Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
ընգեր, եթե դու էսօր դուրս գայիր ու բացահայտ Սերժին պաշտպանեիր ես թերևս մտածեի որ դու անտարբեր չես այս ամենի նկատմամբ, չնայած ես քեզ հետ համաձայն չէի լինի… այնուամենայնիվ ես քեզ կհամարեի մի անձ որը անհանգստացած է մեր երկրի ապագայով, բայց այսօր ես քեզ "ոչ մի ճամբարում" չեմ կարողանում գտնել, ոչ էլ կարողանում եմ հասկանալ ինչ է քո դիրքորոշումը… բոլորին դեմ լինելը դա նույնն է ինչ բոլորին կողմ լինելը, երկու դեպքում ել տանը նստած ոչինչ չես անելու… երբ որ դու քաղաքական խմորումներին չես մասնակցում դու "գոյություն չունես" և քո կարծիքն արդեն անէական է, քեզանից ոչ օգուտ կա ոչ վնաս, դառնում ես անբովանդակ… թող կոպիտ չհնչի Մորֆ ջան, բայց դու ոչ մեկի լամպուչկին չես (կրկնում եմ մի վիրավորվիր որովհետև խոսքս քեզ չի վերաբերվում, այլ վերաբերվում է դիրքորոշմանը) ու էս վայրկյանին քո էս դիրքորոշումը Սերժին լրիվ ձեռ ա տալիս, որովհետև նա ամեն գնով փորձում է մարդկանց տանը պահել և դու արդեն տանն ես ու եթե նրան չես էլ սիրում, ապա մի անհանգստացիր նա քո սիրուց դարդ չի անի ու չի մեռնի …
Ի տարբերություն որոշ մարդկանց, իմ կյանքի նպատակի չի այնպես ապրել ու գործել, որ հանկարծ Սերժին ձեռնտու չլինի կամ թե ինչ: Ես անում եմ էն, ինչ ճիշտ եմ գտնում, ոչ մեկի քարոզչության ազդեցությունը իմ վրա չեմ կրում: Կարողանում եմ սառը գլխով դատել, այլ ոչ թե կրկնել ուրիշի ասած խոսքերը: Իսկ եթե Լեւոնը որոշել ա Սերժի հետ հարաբերություններ պարզելու համար, որոշ զանգվածների վստահությունը օգտագործի, ապա ես չեմ պատրաստվում ուրիշի ձեռքին գործիք դառնալ:
դե հիմա դու ասա ում ջրաղացին ես ջուր լցնում. դու ակամայից դառնում ես նրա
Լավ չես տրամաբանում: Ստացվում ա նենց, որ ով Լեւոնին դեմ ա, Սերժի գործիքն ա:
(հույսով եմ 5000 դրամ չես վերցրել ձայնդ նրան տալու համար)
Ոչ, իսկ դու՞: