Հայկօ-ի խոսքերից
Անթրոպոլոգիայի հենասյուներից մեկն էլ բարբառեց...
Ընգե՛ր, էդ դու «18+» ես, դրա համար ե՞ս «20+»-ներին տենց մի աչքով նայում: Սենց որ գնա՝ մի երկու տարուց պատվավոր 65%- մեջ մտնելու մեծ շանսեր կունենաս: Հա, վայ, չէի տեսել, դու «ոչ ցածրացնում ես», ոչ էլ «դեմ կանգնում», ուղղակի բիրիք մի քանի հարյուր հազար մարդու մանկամիտ ես ասում, բայց դե դա երևի քո ոսկեղենիկ շուրթերի վրա գովեստ ա, չէ՞: Չնայած՝ մի տեղ ճիշտ ես. ընդդիմության կոնկրետ մի ներկայացուցչի՝ իմ արածը կոնկրետ մի դեպքում՝ քեզ հետ խոսելիս, նման ա ժամանակի անիմաստ վատնման: Չնայած՝ դու ոնց որ թե անդրշիրիմյան գիտությունների ու Եգիպտոսի մեծ գիտակ ես (համենայն դեպս՝ գիտես «սնահավատ» ու «զոմբի» բառերը), կարող ա՝ հետդ խոսելիս ինչ-որ բան, այնուամենայնիվ, սովորեմ: Բայց դու հլը որ աշխատի քո մարիոնետական թելերը ուրիշի ոտքերին չխճճել, հետո նոր զբաղվի քննադատությամբ: Ու մարդկանց մանկամիտ ասելուց առաջ լիքը մտածի:
Իսկ թե կոնկրետ էս մի տարվա ընթացքում ինչ ա արվել ու ինչ ա փոխվել, քեզ պատմելը անօգուտ ա, որովհետև ցանկության դեպքում կարող էիր էս բաժնում խելոք մարդկանց հազար անգամ նույն բանը գրածները մի քիչ կարդալ ու մտածել էդ մասին: Փոխարենը զոմբիի նման կրկնում ես նույն հայլուրական գոհարները, բառ առ բառ տաթևիկություն ես անում (հազար ներողություն), ու տենց էլ ոչ մի լուրջ բան չես գրում: Ապե՛ր, ուրեմն երբ ժեկից տեղեկանք կբերես, որ քսան տարեկանից մեծերի 65%-ը երկրորդ դասարանցու խելք ունի, ու որ դրանց մի մասն էլ քայլող դիակներ են, էդ ժամանակ կզրուցենք: Իսկ հիմա՝ հավես չկա խորանալու, ստեղ լավ՝ մի 30 էջ խորացած ա, սկզբից էդ կարդա, ասում են՝ ահագին հետաքրիր ա (նույնիսկ 7 տարեկանի խելք ունեցողի համար):
Էջանիշներ