User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա արդեն մոդերատորական դեպք ա ու այդպիսով անիմաստ է շարունակլ խոսակցությունը, բայց այնուամենայնիվ պատասխանեմ կարդացողների համար, քանի որ տեսնում եմ, որ հերթական ինքնախաբեությամբ զբաղվող ու դատարկաբանությամբ տառապող գրագետի հավակնորդ էս ոնցվոր Բլեյանը ու զուտ փորձում ես քննարկման ընթացքում խուճուճ նապադասություններով տպավորություն թողել, երբ ասածիդ մեջ ոչինչ կոնկրետ չկա
    voter, եթե հանկարծ որոշենք հաշվել, թե ում գրառումների մեջ է ուղղագրական, կետադրական, տրամաբանական սխալների տեսակարար կշիռն ավելի մեծ, արդյունքը հաստատ քո օգտին չի լինելու: Եթե դու «կոնկրետ» ոչ մի բան չես տեսել իմ նախադասությունների մեջ, դա դեռ չի նշանակում, որ դրանց մեջ ոչ մի միտք չկար, այլ միայն այն, որ դու ի զորու չես եղել այդ միքտը թեկուզև փորձելու՛ հասկանալ: Այնինչ՝ բնավ բարդ չեմ գրել, ընդհակառակը՝ տվել եմ խիստ որոշակի մի քանի հարց, որոնց պատասխանը մինչ այժմ չկա ու չկա: Այս դեպքում քո լավագույն պաշտպանությունը հարձակումը չէ: Իսկ «կպատասխանեմ կարդացողների համար» միտքդ հերթական անգամ գալիս է ապացուցելու, որ դու ոչ այնքան հանուն քո համոզմունքների, գաղափարների, կրեդոյի կամ վերլուծությունների ես այստեղ բանավիճում, այլ հանուն քո դիմակի և հանուն արտաքին փայլիդ, որի տակ, քո իսկ բառերով ասած, «կոնկրետ ոչինչ չկա»:

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ այդ գործողությունները կան, բայց դրանց մասին միայն դու գիտես, ուրիշներն էլ իրենք գիտեն, ՀԱԿն էլ ինքը գիտի և այդպես շարունակ անկապ իրար հետ չկոորդինացված ու շատ դեպքերում գաղտնի ինչը նշանակում է անարժեք գործողություններ են։

    Հավայի աննպատակ հելնել միտինգի ֆռֆռալով ոչինչի չես հասնի, դրա համար կոորդինացիա է պետք, նպատակ ուղղություն, գործողությունների հերդականություն է պետք կանխորոշել մարդկանց ասել, վաղն, մյուս օրն ինչ անեն, որտեղ անեն։
    Հուսով եմ՝ հիշում ես, որ ՀԱԿ-ը Երևանի կենտրոնում բազմիցս կազմակերպել և անցկացրել է բազմահազարանոց հանրահավաքներ: Սա ի՞նչ է, եթե ոչ գործողությունների կոորդինացման օրինակ: Հուսով եմ՝ չես հերքի, որ մոտակա հանրահավաքի առթիվ այսքան խոսակցությունները, այսքան քննարկումները, այսքան քայլերը՝ թե՛ ընդդիմության և թե՛, մանավանդ, իշխանության կողմից նույնպես վկայում են կազմակերպված և լուրջ աշխատանքի մասին: Հուսով եմ՝ տեղյակ ես, որ այս մեկ տարվա ընթացքում ՀՀ բոլոր մարզերում ստեղծվել և գործում են ՀԱԿ-ի մարզային կառույցները, ինչը նույնպես վարչական բավականին մեծ ռեսուրս պահանջող գործ է: Համոզված եմ՝ գիտես ՀԱԿ-ի՝ երիտասարդության, ուսանողության, տարբեր միջազգային և հայկական կազմակերպությունների, լրատվամիջոցների հետ ունեցած ակտիվ երկխոսության մասին: Եվ, ի վերջո, «ՀԱԿ-ը առանձին գիտի, դու՝ առանձին, ուրիշները՝ առանձին» տրամաբանությունդ այնքան էլ ճիշտ չէ, որովհետև ՀԱԿ-ը միայն ղեկավար օղակներից կազմված կառույց չէ. այն կազմում ենք հենց ես, հենց երկրորդը, երրորդը, ուրիշները, և հանրահավաքն էլ ինքնանպատակ չէ, և, բացի այլևայլ նպատակներից, ուղղված է նաև հենց մե՛զ (դու՝ ներառյալ) տեղյակ պահելու հետագա քայլերի և մարտավարության մասին: Վերջապես՝ ի՞նչ էր նշանակում այս գրածդ: Դու ցավո՞վ ես ասում, որ կոորդինացում չկա, չարախնդու՞մ ես, թե՞ քեզ համար մեկ է: Եթե »անարժեք գործողությունները» հանկարծ դառնային «արժեքավոր», դու կփոխեի՞ր քո վերաբերմունքը ընդդիմության նկատմամբ: Եթե ոչ, ապա ի՞նչ իմաստ ուներ «անարդյունավետությունը» շեշտելը, եթե «արդյունավետությունն» էլ քեզ համար ոչ մի նշանակություն չունի: Եթե այո, արդյոք սա չի՞ նշանակում, որ դու, այնուամենայնիվ, սպասում ես ինչ-ինչ արդյունքների և ակնկալում ես ինչ-ինչ փոփոխություններ: Եվ մանավանդ՝ եթե անդադար բարձրաձայնում ես, որ կոնկրետ արդյունքներ չկա, ինչու՞ ես անընդհատ փորձում խոչնդոտել այդ արդյունքերի ստացմանը՝ թեկուզև այս ֆորումում կատարածդ գրառումներով ու հակաքարոզչությամբ: Պատասխանի՛ր, խնդրում եմ:

