Ես չգիտեմ թե "Կոկո Ջամբոյի" ներքո հաղորդություն ստանալ ասելով դու ի՞նչ նկատի ունես: Եթե մի բան ես գրում պարզ գրիր ու մի հեգնիր, խնդրում եմ: Դու չես ԿԽի կամ էլ ուրիշ եկեղեցիների դատավորը, ու էստեղ թող ոչ մեկ ոչ մեկին չդատապարտի. կարծեմ դրա մասին գրված է ԱստվածաշնչումՄեր բոլորիս դատավորը Աստված է ու երբ որ Նա գա հաստատ չի դատապարտելու ինձ կամ մեկուրիշին խաչակնքվելու կամ չխաչակնքվելու համար. դրանք պարզապես արտաքին դրսևորումներ են: Հավատքը շատ ավելի բարձր է, քան դա: Ինչպես Կտրուկը մեջբերեց Հիսուսի խոսքերը. "Ճշմարիտ երկրպագողները երկրպագում են հոգով և ճշմարտությամբ": Ես ոչ մի խնդիր չունեմ խաչակնքվելու համար. ես պարզապես չեմ տեսնում դրա անհրաժեշտությունը:
Էջանիշներ