User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Հանրահավաք և երթ մարտի 1-ին
    Արդյունքների ամփոփում ըստ ինձ
    Փուլ 2. հանրահավաքն ու ժողովուրդը


    Այս փուլում ուզում եմ վերլուծել թե երեկ ինչ եղավ, առանց անրադառնալու Տեր-Պետրոսյանի ելույթին, ՀԱԿ դիրքորոշմանը, ընտրած ռազմավարությանը: Դա հաջորդ անգամ:

    Ինչևէ, երեկ տեղի ունեցավ 2009 թվականի առաջին հուժկու հանրահավաքն ու առաջին հուժկու երթը, բայց իհարկե ոչ վերջինը: Սա միայն սկիզբն էր, մեկնարկային, թեև, պիտի խոստովանենք, որ շատերս այլ շարունակության էինք սպասում, բայց դրա մասին հաջորդ անգամ: Հիմա վերադառնամ երեկվա օրվան:

    Իմանալով անհամբեր ու անհանգիստ բնավորությունս, որոշեցի շատ ուշ քնել, որպեսզի մինչև ժամը 13-14-ը քնած մնամ, ուշ արթնանամ, ու անհանգիստ վիճակս քիչ լինի: Պառկեցի քնելու ժամը 7-ի թե 8-ի կողմերը: Միանշանակ սխալ որոշում, որովետև գործնականում ինձ քնել չհաջողվեց, հանրահավաքին գնացի գլխացավով: Գլխացավիս պատճառը 5-10 րոպեն մեկ ստացվող հեռախոսազանգերն էին, որոնք անընդհատ խանգարում էին քունս: Բոլորի մասին չեմ ուզում գրել, սակայն ուզում եմ առանձնացնել այդ հեռախոսազանգերի հիմնական տիպերը.

    Հեռախոսազանգեր այս կամ այն պատճառով շարժմանը չհարող, բայց իշխանության հանցագործ բնույթը ճանաչող ու իմացող բարեկամներիցս. «Արտակ, զգույշ կլինենք, սրանք ամեն ինչի պատրաստ են»:
    Հեռախոսազանգեր շարժման համախոհ այս կամ այն բարեկամիցս. «Արտակ, որտե՞ղ հանդիպենք միասին գնանք հանրահավաքի»:
    Հեռախոսազանգեր տարբեր ծանոթներից, բարեկամներից, ընկերներից. «Արտ, էսինչ զորամասերում տռեվոգա ա, բոլոր սպաները զորամասերում են», «Արտ, էսինչ մարզից Երևան եկող ճանապարհը փակ ա», «Արտ, էսինչ մարզից եկող տրանսպորտային միջոցները չեն աշխատում», «Արտ, էսինչ բենզալցակայանը չի աշխատում», «Արտ էսինչ տեղում ոստիկաններ են կուտակված», «Արտ, էսինչ ճանապարհով նոր մի քանի ավտոբուս սեռի կամուֆլյաժ ֆորմաներով զինվորներ բերեցին» և այլն:
    Հեռախոսազանգեր տարբեր մարդկանցից. «Արտակ, էսօր ի՞նչ ա լինելու», «Արտ, ես չեմ կարող գալ, ինձ ընթացքում տեղյակ պահի, էլի, թե ինչ ա լինում», «Արտ, ձեզ հաջողություն» և այլն:

    Ինչևէ, ես ի վերջո հրաժարվեցի քնելու սխալ որոշումից ու վեր կացա: Սակայն այս մասին դրա համար չգրեցի: Թեև այդ պահին իմ մոտ տպավորություն էր, որ ես իրադարձությունների ամենակենտրոնում էի՝ հեռախոսազանգերի այդ առատության պատճառով, դա իրականում այդպես չէր: Իրականում նման էպիկենտրոնները երեկ շատերն էին: Համոզված եմ, որ վիճակագրության առկայության դեպքում կպարզվի, որ երեկվա հեռախոսազանգերի քանակը ու ժամկետը եղել է այս տարվա մեջ ռեկորդային քանակի՝ մոտենալով նոր տարվա օրերի զանգերին: Սա ի՞նչ է նշանակում: Մի պարզ բան. երեկվա հանրահավաքը անգամ դեռ մինչև կայանալը եղել է երկրի վերջին շրջանի ամենակարևորը իրադարձությունը: Այն ներքաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձությունն էր ու գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ Հայ Ազգային Կոնգրեսն է երկրում իրավիճակ թելադրողն ու եղանակ ստեղծողը ու որ ամեն ինչը պտտվում է միայն ու միայն այդ կառույցի ու համաժողովրդական շարժման շուրջը:

