User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 60 հատից

Թեմա: Ռուսերեն խոսք հայկական ալիքներով

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ռուսերեն խոսք հայկական ալիքներով

    Հեռուստատեսությունից նյարդայնացողների համար արտահայտվելու նոր ամբիոն:

    Երեկ ահագին հեռուստացույց եմ նայել Հ1-ով «Карот» կոչվող ռուսաբառ մի ֆեսծիվալ էր ալամ աշխարհի ամենայն հայոց հաղորդավար Եգոռ ԳլումԸվի հիասքանչ ռուսերենով, հ2-ով «Քլաբ-բար» կոչվող մի նոր փայլուն պռայեկտ, որին մասնակցում են մեր պռադվինուտы երիտասարդները իրենց կատարյալ ռուսերենով, հ3-ով՝ ԱրմենյաTV-ով՝ «Что-Где-Когда» էին խաղում հայ գիտակները, որոնց գիտակությունն առայժմ սահմանափակվում է միայն ռուսերենի իմացությամբ, ընդ որում ոչ միայն հարցերն ու պատասխաններն են հնչում ռուսերեն, այլև մեր գիտակները նաև մտածում էին ռուսերեն ԱԼՄ-ն չտարա, բայց եթե տանեի, հաստատ գիտեմ ԾիԳՌան ԿառապետЫЧ-ի ռուսերեն խորհրդածություններն էին լինելու հայ ժողովրդի ապագայի մասին, կամ մի աղջիկ կա, որ սաղ օրը ներարագանդային զարգացման մասին ռուսերեն ինչ-որ բաներ ա բլբլում, ԱԼՄ չտարա ոչ թե նրա համար, որ ինձ վայել չէ ԱԼՄ նայելը, ես փառք Աստծո «մտավորական» չեմ, որոնց, այո որոնց և ոչ թե ում, նյարդայնացնում է ԱԼՄ-ի անմակարդակությունը, բայց մեծագույն հաճույքով Հ1 կամ Արմենյա են նայում կամ նույնիսկ համագործակցում են այդ ալիքների հետ, որովհետև ըստ իս որևէ էական մակարդակային տարբերություն չկա այդ ալիքների մեջ: Մտավորական բառը նկատի ունեմ այդ բառի այսօրվա խեղաթյուրված ընկալմամբ, իսկական մտավորականներին, ում առաջ ես պատրաստ եմ խոնարհվել, չի վերաբերվում:

    Մի խոսքով, նյարդայնանում ենք սերիալներից, հաղորդումների անմակարդակությունից, բայց կարծում եմ դա պարզապես ահավոր է, իսկ ռուսերենի, օտար լեզվի այս աստիճան ժողովրդականացումը հայկական եթերից արդեն սարսափելի է: Եկեք մի քիչ այս թեմայում այդ թեմայով նյարդայնանանք, կամ գուցե մարդիկ գտնվեն, ովքեր դա ճիշտ են համարում, ազատ եք արտահայտվելու, չեմ ուզում իմ կարծիքս պարտադրած լինեմ, պարզապես արտահայտվում եմ:

    Ես օրինակ ի վերջո ալիքը փոխեցի Ռուսաստանի առաջին ու հաճույքով սարսափ ֆիլմ նայեցի, չնայած սարսափ չեմ սիրում, մի խոսքով ես ռուսատյաց չեմ, բայց...

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.11.2010), Chuk (08.11.2010), davidus (07.11.2010), Fender (07.11.2010), Freeman (07.11.2010), Inna (07.11.2010), Monk (08.11.2010), Moonwalker (07.11.2010), My World My Space (07.11.2010), Norton (07.11.2010), Rammstein (07.11.2010), VisTolog (07.11.2010), Yeghoyan (07.11.2010), Ձայնալար (07.11.2010), Մանուլ (07.11.2010), Նաիրուհի (07.11.2010), Ուլուանա (07.11.2010), Պանդուխտ (07.11.2010), Ռուֆուս (07.11.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    մի խոսքով ես ռուսատյաց չեմ, բայց...
    Շարունակեմ միտքդ. ռուսատեաց չեմ, բայց երբ գնում եմ հայկականին, ուզում եմ տեսնել հայկականը:
    Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 07.11.2010, 11:30:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (07.11.2010), Monk (08.11.2010), Նաիրուհի (07.11.2010), Շինարար (07.11.2010)

  5. #3
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե չկա պահանջարկ, չի լինի նաև առաջարկ:
    Нет без правил игры, есть игра по неволе!