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե ՀԱԿն ընդունակ չէ դա անելու իսկ ես համոզված եմ, ՉԻ ցանկանում ժողովրդին կոորդինացնել, ապա իրավիճակը ու համակարգը չի փոխվի, այլ միայն կփոխվեն ինչ որ անձիք որոնք ռիսկով էին ու արեցին ինչ որ անձանցով, որոնք վախցան ձեռ քաշին անելու գործից։
    Ենթադրում եմ, որ իքդ էլ կընդունես, որ հիմա ՀԱԿ-ը իր համակրիներից՝ ժողովրդի ընդդիմադիր հայացներ ունեցող զանգվածից բացի, այլ հենարան չունի: Այդ դեպքում ինչու՞ ես համոզված, որ այն չի ցանկանում ժողովրդին կոորդիանցնել: Իրոք՝ չեմ հասկանում քո այս համոզմունքը: Երախտապարտ կլինեմ, եթե բացատրես դա:

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ անելիքները հիմնարար համակարգային ու անանուն են եղել մինչև հիմա, դրա համար էլ ինձ համար ՀՀ քաղաքացիություն, կուսակցական պատկանելիությունը, ախպերական հարաբերությունները էական չեն եղել ու չեն լինի, իսկ քեզ նման մտածողներոց հայ հասարակությունը միայն անող ու չանող, ղարաբաղցի ու երևանցի, կեղտոտ ու մաքուրի ենք բաժանելու ու հավերժ ռազբիրատ ենք անելու, քանի որ ԸՆԴՀԱՆՈՒՐ բոլորի կողմից ԸՆԴՈՒՆԵԼԻ համահայկական ԱՐԺԵՔՆԵՐԻ մասին որոնք անձանցից անկախ են, չի խոսվում, նեղ հայավարի մտածողությամբ, մարդա մեր բախչի հարցերն ենք լուծում ու անպայման այնպես, որ ուրիշները հանկարծ չիմանան։
    voter, կարծում եմ՝ քեզ համար մինչև հիմա մութ է մնացել «հհշականության» և այսօրվա ըդդիմադիրների (հատկապես երիտասարդության) հայեցակետերի տարբերությունը: Ճշտեմ. ինձ համար հիմա հայաստանցիները բնավ չեն բաժանվում մասերի, քանի որ այն, ինչ ես եմ ուզում, ուզում են անխտիր բոլորը: Իսկ ես ուզում եմ, որ քաղաքի կենտրոնում մարդ չսպանեն, որ պետությունը չլինի փող կլպելու համար նախատեսված կառույց, որ իշխանությունը լինի իմ ապագայի երաշխավորը, ոչ թե այն, ինչը կսպառնա իմ ապագային, որ ես կարողանամ ինքս ընտրել, թե մոտակա տարիներում ով է ղեկավարելու իմ երկիրն ու, ինչու չէ, ինձ: Ուզում եմ հավատալ, որ հասկացար, որ սա «բախչի հարց լուծել» չէ: Եվ, խնդրում եմ, նկատիր ու հիշիր, որ ես (և ոչ միայ ես) շարունակելու ես այսպես մտածել ու գործել՝ անկախ այն բանից, թե այդ պահին որ քաղաքական կուսակցությունն է քարոզում այս գաղափարները: Ցանկացած նորմալ դատող մարդ նախ ընտրում է իր գաղափարները և ապա սկսում հետևել այդ գաղափարներին հետևող կուսակցությանը, և ոչ թե՝ ընտրում է կուսակցությանն ու սկսում հետևել այդ կուսակցության գաղափարներին:

