Այո
Ոչ
Չգիտեմ
Թույլ տուր պատասխանել Մարկիզին վայել ուժեղ բայով («ստում եք»)՝ կեղծում ես: Ես ոչ մի ճիգով չեմ կարող հավատալ, որ դու, Չուկ, երբևէ, ինչևէ պարագաներում կդադարես ՍՍ-ին անվանել Սերժիկ ու կհավատաս նրա, ենթադրենք ազնվագույն դադրանքներին կամ խոսքերին, նույնիսկ գործերին: Եթե (կամ՝ երբ) նա իրոք մի լավ բան անի, դու կհիշացնես 2008-ը ու կշարունակես չհավատալ: Ու ես քեզ կհասկանամ:
Այնպես որ անձին կարևորություն տվողներն այստեղ շատ են:Իսկ այստեղ լրիվ համաձայն եմ:Որովհետև ամենը կախված է միայն ու միայն մեզնից ու ոչ մի դեպքում Սերժից կամ Քոչարյանից, որովհետև եթե կա արատավոր համակարգ, ապա դա մեր թողտվությամբ է ու անգամ Սերժին կարելի է դնել այնպիսի կաղապարների մեջ, որ ինքը ստիպված լինի կառավարել ոչ ավազակապետական, անարխիկ ձևով:Սա է ամբողջ խնդիրը:
Նորից՝ լուկավիշ: Նույնացնում եք: Նույնիսկ կպաշտպանեմ Լևոնին, պարտավոր եք նույնացնել: Դա նրա ստեղծվածն է, նա երբեք չի թողնի լծակները, եթե թողեց՝ միանգամից կքանդվի ամբողջ կառույցը: Իրար կուտեն:Տարօրինակաբար Տեր-Պետրոսյանին ու ՀԱԿ-ին նույնացնում էին միայն ու միայն այսպես կոչված «հակալևոնականները», մինչդեռ իրապես չեզոք մասսան, էլ չասած շարժման համախոհներն ու մասնակիցները այդ անձին ու այդ կառույցը, էլ չասած այդ անձին ու այս շարժումը չեն նույնացնում, Տեր-Պետրոսյանին, իհարկե, անվերապահորեն ընդունում են որպես ՀԱԿ առաջնորդ ու իրավամբ բավական իմաստուն քաղաքական գործիչ, բայց ոչ ավելին: Մինչդեռ դուք ուզում եք դրանք նույնական տեսնել, դրանք նույնացնել:
Ուշադիր չես կարդացել, ինքս եմ ասել, որ արդեն կար ու արմատավորված էր, պարզապես մի միլիմետր տեղից չշարժվեց ետ: Առաջ գնաց իհարկե, ինչպես ամեն սոցիալական պրոցես, որին չեն խանգարում: Իհարկե հիմա ավելին է, ամեն բան զարգանում է:
Մեֆիստո, ես ժողովրդի հետևից չեմ խոսում, այլ ժողովրդի հետ: Ու պետք չի Լևոնին դնել ժողովրդից վեր(կամ առաջ), իսկ ինձ օրինակ՝ հետ :
Բայց անկեղծ զարմանում եմ, որ չի թույլատրվում միտինգը: Կարծում էի՝ կստորագրեն:
Միայն չսկսեք բացատրել:![]()
Աբելյան (12.02.2009)
Տատ ջան, բացարձակապես չեմ ստում ու չեմ կեղծում:
Այստեղ մի նուրբ լար կա, որը չես նկատում: Ամբողջ խնդիրն էն ա, որ ես խոսեցի ենթադրական դաշտից ու եթե ինչ-որ հրաշքով այդպես լինի, ապա այո՛, ես կգնամ այդ մարդու հետևից: Միայն թե բացառվում է որ այդպես լինի, հետևաբար այո՛, դու ճիշտ ես, գրեթե անհավանական է, որ ես երբևէ գնամ Սերժի հետևից
Բայց սա էլի անձերի հարց չի, սա ընդամենը մարդու տեսակի հարց է:
Նայի՛ր, օրինակ անգամ այս բանավեճում ես չեմ վիճում քեզ՝ քո անձի հետ, ում իրականում շատ սիրում ու հարգում եմ, այս պահին ես վիճում եմ քաղաքական քո մտածողության հետ, որը մի ընդհանրական (իմ գնահատմամբ բացասական) երևույթ էԲեզ աբիդ
Իրականությունից էնքան ես հեռացել, Տատ, ինչքան որ մենակ հնարավոր էՆորից՝ լուկավիշ: Նույնացնում եք: Նույնիսկ կպաշտպանեմ Լևոնին, պարտավոր եք նույնացնել: Դա նրա ստեղծվածն է, նա երբեք չի թողնի լծակները, եթե թողեց՝ միանգամից կքանդվի ամբողջ կառույցը: Իրար կուտեն:
Տատ ջան, բացատրելու բան չկա:
Խելամիտ լինելու դեպքում կթույլատրեին: Իրանց արածն անբացատրելի ա, ո՞նց բացատրես: Ինչ-որ պրիմիտիվ հաշվարկներով հակառակ արդյունքի են հասնում![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տատ, ճիշտ ես ասում հետևից չէ կողկից եք խոսում (տատ ջան անձդ ինկատի չունեմ)… Լևոնը իր բոլոր թերություններով հանդերձ կարողացավ արթնացնել հասարակությանը 10 տարվա քնից… դու դեռ չես ասել թե այն 10 տարվա վակուումը ինչու այդպես էլ չլցվեց…եթե լցված լիներ այսօր Լևոնը չէր լինի, այլ կլիներ լրիվ ուրիշ մեկը ու մենք կունենայինք հերթական ընտրություններ
Շատ շնորհակալ եմ Լեո ջան, դու շատ հստակ ու հակիրճ շարադրեցիր քո դիրքորոշումը, այսինքն որ դիրքորոշում չունես (խնդրում եմ չխառնես, ես քեզ հայրենասեր եմ համարում ու քո հայրենասիրությունը հարցականի տակ չեմ դնում)
դու էդ ուժը չես տեսնում, մենք տեսնում ենք, դրա համար էլ մենք պայքարում ենք, իսկ դու նստած սպասում ես "Քրիստոսի գալստյան"… սպասի ախպեր, տեսնենք երբ ա գալու… մեզ էլ ձեն կտաս որ գա…
դու պիտի հասկանաս որ այս շարժումը քո ասած "խորը ատելության ու ամբոխիզմի խավարից" դուրս գալու պրոցեսն է
Իմիջայլոց ասեմ. շարժման նպատակը հեղափոխությունը չէ այլ ընդամենը նոր նախագահական և խորհրդարանական ընտրություններ
Այնուամենայնիվ, կարծում եմ, համաձայն ես իմ այս մտքի հետ.
Իրերն ու երևույթներն իրենց անուններով կոչելը «շան տղություն չէ», Տատ ջան…/ուժեղ արտահայտություն/Ստում եք: Մինչև 99-ի հոկտեմբերը մեր հասարակությունն ամբողջովին չի եղել հիվանդ, այնպես ինչպես հիմա, մեր ընտրական համակարգը այսպիսի ընդգծված խայտառակ չի եղել, մեր սերունդների գոյատևումը չի եղել վտանգի տակ, մեր ազգը չի եղել այն աստիճան դեգրադացված ինչպես հիմա, որի հիմնական պատճառը ձեր երկրպագած քաղաքական գործիչների կաշառակեր, պուտանկա, վախկոտ, աբիժնիկ պահվածքն է վերջին տաս տարիներին:![]()
Որևիցե մեկի համար նա «Քրիստոս» չէ: Բոլորն էլ ճանաչում են նրան էլ, մյուս բոլորին էլ: Բայց այնուամենայնիվ համաձայնվիր, Լեո, որ համեմատել ներկա վարչախմբի անօրինությունների հետ նախկին վարչախմբին, հնարավոր չէ:
Մարդիկ պայքարում են իրենց իրավունքների համար և էական չէ, թե նրանց ով է առաջնորդում՝ Հռոմի պապը՞, թե Հուլիոս Կեսարը:
Ոչ, Լեո: Մի կասկածիր: Արդեն հասունացել են, որևիցե մեկին չի հաջողվի նրանց խաբել: Համոզված եմ, դու չես հետաքրքրվում և շատ բանից տեղյակ չես: Այսօրվա սովորական ընդդիմադիր քաղաքացին էականորեն տարբերվում է 96-ի 98-ի, 2003-ի ընդդիմադիր քաղաքացուց: Եվ հատկանշական ու շատ կարևոր է, որ երիտասարդությունն է հիմնական ուժը, մարդիկ, որոնք ուզում են լավ ապագա ունենալ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