ars83 այնուամենայնիվ կպնդեմ որ այդ գրվածների ճնշող մեծամասնությունը սուտ է, սուտ է նաև, որ մարդկանց խաբում կամ քրիստոնեական հեմնադրութներից շեղում են...
Հասկանում եմ դու ինքդ անդամ ես եղել, ես ավելի շատ կողքից եմ ճանաչում, սակայն ում որ ճանաչում եմ ու գիտեմ պարզապես արտակարգ քրիստոնեաներ են, ու վստահ եմ, որ չեմ սխալվում նրանց հարցով, ոչ սրբության, ոչ էլ այլ տեսակետներից
«բարգավաճ քրիստոնեությունը» կարծում եմ մի ծայրահեղություն էր , որը կարծեմ Կխ-ն ինքն էլ ընդունեց ու դուրս հանեց, իմ կարծիքով չես կարող ժխտել որ սխալներ բոլորի մոտ էլ լինում , նույնը կասեմ և հաղորդության վերաբերյալ... նաև լիդերների...
Իսկ ինչ վերաբերվում է սրբերին- սա կարծում եմ չափազանցություն է , համարել որ բողոքական եկեղեցիները ծաղրում են սրբերին , նրանք պարզապես չեն ընդունում սրբերին աղոթելը, որը բացարձակ սուրբգրային չի( սակայն ընդունված է կաթոլիկ և առաքելական եկեղեցու կողմից )- ինչ իմաստ ունի աղոթել Պողոսին, որ նա խնդրի աստվածամորը նա՝ Հիսուսին Հիսուսն էլ Հորը - չէ որ գրված է կա միայն մեկ միջնորդ
Իսկ ընդհանուր առմաբ ուզում եմ ասել մի բան. կարծում եմ դա դու էլ չես ժխտի
Այո հեշտ է նայել ու գտնել թերությունները - որոնք ի դեպ առաքելական եկեղեցում էլ սակավ չեն, բայց միթե կարող ենք աչքերներս փակել այդքան դրականի՝ փոխված կյանքերի վրա: Ինչպես կժխտենք այդքան հարբեցողների, թմրամոլների դարձի գալն ու նորմալ կյանք վարելը , այդքան պառակտված ընտանիքների վերականգնվելը... այստեղից հարց է ծագում բա ինչու՞ մինչև այդ «որ քրիստոնեա» էին ձեր ասելով չէին բժշկվում դարձի գալիս ու ապաշխարհում, ինչու չէր փոխվում նրանց կյանքերը չէ, որ նրանք առաքելական եկեղեցում մկրտված «քրիստոնեաներ» էին...
Էջանիշներ