կարդացի, կարդացի, բայց....
տնաշեններ, ինչ եք ընկել Հերունու, էրվինի... հետևից?
Երկու կողմդ էլ ծայրահեղ եք. Արիացին, ՏուրոՋանը մի կողմից, Տրիբունը...` մյուս:
Օտարների կարծիքներին ականջալուր լինելը բոլորովին անընդունելի է:
Չեք ուզում ձեզ հարց տալ, թե ինչու մեր Մեծ Հայաստանից մնաց այս մի կտոր հողը, իսկ հրեան, չունենալով այս կտոր հողի չափ տարածք, ստեղծեց պետություն? Պատասխանեմ. քանի որ հրեաները չէին ընկել իրար հետևից` բացատրելու, թե ծայրահեղական որ տարբերակն է ճիշտ, նրանք հստակ գիտակցում էին իրենց ազգային շահերը և համախմբված էին` ամբողջ աշխարհի մակարդակով, իսկ մենք նույնիսկ Հայաստանի տարածքում համախմբված չենք:
Վերջացրեք, ինչ կլինի? Սրա փոխարեն ձևավորեք ազգային գաղափարախոսություն, որի ներքո մեր ազգը կհամախմբվի, ու կլծվենք մի գործի, որը գուցե հետ կբերի մեր բոլոր կորուստները, քանզի անհնարին ոչինչ չկա:
Անհրաժեշտ է ոչ թե խոսել, այլ գործել
Էջանիշներ