Այո
Ոչ
Չգիտեմ
ժող, պատիվ չի բերում. «սութի գողական զրիցները» բրախենք:![]()
Հա էդ դեպքը Թաիլանդում էր ու վերջնական արդյունքում եղավ իշխանափոխություն: Բայց գիտես խի եղավ? Որովհետև էդ շարժումը իրոք համազգային էր էնտեղ, ամբողջ ազգը դուրս էր եկել իշխանության դեմ: Ու էդտեղ իշխանությունը ակամա ջախջախվեց, այլ տարբերակ հնարավոր չէր: Հասկացեք մի բան, ամբոխների դեմ կամայական ուժ անզոր է, բացի բնությունից: Հասարակությունն է մարդկության պատմության թելադրողը: Եթե պայքարը իրոք համազգային լինի, ապա իշխանությունը չի կարող չտապալվել: Տենց բան չի կարող լինել: Իսկ եթե չի տապալվում, էդ նշանակում ա, որ հասարակությունը դեմ չի: Ամբողջ մասսան դեմ չի, ավելին, մասսայի մեծամասնությունը դեմ ա տապալմանը: Ու էդ դեպքում պայքարը դառնում ա հասարակական օրենքներին հակասող մի բան, որը չի կարող պսակվել հաջողությամբ:
Սահմանադրությունը մենակ մեր համար չի: Մենք հարգում ենք, իսկ հենց սահմանադրական դատարանում երևի մի քանի տպագիր օրինակ զուգարանում ա կախած:
Մեկ ա իրանք ցանկացած դեպքում ուժ են կիրառելու ու արյունահեղություն սարքեն: Ինչ անտեղի սարքեն ինչ տեղին նույնը չի: Նորոն լավ ա նշել Թայվանի դեպքը, ընդեղ մարդիկ օդանավակայան էին գրավել: Ստեղ էլ ա պետք գոնե մի բան գրավել, ու էդ գրավելուց գոնե ծեծ ուտել, ոչ թե անտեղի տեղը:
էսպես չի մնա
Si vis pacem, para bellum
Ո՞նց: Աչքիս տեսածին էլ չհավատա՞մ: Բանն այն է, որ քաղաքում աշխատանք փնտրել գտնելը բավականին հեշտ է, ի տարբերություն գյուղերի, որտեղ բոլորը չէ, որ ունեն բերրի հող կամ բազմաթիվ անասուններ: Չունենալու դեպքում էլ գոնե հասարակ բանվորություն էլ չեն կարող անել, որովհետև աշխատատեղ պարզապես չկա:
Մի հետաքրքիր միտում եմ նկատում էս թեմայում: Հանրահավաքին դեմ արտահայտվողները ամեն ինչի մասին խոսում են, ինչ հակափաստարկ ասես՝ բերում են, բացի 2008-ի մարտի 1-ի դեպքերին անդրադառնալուց: Էստեղ շատ սարուձոր ընկնել պետք չի. հարկավոր է ընդամենը պատասխանել մի երկու կոնկրետ հարցի.
1. Ձեզ համար ընդունելի՞ է, թե՞ ոչ, որ Հայաստանի մայրաքաղաքում հնարավոր է, որ նման բան կատարվի, և արդյո՞ք նորմալ է, որ տասը մարդ է մահացել այդ օրը:
2. Անկախ այն բանից, թե ով էր մեղավոր, ով՝ ոչ, և թե ինչպես զարգացան իրադարձությունները, ինչպե՞ս պիտի վարվեին կարգին իշխանությունները նման դեպքերից հետո: Չե՞ք կարծում, որ դրան հաջորդող մեկ տարվա ընթացքում ոչ մի արդյունքի հասած չլինելը արդեն իսկ բավարար նախապայման է անվստահություն հայտնելու համար առնվազան գործադիր ու դատական իշխանություններին:
3. Դուք, որպես ՀՀ ապագայով մտահոգված և սթափ դատող մարդ, մի՞թե ոչ մի բան չեք անի՝ գեթ դույզն-ինչ ձեր վերաբերմունքը ցույց տալու համար այդ դեպքերին և բողոքելու այդ փաստի դեմ: Ուրիշ բան չեմ ասում. ընդամենը գնալ մի տեղ, կանգնել ու ասել, որ Դուք չեք համակերպվում մարտի 1-ի դեպքերի հետ և պահանջում եք, որ մեղավորները պատժվեն, որպեսզի սա նախադեպ չդառնա: Անպայման չէ՝ Մատենադարանում, անպայման չէ՝ այս մարտի 1-ին:
DIXIcarpe noctem
Chuk (23.02.2009), Taurel. . . . (23.02.2009), Արշակ (23.02.2009), Մարկիզ (23.02.2009), Քամի (23.02.2009)
Այո, քաղաքակիրթ պայքարի միջոց է: Համոզված եղիր, եթե անարդյունավետ լիներ, ապա ուժ չէր կիրառվի: Եթե այդքան աննպատակ էր ու իշխանությունների համար վտանգ չկար, ինչու՞ էին ուժ կիրառում: էնա կթողնեին իրան-իրան կմարեր, էլի… Տեսնու՞մ ես, որ արդյունավետ է: Կամ թեկուզ հյուսիսային պողոտայի դեպքում. անընդհատ սադրանքների չէին դիմի, ոստիկաններով անընդհատ արեկություն չէին անի:
Արիացի, այդ պայքարն էլ էր համաժողովրդական: Համաժողովրդական լինելն ապացուցվեց փետրվարի քսանվեցին:
Նորմարդ (23.02.2009)
Էլմո, արի քո իրատեսությանը էլի իրատեսություն ավելացնենք, լա՞վ։ Հասկանում եմ, դու գիտես որոշ հեղափախությունների օրինակներ, որտեղ քո ասած ճանապարհով են գնացել, և հեղափոխությունը կայացել է։ Բայց դու փորձիր խորանալ, արդյո՞ք այդ օրինակներում համասեռ ավազակապետություն է եղել, որտեղ ներքին զորքերն ու զինված ուժերը միահամուռ ժողովրդի դեմ են դուրս եկել, արդյո՞ք ընդդիմությունը զինված չի եղել, արդյոք ըմդդիմությանը տարբեր ուժեր ֆինանսական հզոր աջակցություն չեն ցուցաբերել։ Ի՞նչ է մեր պարագայում։ Ինչքան էլ քարոզեն, թե մեր ընդդիմությունը դրսից ֆինանսավորվում է, լոլոներ են, որ մի լուրջ բան չկա, հակառակ պարագայում դժվար չի ուժայիններին առնել, բոլորն էլ ծախվողներ են։ Ընդդիմության միակ հենարանը անզեն քաղաքացիներն են, ուրիշ ոչ մի լծակ ընդդիմությունը չունի։ Դրա համար էլ թուլ տուր կրկնել, հանրահավաքին այլընտրանք չկա, թող քեզ չթվա թե ընդդիմության լիդերների մեջ բոլորը անխելքներ են ու քո ասած ճանապարհը ոչ մեկի մտքով չի անցել։ Եվ ինչքան էլ մեր իշխանությունը սահմանադարության վրա թքած ունի, ապա ընդդիմությունը բացառապես պայքարում է սահմանադրական ճանապահով, և այս պայքարի բուն էությունը երկրում օրինականություն հաստատելն է, իսկ ապօրինի ճանապարհով գուցե իշխանության հասնելը հեշտ է, սակայն օրինականություն ձեռք բերելը նույնքան դժվար։ Մեր պարագայում իշխանափոխությունը գլխավոր նպատակ չի հանդիսանում։
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