Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
Ես էլ հարցնեմ՝ արդյո՞ք իրապես աշակերտներին ենք աշակերտում: Եվ արդյո՞ք աշակերտների աշակերտները որևէ հակասության մեջ են մտել իրենց ուսուցիչների ուսմունքի հետ:

Եկեղեցին կենդանի օրգանիզմ է, մշտապես սնվող և աճող Սուրբ Հոգու շնորհիվ: Ամեն դարում Նա նոր բաներ է հայտնում Եկեղեցուն, ավելացնում հայտնությունները, պահպանելով Եկեղեցու միասնությունը՝ դարերի միջով: Այլ ոչ մի մեծ անդունդ ստեղծելով առաջին դարի և մեր օրերի միջև, ինչպես անում են աղանդավոր շարժումները, հայտարարելով, որ իրենք անմիջականորեն առաջին դարի Եկեղեցու հետնորդներն են /հարց է առաջանում. իսկ անցած 19 դարերի Եկեղեցին անտեսվել էր Աստծո կողմից և խարխափում էր առանց հույսի՞/:
բանն էլ հենց այն է որ աշակերտների աշակերտների աշակերտները այնքան էն ամեն մեկը իր կողմից մարդկային պատվիրաններ խցկել Աստծո խոսքի մեջ որ այսօրվա ՀԱե ի մոտ շատ քիչ ընդհանրություններ եմ տեսնում կտակարանի հետ ։ հիմնական շեշտը դրվում է ոչ թէ Աստվածաշնչյան խոսքերի վրա.այլ կտակարանին խորթ ՙեկեղեցու հայրեր՚ ի խոսքի վրա։ իսկ քանի՞ հայր ունի եկեղեցին։ և ո՞վ է եկեղեցու իրական ՀԱՅՐԸ։ արդյո՞ք այս արտահայտությունը հանդգնություն չէ Աստծո առաջ։