«Կարգել», այսինքն՝ համարել որևէ մեկին սո՞ւրբ:
Աստված է որոշում, ըստ այն խոսքի, թե «Որին որ պետք է ողորմեմ, կողորմեմ ու որին պետք է գթամ, կգթամ» /Հռոմ. Թ 15/: Սակայն նույն խարիզմատիկ շարժը քեզ կհամոզի, որ դու արդեն իսկ փրկված էլ ես, սուրբ էլ: Ու հանկարծ որ չհավատաս՝ Աստվածաշնչի հարմար գրառումները քեզ կներկայացվեն որպես ապացույց /դե, ահնարմարներն էլ /օրինակ՝ Փիլիպ. Բ 12/ կոչ կարվի հասկանալ կամ այլաբանորեն, կամ «կոնտեքստում», մենակ թե ոչ ուղիղ իմաստով, ինչպես հարմարները /:և ո՞վ է որոշում. թէ այնինչը երկնքում է. թէ՞ դժոխքում։
իհարկէ հետաքրքրում են բարեկամս։Բայց այստեղ մի բայց կա։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է. որ կտակարանը կաթի պահանջ ունեցողներին կաթ է տալիս և պինդ կերակուրի պահանջ ունեցողին էլ ՝պինդ կերակուր։
աստվածաշնչյան խորհուրդները մարդկանց առաջ կամաց կամաց բացվում են հոգևոր կյանք ապրելու պարագայում և սովորեցնողն էլ Սուրբ հոգին է լինում։ որը. ըստ տվյալ մարդուն հասանելիք կերակրի պահանջի ՝տալիս է նրանց. ամեն մեկին՝ իր կերակուրի պնդության անհրաժեշտության չափով։Աստծո խոսքը գիտենալն այլ բան է ՝սեփական կյանքով ընկալելը՝այլ։ միայն գիտությունը. հպարտություն է բերում ։ իսկ հոգևոր հոնարհումով հասած ընկալումը . Հոգու պտուղներ է տալիս։ուստի կարծում եմ. որ մինչև Տաթևացու մեկնություններին հասնելը.անհրաժեշտ է. որ ունենանք Աստվածաշնչյան մեր ընկալումներն ու պատկերացումները ։Բայց ինչ հետաքրքիր բան է չէ՞ կատարվել մեզ հետ, ասենք, վերջին մեկուկես հազարամյակի ընթացքում: Առաջվա մարդիկ՝ մեծամասամբ ոչ այնքան կրթված ու բանիմաց, ինչպես մենք այսօր, Տաթևացու քարոզները լսել են, հասկացել: Իսկ հիմա, պարզվում է, դրանց դեռ հասնել է պետք՝ շատ բարդ են: Հիրավի դեգրադացիա:
Հարգելի Կտրուկ, անկեղծ խոսենք, էլի. մարդը ցանկություն ունի Տաթևացու քարոզը կարդալու ու չի՞ հասկանում: Ջոն Բիվերների ու Բենի Հիների նկարագրած համասեռամոլների կյանքի մանրամասները ու դրամահավաքի պատմությունները հեռավոր Ամերիկայում մեզ այսօր ավելի հասանելի են, քան Տաթևացին ու Լուսավորիչը: Ինչո՞ւ… Որովհետև, խարիզմատիզմում ամեն ինչ աշխարհիկ է, դյուրին, հասկանալի, ուրախ, լուսավոր... Իսկ մարդուն ի՞նչն է գերում: Հեշտությունը և տանջվելուց խուսափելու հնարավորությունը: Բայց դա, ավաղ, ինքնախաբեություն է /ցիտատներ Աստվածաշնչից անհրաժե՞շտ են/:
Էջանիշներ