Մեջբերում ArmBoy-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ եթե գաղտնիք չի, ո՞նց եք իմանում, որ շարժումը չի մարում: Մարտի մեկի նախատեսված միջոցառումը մի կողմ դրեք՝ մինչ այդ ինչ-որ ակտիվություն կա՞ր՝ ընդդիմադիր մի քանի թերթերից ու կայքերից բացի: Ես եմ, ու այդ թերթերը չեմ գնում, ու ինտերնետ էլ չունեմ, ու ապրում եմ Մարալիկում: Հետո՞, ո՞նց պիտի իմանամ, շարժումը կա՞, թե՞ չկա:

Նկատեք, որ ես ոչ թե չարախնդում եմ, այլ պարզապես չեմ կարողանում տեսնել Ձեր նշած ակտիվությունը:
Մեջբերելու փոխարեն, շնորհակալությունը սեղմվեց, ամենևին չէի ցանկանում ArmBoy ջան, քանի որ չես չարախնդում, այլ անկեղծորեն հետաքրքրվում ես, փորձեմ պատասխանել: Նախ կուզեի հարցիդ հարցով պատասխանել. քո նշած տարբերակով, դու ինքդ ինչպես՞ ես պատկերացնում, ո՞նց լիներ, որ պարզ լիներ, որ շարժումը չի մարել: Ասենք քաղաքապետարանին դիմեին հանրահավաքը Մարալիկում անցկացնելու խնդրանքով, և բոլորով գային Մարալիկ, որպեսզի նրանք, ովքեր թերթ չեն գնում, ինտերնետ չեն մտնում, գյուղից դուրս չեն գալիս՝տեսնեին ու հավատային, որ շարժումը չի մարե՞լ: Շարժումը չի մարել բոլոր նրանց համար, ովքեր քիչ թե շատ հետաքրքրվում են իրենց երկրի վիճակով, ցավում են էն բոլոր անարդարությունների համար, որ կատարվում է իրենց շուրջը, հետևում են դատական խայտառակ գործընթացներին, տեսնում են թե ինչ է կատարվում տնտեսության հետ ....