Այո
Ոչ
Չգիտեմ
իրավացի ես, ուղղակի 91-ից էս կողմ, որևէ ուղղություն էս երկրում չի փոխվել: Երեք նախագահներն էլ նույն ուղղության կրողներն են:
ԼՏՊ-ի ընդդիմախոսները էսքան ժամանակ միայն դա էին պնդում` նա նոր ուղղղություն չէ, մյուս կողմից` չի էլ առաջնորդի նոր ուղղություն վերցրած նոր սերնդին: նա կմոլորեցնի: ինչը և անում է: սիստեմատիկաբար: վկա` մարտի մեկի ելույթը:
և հետո` ԼՏՊ_ն հեռանալու է նորից: Եվ նորից մենակ է թողնելու ժողովրդին: ուղղակի, առայժմ մի երկու հոգի ձերբակալված, դրա համար շարժումը մինչև վերջ չի սպանելու: երբ ազատեն բոլորին, էդ ժամանակ նորից կհեռանա, քանի որ իր խնդիրը լուծել է:
Նրանց հեռացրին իշխանությունից, նա ուներ արատավոր կենսագրություն: Հիմա մաքրեց: ու կգնա:
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 03.03.2009, 09:57:
Ոչ մի անակնկալ երեվույթ տեղի չունեցավ եվ փառք Աստծուն որ խաղաղությանբ ավարտվեց:
Թեման ակտուալ բնույթ է կրում, սակայն իրեն սպառելու տենդենց է նկատվում:
Իմ կարծիքով պարդադիր չի տիրապետել քաղաքականության արվեստին կամ լինել շաաատ խելացի ,որպեսզի աչքերտ փակելով չտեսնես թե շուրջտ ինչ է կատարվում...
Չեմ ուզում քննադատեմ հեղափոխություն սիրողներին ոչ էլ ուզում արդարացնեմ "նրանց" "դեմը առնողներին" ... բայց մի հատ հարց եմ ուզում հղղեմ մասնագետներին...ես ինքս ինձ մասնագետ(պոլիտիկ) չեմ համարում
Էտ ընդիմություն ասածը կառուցողական լինումա ?
Թե դա միայն դեստրուկտիվ բնույթ է կրում բոլոր երկրներում .... ջարդ ու փշուրա անում հրկիզում ու մարդկանց անդորնը խանգարում :
Աբելյան (03.03.2009)
Խառնվեմ էլի… Հասկանում եմ, հեռվից կարող է բավականին աղավաղված թվան գույները, բայց իրականում էդքան պրիմիտիվ չի, առաջնային նպատակը իշխանափոխությունը չի, հասարակության լայն շերտերին ներկա սիստեմի անասունությունը ապացուցելն է։ Որ ոչ մի շերտի ներկայացուցչի այս սիստեմը տևական կտրվածքով ձեռնտու չի ու միայն դժբախտացնող է։ Հենց շերտերը քչից շատից ջոկեցին, իշխանափոխությունը կլինի, իսկ քանի չեն ջոկել, պետք էլ չի որ իշխանափոխություն լինի, դա նույնիսկ վնասակար է։ Սա է Կոնգրեսի գաղափարախոսությունը իմ հասկացածով։ ԼՏՊ–ն ինչպես տեսնում ես դեռ հեռանալու միտք չունի, ինձ թվում է մինչև վերջ էլ պայքարելու է։
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 03.03.2009, 10:03:
Si vis pacem, para bellum
Ընդդիմությունն աշխատում է այնպես անել, որ ամեն քաղաքացի սկսի մտածել. "բա արժե՟ր 5000 դրամի համար երկիրն այս օրը գցել":
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
էսպես չի մնա
Հասկանում ա: Սոված ու վախեցած ժողովուրդը շատ ավելի ա հասկանում: Հիմա ուզում ես ասես ամերիկացիներից շատ չի՞ հասկանում մեր ժողովուրդը: Իհարկե շատ ա հասկանում, բայց նրանք դուխով են, պաշտպանված ու կուշտ: Իսկ մերոնք... մերոնք հալա օրվա հացի խնդրից Էնկողմ շատ բան չեն էլ կարում տեսնեն, որովհետև էդ խնդիրը իրանց խեխդում ա: Ցանլացած ճանապարհով օրվա հացի ու անվտանգության հարց են լուծում, թեկուզ ձայն ծախելով: Իհարկե շատերը հպարտ են, ու չեն վաճառում իրանց ձայները, բայց էդ շատերը մեծամասնություն չեն: Առավել ևս ճնշող մեծամասնություն:
էսպես չի մնա
Արիացի (03.03.2009), Հակոբ Գեւորգյան (03.03.2009)
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Չի հասկանում, հա հենց ամերիկացիներից քիչ ա հասկանում: Քաղաքացիական գիտակցությունը շատ ցածր ա քան ամերիկացիների մոտ: Խոսքը պարզ հաշվարկի մասին ա՝ էսօր 5000 հացի փող են տալի, վաղը հացի գինը կրկնապատկվում ա ու 7000-ի վնաս ես կրում: Պարզ տրամաբանություն առանց վեհ գաղափարների, առանց հայրենասիրության, արդարության, ժողովրդավարության: Ու մի բան էլ 5000 վերցնողների միայն մի մասն է հացի կարոտ, իսկ մյուսները ասում են կողից փող ա էլի թո կպնի:
Վերջին խմբագրող՝ Elmo: 03.03.2009, 14:24:
Փողը՝ մեր դեպքում հինգ հազար դրամը, օժտված է մեծ ու փիս պոտենցիալ էներգիայով: Երբ օլիգարխներն այն բաց են թողնում ընտրությունների ժամանակ, պոտենցիալը վեր է ածվում փիս կինետիկի: Մտնելով ընտրողների գրպանը՝ փողն ընտրողին է փոխանցում իր փիս կինետիկ էներգիան… Ընտրողը վերցնում է գրիչը և քվեաթերթիկին է փոխանցում իր փիս կինետիկը: Փիս պոտենցիալով օժտված փիս քվեաթերթիկները նույն մեխանիզմով արդեն, հավաքական և գումարային վիճակում փոխանցում են այդ փիս էներգիան փիս թեկնածուին:
Սույն փիս օղակը չի գործում, երբ հինգ հազար վերցնողները փիս նվազում են…
Հայտնի հույն փիլիսոփա…
Ամբողջ խնդիրն էն է, որ հիմա գործ ունենք հենց նոր ուղղության հետ, ինչն անձամբ ինձ շատ ուրախացնում է: Այս մասին պատրաստվում եմ հիմնավորված գրել, առայժմ սահմանափակվեմ 2 բառով ասելով:
Եթե մինչ այժմ բոլոր քաղաքական գործիչներն ու ուժերն ասել են. «Ես էս կանեմ, էն կանեմ, աշխարհը սենց շուռ կտամ, հետևիցս եկեք», ապա հիմա կա մի ուժ, որի ղեկավարն է Տեր-Պետրոսյանը, որն ասում է. «Կազմակերպվեք, դառեք միակամ, եղեք պահանջող, իմացեք ձեր իրավունքները, դարձեք քաղաքացիական հասարակություն ու իրար հետ կգնանք»: Տարբերությունը շատ մեծ է:
Արիացի, ցավոք սրտի ես
1. պատասխանատու մարդ եմ ու հնարավոր կարևոր զանգերի պարագայում չեմ կարող հեռախոսս անջատել
2. օգտվում եմ հեռախոսիս զարթուցիչից
հետևաբար չեմ անջատել ու չեմ անջատի հեռախոսս նման դեպքերում, սակայն եթե ես հասկանում եմ այդ զանգողներին, եթե ես հասկանում եմ, թե ինչի չեմ անջատի հեռախոսս, ապա պարզապես չեմ կարող հասկանալ այս գրառումդ անելու պատճառը... չնայած կարող եմ ենթադրել, որ ուրիշ ասելիք չկար![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