Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
…Խնդիրը կայանում է նրանում, որ մենք իրականում ունենք այնպիսի արժեքներ, որոնց մոտ չեն երևա այլ ազգերի համապատասխան արժեքներ: Ցավոք դրանց մասին ինֆորմացիա շատ քիչ կա:

TuroJan, հարգելիս, կարելի՞ է մի հիմար հարց տալ։ Ես ճիշտ է պատմությունից ու հնագիտությունից տգետ եմ, բայց սրտանց հավատում եմ, որ Աստված ինքը հայ է. և նա հայերեն է ստեղծել այս աշխարհը ու դեռ ավելին՝ հայավարի է ստեղծել։ Բայց հարցը հետևյալն է՝ արդյո՞ք, եթե համոզվենք, որ մեր նախնիները եղել են, ու եղում են ամենաամենա… մի խոսքով մակարդակ քաղաքակրթություն են իրենցից ներկայացրել, մենք հիմա կդադարենք զիբիլը լուսամուտից դուրս շպրտել, կամ փողոցը անցնել միայն սահմանված տեղով, ու կթարկենք ղալմաղալով դատարկ քեֆերը ու կտարվենք փիլիսոփայությամբ ու արվեստով, կգեղեցկացնենք ու կկանաչապատենք մեր բնակավայրերը, կմտածենք նոր ճարտարապետության մասին, գյուտերով ու նորարարություններով կզարգացնենք աշխարհը… կամ էլ գոնե ամենաքիչը՝ եվրոպացին կդադարի մեզ աբորիգենների տեղ դնել։