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Առայժմ անարդյունք մի ամբողջ տարի սպասմ ենք, որ բան պիտի լինի – հիմա կասեն, բա ԼՏՊն նախագահ չի չի կարա անի, հենց դարձնեք ժողովրդի համար լիքը բան կանի։ Իսկ եթե չդարձնենք, չի անելու, ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ա նախագահի աթոռը........
    Նախագահ ընտրում են, նախագահ չեն դարձնում: Եվ նախագահը հենց մասնավորապես և միայն ու միայն իր ժողովրդի համար «ինչ-որ բան անելու» համար է: Սա՛ է նախագահի պաշտոնի իմաստը: Միա՛յն սա, և ոչ՝ նաև սա: Եվ իշխանական, դատաիրավական, սահմանադրական բոլոր լծակներն ու կառույցները օրենքով նախատեսված են աշխատելու միմյայն դրա համար: Այլ՝ գերակա նպատակ ուղղակի չկա և չի կարող լինել: Այսօր ես Հայաստանում ականատես եմ այլ բանի, և դա ինձ դուր չի գալիս: Հետևաբար՝ ձգտելու եմ, որպեսզի ներկա՝ գործող իշխանությունը փոխվի, քանի որ այն չի համապատասխանում իր բուն էությանը: Սա պարզ տրամաբանություն է. այն, ինչը հաստատապես չի աշխատում, ենթակա է փոխվելու:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 26.02.2009, 22:41:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (26.02.2009), Kuk (26.02.2009), Աթեիստ (26.02.2009), Մարկիզ (26.02.2009)

  3. #2
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    ............Իսկ ես ուզում եմ, որ քաղաքի կենտրոնում մարդ չսպանեն, որ պետությունը չլինի փող կլպելու համար նախատեսված կառույց, որ իշխանությունը լինի իմ ապագայի երաշխավորը, ոչ թե այն, ինչը կսպառնա իմ ապագային, որ ես կարողանամ ինքս ընտրել, թե մոտակա տարիներում ով է ղեկավարելու իմ երկիրն ու, ինչու չէ, ինձ: Ուզում եմ հավատալ, որ հասկացար, որ սա «բախչի հարց լուծել» չէ: Եվ, խնդրում եմ, նկատիր ու հիշիր, որ ես (և ոչ միայ ես) շարունակելու ես այսպես մտածել ու գործել՝ անկախ այն բանից, թե այդ պահին որ քաղաքական կուսակցությունն է քարոզում այս գաղափարները: Ցանկացած նորմալ դատող մարդ նախ ընտրում է իր գաղափարները և ապա սկսում հետևել այդ գաղափարներին հետևող կուսակցությանը, և ոչ թե՝ ընտրում է կուսակցությանն ու սկսում հետևել այդ կուսակցության գաղափարներին:
    Լավ բաներ ես ուզում, դրանք ես էլ ու ամեն գիտակցի խելքը գլխին մարդ էլ ուզում է, բացի քրեականներից – մնում է նաև բացատրես, միտինգի գնալով դա ոնց կիրագործվի՞

    Մնացած հարցերին առայժմ կարճ – սպասենք հանրահավաքին տեսնենք ԱՐԴՅՈՒՆՔԸ ու առնվազն ցանկանում եմ տենսել թե ինչ ԿՈՉով են դիմելու ժողովրդին ԻՆՉ ԱՆԵԼ, որ հենց այն լավ բաները որ դու էլ ես ուզում լինի։

    Իմ ասածը միայն այն է, որ մինչ օրս ես կոչ ԼՏՊից ու նրա կողմնակիցներից կոնկրետ բացի «հանրահավի եկեք» չեմ լսել, դրա համար էլ ոչինչ էլ կարելի է ասել չեմ նախաձեռնում, քանի որ ինչքան լսում եմ ինձանից ոչինչ կախված չէ բացի գնալ հանրահավաքի – այդ տարիքից դուրս եմ եկել, կամ դեռ այդքան ծեր չեմ ուրիշ միջոցներ էլ այնտեղ ասվելիքի մասին իմանալու շատ ունեմ...

