Շարունակություն....
ՏուրոՋան ջան, հա, ցանկանում եմ, գոնե մի հատ համոզիչ փաստ բեր:
Հետաքրքիր է: Գիտեմ երբ է ստեղծվել; Տղաս 7 տարեկան է, արդեն դպրոց է գնում, ինքն էլ գիտի երբ է ստեղծվել: Ուզում ես զավակիս հոգեկան տրավմա հասցնեմ հիմա: Գնամ ասեմ, բալես քեզ դպրոցում ինչ սովորեցնում են հայոց լեզվի ու այբուբենի մասին մուտիլովկա է:
Հեսա կարիքին մանրապասն անդրադառնանք ՏուրոՋան Ջան:
Ընգեր, այդպիսի հետազոտություններ կատարելու համար կարելի է օգտագործել սիմվոլների այլ համակարգեր, որոնք այբուբեն չեն, բայց հնարավորություն են տալիս գրանցել աստղադիտական հետազոտությունները: Սա այն դեպքում, եթե Քարահունչի աստղադիտարան լիենելը համարում ենք ապացուցված:
Նույն տրամաբանությամբ կարելի է ասել. Եգիտպատակ բուրգերը կառուցելիս հսկայական չափերի քարե սալեր շատ համաչափ կտրտվել են ու դասավորվել են իրար վրա: Այսպիսի աշխատանքը հնարավոր էր կատարել միային էլեկտրական սղոցով ու վերամբարձ կռունկի օգնությամբ: Ուրեմն եթե Եգիպտացինեը քարերը կտրում էին էլեկտրական սղոցով, ապա նրանք դեռ 5000 տարի առաջ ամոկայան էին կառուցել, որ էլեկտրականություն ստանան: Железная Логика.
Ընգեր, դու էլի մեր մշակույթը խղճուկ էս անվանում ու Զվարթնոցի տաճարին որպես փոխարինող 5000 պար ներկայացնելով, ցանկանում ես ապացուցել, որ մենք ավելի ոգեղեն ու հզոր մշակույթ ենք ունեցել եսիմ երբ: Գիտես ինչ կա, ՏուրոՋան Ջան, ես արդեն ուզում եմ լրջորեն թքած ունենալ բոլոր տեսակի պարերի ու հայտնի ու անհայտ տոմարների ու աստղադիտարանների վրա ու քեզ խիստ խնդրել որ իմ մշակույթը խղճուկ չհամարես:
Նարեկացու Ողբի սեփական մեկնաբանությունն էլ պետք չէ այստեղ որպես կորուսյալ մշակույթի ապացույց ներկայացնել: Նարեկացին հաստատ դա ի նկատի չի ունեցել: Մտքով որ անցնի, թե ինչպես ես այն այժմ մեկնաբանում, լուրջ կփոշմանի, որ գրիչ էր վերցրել ձեռքը: Սևակին էլ թող մենք ինքներս հասկանանք այնպես ինչպես ուզում ենք: Չեմ կարծում, որ Սևակը այդ մի տողով մեզ բոլորիս հուշում է, որ մենք նախաքրիստոնեական այբուբեն ենք ունեցել: Ոչ էլ ցանկանում էր ասել, որ մենք ինչ էր մեկից ավելի հպարտ ենք:
Հա, քանի չեմ մոռացել, հունական փիլիսոփայության ոսկեդարն էլ մ.թ.ա. 6-5 դարերում ծնվեց, ու ոչ մեկի մտքով չի անցնում մտածել, որ հույները մի երկու հազար տարի դրանից առաջ փիլիսոփայություն ունեին, հետո մոռացան, հետո էլի հայտնաբերեցին ու հայդե Ոսկեդար:
Ընգեր, այստեղից սկսվում է արդեն լուրջ թյուրիմացությունը (մնացածը պռոստը թյուրիմացություն է): Նախ ոչ մի բնավորության գիծ չի կարող առաջանալ ու վերանալ ինչ-որ մի տարեթվի: Լավ ասենք մենք միշտ հպարտ ենք եղել, չեմ կասկածում, շաաաատ հպարտ ենք եղել, նաև հանճարեղ: Ու էլի հարց, ով է ավելի հպարտ մենք թե վետնամցիները: Վետնամցու ընտրությունը խսիտ պայմանական է, կարող ես ինքդ մի այլ ազգ ընտրել ու ապացուցել, որ մենք ավելի հպարտ ենք քան այդ ազգը: Չէ, կամ կոնկրետացի վենտնամցու վրա, քանի որ եթե մենք մեր հպարտությամբ առաջին սափիենսն ենք, ուրեմն մենք նաև վենտնամիցների նախապապն ենք: Սրտանց ցանկանում եմ վետնամցիների պորտը տեղը դնել:
Լեզվաբաններն արդեն այստեղ շատ համոզիչ հակափաստարկներ են բերել: Դրանից ավել որևէ բան չեմ կարող գրել: Բայց Գալաթեայի նշած արտաքնոց ու արվամոլ բառերի հնեա-հայա-արիա-էթմիոլոգիան անկեղծ ցանկանում եմ իմանալ:
Էջանիշներ