  6. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միայն կողմ եմ: Լիքը մարդկանց տուտուզիկները դրանից դաղվում են, ու դրանք իմ սիրելի մարդիկ չեն:

    Մյուս կողմից՝ եթերից հայերենով լսված պարազիտիզմի ու արտաթորանքի (Նարբե Պողոսյանի բոլոր հնարավոր բազմազան նախագծերը, սկսած «Երջանկության մեխանիկայից» ու վերջացրած «Ընտանեկան իրավիճակով», «Աննա», «Հարևաններ», «Ոռոգայթ (c)», «ԱԼՄ էնդ կո» և այլն) կողմից հայալեզու եթերը գրեթե ամբողջությամբ զբաղեցվելուց հետո եթե հայալեզու եթերն արգելելու օրինագիծ առաջադրվեր, ես միանշանակորեն կողմ կքվեարկեի:
    Համենայն դեպս, Գլումովը խելքը գլխին մարդ է, Что-где-когда-ն էլ ինտելլեկտուալ հաղորդում է:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (07.11.2010), Հայուհի (07.11.2010)

  8. #5
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարող եմ ամբողջ օրը ռուսական հաղորդումներ դիտել, միայն թե ոչ "փչացած" հայերեն լսել: Աղավաղում են լեզուն ինչպես կարող են... Ցանկացած հայկական ալիք միացնելիս ժառգոնային ու օտարաբանված հայերենա, ի՞նչ պիտի դրանից սովորենք:
    Ես պաշտում եմ հայերենը, հա՛, հենց պաշտում եմ, դրա համար էլ չեմ կարում այսօրվա հայերենը լսել թե՛ հեռուստատեսությունից, թե՛ ռադիոյից...
    Нет без правил игры, есть игра по неволе!

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (07.11.2010), Yevuk (07.11.2010)

  10. #6
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Կառօտը» ուղղակի զզվելի էր
    Ուղղակի եթե մի թեմայում Ռայադերը կա, չեմ խորանա ու չեմ մանրամասնի. անիմաստ լեզվակռվի հավես չկա:
    Ուղղակի զզվում եմ ու վերջ
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (07.11.2010), Rammstein (07.11.2010), Շինարար (07.11.2010)

  12. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ սիրելի մարդիկ չեն:
    եթե հայալեզու եթերն արգելելու օրինագիծ առաջադրվեր, ես միանշանակորեն կողմ կքվեարկեի:
    Ինչո՞ւ չես սիրում հայերէնը:

  13. #8
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող եմ ամբողջ օրը ռուսական հաղորդումներ դիտել, միայն թե ոչ "փչացած" հայերեն լսել: Աղավաղում են լեզուն ինչպես կարող են... Ցանկացած հայկական ալիք միացնելիս ժառգոնային ու օտարաբանված հայերենա, ի՞նչ պիտի դրանից սովորենք:
    Ես պաշտում եմ հայերենը, հա՛, հենց պաշտում եմ, դրա համար էլ չեմ կարում այսօրվա հայերենը լսել թե՛ հեռուստատեսությունից, թե՛ ռադիոյից...
    Այ, առողջ մոտեցում հարցին: Որովհետև լեզուն իսկապես սիրող մարդը տհաճությամբ կնայի ոչ թե օտար լեզվին, այլ սեփական լեզվի աղավաղմանն ու ցեխի հետ խառնելուն:

    Իմ հայերենն այն հայերենը չի, որը հնչում է մեր հեռուստաէկրանից: Իմ արժեքները նրանք չեն, որոնք մեր հայախոս հեռուստաեթերն է շռայլում:

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչո՞ւ չես սիրում հայերէնը:
    Գրառմանս մեջ գրել եմ: Ցավոք, ես այն քիչ մարդկանցից եմ, ովքեր իսկապես սիրում են հայերենը: Ոչ թե ֆանատիկի նման ցցերով ու ցակատներով ընկնում ուրիշ լեզուների հետևից:
    Վերջին խմբագրող՝ Rhayader: 07.11.2010, 14:43:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (07.11.2010), Աթեիստ (07.11.2010), Հայուհի (07.11.2010)

