Գուցե մի քիչ տարօրինակ թեմա ա, բայց էս մասին շատ եմ մտածել: Ընդհանրապես, առաջներում երբ գիր չի եղել, կամ գրագիտությունը տարածված չի եղել, գրողների փոխարեն եղել են բանասացներ, չէ՞, ովքեր կարողացել են էնպես պատմել, որ շունչդ պահած լսես մինչև վերջ:
Հիմա ես մտածում եմ, օրինակ, Հրանտ Մաթևոսյանը, կներեք՝ դե իր գրականությանն ու խոսքին եմ հատկապես լավ ծանոթ, իր հեռուստատեսային կամ լրագրային հարցազրույցներում խոսում էր էնպես, ոնց գրում էր: Ինքը խոսում ա, դու ուզում ես կլանես ամեն բառը. խոսքը հորդում ա:
Կաֆկայի մասին եմ կարդացել, որ ինքը խոսա, դու լսես: Ասում են՝ անկրկնելի զրուցակից ա եղել: Քիչ թե շատ ծանոթ լինելով իր գրականությանը՝ չեմ էլ կասկածում:
Վարդան Պետրոսյանը երբ խոսում ա, մտածում եմ, որ պետք ա ինքը հրաշք գրող լիներ: Հարցազրույցներն եմ նայել, իր ներկայացումներին ներկա չեմ եղել, չգիտեմ, բայց որքան գիտեմ՝ տեքստերն ինքն ա գրում, չէ՞:
Հիմա թեմայի հարցը. կան գրողներ, որ իրանց խոսքից չես մղվում կարդալու իրանց ստեղծագործությունները: Շատ կան: Մանավանդ ֆեյսբուքներում եմ ականատես լինում, որ որպես գրող ներկայացող մարդիկ էնպիսի ստատուսներ են գրում, էնպիսի քոմենթներ են գրում, ստատուսը ու քոմենթը համարենք զրույց, որ չես էլ պատկերացնում, թե ինչ կարա գրի էդ մարդը: Ի՞նչ եք կարծում բանավոր խոսքի (կամ ֆեյսբուքի դեպքում՝ առօրյա զրույց անվանենք) ու գրելու տաղանդի միջև կա՞ անմիջական կապ, բանավոր խոսքը կարո՞ղ է գրական տաղանդի ինդիկատոր լինել, թե՞ անկապ բաներ եմ մտածում: Գուցե դուք էլ եք մտածել երբևէ էդ մասին, գուցե հիմա կմտածեք, գուցե՝ կմտածեք՝ բան ես գտել, բանի հետևից ես ընկել: Էդ դեպքում, ոչինչ, թող էս թեման կորչի փոշու կույտի տակ, ինչպես շատ այլ թեմաներ:
Էջանիշներ