Մորֆ, տուն-տունիկ չենք խաղում:
Արի վերլուծենք գրածդ:
«Չուկ ջան, էտ շաաաաատ մեծ հարց ա, թե էտ մարդիկ քաղաքականապես հասունացած են, թե ուղղակի մոլորության մեջ են: Իսկ քո պնդումը իմ կարծիքով շատ հեռու է իրականությանը համապատասխանելուց:»
Առաջին նախադասությունը ենթադրել է տալիս երկու վիճակ.
ա) քաղաքականապես հասունացած են
բ) ուղղակի մոլորության մեջ են
Ավելին, «շատ» բառը՝ իր բազմակի օգտագործված «ա» տառով հստակ ցույց է տալիս քո դիրքորոշում գնահատականը դրանցից մեկի օգտին, իսկ հաշվի առնելով որ իմ գրածին, իմ պնդմանը դեմ էիր գրում, ապա երկրորդի օգտին: Դա հաստատելու է գալիս հաջորդ նախադասությունդ, որտեղ ներկայացնում ես կարծիքդ, որ իմ պնդումը շատ հեռու է իրականությանը համապատասխանելուց:
Ոչ մի տրամաբանող մարդ այս գրվածը կարդալով ոչ մի վայրկյան չի կասկածի, որ քո կարծիքով մենք (այսինքն էդ մարդիկ) մոլորության մեջ են: Հիմա չխորանանք, որ քո կարծիքը, ի տարբերություն իմ պնդմանը, ոչ մի դրույթով չի կարող հիմնավորվել (ես իմ պնդումը կարող եմ հիմնավորել ու բազմիցս դա արել եմ ֆորումում), այլ խոսենք զուտ նրա մասին, որ այս համատեքստում որքան որ իմ պնդումն է գնահատական, նույնքան էլ քո կարծիքը:
Լա՞վ

Էջանիշներ