User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Արդեն նմանատիպ թեմաները ու նրանցում լուրջ քննարկումները ծիծաղ են առաջացնում: Ոնց ասում են, սրանից արդեն նավթալինի հոտ ա գալիս: Մարդիկ իբրև պայքարում են, բայց դե չգիտեն էլ թե ինչի համար են պայքարում: Օրինակ ասում են, ազատության ու դեմոկրատիայի համար են պայքարում, բայց դե էդ ազատությունն ու դեմոկրատիան նույնիսկ Բելգիայում ու Ֆինլանդիայում չկա, մինչդեռ դրանք ամենադեմոկրատ երկրներից են: Ինչ ա ընդհանրապես ազատությունը? Ազատության ձգտող մարդը երբեք քաղաքականության մեջ գլուխը չի մտցնի, որովհետև քաղաքականությունը մարդուն ամենամեծ սահմանափակումների մեջ ա դնում: Ուղղակի մարդկանց համոզել են, որ ազատությունը էն ա, որ կարան ազատ միտինգ անեն, ում ուզեն հայհոյեն, ումից ուզեն բողոքեն: Բայց դե, յուրաքանչյուր մարդ, որ մի քիչ լուրջ մտածի, կհասկանա, որ էդ ամեն ինչի մեջ բացի երեխայությունից ուրիշ ոչ մի բան չկա: Ես մի մարդ եմ ճանաչում: Իրան իրա գաղափարների համար սովետում տարել են ու հոգեբուժարանում փակել: Բայց էդ մարդը միշտ ասում էր ու հիմա էլ ասում ա, որ իրան ոչ մեկը չի կարողացել և չի կարողանալու ազատությունից զրկի, նույնիսկ եթե տանեն ու 4 պատի արանքում փակեն: Որովհետև ինքը գտնվում ա հոգևոր ազատության մեջ ու շատ ավելի ազատ ա իրան զգում, քան մեզանից յուրաքանչյուրը: Նենց որ էդ պայքար կոչվածը ընդդամենը վերևից թելադրված հրահանգ է ու մարդիկ էլ ընդամենը հրահանգներ են կատարում: Ասում են գնացեք հանրահավաքի մարդիկ էլ գնում եք: Ասածս չի նշանակում, որ ինչ-որ մի ուրիշ մարդ ա դա ասում: Էդ ուրիշը կարողա չասի, բայց էնպիսի գաղափարներ լցնի մարդու մեջ, որ մարդ անկախ իրենից հայտնվի մի վիճակում, որ էլ չի կարա չգնա ցույցի: Ես սա ավելի մեծ անազատություն եմ համարում, քան էն, որ մարդուն բռնում տանում բանտարկում են ֆիզիկապես: Կամ օրինակ էն 7-ի գործ կոչվածի մեղադրյալները: Իրենք իմ աչքին իրոք ազատության համար պայքարողներ կերևան, եթե դատարանում կարողանան իրենց նենց պահել, որ դատավորը չկարենա դատը էդքան հետաձգել: Մինչդեռ իրենք չեն կարողանում իրենց պահել ինչպես հարկն է: Չեն կարողանում իրենց մեջ ուժ գտնել և կանգնել երբ դատավորն է գալիս, կամ կանգնում ու չեն նստում: Միթե սա երեխայությունից բացի ուրիշ բան կարողա դիտվել?

    Հուսով եմ մի անգամ ամանակ կունենամ գամ հանդիպման ու ավելի մանրամասն խոսանք էս թեմաների շուրջ: Ուղղակի հիմա ժամանակ չունեմ: Մեկ ա քաղաքականությունը անվերջանալի թեմա ա, ու չենք կարա ոչ ճիշտը պարզենք ոչ էլ սխալը: Ամեն կողմն էլ իրա համար ճիշտա:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լեո (20.02.2009), Լուսաբեր (20.02.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ օրինակ էն 7-ի գործ կոչվածի մեղադրյալները: Իրենք իմ աչքին իրոք ազատության համար պայքարողներ կերևան, եթե դատարանում կարողանան իրենց նենց պահել, որ դատավորը չկարենա դատը էդքան հետաձգել: Մինչդեռ իրենք չեն կարողանում իրենց պահել ինչպես հարկն է: Չեն կարողանում իրենց մեջ ուժ գտնել և կանգնել երբ դատավորն է գալիս, կամ կանգնում ու չեն նստում: Միթե սա երեխայությունից բացի ուրիշ բան կարողա դիտվել?
    Ուզում ես ասել, որ մեկ տարի բանտում գտնվողը, առողջական բազմաթիվ պրոբլեմներ ունեցողը չի՞ ուզում շուտ ազատվել, չի՞ ուզում գնա իր օջախ, իր երեխայի, իր ծնողի մոտ:
    Ոչ, համոզված եղիր, որ դատի երկարել-չերակարելու վրա նրանք որևէ ազդեցություն ունենալ չեն կարող:

    Ֆինլանդիայում ու չգիտեմորտեղ մարդիկ հանգիստ ապրում են, մարդկանց արժանապատվությունը որևիցե մեկը չի վիրավորում, ընտրում են իրենց ուզած գործչին, վերջապես՝ լա՜վ են ապրում. ունեն երաշխավորված ապագա… ամենակարևորը… կա խղճի, խոսքի ազատություն: Այնպես որ՝ ասելով «ազատություն» դա նկատի ունենք, ոչ թե բուդդիստների կամ չգիտեմ- որ հոգեկան հիվանդի գաղափարները: Թե՞ կարծում ես Միքայել Նալբանդյանը նկատի ուներ քո նշած «ազատություն»-ը:

  4. #3
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը

    Մարկիզ ջան, դու համոզված ես? Ես համոզված չեն:

    Ես հանգիստ ապրում եմ Հայաստանում, իմ արժանապատվությունը ոչ մեկը չի վիրավորում, ընտրում եմ իմ ուզած գործչին (չնայած չեն ընտրվում իմ ուզածները), վերջապես լավ եմ ապրում ու ունեմ երաշխավորված ապագա... ամենակարևորը ունեմ խղճի ու խոսքի ազատություն: Այնպես, որ քո ասած ազատությունը ես օրինակ ունեմ ու համոզված եմ շատերը ունեն: Իսկ Միքայել Նալբանդյանը, եթե իմ նշած ազատությունը նկատի չի ունեցել, ապա հաստատ քո նշածն էլ նկատի չի ունեցել:

  5. #4
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարկիզ ջան, դու համոզված ես? Ես համոզված չեն:

    Ես հանգիստ ապրում եմ Հայաստանում, իմ արժանապատվությունը ոչ մեկը չի վիրավորում, ընտրում եմ իմ ուզած գործչին (չնայած չեն ընտրվում իմ ուզածները), վերջապես լավ եմ ապրում ու ունեմ երաշխավորված ապագա... ամենակարևորը ունեմ խղճի ու խոսքի ազատություն: Այնպես, որ քո ասած ազատությունը ես օրինակ ունեմ ու համոզված եմ շատերը ունեն: Իսկ Միքայել Նալբանդյանը, եթե իմ նշած ազատությունը նկատի չի ունեցել, ապա հաստատ քո նշածն էլ նկատի չի ունեցել:
    Արիացի, ես, արժանապատվություն վիրավորել ասելով, նկատի չունեմ «գողական պոնյատով»:
    Ես հանգիստ ապրում եմ Հայաստանում, իմ արժանապատվությունը ոչ մեկը չի վիրավորում, ընտրում եմ իմ ուզած գործչին
    Բա ասում ես չեն վիրավորում՞: Որովհետև կեղծում են, չէ՞
    (չնայած չեն ընտրվում իմ ուզածները)
    Դա վիրավորանք չէ՞ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ:

    Իսկ ո՞ր «ազատության» մասին է Նալբանդյանի բանաստեղծությունը: Հիշեցնեմ, բանաստեղծությունը գրվել է բուրժուադեմոկրատական հեղափոխությունների, Եվրոպայում հասարակական-քաղաքական իրավիճակի կարևորագույն փոփոխությունների դարաշրջանում:

  6. #5
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա ասում ես չեն վիրավորում՞: Որովհետև կեղծում են, չէ՞
    Դա վիրավորանք չէ՞ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ:
    Չէ Մարկիզ ջան, իմ ընտրածը ուղղակի շատ քիչ տոկոս էր հավաքել

  7. #6
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ Մարկիզ ջան, իմ ընտրածը ուղղակի շատ քիչ տոկոս էր հավաքել
    Սերժ Սարգսյաից քանի՞ անգամ քիչ:

  8. #7
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սերժ Սարգսյաից քանի՞ անգամ քիչ:
    Շատ քիչ, բայց դե անցնող էլ չէր: Համ էլ դա մի քիչ կոնֆիդենցիալ ինֆորմացիա ա
    Ես գիտեմ, ընտրություններում կեղծիքները ահավոր շատ են: Մանավանդ ես վերջինում: Բայց դե դրա դեմ պայքարը անիմաստա, մոտակա մի 10 տարում: Նույնիսկ եթե իշխանությունը մի 10 գլուխ փոխվի:

  9. #8
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞ր «ազատության» մասին է Նալբանդյանի բանաստեղծությունը: Հիշեցնեմ, բանաստեղծությունը գրվել է բուրժուադեմոկրատական հեղափոխությունների, Եվրոպայում հասարակական-քաղաքական իրավիճակի կարևորագույն փոփոխությունների դարաշրջանում:
    Իմ համեստ կարծիքով, էդ բանաստեղծությունը ազգային ազատության մասին է:

  10. #9
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն նմանատիպ թեմաները ու նրանցում լուրջ քննարկումները ծիծաղ են առաջացնում: Ոնց ասում են, սրանից արդեն նավթալինի հոտ ա գալիս: Մարդիկ իբրև պայքարում են, բայց դե չգիտեն էլ թե ինչի համար են պայքարում: Օրինակ ասում են, ազատության ու դեմոկրատիայի համար են պայքարում, բայց դե էդ ազատությունն ու դեմոկրատիան նույնիսկ Բելգիայում ու Ֆինլանդիայում չկա, մինչդեռ դրանք ամենադեմոկրատ երկրներից են: Ինչ ա ընդհանրապես ազատությունը? Ազատության ձգտող մարդը երբեք քաղաքականության մեջ գլուխը չի մտցնի, որովհետև քաղաքականությունը մարդուն ամենամեծ սահմանափակումների մեջ ա դնում: Ուղղակի մարդկանց համոզել են, որ ազատությունը էն ա, որ կարան ազատ միտինգ անեն, ում ուզեն հայհոյեն, ումից ուզեն բողոքեն: Բայց դե, յուրաքանչյուր մարդ, որ մի քիչ լուրջ մտածի, կհասկանա, որ էդ ամեն ինչի մեջ բացի երեխայությունից ուրիշ ոչ մի բան չկա: Ես մի մարդ եմ ճանաչում: Իրան իրա գաղափարների համար սովետում տարել են ու հոգեբուժարանում փակել: Բայց էդ մարդը միշտ ասում էր ու հիմա էլ ասում ա, որ իրան ոչ մեկը չի կարողացել և չի կարողանալու ազատությունից զրկի, նույնիսկ եթե տանեն ու 4 պատի արանքում փակեն: Որովհետև ինքը գտնվում ա հոգևոր ազատության մեջ ու շատ ավելի ազատ ա իրան զգում, քան մեզանից յուրաքանչյուրը: Նենց որ էդ պայքար կոչվածը ընդդամենը վերևից թելադրված հրահանգ է ու մարդիկ էլ ընդամենը հրահանգներ են կատարում: Ասում են գնացեք հանրահավաքի մարդիկ էլ գնում եք: Ասածս չի նշանակում, որ ինչ-որ մի ուրիշ մարդ ա դա ասում: Էդ ուրիշը կարողա չասի, բայց էնպիսի գաղափարներ լցնի մարդու մեջ, որ մարդ անկախ իրենից հայտնվի մի վիճակում, որ էլ չի կարա չգնա ցույցի: Ես սա ավելի մեծ անազատություն եմ համարում, քան էն, որ մարդուն բռնում տանում բանտարկում են ֆիզիկապես: Կամ օրինակ էն 7-ի գործ կոչվածի մեղադրյալները: Իրենք իմ աչքին իրոք ազատության համար պայքարողներ կերևան, եթե դատարանում կարողանան իրենց նենց պահել, որ դատավորը չկարենա դատը էդքան հետաձգել: Մինչդեռ իրենք չեն կարողանում իրենց պահել ինչպես հարկն է: Չեն կարողանում իրենց մեջ ուժ գտնել և կանգնել երբ դատավորն է գալիս, կամ կանգնում ու չեն նստում: Միթե սա երեխայությունից բացի ուրիշ բան կարողա դիտվել?

    Հուսով եմ մի անգամ ամանակ կունենամ գամ հանդիպման ու ավելի մանրամասն խոսանք էս թեմաների շուրջ: Ուղղակի հիմա ժամանակ չունեմ: Մեկ ա քաղաքականությունը անվերջանալի թեմա ա, ու չենք կարա ոչ ճիշտը պարզենք ոչ էլ սխալը: Ամեն կողմն էլ իրա համար ճիշտա:
    Արիացի, քո ասածը դեմագոգիա չի, փիլիսոփայության մեջ այլ կատեգորիա կա, անունը չեմ տալիս, պարզապես բացատրեմ.
    Փաստորեն եթե դիցուք Բելգիայում, կամ Ֆինլանդիայում մարդիկ ասենք իրար վրա միզում են, ապա կարելի է ուրախանալ, որ մեզ մոտ բավարարվում են ծեծել–սպանելով։
    Ասենք երկուսով քայլում են, ոստիկանը մոտենում է, մեկին անասուն է ասում, էն մյուսին՝ անբարոյականի զավակ, էն մեկը, որին անասուն էր ասել, իրեն լավ է զգում։ Տրամաբանությունը հասկանում ես երևի։ Պատկերացրու, ասենք մեկի երեխային դպրոցում համադասարանցի դատախազի տղան ստորացնում է, այդ մեկը փորձում է երեխային պաշտպանել, արդյունքում դատախազի դռբի տակ է ընկնում, գլխին էլ սարքում ու նստանցում են։ Ջոկում ես, ի՜նչ հոգևոր ազատության մեջ կգտնվի, մանավանդ իր երեխայի հետագա ստորացումները պատկերացնելով։
    Հիմա փաստորեն ըստ քեզ մեր երկիրը Բելգիայի ու Ֆինլանդիայի մակարդակին է հասել, պարզապես մարդկանց զոմբիացրել ու կաթացնում են՝ թե ի՞նչ Ֆինլադիա, Մոզամբիկի օրին ենք, հելեք հանրահավաք արեք, ու մենակ դու ես ջոկել, որ կուտ ա, իրականում Ֆինլանդիան ղալաթ ա արել մեր երկրի դեմը։
    Si vis pacem, para bellum

  11. #10
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Վիշապ ջան, քո ասած պրոբլեմները ես էլ եմ տեսնում: ՀՀ-ը իրոք էսօր նման խնդիրներ ունի: Բայց ցույցի գնալը, եթե չի շատացնում նման խնդիրները, ապա համենայն դեպս չի էլ քչացնում: Եթե դու էդքան հարգում ես ասենք Ֆինլանդիայի մարդկային ու հասարակական հարաբերությունները, ապա պայքարիր էն մեթոդներով, որով պայքարում են էդ հարգված երկրներում, ոչ թե նույն մեթոդներով որոնց դեմ դու ուզում ես պայքարել ու իրականում հայտնվում ես անվերջ ցիկլի մեջ:
    Ես չեմ կարծում, որ Հայաստանը դեմոկրատիայի առումով Ֆինլանդիայի մակարդակին ա, բայց էնտեղ էլ ուրիշ պրոբլեմներ կան: Էնտեղ էլ մազոխիստ անասուններն են օրինակի համար շատ, որ կարող ա մի օր գնան ու երեխայի դպրոցում մի 100 մարդ սպանեն, հետո էլ իրենց խփեն:
    Բայց ամեն դեպքում Հայաստանը Մոզամբիկի մակարդակին էլ չի:

  12. #11
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան, քո ասած պրոբլեմները ես էլ եմ տեսնում: ՀՀ-ը իրոք էսօր նման խնդիրներ ունի: Բայց ցույցի գնալը, եթե չի շատացնում նման խնդիրները, ապա համենայն դեպս չի էլ քչացնում: Եթե դու էդքան հարգում ես ասենք Ֆինլանդիայի մարդկային ու հասարակական հարաբերությունները, ապա պայքարիր էն մեթոդներով, որով պայքարում են էդ հարգված երկրներում, ոչ թե նույն մեթոդներով որոնց դեմ դու ուզում ես պայքարել ու իրականում հայտնվում ես անվերջ ցիկլի մեջ:
    Ես չեմ կարծում, որ Հայաստանը դեմոկրատիայի առումով Ֆինլանդիայի մակարդակին ա, բայց էնտեղ էլ ուրիշ պրոբլեմներ կան: Էնտեղ էլ մազոխիստ անասուններն են օրինակի համար շատ, որ կարող ա մի օր գնան ու երեխայի դպրոցում մի 100 մարդ սպանեն, հետո էլ իրենց խփեն:
    Բայց ամեն դեպքում Հայաստանը Մոզամբիկի մակարդակին էլ չի:
    Աչքիս դու պարզապես Ֆինլանդիայի ու այլ զարգացած երկրների պատմությունը չգիտես, թե նրանք ոնց են հասել էդ մակարդակին։ Էդ մեթոդները որ նրանք ունեն ներկայում, ոչ թե էն գլխից ունեցել են, այլ հասել են դրան այլ մեթոդներով։ Չխորանամ մեթոդների էության մեջ, պարզապես կարդա, թե բոլորովին վերջերս Իսլանդիայում ինչ մեթոդով պայքարեց ժողովուրդը, ու ինչ մեթոդով փոխվեց երկրի իշխանությունը։ Ու մի հատ այդ ազատ խղճովդ ազատ մտածիր, թե ինչով էր մեզ մոտ պայքարողների մեթոդը տարբերվում Իսլանդիայից, որ նրանց մոտ իշխանությունը փոխվեց, իսկ մեզ մոտ մարդկանց գնդակահարեցին։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 20.02.2009, 12:36:
    Si vis pacem, para bellum

  13. #12
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Աչքիս դու պարզապես Ֆինլանդիայի ու այլ զարգացած երկրների պատմությունը չգիտես, թե նրանք ոնց են հասել էդ մակարդակին։ Էդ մեթոդները որ նրանք ունեն ներկայում, ոչ թե էն գլխից ունեցել են, այլ հասել են դրան այլ մեթոդներով։ Չխորանամ մեթոդների էության մեջ, պարզապես կարդա, թե բոլորովին վերջերս Իսլանդիայում ինչ մեթոդով պայքարեց ժողովուրդը, ու ինչ մեթոդով փոխվեց երկրի իշխանությունը։ Ու մի հատ այդ ազատ խղճովդ ազատ մտածիր, թե ինչով էր մեզ մոտ պայքարողների մեթոդը տարբերվում Իսլանդիայից, որ նրանց մոտ իշխանությունը փոխվեց, իսկ մեզ մոտ մարդկանց գնդակահարեցին։
    Ճիշտն ասած քո ասած պատմությանը ծանոթ չեմ, բայց իմ կարծիքով մեր պայքարի մեթոդների ու իսլանդացու պայքարի մեթոդների միջև շատ խոր ու մեծ տարբերություններ կան: Մենք ասիական շատ հին ժողովուրդ ենք, նրանք սկանդինավյան: Էդտեղ շատ նուրբ հարցեր կան, որոնք ես չեմ կարող բացատրել: Բայց էդ նուրբ տարբերությունները շատ մեծ դեր են կատարում պայքարի ընթացքի վրա:

  14. #13
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած քո ասած պատմությանը ծանոթ չեմ, բայց իմ կարծիքով մեր պայքարի մեթոդների ու իսլանդացու պայքարի մեթոդների միջև շատ խոր ու մեծ տարբերություններ կան: Մենք ասիական շատ հին ժողովուրդ ենք, նրանք սկանդինավյան: Էդտեղ շատ նուրբ հարցեր կան, որոնք ես չեմ կարող բացատրել: Բայց էդ նուրբ տարբերությունները շատ մեծ դեր են կատարում պայքարի ընթացքի վրա:
    Փաստորեն ընդհամենը նուրբ տարբերությունների պատճառով մարդկանց գնդակահարեցին, ու նրբորեն էլ չցանկացան սպանողներին բացահայտել, ահա թե ինչ։ Երևի ցուցարարները մեզ մոտ անտակտ էին, փոխանակ ցածրաձայն շշնջային, թե՝ «խնդրում ենք, հեռացեք», ամբողջ կոկորդով մեկ գոռում էին «Սերժիկ հեռացի՛ր»։
    Si vis pacem, para bellum

  15. #14
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն ընդհամենը նուրբ տարբերությունների պատճառով մարդկանց գնդակահարեցին, ու նրբորեն էլ չցանկացան սպանողներին բացահայտել, ահա թե ինչ։ Երևի ցուցարարները մեզ մոտ անտակտ էին, փոխանակ ցածրաձայն շշնջային, թե՝ «խնդրում ենք, հեռացեք», ամբողջ կոկորդով մեկ գոռում էին «Սերժիկ հեռացի՛ր»։
    Չէ Վիշապ ջան: Ուղղակի հասկանում ես, էդ պայքարողների մեջ մարդիկ կան, որ էն գնդակահարողներից շատ քիչ են տարբերվում: Այսինքն իրանք նման են նրանց ում դեմ, որ պայքարում են: Օրինակ, ցույցի մեջ մարդիկ կան, որ զենք են վերցնում հետները: Հիմա դու կարծում ես, որ Իսլանդիայում մարդիկ խաղաղ ցույց են անում, ու էնտեղ մարդ կա, որ զենք ա վերցնում ցույցի ժամանակ: Ես տենց չեմ կարծում: Պայքարի ժամանակ, միշտ էլ գոռում են, ոչ թե շշնջում, մերոնք տենց պայքարել ու Արցախ են ազատագրել: Էդ պայքարը ազնիվ ու արդար մարդկանց պայքար ա: Իսկ էս պայքարում, իհարկե ազնիվ ու արդար մարդիկ շատ կան: Բայց քիչ չեն նաև շահամոլ ու անարդար մարդիկ, որոնց նպատակը հաստատ էն չի, ինչ ասենք քո նպատակն ա:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (20.02.2009)

  17. #15
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն նմանատիպ թեմաները ու նրանցում լուրջ քննարկումները ծիծաղ են առաջացնում: Ոնց ասում են, սրանից արդեն նավթալինի հոտ ա գալիս: Մարդիկ իբրև պայքարում են, բայց դե չգիտեն էլ թե ինչի համար են պայքարում: Օրինակ ասում են, ազատության ու դեմոկրատիայի համար են պայքարում, բայց դե էդ ազատությունն ու դեմոկրատիան նույնիսկ Բելգիայում ու Ֆինլանդիայում չկա, մինչդեռ դրանք ամենադեմոկրատ երկրներից են: Ինչ ա ընդհանրապես ազատությունը? Ազատության ձգտող մարդը երբեք քաղաքականության մեջ գլուխը չի մտցնի, որովհետև քաղաքականությունը մարդուն ամենամեծ սահմանափակումների մեջ ա դնում: Ուղղակի մարդկանց համոզել են, որ ազատությունը էն ա, որ կարան ազատ միտինգ անեն, ում ուզեն հայհոյեն, ումից ուզեն բողոքեն: Բայց դե, յուրաքանչյուր մարդ, որ մի քիչ լուրջ մտածի, կհասկանա, որ էդ ամեն ինչի մեջ բացի երեխայությունից ուրիշ ոչ մի բան չկա: Ես մի մարդ եմ ճանաչում: Իրան իրա գաղափարների համար սովետում տարել են ու հոգեբուժարանում փակել: Բայց էդ մարդը միշտ ասում էր ու հիմա էլ ասում ա, որ իրան ոչ մեկը չի կարողացել և չի կարողանալու ազատությունից զրկի, նույնիսկ եթե տանեն ու 4 պատի արանքում փակեն: Որովհետև ինքը գտնվում ա հոգևոր ազատության մեջ ու շատ ավելի ազատ ա իրան զգում, քան մեզանից յուրաքանչյուրը: Նենց որ էդ պայքար կոչվածը ընդդամենը վերևից թելադրված հրահանգ է ու մարդիկ էլ ընդամենը հրահանգներ են կատարում: Ասում են գնացեք հանրահավաքի մարդիկ էլ գնում եք: Ասածս չի նշանակում, որ ինչ-որ մի ուրիշ մարդ ա դա ասում: Էդ ուրիշը կարողա չասի, բայց էնպիսի գաղափարներ լցնի մարդու մեջ, որ մարդ անկախ իրենից հայտնվի մի վիճակում, որ էլ չի կարա չգնա ցույցի: Ես սա ավելի մեծ անազատություն եմ համարում, քան էն, որ մարդուն բռնում տանում բանտարկում են ֆիզիկապես: Կամ օրինակ էն 7-ի գործ կոչվածի մեղադրյալները: Իրենք իմ աչքին իրոք ազատության համար պայքարողներ կերևան, եթե դատարանում կարողանան իրենց նենց պահել, որ դատավորը չկարենա դատը էդքան հետաձգել: Մինչդեռ իրենք չեն կարողանում իրենց պահել ինչպես հարկն է: Չեն կարողանում իրենց մեջ ուժ գտնել և կանգնել երբ դատավորն է գալիս, կամ կանգնում ու չեն նստում: Միթե սա երեխայությունից բացի ուրիշ բան կարողա դիտվել?
    …:
    1. Արիացի, չնայած ոչ մի տեղ էլ ազատությունը իդեալական վիճակում չի գտնվում, բայց ուղղակի ծիծաղելի է Ֆինլանդիայի քաղաքացու ազատությունը, քաղաքացիական տարրական իրավունքերի պահպանումն ու կենսամակարդակը համեմատել ՀՀ քաղաքացու ազատության հետ։
    2. Ոչ ոչ չի կարող իմ իմ կամ քո մտածելու ազատությունը սահմանափակել ցանկացած դեպքում։ Հարցը դրանում չի։ Բայց չեմ կարծում թե քեզ էդ մտքի ազատությունը լրիվ հերիք է ու քո համար տարբերություն չկա սիրելիներիդ հետ էս ապրում, թե բանտում փտում ես առանց իրավական հիմքերի։
    Մեկը մյուսի հետ պետք չի խառնել։
    3.Երեխայություն է թե չէ, դատավորն ոչ մի իրավունք չունի չնստելու պատճառով դատը անվերջ հետաձգել էդ մարդկանց առանց դատելու, էլ չեմ ասում առանց լուրջ փաստերի առկայության բանտում փտացնելով։

    Իսկ են չգիտակցված հրահանգներ կատարելը (էլի նույն զոմբիական պատմությունները՝ արդեն հոգնել ենք) որ ասում ես, ոչ մի ձևով չես կարող հիմնավորել, որ ցույցի գնացողն է հրահանգներ կատարում, այլ ոչ թե էն մարդը ում մարդկային արժանապատվությունը ոտնահարում են ու էլի տանը նստած ոչինչ չի ձեռնարկում։
    Հետևաբար էս քննարկման մեջ նման հիմնավորումը հիմնավորում չի, այլ ընդամենը քննարկումը փակուղի տանելու փորձ։ Որովհետև նման պնդում կարող է ցանկացած մարդ անել ու ցանկացած տեսակետի վերաբերյալ, ու դրանով կհայտարարենք որ բանական էակներ չենք, ավելի լավ է չտրամաբանենք։ Է հետո՞։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •