Սպասում էի՝ միգուցե Karina-ն հարցիս պատասխաներ, նոր այս հարցին պատասխանեի, բայց, երևի թե չստանամ պատասխան նրանից:
Նախքան հարցերին պատասխանելը, պարզենք, թե ինչու է ընդհանրապես խաչակնքվում քրիստոնյան: Քրիստոնեկան հավատի հետևորդը գիտի, որ փրկվում է Քրիստոսի մահվան միջոցով: Ըստ որում, մահը ոչ թե սյան վրա, կամ նետահարությամբ կամ քարկոծմամբ է տեղի ունեցել, այլ Խաչի վրա: Նաև գիտենք, որ Քրիստոսի փրկագործական ոչ մի արարք պատահական բնույթ չի կրում. խաչն ընտրվել է հատուկ՝ մահվան բոլոր միջոցներից: Չտարածվելով խաչի սիմվոլիզմի մանրամասնությունների մեջ /հետաքրքրվողներին կարող եմ նյութեր տրամադրել սրա մասին/, նշեմ միայն, որ խաչը Քրիստոսի ժամանակվա ամենաանարգ մահերից մեկի գործիք էր: Նաև խաչը խորհրդանշում էր անեծք ըստ հինուխտյան հետևյալ խոսքի՝ «... անիծուած է նա, ով կախուած է ծառից» (Բ Օրինաց ԻԱ 23): Սակայն մեզ համար Խաչը Քրիստոսի մահվանից հետո դարձավ կյանքի նշան, քանի որ մենք Քրիստոսի խաչելությամբ է, որ ձեռք ենք բերում հավիտենական կյանքի պարգևը:
Խաչակնքումը քրիստոնյային հիշեցնում է,
* թե ի՞նչ գնով է գնվել նրա ազատությունը մեղքից և փրկությունը,
* Աստծո խոստման մասին՝ հավիտենական կյանքի վերաբերյալ
* փրկության ճանապարհի մասին՝ «Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ» (Մատթ. Ժ 38), «Եթէ մէկը կամենում է իմ յետեւից գալ, թող ուրանայ իր անձը եւ իր խաչը մշտապէս վերցնի եւ գայ իմ յետեւից. որովհետեւ, ով որ կամենայ իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձը ինձ համար կորցնի, այն պիտի փրկի։» (Ղուկ. Թ 23, 24)
ա/ Խաչակնքման անհրաժեշտությունը աստվածաշնչյան որևէ համարով:
Հետևյալ գրվածքն, օրինակ, պատվիրում է միշտ մտքում պահել Քրիստոսի խաչելությունը.
Իմացէ՛ք, որ ապականացու արծաթեղէնով եւ ոսկեղէնով չէ, որ փրկուեցիք ձեր հայրենաւանդ ունայն ընթացքից, այլ՝ թանկագին արեամբ Քրիստոսի, որ անբիծ եւ անարատ է, ինչպէս մի գառ (Ա Պետր. Ա 18, 19)
Այս գրվածքն ավելի ուղղակիորեն է պատվիրում մտապահել փրկագործական այդ մեծ ակտը.
Ձեզանից իւրաքանչիւրը թող խորհի այն, ինչ որ կայ Քրիստոս Յիսուսի մէջ, որը Աստծու կերպարանքով էր, բայց Աստծուն հաւասար լինելը յափշտակութիւն չհամարեց, այլ իր անձը ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ հնազանդ լինելով մինչեւ մահ եւ այն էլ մահուան՝ խաչի վրայ։
Խաչակնքումը կոչված է քրիստոնյայի մտքում վերականգնելու այս հիշողությունը:
բ/ Կարևո՞ր է արդյոք փրկության համար:
Անշուշտ կարևոր է, քանի որ քրիստոնյային հիշեցնում է հենց այդ փրկության և նրա գնի մասին: Միայն հիշելն, իհարկե, բավական չէ, ինչպես ս. Հակոբոս առաքյալն է նշում /Հակ. Ա 22-25/
Էջանիշներ