  15. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուղղակի ասեմ, որ ֆանատիզմ, ցցերով ու ցակատներով ինչ-որ բանի հետևից ընկնելը ինձ հետ ոչ մի կապ չունի, ընդամենը իմ կարծիքն եմ արտահայտել, որն ունենալու իրավունք ունեմ այնպես, ինչպես յուրաքանչյուրն իր կարծիքն ունենալու իրավունք ունի, սկզբում օրագրային գրառում էի ուզում անել, բայց մտածեցի՝ լավ է՝ թեմա բացեմ, որ ամենքն էլ իր կարծիքն ասի:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 07.11.2010, 15:04:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.11.2010), Chuk (08.11.2010), Rammstein (07.11.2010), Ձայնալար (07.11.2010), Նաիրուհի (07.11.2010)

  17. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեմ եմ հայկական ալիքներով ռուսերեն գեթ մի բառի արտասանմանը

    Նույնչափ դեմ եմ անգրագետ հայերենին:

    Դրա համար էլ հեռուստատեսություն ընդհանրապես չեմ դիտում
    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (08.11.2010), Monk (08.11.2010), V!k (08.11.2010), Մանուլ (07.11.2010), Նաիրուհի (07.11.2010), Շինարար (07.11.2010), Ուլուանա (07.11.2010)

  19. #11
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Կարոտ» - ի մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ չեմ տեսել, բայց "Что? Где? Когда?" - ի վրա ցեխ թափել, ինչ ա թե ռուսական հաղորդում ա, դա ուղղակի անհասկանալի ա: Այսօրվա դրությամբ դա ամենակարգին հաղորդումն ա, որ դուրս ա գալիս հայաստանյան եթեր: Եթե մի քանի տարի առաջ ես հայկական ալիքներով գոնե մի երկու հաղորդում գտնում էի նայելու իսկական հայերենով, ապա այսօր դրանք ընդհանրապես չկան: Հայկական ամբողջ եթերները ողողված են փողոցային լեզվով, որը հայերնեը չի: Ու ոչ միայն սերալները չեն, այլ բոլոր հաղորդումները անխտիր:

    Ես էլ եմ նախընտրում նայել ռուսական ալիքները ու դրա հաամր ընդհանրապես չեմ ամաչում: Մենակ ամաչում են նրա համար, որ մեր եթերային հայերենի մակարդակը էդքա՜ն ցածր ա:

    Իսկ Գլումվի՞ց ինչ եք ուզում: Նրան չեք ընդունում մենակ նրա համար, որ ինքը լավ հայերեն չգիտի՞: Աբսուրդ... Էսօրվա դրությամբ ինքը ամենազարգացած հեռուստա ու ռադիովարողն ա, որի հաղորդումները ես նայում եմ մեծ հետաքրքրությամբ, ու ոչ թե նրա համար, որ ինքը ռուսերեն ա խոսում, այլ նար համար, որ նա միշտ շատ հետաքրքիր ա վարում ու իրեն լսելուց ես հաճույք եմ ստանում:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (07.11.2010), Աթեիստ (07.11.2010), Հայուհի (07.11.2010)

  21. #12
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես ինքս ռուսերենը սովորել եմ հենց հեռուստացույց դիտելով,ու դեմ չէի լինի, որ ռուսերենից բացի անգլերեն էլ հաղորդումներ լինեին:
    Գլումովին հավանում եմ, շատ լավ հաղորդավար է, ափսոս հայերեն չգիտի: Բայց միայն լեզուն չիմանալու համար չէի ուզի նրա փոխարեն ասենք Յոժը վարեր հաղորդումները:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (07.11.2010), Yevuk (07.11.2010)

  23. #13
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղակի ասեմ, որ ֆանատիզմ, ցցերով ու ցակատներով ինչ-որ բանի հետևից ընկնելը ինձ հետ ոչ մի կապ չունի, ընդամենը իմ կարծիքն եմ արտահայտել, որն ունենալու իրավունք ունեմ այնպես, ինչպես յուրաքանչյուրն իր կարծիքն ունենալու իրավունք ունի, սկզբում օրագրային գրառում էի ուզում անել, բայց մտածեցի՝ լավ է՝ թեմա բացեմ, որ ամենքն էլ իր կարծիքն ասի:
    Ցցերով ու ցակատներով դու չես ընկել: Ոչ էլ, իրականում, Նաիրուհին: Անուններ չտամ, բայց հայերենոֆանատիզմի այնպիսի արտահայտումներ եմ տեսել, մասնավորապես՝ հենց Ակումբում, որ վերևի ծաղրական/հարձակվողականի հավակնող գրառումն իրենով հանդուրժողականության կոչի մարմնացում է թվում: Օրինակ՝ ինձ բավականին մոտիկ ոմն ակումբցում «Привет»-ին դեմքի արածով բավականին հպարտ արտահայտությամբ «ես ռուսերեն չեմ հասկանում» պատասխանելը: Կամ, ասենք, Rocker.am-ի «հայերեն չես գրում՝ մարդ չես» քաղաքականությանը, որը բերեց ադմինիստրացիայի հեղինակազրկմանն ու ֆորումի անժամանակ մեռնելուն:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (07.11.2010)

  25. #14
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ինքս ռուսերենը սովորել եմ հենց հեռուստացույց դիտելով,ու դեմ չէի լինի, որ ռուսերենից բացի անգլերեն էլ հաղորդումներ լինեին:
    Գլումովին հավանում եմ, շատ լավ հաղորդավար է, ափսոս հայերեն չգիտի: Բայց միայն լեզուն չիմանալու համար չէի ուզի նրա փոխարեն ասենք Յոժը վարեր հաղորդումները:
    Լրիվ համաձայն եմ:
    Մյուս կողմից, հայալեզու եթերի որակի բարձրացումը, որը ԲՆԱՎ չի հակադրվում եթերում օտարալեզու արտահայտությունների կամ ամբողջ հաղորդումների առկայությանը, միանշանակորեն ավելին կաներ հայերենի համար, քան քսան ռուսալեզու հաղորդում եթերից հանելը: Նամանավանդ եթե ռուսալեզու հաղորդումների որակը հայալեզուներից ավելի բարձր էր: Միայն եթերը կաղքատանա, մակարդակը կիջնի:

    Ասենք, որ այդպես լինի, «օտարամետ» ու «կոմունիստ» լինելու մեղադրանքով Կամբոջայում վերցրեցին ու սպանեցին բոլոր բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց ու մտավորականներին: Բոլորին անխտիր: Հիմա Կամբոջայում էլ օտարամիտներ չկան: Ի՞նչ եք կարծում, երկիրը շահե՞ց դրանից:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (07.11.2010), Աթեիստ (07.11.2010)

  27. #15
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Yevuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկ Գլումվի՞ց ինչ եք ուզում: Նրան չեք ընդունում մենակ նրա համար, որ ինքը լավ հայերեն չգիտի՞: Աբսուրդ... Էսօրվա դրությամբ ինքը ամենազարգացած հեռուստա ու ռադիովարողն ա, որի հաղորդումները ես նայում եմ մեծ հետաքրքրությամբ, ու ոչ թե նրա համար, որ ինքը ռուսերեն ա խոսում, այլ նար համար, որ նա միշտ շատ հետաքրքիր ա վարում ու իրեն լսելուց ես հաճույք եմ ստանում:
    Եվա ջան, "Что? Где? Когда?"-ն ռուսական ալիքով ես էլ մանկուց նայել եմ, ու եթե Արմենյայի եթերով, էն ձևաչափով, որով կա, էդ հաղորդումը չընդունեցի, չի նշանակում, թե ցեխ եմ շպրտում: Նույն կերպ էլ Գլումովից ոչինչ չեմ ուզում, անկեղծ եմ ասում, դու հավանում ես, լավ ես անում, ես էլ որպես հաղորդավար իրենով հիացած չեմ, բայց դա դեռ չի նշանակում, որ իմ կարծիքը աբսուրդ ա, կամ իմին հակառակ կարծիքն ա աբսուրդ: Չե՞նք կարող մեր տեսակետները արտահայտել առանց դիմացինի տեսակետին պիտակ դնելու:

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Ռուսերեն
    Հեղինակ՝ Էլինար, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 13.09.2017, 17:03
  2. Գրողի խոսք
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 10.01.2014, 08:33
  3. Կյանքի խոսք (խարիզմատներ)
    Հեղինակ՝ ars83, բաժին` Կրոն
    Գրառումներ: 260
    Վերջինը: 09.10.2012, 03:05
  4. Գրակ և ճանճ. նոր խոսք
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 12
    Վերջինը: 24.02.2010, 14:19
  5. Իմ ստեղծագործությունները (ռուսերեն)
    Հեղինակ՝ Aksel, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 27.03.2008, 03:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •