Այո
Ոչ
Չգիտեմ
Rammer (03.03.2010)
Է՜լ գող կատու, է՜լ քաչալ շուն:
Ուրիշ ի՞նչ կա, տղերք: Կարծեմ 1 ամիս առաջ ձեզնից մեկը մի նենց նախադասություն էր ասել, որ էս անգամ չի կրկնել, բա լրացրեք բացը
Օֆֆ, օֆֆ, տեսնե՞ս մարդիկ քննարկում ասելով ի՞նչ են հասկանում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Բերեմ երեք դեպք, մնացածը համանման են (չեմ հասկանում, անգի՞ր են անում իրենց ճառերը լևոնականները, որովհետև գրեթե նույն բաներն են կրկնում):
Թեթև դեպք (ջարդերից, չէ, եղեռնից մի քանի շաբաթ առաջ): Գործողությունների վայր՝ Հյուսիսային Պողոտա: Գործող անձինք. Ժ. Թերզյան (ներողամիտ եղիր, բայց արդարությունն ընկերությունից վեր է), Բ. Պողոսյան՝ ակտիվ, Մ. Թամանյան, Տ. Մարգարյան՝ պասիվ դերերում:
Ժ. Թ. Դուք է՞լ եք միտինգի եկել:
Բ. Պ. Չէ, մենք ապաքաղաքականացված եմ:
Ժ. Թ. Այ, ձեր նմանները հավերժ արժանի են Սերժի նման նախագահ ունենալ:
Նշեմ, որ Ժ. Թերզյանը, չնայած իմ ընկերն ու խիստ չափավոր մարդ լինելը, իր լևոնականացման ոչ այնքան երկար տևած շրջանում որոշ անհանդուրժողականություն էր դրսևորում լևոնականներին չհարող մարդկանց նկատմամբ:
Միջին դեպք (ջարդերից մի քանի օր առաջ): Դեպքերի վայր՝ միտինգի համար մարդիկ տեղափոխող երթուղային, որի վարորդին ես դժբախտություն ունեցա խնդրել ինձ կենտրոն հասցնել (որովհետև պարոնայք ազատատենչների պատճառով մի քանի օր տասնմեկից հետո տրանսպորտի դեֆիցիտ էր): Գործող անձինք՝ վարորդ, ոմն խուճուճ մազերով օրիորդ, որը ներկայացավ որպես նկարիչ, Բ. Պողոսյան: Խոսակցությունը չափազանց հուզառատ ու ինտենսիվ էր, որ բառացիորեն հիշեմ: Առավել հիշված պահերը՝
Վ. Բա դու ինչի՞ չես գալիս միտինգի: Դու հայրենասեր չե՞ս:
(լծակների վրա ազդելով հոգեբանական ճնշման կամ «թասիբի գցելու» փորձ)
Բ. Պ. Իսկ ի՞նչ կապ ունի հայրենասիրությունը լևոնի միտինգի գնալու հետ:
...
Վ. Ես քո նմանների՞ համար եմ Ղարաբաղում կռվել, արյուն թափել, վիրավորվել, այ վախկոտ:
Բ. Պ. Իմ պապան էլ ա կռվել ու վիրավորվել: Դրանից ոչ ինքն ա լևոնական դառել, ոչ էլ ես:
...
Բ. Պ. Ես երկուսին էլ դեմ եմ, դրա համար էլ ոչ սերժի միտինգներին եմ գնում, ոչ էլ լևոնի:
Ն. Այ, քո նմաններն ավելի զզվելի են, քան սերժականները:
...
Բ. Պ. Ես երաժիշտ եմ, ինչպես ասում են՝ «երաժիշտ պոլիտիկայով չզբաղվել»:
Ն. Ես էլ նկարիչ եմ, համ էլ Արման Մանարյանն էլ ա մեր հետ:
Բ. Պ. Դե, էդ տարիքային մառազմներ են:
(այս պահից սկսած ես արդեն պարզապես ղժում եմ նրանց վրա, վերջում էլ ուղարկում եմ հող ուտելու)
Ծանրագույն դեպք (ջարդերից մեկ օր հետո, որոշ չափով արդարացված է նստացույցի անփառունակ ավարտով): Տեղի է ունենում մետրոյի կայարանում, հավանաբար՝ Բարեկամությունում: Գործող անձինք՝ Ս. (մեծատառ), նույն ինքը՝ Ակումբի ք. (փոքրատառ), ինչպես նաև Բ. Պողոսյան:
Ս. (նույն ինքը՝ ք.) Ի՞նչ ես մտածում:
Բ. Պ. Մտածում եմ՝ եթե ինչ-որ ֆանատիկ (կարող է նաև դեբիլ կամ ապուշ բառերը կիրառած լինեմ) որոշի մետրոն պայթեցնել, ինչ եմ անելու: Դու՞:
Ս. (նույն ինքը՝ ք.) Ես էլ մտածում եմ՝ եթե մետրոն պայթեցնեմ, ինչ կլինի:
Բ. Պ. Հա, բայց էս մարդիկ ի՞նչ մեղք ունեն:
Ս. (նույն ինքը՝ ք.) Բա երեկվա մարդիկ ի՞նչ մեղք ունեին:
Բ. Պ. Երեկվա մարդկանց այստեղի մարդի՞կ էին ծեծում:
Ափսոս, չեմ հիշում՝ ինչու, խոսակցությունն ընդհատվեց:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Քանի որ գրել ես ի պատասխան իմ հորդորի, ցույց տալ, թե ով է ասել, որ ով մեր հետ չի, նա տականք է, խնդրում եմ ցույց տալ այս խոսակցություններում այդ հատվածները, որովհետև այս հատվածներով երևաց ոմն Բ.Պ.-ի խղճուկությունը և ոչ ավելին:
Վերջին խմբագրող՝ Chuk: 04.03.2010, 02:37:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Kuk (04.03.2010)
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Բնավ, ես ընդամենը նշեցի, որ իմ զրուցակիցը այդ խոսակցություններով ցույց տվեց ոմն Բ.Պ.-ի, ով աչքի էր ընկնում (ըստ պատումների) լևոնատյացությամբ, հանրահավաքի մասնակիցների ատյացությամբ, մեծամտությամբ, ինչպես նաև խոսակցություններում ասելիքի շուռ տալով, բուն ասելիքը չհասկանալու հակումներով, որն ընդհանուր առմամբ խոսում է տվյալ անձնավորության խղճուկության մասին:
Բայց դա բնավ չի նշանակում, որ ով մեր հետ չի, նա տականք է: Չէ որ մեր հետ չեղածների մեջ բազում հոյակապ մարդիկ կան:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Kuk (04.03.2010)
Ընդհակառակը, ոմն Չ. կամ նույնն է՝ Ա. ցույց տվեց, որ քանի որ ասելու բան չունի, կարող է մերկապարանոց վիրավորանքների անցնելերևի լավ ցավոտ եմ կպել:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Հիմնավորեմ.
Սա ցույց է տալիս շարժման համախոհների նկատմամբ (որն անվանվում է լևոնականություն) ատելությամբ լցուն վերաբերմունքը:
Մարդը խոսում է ոչ թե մեր հետ լինել կամ չլինելու, այլ ձեր հանդուրժելու մասին, որից հետևացնում է հայտնի խոսքը. ամեն ժողովուրդ արժանի է իր նախագահին: Ես այդ մտքին համաձայն չեմ, սակայն սա ու քո նախորդ գրառումներում հնչեցրած մեղադրանքներն իրար հետ եզր անգամ չունեն:Ժ. Թ. Դուք է՞լ եք միտինգի եկել:
Բ. Պ. Չէ, մենք ապաքաղաքականացված եմ:
Ժ. Թ. Այ, ձեր նմանները հավերժ արժանի են Սերժի նման նախագահ ունենալ:
Նորից շարժման համախոհների նկատմամբ ատելություն ու անհանդուրժողականություն ցուցանող հատված:իր լևոնականացման ոչ այնքան երկար տևած շրջանում որոշ անհանդուրժողականություն էր դրսևորում լևոնականներին չհարող մարդկանց նկատմամբ:
Այս հատվածը խոսում է տողերի հեղինակի՝ ժողովրդավարական ինստիտուտի ընկալման դեֆիցիտի մասին, խոսում է տվյալ մարդու եսակենտրոնության մասին, ով անհաղորդ է ժողովրդի հույզերին: Ասածներս բնավ չի նշանակում, որ ով մեր հետ չի, տականք է: Ոչ, ընդամենը ռեալ գնահատական տվյալ տողերի հեղինակին:որովհետև պարոնայք ազատատենչների պատճառով մի քանի օր տասնմեկից հետո տրանսպորտի դեֆիցիտ էր
Այս հատվածում նույնպես չկա խոսք «ով մեր հետ չի տականք է» տիպի: Ընդամենը ընդհանուր հույզերի արտահայտում է, իսկ մյուս կողմից ընդհանուր հույզերին անհաղորդ մարդ: Ի դեպ շփոթել ես երևի ու երևի ասել են Երվանդ Մանարյանի մասին:Վ. Բա դու ինչի՞ չես գալիս միտինգի: Դու հայրենասեր չե՞ս:
(լծակների վրա ազդելով հոգեբանական ճնշման կամ «թասիբի գցելու» փորձ)
Բ. Պ. Իսկ ի՞նչ կապ ունի հայրենասիրությունը լևոնի միտինգի գնալու հետ:
...
Վ. Ես քո նմանների՞ համար եմ Ղարաբաղում կռվել, արյուն թափել, վիրավորվել, այ վախկոտ:
Բ. Պ. Իմ պապան էլ ա կռվել ու վիրավորվել: Դրանից ոչ ինքն ա լևոնական դառել, ոչ էլ ես:
...
Բ. Պ. Ես երկուսին էլ դեմ եմ, դրա համար էլ ոչ սերժի միտինգներին եմ գնում, ոչ էլ լևոնի:
Ն. Այ, քո նմաններն ավելի զզվելի են, քան սերժականները:
...
Բ. Պ. Ես երաժիշտ եմ, ինչպես ասում են՝ «երաժիշտ պոլիտիկայով չզբաղվել»:
Ն. Ես էլ նկարիչ եմ, համ էլ Արման Մանարյանն էլ ա մեր հետ:
Մեծությունների նկատմամբ անհարգալիդ դրսևորում, անկուլտուրականություն, վիրավորանք, սադրանք: Ու կարծում եմ, որ հենց սկզբից նման ոճով ես խոսել՝ արժանանալով համապատասխան վատ վերաբերմունքի:Բ. Պ. Դե, էդ տարիքային մառազմներ են:
Մեածմտության ու ինքնահավանության տիպիկ դրսևորում:(այս պահից սկսած ես արդեն պարզապես ղժում եմ նրանց վրա, վերջում էլ ուղարկում եմ հող ուտելու)
Բ.Պ-ն ժողովրդի հույզերին անհաղորդ է: Կոտորել են, սպանել են, ջարդել են այդ նույն մարդի հայրենակիցներին, իսկ ինքը թքած ունի: Ես Ս.-ի տեղը լինեի, այդ պահին առանց մի վայրկյան ավելորդ մտածելու կպայթեցնեի ոչ թե մետրոն, այլ Բ.Պ.-ին: Բայց սա նորից ու նորից չի նշանակում, որ ով մեր հետ չի, նա տականք է:Ս. (նույն ինքը՝ ք.) Ի՞նչ ես մտածում:
Բ. Պ. Մտածում եմ՝ եթե ինչ-որ ֆանատիկ (կարող է նաև դեբիլ կամ ապուշ բառերը կիրառած լինեմ) որոշի մետրոն պայթեցնել, ինչ եմ անելու: Դու՞:
Ս. (նույն ինքը՝ ք.) Ես էլ մտածում եմ՝ եթե մետրոն պայթեցնեմ, ինչ կլինի:
Բ. Պ. Հա, բայց էս մարդիկ ի՞նչ մեղք ունեն:
Ս. (նույն ինքը՝ ք.) Բա երեկվա մարդիկ ի՞նչ մեղք ունեին:
Բ. Պ. Երեկվա մարդկանց այստեղի մարդի՞կ էին ծեծում:
Օֆֆ, Սոֆ-Սոֆ, դու մուզիկանտ ապեր, դու քաղաքական քննարկումների մեջ մի մտի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