    Ինչևէ, գնացի հանրահավաքի: Ընկերներիս հետ, որոնցից շատերն ակումբցիներն են, պայմանավորվել էի «Ցիտադելի» մոտ: Բնավորությանս անհաբերության պատճառով հասա պայմանավորված ժամից շուտ ու բնականաբար ոչ մեկը չկար: Որոշեցի նայել, թե ինչ է կատարվում ու ուղևորվեցի Մատենդարան: Կորյուն փողոցի երկու մայթերին՝ Տերյան փողոցից մինչև Պոնչիկանոց, ծայրեիծայր (չնչին բացառություններով) կանգնած էին ոստիկանական մեքենաները, Մատենադարան տանող ճանապարհը ոստիկանությունը փակել էր: Թեև հանրահավաքին դեռ շատ կար, բայց մարթերին արդեն իսկ բազում շարժման մասնակիցներ էին հավաքված: Քիչ այս այս մարդիկ առաջին գծում լինելով ճեղքելու էին ոստիկանական կուռ շարքերն ու բարձրանալու էին Մատենադարան: Ուրախացրեց համախոհներիս դեմքերի վճռական ու հանգիստ արտահայտությունները: Վերադարձա պայմանավորված վայր: Այնուհետև բոլորս մոտեցանք Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի շենքին, որտեղ հավաքվել էր շարժման երիտասարդական ակտիվը՝ դրոշներով ու պաստառներով, որտեղից հետո միասին պետք է շարժվեին Մատենադարան: Բոլորն էլ վճռական էին ու հանգիստ, լավ էր: Լուր ստացանք, որ Մատենադարանի մոտ արդեն ճեղքվել է ոստիկանական արգելքը, մարդիկ բարձրացել են Մատենադարան: Որոշ ժամանակ անց որոշեցինք մենք էլ այնտեղ գնալ՝ երիտասարդ ակտիվից շուտ: Հասնելով Պոնչիկանոցի մոտ պարզեցինք, որ եթե հնարավոր էլ է, ապա շատ դժվար է բարձրանալը, այնքան շատ ու այնքան խիտ էր ժողովուրդը: Որոշեցինք վերև բարձրանալ այլընտրանքային ճանապարհով ու սկսեցինք իջնել ներքև՝ Օպերայի ուղղությամբ: Պարզվեց, որ սա էլ է բարդ, որովհետև առնվազն մինչև կինո Նաիրի մայթերին կանգնած ժողովուրդը այնքան շատ ու այնքան խիտ էր, որ դժվարությամբ էինք առաջանում: Մինչդեռ հանրահավաքը դեռ չէր սկսվել, մարդկանց հոսքը շարունակվում էր, բազում մարդկանց խմբեր դեռևս Կորյուն փողոցի վրա էին: Ի վերջո այլընտրանքային ճանապարհին հասանք ու գնացինք Մատենադարան:

    Մատենադարանի առջևի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար: Իսկ հանրահավաքը դեռ չէր սկսվել: Դեպի Անտառային բարձրացող ճանապարհի այն հատվածում, որտեղ նախկինում մարդ չէր լինում այժմ կանգնելու տեղ չկար: Մի կերպ գտանք մեր կանգնելու տեղը: Որոշ ժամանակ անց հանրահավաքը մեկնարկվեց: Մարդկանց քանակը, իսկապես, աննախադեպ էր: Չկար որևէ փոքրիկ արանք, որտեղ մարդ կանգնած չլիներ: Ու դա այն դեպքում, երբ.
    - Շատ վաղուց սկսվել է ռեպրեսիան, իշխանության ներկայացուցիչները շատ դեպքերում դիմել են մարդկանց անհատական վախացնելու մեթոդին, այդ թվում ակտիվիստների տներ ոստիկանության ներկայուցիչների այցելություն, աշխատանքից հեռացնելու սպառնալիք, ձերբակալելու սպառնալիք և այլն,
    - Ըստ որոշ լուրերի այդ օրը բազում զորամասերում սպայակազմը կանչվել է ծառայության, մի կարծիքով երկրում վախի մթնոլորտ ստեղծելու ու սպաներին հանրահավաքից հեռու պահելու համար,
    - Ողջ մայրաքաղաքը լցված էր ոստիկաններով, ջրցան մեքենաներով, ոստիկանական մեքենաներով, որն ուներ մարդկանց վախեցնելու, նրանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ,
    - Սահմանափակված էր մարզերից մայրաքաղաք եկող միջոցները, որոշ տեղերում ճանապարհները փակ էին, շատ տեղերում արգելված էին Երևան եկող տրանսպորտային միջոցները,
    - Մարդկանց վախեցնելու ու հոգեբանական ճնշում գործադրելու համար վաղուց տարածվել էին բազում սադրիչ խոսակցություններ, այդ թվում այն մասին, որ իշխանությունը սադրիչներ է ուղարկելու հանրահավաքին ծեծուջարդ սկսելու համար, որ նոր ջրցան մեքենաներ են բերել, որոնք այդ օրը փորձարկվելու է հանրահավաքի մասնակիցների վրա, որ աննախադեպ քանակի օպերատորներ են լինելու, որոնք հետագա հետապնդումների համար նկարելու են հանրահավաքի բոլոր մասնակիցների և այլն,
    - Նախորդ օրերին ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ կիրառվել էր ակնհայտ բռնություն՝ վախի մթնոլորտ առաջացնելու ու համոզմունք ստեղծելու, որ իշխանությունը պատրաստ է ուժ կիրառել,
    - և այլն:

    Ահա այսպիսի պայմաններում հավաքվում է աննախադեպ քանակի ժողովուրդ, ովքեր միակամ են, ովքեր պատրաստ են պայքարելու, ովքեր վճռական են ու հպարտ ու հաղթահարել են իրենց վախը: Սա քաղաքացիական հասարակության ձևավորման ճիշտ ճանապարհի ցուցանիշ է: Սա նշանակում, որ այդ քաղաքացիական հասարակությունն իր սկզբնական տեսքով արդեն ձևավորված է ու հաստատակամ է այդ ճանապարհը շարունակելու: Սա նշանակում է, որ չափազանց շատ են այն մարդիկ, ովքեր այլևս պատրաստ չեն համակերպվել բեզպրեդելին: Սա հրաշալի է: Ինձ շատ էր ուրախացնում այդ մարդկանց դեմքերին դրոշմված հանգստությունն ու վճռականությունը:

    Այնուհետև Լևոն Զուրաբյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: Միանգամից վճռական օդ բարձրացան բոլորի բռունցքները ու ականջիս մեջ լսվում էր միայն ու միայն քամու ձայնը: Կատարյալ լռություն՝ ցավի, հպարտության, վճռականության ձայնը: Ու այդ պահին առավել քան երբեք զգացվեց ժողովրդի համախմբվածությունն ու ուժը:

    Տեր-Պետրոսյանի ելույթը, բնականաբար, եղավ հանրահավաքի հանգուցային պահը, բայց դրան կանդրադառնամ հետագայում: Այժմ խոսեմ ուրիշ բանի մասին: Շատերը եկել էին հանրահավաքի «վճռական գործողությունների» սպասելիքով ու դրանց լինելու հավատով: Հաջորդ հանրահավաքը նշանակվեց մայիսի 1-ին ու այդ բազումների հույսերը չարդարացան: Սակայն, ի զարմանս ինձ ու ձեզ, մարդիկ չընկճվեցին, չընկրկեցին, այլ հանգիստ ընդունեցին այս լուրը:

    Դա ցուցանիշ է, ամենաբարձր ցուցանիշն է, որ կարող է լինի: Դա նշանակում է, որ պայքարի ելած ժողովուրդը վճռական է պայքարի ելնելու ու համբերատար է, որ ինքը ցանկացած ճանապարհով պատրաստ է գնալ, թեկուզ շատ երկարատև: Սա նշանակում է, որ կոնգրեսը այս մարդկանց մոտ վստահություն ներշնչող ուժ է, ուրեմն այն արդեն իսկ կայացած կառույց է: Սա նշանակում է, որ վաղը թե 20 տարի հետո, միևնույն է, մեր վերջնական հաղթանակը եղել է (մենք, իրականում, այս պահին էլ հաղթած ուժ ենք, ով աստիճանաբար հասնում է իր առջև դրված նպատակներին, որից ամենակարևորը, թերևս, քաղաքացիական հասարակության ձևավորումն է): Սիրտս, չնայած օրվա տխուր խորհրդին, լցվեծ հպարտությամբ ու ուրախությամբ:

    Այնուհետև երթն էր, հուժկու ու բազմամարդ բայց միակամ, զուսպ երթը: Այս անգամ, ի տարբերություն նախորդների, ուրախ կոչերը սակավ էին. օրվա խորհուրդն էր ուրիշ: Երբ հասնում էինք Մյասնիկյանի արձանին, զարմանքով նկատեցի, որ շատերի ձեռքին չգիտես որտեղից հայտնվել են ծաղիկներ: Ծաղիկներ գտա նաև իմ ձեռքին: Այդ ծաղիկները՝ ի նշան հարգանքի զոհվածների նկատմամբ, դրեցինք արձանի մոտ ու լուռ շարունակեցինք երթը:

    Հյուսիսայինում մարդիկ սկսեցին ցրվել, բայց ոչ մեկի դեմքին չկար ընկճվածություն: Այդտեղ էր Հայաստանի Հանրապետության հպարտ ու վճռական քաղաքացին:

    Երկար կարելի է գրել տպավորություններիս մասին, բայց այս մասին ընդհանրացնեմ. չնայած բոլոր ռեպրեսիաներին, հոգեբանական ճնշումներին, արհեստական խոչընդոտներին հանրահավաքի մասնակիցների քանակը, նրանց միակամությունն ու վճռականությունը, ևս մեկ անգամ ցույց է տալիս շարժման կռությունը: Հասարակական ակտիվությունը, հանրահավաքի թեմայի նկատմամբ հետաքրքրությունը, խոսակցության հիմնական նյութ լինելը ևս մեկ անգամ փաստում է, որ այսօրվա դրությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հանրապետությունում եղանակ ստեղծող քաղաքական ուժն է, նրանով է պայմանավորվում ներքաղաքական կյանքը:

    Մարտի 1-ի հանրահավաքի ու երթի արդյունքների ամփոփման հաջորդ փուլերը հաջորդիվ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nadine (02.03.2009), Nareco (02.03.2009), Norton (03.03.2009), Աթեիստ (02.03.2009), Հայկօ (02.03.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •