voter, դու հիմա առաջինը՝ ստում ես, ես քեզ երբեք և ոչ մի տեղ նման բան չեմ հարցրել և չեմ կարծում, թե մոտ ապագայում երբևէ կհարցնեմ, և երկրորդը՝ խեղաթյուրում ես իմ գրածը: Համոզված եմ՝ դու ինքդ էլ ես հռետորական հարցը սովորական հարցադրումից շատ լավ տարբերում, պարզապես դեմագոգիայով զբաղվելու այս մի մանր հնարավորությունն էլ չկարողացար ձեռքիցդ բաց թողնել: Չի ստացվի: Իսկ «դու՛ք գնացեք բողոքեք», այն կոնտեքսով, ինչ դու ես գրել (մենք չենք գնա, դուք գնացեք), ես երբեք չեմ ասել: Սևով սպիտակի վրա գրված է՝ «դուք է՛լ գնացեք բողոքեք»: Գիտե՞ս, չգիտեմ՝ ինչն է ավելի երկարականջավայել՝ ուրիշի ասածը հասկանալ չկարողանա՞լը, թե՞ այն հասկանալը, բայց իրեն երկարականջի տեղ դնելը: Դու, այս ֆորումի շրջանակներում, տրամաբանող և մտածող մարդու համբավ ունես (ունեիր), այնպես որ՝ քո դեպքում, կարծում եմ, երկրորդ տարբերակն է ավելի ճշմարտանման: Իսկ այս երկու ստահոդ դրույթներիցդ բխող բոլոր հետևությունները այնքան անհեթեթ են, որ մեկնաբանելն անիմաստ է: Նախ՝ անձամբ ես ՀԱԿ-ի «մոլի կողմնակից» երբեք չեմ եղել և չեմ. իմ դիրքորոշումը բազում անգամներ արտահայտել եմ այստեղ, բարի եղիր կարդալ: Կամ կկրկնեմ. «Մոլի» է այն մարդը, որ իր նախընտրած կուսակցությունից բացի այլ ընտրություն չի պատկերացնում, իսկ ես շատ եմ ասել, որ կոնկրետ մարդը, խումբը, կուսակցությունը ինձ համար կարևոր չեն. կարևոր են տվյալ պահին տվյալ կուսակցության նախընտրած և առաջարկած լուծումները: Իսկ ինչպես կամզակերպվելն ու ինչ անելը հենց հիմա ինձ համար ամենավերջին խնդիրն են. ես իմ առաջիկա քայլը շատ լավ եմ պատկերացնում (և ոչ միայն ես), ու այն ամենաուղղակի ձևով կապված է այս թեմայի հետ: Հետագա գործողությունները՝ նույնպես:
Երկրորդ հանճարեղ միտքդ. «...իսկ ինչ որ բան անելը, ամեն մեկը պարզվում է պիտի գնա ինքն անի»: Ջայլամի քաղաքականությունից պրծանք, անցանք կկվի քաղաքականությանը: Եթե քո ոճով վերլուծեմ այս նախադասությունդ, կստացվի, որ դու, այնուամենայնիվ, սրտատրոփ սպասում ես, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան անի, ընդունում ես, որ այդ անողը ՀԱԿ-ն է, ի վերջո, պարզապես չես ուզում ձեռքերդ կեղտոտել, ճակատդ դեմ տալ դիպուկահարներին, տաք բազմոցդ փոխել Հյուսիսային պողոտայի հետ և այլն և այլն, ընդ որում՝ դրա համար ունես այնպիսի պատճառներ, ինչպիսիք են վախը, անվճռականությունը, ՀԱԿ-ին այսքան պախարակելուց հետո դիմակդ չպատռելը և այսպես շարունակ: Բայց նման բան չեմ անի, կարիք չկա, այլ կհարցնեմ ընդամենը մեկ բան. բա ուրիշ ո՞վ: Եթե ոչ ամեն մեկս, ապա ո՞վ: Դու ՀՀ քաղաքացի չե՞ս: Եթե այո, ապա ինչու՞ պիտի այլ քաղաքացիներ (աջակողմյան, ձախակողմյան, դաշնակ, այլք) աշխատեն, որ դու վայելես: Չե՞ս զզվում, երբ ծամում-դնում են բերանդ: Այս միտքդ ապացուցում է, որ պետության կառուցվածքին, իշխանությանը, ժողովրդավարությանը, սահմանադրությանը վերաբերող քո գիտելիքներում մի քանի խոշոր ու անուղղելի բացեր կան: Նաև՝ ինչու՞ ես համոզված, որ կուսակցությունները «մենք» չենք: Ես «մենք» ասելով հասկանում եմ նախևառաջ ՀՀ բնակչությունը՝ փոքրամասնություն կազմող կառավարական օղակներով, փոքրամասնություն կազմող ուժային կառույցներով, մեծամասնություն կազմող ժողովրդով: Իսկ քեզ համար «մենք»-ը սահմանափակվում է «ես»-ով, կարծես թե: «Ամեն մեկն իր համար յոլա գնա» գոյություն չունի հենց այն պահից սկսած, երբ իրար կողքի են հավաքվում մի քանի հազար մարդ, ու դու դա լավ ես գիտակցում: Հանրահավաքներին «ամեն մեկն իր համար» չէր գալիս:
Սիրով շարունակեմ այս երկխոսությունը:
Էջանիշներ