստած է բանտում, և ցույց անել դատախազության դիմաց նույնքան ժողովդրով, ոչ թե ճառ կարդալ: Ամեն դեպքում նույն հոդվածով կարող էին Լևոնին զրկել անձեռնմխելիությունից ու նստացնել, Նիկոլը արել է այն, ինչ Լևոնը՝ ելույթներ է ունեցել: Միակ տարբերությունն այն է, որ Լևոնին դատելը սկանդալային էր լինելու, իսկ Նիկոլի անունը Եվրոպայում քչերը գիտեն: Եվ մյուս տարբերությունն այն է, որ Նիկոլը մարտի մեկին Լուսավորիչ փողոցի վրա էր, իսկ Լևոնը «տնային կալանքի» մեջ, նորից նրա նախագահ լինելու հետ պայմանավորված հանգամանքներով: Իսկ հիմա Լևոնը ճառ է կարդում ու բոլորին ուղարկում տուն մտածելու, ինքն էլ բոլորի հետ միասին, իսկ Նիկոլը բոլորին ուղարկում է փողոց չգիտես ինչ անելու: Ու ամենախոխման այն է, որ Լևոնը սպասում է մյուս քաղաքական ուժերի ակտիվացմանը, իսկ Նիկոլը սպասում է ժողովրդի մեջ հասարակ մարդկանցից քաղաքացիների ձևավորմանը ու նրանց չգիտեմ ինչ անելուն: Ես արդեն կասկածում եմ, որ Նիկոլն ինքը պայմանավորվել է, որ ինքը մնալու է բանտում, թե չէ որ դուրս գա, մեղադրելու են ակտիվ գործողություններ չանելու մեջ:
    Մի խոսքով, հաղթանակը մոտ է եթե մյուս քաղաքական ուժեր ակտիվանան, թե որոնք են այդ ուժերը, Ալլահ բիլիյոր…
    Si vis pacem, para bellum

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (19.09.2009)

  7. #320
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ամենախոխման այն է, որ Լևոնը սպասում է մյուս քաղաքական ուժերի ակտիվացմանը, իսկ Նիկոլը սպասում է ժողովրդի մեջ հասարակ մարդկանցից քաղաքացիների ձևավորմանը ու նրանց չգիտեմ ինչ անելուն:
    Վիշապ ձյա, մտահոգություններդ ու տրամաբանական ուղղությունդ հասկանում եմ (չեմ կիսում): Միայն նշեմ, որ այս երկու նշածներդ ոչ միայն իրար չեն հակասում, այլև փոխլրացնում են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #321
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ակնարկդ ինձ ու իմ երթին չմասնակցելուն էր վերաբերվում, ապա միանշանակ ոչ
    Ինձ պարզապես ինչ-ինչ հանգամանքներից ելնելով այսօրվա երթին մասնակցելը հարմար չէր, թեև շատ էի ուզում:
    Չէ, Չուկ, քեզ նկատի չունեի; Ես ընդհանրապես եմ ասում; Հանրահավաքից հետո լսեցի` ինչպես են մարդիկ ամեն կողմից խոսում, որ էսպիսի հանրահավաքները չեն կարող որևէ կերպ ազդել Սերժի ընտրած արտաքին քաղաքական կուրսի վրա: Ղարաբաղյան հարցի լուծումը «տրամաբանական» լուծման է գնում, իսկ մենք ընդամենը սահմանդրական լոլոներ ենք լսում: Ինչպես պիտի դեմ կանգնենք սկսված գործընթացներին. ըստ էության դրա մասին ոչինչ չասվեց:

    Իսկ իմ գծած սխեմայից երթը բաց թողները ոչ մի հետին միտք չուներ: Կարող եմ նաև երթն էլ ներառել, դրանից բան չի փոխվի.

    Գնալ միտինգ - լսել ճառ - մասնակցել երթին - գնալ տուն;

    Հետո՞

  9. #322
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Չուկ, քեզ նկատի չունեի; Ես ընդհանրապես եմ ասում; Հանրահավաքից հետո լսեցի` ինչպես են մարդիկ ամեն կողմից խոսում, որ էսպիսի հանրահավաքները չեն կարող որևէ կերպ ազդել Սերժի ընտրած արտաքին քաղաքական կուրսի վրա: Ղարաբաղյան հարցի լուծումը «տրամաբանական» լուծման է գնում, իսկ մենք ընդամենը սահմանդրական լոլոներ ենք լսում: Ինչպես պիտի դեմ կանգնենք սկսված գործընթացներին. ըստ էության դրա մասին ոչինչ չասվեց:

    Իսկ իմ գծած սխեմայից երթը բաց թողները ոչ մի հետին միտք չուներ: Կարող եմ նաև երթն էլ ներառել, դրանից բան չի փոխվի.

    Գնալ միտինգ - լսել ճառ - մասնակցել երթին - գնալ տուն;

    Հետո՞
    Այ հետոն շատ բարդ է: Դու իհարկե ճիշտ ես, որ ժողովրդի զգալի հատված հետոն չի պատկերացնում, կամ գուցե բոլորը (առնվազն գերակշիռ մեծամասնությունը): Նաև շատերը սկսել են լոլո համարել ու դա էլ ա հասկանալի (օրինակ թեկուզ վերևի գրառման հեղինակը՝ Վիշապը):

    Ի՞նչ ա սա նշանակում: Որ վիճակն անելանելի՞ ա:
    Իհարկե ոչ:
    Սա նշանակում է, որ վիճակը ծայրահեղ ծանր ա ու դա հստակ գիտակցում են շարժման ղեկավարները: Օրինակ Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթը կարելի ա անվանել խոր մտահոգություն, արթնանալու կոչ:

    ՀԱԿ-ն էսօրվա վիճակով ՀՀ ամենաուժեղ քաղաքական ուժն ա, ամենաշատ կողմնակիցներ, համախոհներ ու համակիրներ ունեցող ուժն ա: Վերլուծական միտք ունեցող բազում գործիչներ ունեցող ուժն ա և այլն:

    Բայց ոչ բավարար, թերևս վճռական փոփոխությունների համար: Մենք ՀՅԴ չենք, որ ձևական հացադուլ հայտարարենք ԱԳ-ի մոտ, մենք ժառանգություն չենք, որ ձևական քննարկումներ պահանջենք: Մեր անելիքը պիտի լուրջ լինի, մտածված ու կշռադատված: Լավագույն տարբերակը կլինի, որ մեծ հոսքեր վերջապես իրենց ամբիցիաները թողնելով միանան մեզ, բայց միակ լուծումը չի:

    հ.գ. Ամենայն հավանականությամբ առաջիկայում հանդիպում կունենանք ՀԱԿ ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ: Մասնակցել ցանկացողները թող կապի մեջ լինեն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #323
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց սերժը հրաժարական տա, ինքը կհայտնի իր աջակցությունը ինչ-որ մեկին:
    Իմ կարծիքով ինքը հրաժարվում է երբևէ առաջադրվելուց, որպեսզի փակի բոլոր այն բերանները, որոնք ասում էին, թե ինքը իշխանության կռիվ է անում:
    Այո, փակում է այն մարդկանց բերանները, որոնք պնդում են, թե ինքը իշխանակռիվ է անում, բայց ավելի է բացում այն մարդկանց բերանները, որոնք պնդում են, որ Լևոնը ուղղակի երկիրն է քանդում իր անսկզբունքային ու անհետևողական պայքարով:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (19.09.2009), Բիձա (19.09.2009)

  12. #324
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, փակում է այն մարդկանց բերանները, որոնք պնդում են, թե ինքը իշխանակռիվ է անում, բայց ավելի է բացում այն մարդկանց բերանները, որոնք պնդում են, որ Լևոնը ուղղակի երկիրն է քանդում իր անսկզբունքային ու անհետևողական պայքարով:
    Կմանրամասնե՞ս, թե՞ ինչպես է քանդում:
    Ես որքան նկատել եմ, երկիրն ինքը չի քանդում: Բայց տեսակետդ խիստ հետաքրքիր է: Խնդրում եմ մանրամասն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #325
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ հետոն շատ բարդ է: Դու իհարկե ճիշտ ես, որ ժողովրդի զգալի հատված հետոն չի պատկերացնում, կամ գուցե բոլորը (առնվազն գերակշիռ մեծամասնությունը): Նաև շատերը սկսել են լոլո համարել ու դա էլ ա հասկանալի (օրինակ թեկուզ վերևի գրառման հեղինակը՝ Վիշապը):

    Ի՞նչ ա սա նշանակում: Որ վիճակն անելանելի՞ ա:
    Իհարկե ոչ:
    Ժողովուրդը շատ էլ լավ պատկերացնում է, ինքը չի պատկերացնում հետո-ն.
    Մի առիթով գրել էի, թե 1997 -ի ԼՏՊ-և այժմյան Սերժը նույնն են. այսօր կավելացնեմ, որ 2009-ի ԼՏՊ-ն ու Վազգենն են արդեն նույնը, այն տարբերությամբ, որ Վազգենը բանտում Նիկոլ և մնացած 18-ին չունի.
    Վիճակն անելանելի չի, զզվելի է.

  14. #326
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդը շատ էլ լավ պատկերացնում է, ինքը չի պատկերացնում հետո-ն.
    Մի առիթով գրել էի, թե 1997 -ի ԼՏՊ-և այժմյան Սերժը նույնն են. այսօր կավելացնեմ, որ 2009-ի ԼՏՊ-ն ու Վազգենն են արդեն նույնը, այն տարբերությամբ, որ Վազգենը բանտում Նիկոլ և մնացած 18-ին չունի.
    Վիճակն անելանելի չի, զզվելի է.
    Գոյության իրավունք ունեցող տեսակետ ա, բայց իմ համեստ գնահատականով իրականության հետ եզր չունեցող:

    Մանուկյանը երբևէ այսքան կուռ թիմ ու համախոհների սկզբունքային բանակ չի ունեցել: Իսկ 97-ի Տեր-Պետրոսյանը պետական մտածողությամբ նախագահ էր, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, ով երկիրն ավելորդ փորձությունների չտանելու համար ի վերջո գնաց իր հրաժարականին (98-ին) ու նաև ապապետական գործառույթներ չէր իրականացնում:

    Վիճակի ելքը պատկերացնելի ա: Պարզապես ժողովուրդը արագ փոփոխություններ ա ուզում և հոգնել է: Երկար պայքարի տրամաբանությունը հասկանալը չափազանց բարդ է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #327
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց սերժը հրաժարական տա, ինքը կհայտնի իր աջակցությունը ինչ-որ մեկին:
    Իմ կարծիքով ինքը հրաժարվում է երբևէ առաջադրվելուց, որպեսզի փակի բոլոր այն բերանները, որոնք ասում էին, թե ինքը իշխանության կռիվ է անում:
    Հայաստանում չկա մի գժի թուղթ չունեցող մարդ, որ չհասկանա, որ հենց իշխանություն վերցնելով է հնարավոր Հայաստանը կարգի գցելը. ԼՏՊ_ն ինքը բացահայտ ասեց, -ինձ օգտագործեք որպես գործիք, ինձ հնարավորություն տվեք վերցնել իշխանությունը, որ ուղղեմ իմ սխալները ու երկիրը կարգի բերեմ /ախոռները մաքրեմ/
    Մարդիկ էլ գնում ԼՏՊ-ին ձայն էին տալիս որ նա հենց իշխանության գա ու հարց լուծի. Մարդիկ միտինգի էին եկել, որ տեսնեն, թե ոնց են ԼՏՊ-ին իշխանության բերում.
    Մարդը քյասար ասեց, ես չկամ.
    Իմ կարծիքով այսօր շարժում կա, ղեկավար արդեն չկա. Եթե շարժման մեջ կան գիտակից ու թասիբով մարդիկ, ապա պետք է իրենց ձեռքը վերցնեն գործը. Եթե չարվեց, ապա դա էլ է ելք, մի թուրք կգա էստեղ գուբերնատոր կաշխատի.

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    davidus (19.09.2009)

  17. #328
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    ուֆ ուֆ ...

    Ընդդիմությունն էլ միտինգ չի ուզում անել... մնում է իշխանությունները զոռով մարդկանց հավաքեն քշեն միտինգի, որ ապացուցեն աշխարհին որ մեր մոտ էլ է դեմոկրատիա...

    Գժանոց, կատարյալ տրագիֆառս է այս բոլորը: Ֆելինին կենդանի լիներ մի շեդեվր ֆիլմ կնկարեր էս բոլորի հիման վրա:

    Սա էլ Խզմալյանի կարծիքը

    Տիգրան Խզմալյան
    17:10 19-09-2009
    Հայկական հեղափոխական շարժման ողբերգությունը նրանում է, որ այն ղեկավարվում է հակահեղափոխականի կողմից։ Լևոն Տեր-Պետրոսյանը հակահեղափոխական է։ Մինչդեռ իրավիճակը հեղափոխական է։ Եվ, բնականաբար, դա ողբերգություն է, որը մեծ ժամանակ է խլում մեզանից և ժողովրդի ապագայից։ Սակայն դա անվերջ չի կարող տեղի ունենալ։ Կարծում եմ, որ պատմության ընթացքը (ընդ որում՝ խոսքն արդեն օրերի, ժամերի մասին է), կտրուկ կփոխի այս իրավիճակը, և ինքը, լինելով հմուտ քաղաքական գործիչ, վաղուց դա զգացել է։ Իզուր չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նորից կրկնում է, որ ինքը պատրաստ է չդնել իր թեկնածությունը։ Նա շատ լավ հասկանում է, որ այլևս չի կարող։
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bodyguard (19.09.2009), davidus (19.09.2009)

  19. #329
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցույց տուր, թե որտեղ ա նման բան ասել Տեր-Պետրոսյանը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  20. #330
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի խոսքով, հաղթանակը մոտ է եթե մյուս քաղաքական ուժեր ակտիվանան, թե որոնք են այդ ուժերը, Ալլահ բիլիյոր…
    Դե եթե ընդունենք, որ 7 տասնյակ կուսակցություն ունենք, ապա պետք է ընդունել, որ ոչ բոլորն են ակտիվ, իսկ Ալլահ հիչ բիր շեյ բիլմիյոր:

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո, փակում է այն մարդկանց բերանները, որոնք պնդում են, թե ինքը իշխանակռիվ է անում, բայց ավելի է բացում այն մարդկանց բերանները, որոնք պնդում են, որ Լևոնը ուղղակի երկիրն է քանդում իր անսկզբունքային ու անհետևողական պայքարով:
    Եվ, սակայն, չեմ տեսնում այդ մարդկանց բերանների մեծ բացվածքը: Ինչու՞: Որովհետև ոչ մի ապացույց, ոչ մի փաստ չունեն այդ մարդիկ

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում չկա մի գժի թուղթ չունեցող մարդ, որ չհասկանա, որ հենց իշխանություն վերցնելով է հնարավոր Հայաստանը կարգի գցելը. ԼՏՊ_ն ինքը բացահայտ ասեց, -ինձ օգտագործեք որպես գործիք, ինձ հնարավորություն տվեք վերցնել իշխանությունը, որ ուղղեմ իմ սխալները ու երկիրը կարգի բերեմ /ախոռները մաքրեմ/
    Մարդիկ էլ գնում ԼՏՊ-ին ձայն էին տալիս որ նա հենց իշխանության գա ու հարց լուծի. Մարդիկ միտինգի էին եկել, որ տեսնեն, թե ոնց են ԼՏՊ-ին իշխանության բերում.
    Մարդը քյասար ասեց, ես չկամ.
    Իմ կարծիքով այսօր շարժում կա, ղեկավար արդեն չկա. Եթե շարժման մեջ կան գիտակից ու թասիբով մարդիկ, ապա պետք է իրենց ձեռքը վերցնեն գործը. Եթե չարվեց, ապա դա էլ է ելք, մի թուրք կգա էստեղ գուբերնատոր կաշխատի.
    Ինքը չասեց՝ չկամ, ասեց, որ կհրաժարվի: Իսկ այդ հրաժարվելուն հասնելն էլ հեշտ գործ չի, մինչ այդ հսկայական աշխատանք տարված կլինի: Ու այդ ինչպե՞ս շարժման ղեկավար չկա: Այդ դեպքում ո՞վ է Լևոնը: Դեռ չկա նրան հավասար մեկը, ով թեկուզ իմ աչքում արժանի կլիներ նրան փոխարինել:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Էջ 22 50-ից ԱռաջինԱռաջին ... 1218192021222324252632 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համապետական միջանկյալ հանրահավաք հուլիսի 2-ին
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 05.07.2009, 21:47
  2. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 218
    Վերջինը: 20.06.2009, 19:24
  3. Համապետական հանրահավաք մայիսի 29-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 30.05.2009, 19:14
  4. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •