Ինչքան էլ փորձում էի կուզեկուզ մնալ, չստացվեց-վերջը վառիր էլի. Մեֆ ջան.

Շնորհակալ եմ ինձ հայրենասիրություն վերագրելու համար. Իրականում դա երևի այն էպիտետներից մեկն է, որն ինձ առհասարակ չի բռնում. Եթե ոչ կանխակալ կարծիքով, այլ մի քիչ ավելի հանգիստ կարդացած լինեիր իմ գրառումները կտեսնեիր որ դա ակնառու է.
Ես երևույթները տեսնում և քննարկում եմ իրենց նախապատմություն, կոնկրետ իրադրության ու շարժիչ ուժերի հաշվառմամբ.
Քեզ թվում է, որ Հայաստանում հարցերը ուր որ է կլուծվեն, եթե չլինեն մեր պես դավաճանները, ապա մի նոր պորցիա մարդ կմիանա շարժմանը, իսկ ես ավելի հավատում եմ Չերնոմիրդինին.
20 տարի է սպասում ենք էսօր-վաղվանով, բայց այդ վաղը չի գալիս ու աբսուրդն է տարածվում.
Եթե Ձեր հաշվարկներում մեր տեսակը հաշվառված չի, ապա բարի եղեք հաշվի առնել, Գրեք Բիձա --- մինուս, այդքանը, ոչ ավել.
Ես ազնվորեն փորձել եմ ամեն հարցի մեջ ակունքները, պատճառները, հիմքերը վեր հանել. Դու այսօր ես դեմ առել հայկական իրականության կեղտոտ կողմերին, ես սկզբնական տասը տարիներին, որից հետո գերադասել եմ անհոգ արևմտյան կյանքն ըստ մասնագիտական իմ ունակությունների.
Ես ընդիմադիր չեմ, ուղղակի չեմ հանդուրժում սխալը. երբ տեսնում եմ, որ այն նպատակայնորեն ներմուծված է.
Ես հավասարապես դեմ էի ԼՏՊ-ի
ամբարտավան սխալներին, Ռոբի
հաշվարկված դաժանությանը և հիմա էլ դեմ եմ Սերժի
ինքնամփոփ սադիզմին.
Ես ամեն իշխանության եմ լինելու ընդիմադիր. դա աշխարհայացքն է. էդպես եմ ծնվել ու էդպես էլ կգնամ.
Դու և մյուսները հաճույքով ընդունում եք վերջին երկուսի հասցեին ասված բացասականը, բայց իսկույն ընդվզում եք ԼՏՊ-ի հասցեին ասվածի դեմ, մտածելով որ մենք վարի ենք տալիս հեսա-հեսա գլուխ եկող գործը. Աստված տա Հակ-ն ու ԼՏՊ-ն վերցնեն իշխանությունը և Հայաստանը անցնի նախադեպի այս կարևորագույն փուլը.
Մի առիթով արդեն նշել էի, որ ես ընդիմության ընդիմություն եմ. Դուք ինձ չգիտեմ ինչ հիմունքներով հավասարեցնում եք շարժման հակառակորդի- դաշնակի կամ ՀՀԿ- ի ու կայֆով պայքարում իմ դեմ.
Ի վիճակի չեք հասկանալոըւ, որ իմ տեսակն էլ կա, որ իր չափանիշներով համոզվելով, որ կեղտը չի հաղթահարվելու, հավասարապես թքած ունի ցանկացած սրիկայի վրա՞.
Երբ ես կանգնած էի ԼՏՊ- առաջին հավաքներին, իմ բազմաթիվ ընկերներ ասում էին, լսիր մոռացել ես մոտ անցյալիդ դժոխքը՞. Հենց քո մոտեցմամբ, Մեֆ ասում էի թքած, կգնամ կկանգնեմ, մի գուցե իսկապես մի բան փոխվի.
Անցան ամիսներ և պարզվեց որ այդ մարդը մազաչափ անգամ չի փոխվել- նույն դոգմատիկն է, հույսը դրած դիմացինի թուլությունների վրա.
Սա է իմ ելակետը. Ես քաղաքական թատրոնների ու ներկայացումների գլխաքանակ ապահովողներից չեմ. Այս պահին ինչքան որ դու կարող ես ճիշտ լինել, նույնքան էլ ես.
Արի թարգենք միմյանց մեղադրելը.

Էջանիշներ