Այո
Ոչ
Չգիտեմ
Մարտի մեկից առաջ և հետո հանրահավաքներ են եղել...ե՞րբ ես դու քարեր ու շշեր տեսել...
ԸՍՏ այդմ, ինչքան ասենք...իշխանական տականքների կողմից իրականացված առավոտյան ջարդը Ազատության հրապարակում իսկական ինքնաբուխ հանրահավաք կերտեց...ու երբ մարդը տեսնում է, որ ոստիկաններ կան զինված, երբ վիլիսը «իրա կայֆով» վրայերթ արեց, երբ հեռվից երևաց զորքը, էդ ժամանակ բնական ա, որ պիտի «զինվեին» քարերով, փայտերով և այլն...
բայց բոլորը գիտեն, ովքեր գիտեն ոնց իմանալ ճիշտը...ցույցն այնուամենայնիվ խաղաղ էր, որովհետև հսկվում էր ընդդիմության կողմից...իսկ այ էն փողոցները հարակից, որ տեսադաշտից դուրս էին վերահսկել այլևս անհնար էր ու հնարավոր է, որ մարդկանց նյարդերը տեղի տային...տեղի տային...ու ինչի՞ առաջ...դիպուկահարների, ոստիկանական հարձակումների ու տականք դիմակավորների առաջ....
![]()
Mephistopheles (10.02.2009)
Իսկ ես չեմ վիճում ով սկսեց կամ ինչի սկսեց, թող ճիշտ մարդ սկսեր 10 տարի ժամանակ կար, ճշտերին սաղին առան, լավ էտ հեչ , հիմա քո երկրում գոյություն ունեն քաղբանտարկյալներ, այսինքն մարդիկ որոնց դատում են քաղաքական հայացքների համար, քողարկելով դա քրեական հոդվածների տակ, էտ ընդհունել են Եվրոխորհրդում, նույնիսկ հենց իրենք իշխանություններն են ընդհունում, հոդվածներն են ուզում փոխեն որ եթե Եվրոխորհրդից շատ ճնշեն բաց թողեն էտ մարդկանց, էս քեզ առաջարկում եմ պայքարել էտ մարդկանց ավելի շուտ ազատ արձակաման, համար, պայքարել որ 10 հոգու սպանողները դատվեն իրանց փոխարեն, երբ էտ կլինի դու արդեն կարաս անցնես քո մետոդով պայքարելուն, իսկ հիմա ինչ մեթոդի մասին ա խոսքը, ոնց որ ասենք քո դեմը մեկին բռնաբարեն դու ասես գնամ մեթոդ մշակեմ գամ էտ աղջկան փրկեմ, էս պահին երկիր ենք կորցնում, մտածելու ժամանակ չկա, ու ոչ էլ ինչ որ երկարատև պայքարի ծրագրեր մշակելու, այսինքն էտ ծրագրերը կարելի ա մշակել, որ հետո դրանցով Լևոնի դեմ պայքարենք, բայց էս պահին բացի շարժման կողքին կանգնելուց ուրիշ ելք չկա , հավատա![]()
Բաղնիքս անուշ, լողացա եկա, ու կարդացի էջերով գրվածները:
Լեո, հարգելիս, գիտե՞ս, հասարակ դեմագոգիա ես անում, որ ապացույցն է այս վերջին մեջբերումս, բայց հիմա դրան չանդրադառնամ, դրա մասին շատ է խոսվել: Խոսեմ քո մասին: Այ ասում ես, որ համոզեմ քեզ: Իսկ ես ասում եմ. դեմագոգիա ես անում, որովհետև եթե ես պիտի համոզեմ քեզ, ապա դու պիտի քո մտքում տեղ թողնես այդ համոզելու համար, ոչ թե ի սկզբանե մի դիրքորոշում որդեգրած լինես ու դա պնդես: Իսկ դու ի՞նչ ես անում: Դու ունես մի եզրակացություն. Լևոնն ավելի լավը չի, ուրեմն իրենով չպիտի փոխենք: Ես քեզ ասում եմ, որ էական չի թե ումով կփոխենք, թեկուզ Գեղամյան Արտաշով, որից ավելի սարսափելի նախագահ չեմ պատկերացնում, բայց մեկ ա, քայլ ա պետք անել, որ առաջ գնալ: Դու լսու՞մ ես իմ ասածը: Իհարկե ոչ: Դու մի վայրկյան հետո էլի ասում ես. Լևոնը լավը չի, իրա հետևից գնալ չի կարելի: Էլ ո՞նց քեզ համոզեմ, եթե դու ինձ չես լսում, եթե ասածիս մասին չես մտածում:
Ինչու՞ հենց Լևոնը: Որտև հզոր քաղաքական գործիչ է, արտակարգ վերլուծական միտք ունի ու կարողանում է լավ մարտավարություններ մշակել, որտև լավ խարիզմա ունի ու կարողանում է հետևից մարդկանց տանել, որտև հաշվարկները որպես կանոն ճիշտ են դուրս գալիս ու իր հետ հնարավոր է հաղթել: Իսկ թե պեռաշու բախչում ինչ պոպոք ա աճում, ինձ չի հետաքրքրում, որտև կա փաստ, որ չկա ես պահին ուրիշ քաղաքական կառույց որը կարող է իմ պայքարն առաջնորդել, բացի Հայ Ազգային Կոնգրեսից, ուրեմն հենց նրա հետ էլ գնալու եմ:
Իսկ դու վաղը եթե Սուրբ Պողոսը գա շարժումն առաջնորդելու, ինձ հարցնելու ես. բայց ես ի՞նչ երաշխիք ունեմ, որ իրա օրոք լավ ա լինելու:
Հերիք ա![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սելավի (10.02.2009)
Պատասխանատվության ենթարկելու համար պիտի ցույց տաս ինչ անօրինական քայլ է կարտարվել տվյալ մարդու կողմից, այ եթե դու կարողանաս ապացուցես որ մարդկանց զոռով են ցույցի տարել, կամ ասենք կաշառելով, ես քեզ կսկսեմ հասկանալ, բայց եթե դատախազությունը 6 ամիս քրտնաջան աշխատեց էտ ուղղությամբ ու ոչ մի դեպք չգտան, դու հաստատ չես գտնի![]()
Չուկ ջան, ես ունեմ իմ կարծիքը, որը բնականաբար չի կարող միանշանակ լինել: Ես քեզ խնդրում եմ համոզել ինձ, որ ես սխալ եմ մտածում, և ես կընդունեմ դա: Սա չի նշանակում, թե ես քարացած կարծիք ունեմ և դեմագոգիայով եմ զբաղվում:
Այսօր դուք պայքարում եք հանուն մեր Հայաստանի /ինչպես և յուրաքանչյուր «պրոյադոչնի» հայ/ և այդ պայքարի կենտրոնում տեսնում եք մի քաղաքական ուժի, ով հենց մեր աչքի առջև «քանդակեց» 96-ի ընդրությունները:
Իմ ասածը հետևյալն է. միևյուն է պայքարելու ենք… Պայքարելու եք ու մեծ ջանք ու եռանդ ենք թափելու… Ցանկությունս այն է, որ մեր պայքարն ու մեր թափած արյունը իզուր չանցնեն…
Այսքան բան…
Վերջին խմբագրող՝ Լեո: 10.02.2009, 00:19:
Մի հատ օֆֆտոպ
ՄԻ քիչ կամաց գրեք մարդ չի հասցնում կարդա![]()
![]()
Loading your personal settings....
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