  4. #3
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ ասածը միայն այն է, որ մինչ օրս ես կոչ ԼՏՊից ու նրա կողմնակիցներից կոնկրետ բացի «հանրահավի եկեք» չեմ լսել
    Հանրահավաքի գնացողները հենց մենակ գնալով մի շատ կարևոր հայտարարություն/լուռ/ են անում: Մենք գործող նախագահին չենք ընտրել: Ի՞նչ կոչ էս ուզում անի, բացի կարմիր լույսի տակով չանցնելը: Տարբերակ ասա:
    էսպես չի մնա

  5. #4
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանրահավաքի գնացողները հենց մենակ գնալով մի շատ կարևոր հայտարարություն/լուռ/ են անում: Մենք գործող նախագահին չենք ընտրել: Ի՞նչ կոչ էս ուզում անի, բացի կարմիր լույսի տակով չանցնելը: Տարբերակ ասա:
    Այդքանը ՍՍերժանտենր ու հաբՌՔածներն էլ գիտեն, դրա համար էլ ամեն ինչ անում են, որ չերևա ու չստացվի այդ անելիքը– ցույց տալ, որ չեն ընտել, մարդիկ հանգիստ իրագործեն։

    Իսկ ասածս – կարմիր լույսի տակով չանցնելը, չեն կարա արգելեն ճ իրանց հասկանալի լեզով ասեմ ՊԱՏ կլինի իրանց թագավորը ուր էլ շարժվի–ինճ էլ անի ՄԱՏ են լինելու։)

    Այդ միտքն արդեն ՇԱՏ է, արվի նոր բան հա էլ կա

  6. #5
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդքանը ՍՍերժանտենր ու հաբՌՔածներն էլ գիտեն, դրա համար էլ ամեն ինչ անում են, որ չերևա ու չստացվի այդ անելիքը, ցույց տալ, որ չեն ընտել։ Իսկ ասածց, կարմիր լույսի տակովց չանցնելը չեն կարա արգելեն ։)

    Այդ միտքն արդեն ՇԱՏ է, արվի նոր բան հա էլ կա
    voter Ջան մի թեթև անձնական խնդրանք: ՍՍերժանտենր, հաբՌՔածներն բառերը մի ուրիշ, ավելի փափուկ բառերով փոխարինի էլի: Անձամբ իմ համար տհաճ ա, ու երևի ոչ միայն իմ: Համ էլ սուր արտահայտված ժարգոնային բառերը ընդհանրապես անակնջ ծակող են: Դա քո ծանրակշիռ պատկերի վրա ազդում ա, անձամբ ես լուրջ եմ վերաբերվում քո կարծիքներին:

    Իսկ ինչ վերաբերվում ա օրինապահության մասին կոչերին, դրանք կկատարվի միայն ժողովրդի կողմից, ստեղ խնդիրը պետական վերին ատյաններում օրենքի ազդեցությունը վերականգնելն ա: Ոնց որ ասում են ձուկը գլխից ա փչանում:
    էսպես չի մնա

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աբելյան (27.02.2009), Հայկօ (27.02.2009)

  8. #6
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    voter Ջան մի թեթև անձնական խնդրանք: ՍՍերժանտենր, հաբՌՔածներն բառերը մի ուրիշ, ավելի փափուկ բառերով փոխարինի էլի: Անձամբ իմ համար տհաճ ա, ու երևի ոչ միայն իմ: Համ էլ սուր արտահայտված ժարգոնային բառերը ընդհանրապես անակնջ ծակող են: Դա քո ծանրակշիռ պատկերի վրա ազդում ա, անձամբ ես լուրջ եմ վերաբերվում քո կարծիքներին:

    Իսկ ինչ վերաբերվում ա օրինապահության մասին կոչերին, դրանք կկատարվի միայն ժողովրդի կողմից, ստեղ խնդիրը պետական վերին ատյաններում օրենքի ազդեցությունը վերականգնելն ա: Ոնց որ ասում են ձուկը գլխից ա փչանում:
    Առարկաները ընդհամենը իրենց անուններով եմ կոչում, դա նրանց էություննէ ու շատրի մոտ ուղղակի ցանկությունն է ունենալ մականուն։
    Բաց քննարկումներն էլ, փաստացի շոու են, որին մասնակցելիս աչք ծակող ու շատ ժամանակ տհաճ իրականությունը չափազանցված պիտի ցույց տաս, որ հիշվի։
    Օգտագործում եմ միայն խիստ անհրաժեշտության դեպքում երբ ուրիշ միջոց չեմ տեսնում։

    Կմտածեմ ավելի մեղմ տարբերակի մասին ;o)

  9. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Mks-ի խոսքերից Նայել գրառումը
    Մէզ մարտի 1կը չի կարեվոր, մեր ազգին հարկավոր են Նաիրիներ՝ որ մտնեն ու սաղին սատկացնեն, ու հավատացեք դա լինելուա:
    Ու այդ երկու հոգուն պիտի մատաղ արվի Վազգենի գերեզմանին:
    Սա ծայրահեղ, ռադիկալ մոտեցում է, որը համաժողովրդական շարժումը, Հայ Ազգային Կոնգրես ու նաև անձամբ եմ ու իմ բազում համախոհները մերժելով մերժում ենք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •