Lion ջան…
Կարծես պայմանավորվել էինք, որ սեփական գրքից մեջբերումները որպես աղբյուր ու անառարկելի փաստ չենք ներկայացնելու: Սա հենց այնպես… բոլորովին չի նշանակում որ ես չեմ հավատում Հայկ ու Բելին ու կասկածում եմ, որ Բելը Էլամի և Միջագետքի արքա Մեսիլիմն էր: Անկեղծ:
Այսօր 12:15
Չէ, Տրիբուն ջան մենք երևի իրար ճիշտ չենք հասկացել: Նախ ես իմ գրքից մեջբերումները երբեք էլ ՈՐՊԵՍ աղբյուրագիտական փաստ չեմ ներկայացնում: Հետո, ես ԵՐԲԵՔ դրանք անառարկելի ճշմարտություն չեմ համարում:

Իսկ ինչու եմ այնուհանդերձ մեջբերումներ անում գրքիցս? Իրականում պատճառը շատ պարզ է. հաճախ լինում են թեմաներ /օրինակ Հայկ և Բելը/, որոնց վերաբերյալ ես իմ տեսակետը արտահայտել եմ գրքում: Ու հիմա անիմաստ է նստել ու նորից պոստ գրել - դրա փոխարեն ես մեջբերում եմ անում գրքիցս, որի հետևանքով Դուք իմանում եք իմ կարծիքը` այն էլ սրբագրված և խմբագրված շարադրված:

Այսքան մի բան... Ի դեպ, նույնիսկ այդ դեպքում ամեն ինչ ունի աղբյուրագիտական ու տրամաբանական ր լուրջ հիմնավորումը - եթե հետաքրքիր է, կարող ես ստուգել...

Հ.Գ. Արդեն մեկ տարուց ավել է ես իմ գրքում արտացոլված որոշ թթեզեր դարձրել եմ ֆորումային հասարակության քննարկման առարկան... և կարծես դեռևս որևէ հերքում չեմ ստացել: Հերթական <<քննություն>>-ը հանձնեցին հենց քեզ, երբ հիմնավորեցի Ձիրավի ճ-մ-ում հռոմեական բանակի ՀԱՎԱՆԱԿԱՆ թվաքանակը...