Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Հայկական տոմարի մասին միայն այն գիտեմ, որ օգօստօսի 11-ին էր առաջին օրը համարվում, այսինքն այն օրը, երբ Հայկը նետահարեց Բելին, ու մեկ էլ այն գիտեմ, որ 12 ամիս կար տարվա մեջ, յուրաքանչյուրը 30 օր տևողությամբ + 1 ամիս «Հավելյաց» անունով՝ 5-6 օր տևողությամբ:
Բայց չեմ հասկանում, թե ինչ կապ ունի դա: 4500 տարի առաջ արդեն հայերը կային, ու եթե ֆորումին հետևում ես, կտեսնես, որ հարևան թեմայում մենք դրա վերաբերյալ փաստեր ենք բերում![]()
Գրառում ունիտազին >>>
<<ոչ մի լավ բան քեզնից դուրս չի գա>>
..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...
Ձեր քննարկման հետ առնչվող բավականին հետաքրքիր նյութ եմ մեջբերում
..... Զրուցակիցս, պարզվեց, գերմանացի երկրաբան է, Էրվին անունով: Նա մի ընկերության պատվերով այցելել էր Հայաստան եւ երկու ամիս անցկացրել այնտեղ: Էրվինը աչք ծակելու չափ կոկիկ էր հագնված: Կրում էր ոսկե, կլոր շրջակալով ակնոցներ: Ճաղատությունը էլ ավելի էր ընդգծում դեմքին մշտապես առկա լարվածությունը:
- Եւ ինչո՞վ է ձեզ համար հիշարժան դարձել այդ երկիրը,- իբր իմիջիայլոց հարցրի ես:
- Շատ բանով,- ասաց Էրվինը` նենգ ժպիտը դեմքին, ու շարունակեց,- նրանք հենց սկզբից հարձակվում են իրենց երկիր մտած ամեն մի օտարերկրացու վրա եւ սկսում են տարբեր բաներ ապացուցել: Սկսում են, իհարկե, նրանից, որ իրենք ամենահին ժողովուրդն են: Եւ գիտե՞ք նրանք ինչ հեշտությամբ են խաղում հազարամյակի հետ: Նստած ենք, ասենք, սեղանի շուրջ շատ լուրջ պարոնների հետ: Եւ ահա, նրանցից մեկը կասի, որ իրենց ժողովուրդը երեք հազար տարվա պատմություն ունի: Սեղանի շուրջ անպայման կգտնվի մեկը, որ նրան կուղղի` հինգ հազար տարվա: Կարճ բանավեճից հետո նրանք կհամաձայնեն այն տարբերակի շուրջ, որ Նոյը առաջին հայն է: Բայց սա ամենը չէ, նրանք առաջին քրիստոնյաներն են: Ու չնայած սրանով նրանք հպարտանում են, բայց եւ չեն կարողանում ներել Հիսուսին, որ նա եկավ ու իրենց մի քանի հազարամյա նախաքրիստոնեական մշակույթը ոչնչացրեց. որպես ապացույց նրանք ունեն մի հռոմեական հավաբուն: Չէ, կներեք, նաեւ պարսատիկի քարերի մի կույտ, որ նրանց կարծիքով` Սթոուն-հենջի եղբայրն է,- Էրվինը սկսեց անզուսպ ծիծաղել:
Ես չգիտեի` ինչ ասել. սագի նման` անզգա կուլ էի տալիս մսի կտորները, անջատված լակում գինին:
- Բայց նրանք նաեւ ամոնատառապածն են. նրանց հետապնդել է ոչ միայն Հիսուսը (չնայած նրանք քրիստոնյա են), այլեւ Մուհամմեդը` Հիսուսի պատճառով: Եւ այս ամենը ապացույցն է ընդամենը մեկ բանի. նրանք ամենախելոքն են:
- Այո, ծանր օրեր եք անցկացրել այնտեղ,- կեղծ կարեկցանքով ասացի ես:
- Ոչ, ի՞նչ եք ասում, դա շատ զվարճալի էր: Հետո նրանք սկսում են բացատրել: Բացատրում են, թե ինչ բան է ճարտարապետությունը. նրանք ոչինչ չեն լսել Քյոլնի տաճարի, Սան Ստեֆանի, Սագրադա-Ֆամիլյայի, Նոտր Դամի մասին: Հետո նրանք սկսում են բացատրել, թե ինչ է գրականությունը, իրենց գրականությունը. ոչինչ չեն լսել Գյոթեի, Բայրոնի, Դոստոեւսկու, Մարկեսի մասին: Նրանք սկսում են բացատրել ամեն ինչ, խոսում են իրենց աշխարհակալ թագավորների, պետությունների մասին. ոչինչ չեն լսել Մակեդոնացու, Նապոլեոնի, Կեսարի մասին........
Երկրի հակառակ կողմը, Մաս 14
Գիտանականները կասկածներ ունեն, որ մարդու խոսակցությունից առաջացող ձայնային ալիքները բախվելով պինդ մարմինների մակերևույթին, գրանցվում ու դարերով պահպանվում են նրանց մոլեկուլային թաղանթում ու այդ ձայնագրությունը կարելի է վերծանել մասնավորապես 10000 տարին մեկ։ Հայաստանում, որոշ քարանձավերում ժայռապատկերների մոլեկուլային թաղանթի ուսումնասիրությունից պարզվում է, որ ժայռապատկերները փորագրելիս, ասենք «Գագո ֆորեվըր» կամ «Դամբուլ+Վարդուշ=Լյով (love)» այդ փորագրողները խոսել են հայերե՛ն։ Առանձնապես պարզորոշ են հայերեն ինտիմ արտահայտությունները, նաև հայհոյանքները։ Իսկ գիտնականները կասկածում են որ մարդու առաջին խոսքերը եղել են հայհոյանքներ…![]()
Si vis pacem, para bellum
Հարգելի Վիշապ,
Ես հայերի ծագումնաբանության հետ կապված ավելի խորը ուսումնասիրություններ եմ կատարել: Մեջբերում եմ մի հատված ակադեմիկոս Սամվել Երեմյանի "Հայերի ծագման պատմական միջավայրը" հոդվածից:
Հարգարժան ակադեմիկոսը բավականին փաստարկված ապացուցում է, որ առաջին մարդանման կապիկները եղել են հայեր: Հստակ առնչություններ կան նաև կապիկների ցեղատեսակների անունների ու հայկական անձնանունների ու մի շարք հայերեն բառերի միջև. Բաբուն-Բաբկեն, Օրանգուտան - օրրան գութան (սա առաջին մարդանման կապիկն էր, որ Արարատյան դաշտավայրում տուն շինեց ու հողագործությամբ զբաղվեց), իսկ սլավոնական լեզուներում ընդունված Օբեզյանը հստակ հայկական ազգանուն է:...Հայկական լեռնաշխարհի տարածքը եղել է ոչ միայն հնադարյան մարդու բնակավայրը, մի բան, որ հաստատում են նրա գործունեության հետքերի բազմաթիվ գտածոները, այլեւ, շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, միջանկյալ փուլ, այնտեղ բնակվող ցեղերի գաղթի պրոցեսների ընթացքում: Առաջավոր Ասիան գտնվում է Աֆրիկայից Ասիա եւ Եվրոպա տանող ճանապարհների խաչմերուկում, եւ հատկապես այդ պարագան հատուկ դեր է խաղացել ոչ միայն հնադարյան մարդու, այլեւ նրա մերձավոր ցեղակիցների տարաբնակեցման գործում: Ինչպես ցույց են տալիս երկրաբանական ուսումնասիրությունները, տասնյոթ միլիոն տարի առաջ, այն բանից հետո, երբ ցամաքել է Աֆրիկան ու Ասիան միմյանցից բաժանող Թետիս ծովը, առաջացել է մայրցամաքային մի կամուրջ, որի վրայով այլ կենդանիների հետ մեկտեղ հարավից հյուսիս եւ այնուհետեւ դեպի արեւելք գաղթել են նաեւ մարդանման կապիկները:
Ավելի ուշ, մոտավորապես մեկ միլիոն տարի հետո, կատարվել է մեկ այլ, այս անգամ արդեն նախամարդկանց գաղթը, որոնք աֆրիկյան նախահայրենիքից շարժվել են դեպի հյուսիս: Նրանք Եվրոպա են եկել երկու հիմնական ուղղությամբ` Ջիբրալթարով եւ Անդրկովկասի ու Կովկասի վրայով: Այսպիսով, ժամանակակից Հայաստանի տարածքով է անցել հեռավոր անցյալի մարդկանց մեծ գաղթի մայրուղիներից մեկը: Միեւնույն ժամանակ, նրանց մի մասը հիմնավորվել է այստեղ. մարդն ապրել ու յուրացրել է իր համար նոր տարածք...
Լոլ, ինչքան ժամանակ է էսքան չէի ծիծաղել.......![]()
![]()
![]()
I may be paranoid but no android!
Ես թքած ունեմ ամբողջ թուրք ազգի վրա: Ես ինձ շատ ավելի լավ եմ զգում երբ մի հայի համոզում եմ ՀԱՅ ազգի վեհությունն ու հզորությունը, քան թե դա անում եմ 1000 թուրքի համար: Ցավն էլ հենց այն է, որ հենց մենք չենք ընդունում այդ ամենը: Բանը հենց նրանում է, որ ես չեմ ուզում թուրքերին ինչ-որ բան ապացուցել: Նրանք մեզնից էլ լավ գիտեն մեր հանճարեղության ու հզորության մասին, դրա համար էլ դարերով փոձել են վերացնել մեզ: ՄԵՆՔ ՉԳԻՏԵՆՔ ԱՅԴ ՄԱՍԻՆ, ԲԱՅՑ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ՇԱՏ ԼԱՎ ՈՒ ՀՍՏԱԿ ԳԻՏԵՆ; Ես մի պահ նույնիսկ կասկածում եմ, որ մեր 99,8%-անոց հայ հասարակության մեջ ոչ հայերը շատ ավելի շատ են քան մենք պատկերացնում ենք:
Դու ուզում ես կոնկրետ փաստեր, բայց կոնկրետ փաստեր չկան, քանի որ ամեն ինչ վերացվել է: Շատ քիչ փաստեր են մնացել, այդ պատճառով դժվար է փաստեր բերել: Ու դրա համար խելոք մարդիկ դիմում են խելամիտ դատողություններին ու տրամաբանությանը: Խելոք մարդը հենց նրանով է տարբերվում մնացածից, որ նա քիչ փաստերից կարողանում է շատ եզրակացություններ անել, այլ ոչ թե միայն այդ փաստերը իներցիայով կրկնել ամեն տեղ: Դրա համար, եթե մարդը գեթ մի քիչ տրամաբանում է, ու մի քիչ կարողանում է մտածել նա հասկանում է, որ եթե գոյություն ունի Քարահունջ, որը օրինակ Ստոունհենջից հին է ավելի քան 5000 տարով, ապա հասկանում է, որ դա հենց նենց չի ստեղծվել: Դա չի ստեղծվել նրա համար, որ նայեն ու կշտանան, այլ ստեղծվել է նրա համար, որ ինչ որ հարցեր լուծեն, որովհետև մարդը այն ժամանակ այնքան պարապ չէր, որ դնի ու անպետք շինություն սարքի: Միթե էդքանը դժվար է հասկանալ? Միթե դժվար է հասկանալ, որ եթե մեկը կարողանում է եգիպտական բուրգ սարքել, նա չի կարող այն աստիճան հիմար լինել, որ զոհաբերություններով զբաղվի: Երբ էդքանը հասկանում ես, հասկանում ես նաև, որ հին աշխարհի բոլոր հանճարեղները որտեղից են ծագում: Հերունին այդ ձևով հասկացավ, որ Պյութագորասը ՀԱՅ է, իսկ իմ ծանոթներից մեկը հասկացավ, որ Արքիմեդը ՀԱՅ է: Այդ մարդկանց պետք չեն չոր փաստեր: Այդ մարդիկ դրանում համողված են: Ամբողջ պրոբլեմը հենց նրանում է, որ մեր հասարակության մեծ մասը չի պատկերացնում հին աշխարհի պատմությունը: ՈՒ ես սարսափում եմ, երբ տեսնում եմ, որ ոմն մեկը հակված է հավատալու, որ մարդկությունը առաջացել է ինչ-որ պատահական մուտացիայի հետևանքով, որ մարդ արարածը մուտացիայի հետևանք է: Պատկերացնելն անգամ սարսափելի է իմ համար: Ցանկացած մարդ, ով մտածելու ունակություն ունի կհասկանա, թե քո գրածը այդ մասին որտեղից է գալիս ու ինչ շահեր է հետապնդում: Ես ուղղակի չեմ հասկանում թե ոնց կարելի է կասկածել որ հոմո սապիենսը Հայկական Լեռնաշխարհում է առաջացել: Չէ որ դա շատ ակնհայտ է?
Դու փաստեր ես ուզում, բայց միթե փաստ չի հենց այն, որ մենք աշխարհի ամենահպարտ ազգն ենք? Ոչ մի ուրիշ ազգ այդքան հպարտություն չունի: Շատերն են սիրում իրենց ազգը, բայց ֆանատիկ հպարտություն ունեն միայն հայերը: Հարց է առաջանում, ինչով ենք այդքան հպարտանում? Միթե հպարտանում ենք Տիգրան Մեծի անմիտ տարածքներ գրավելով, պարսիկ Արշակունիներով, 301 թվականի եղեռնով կամ հրեա Բագրատունիներով ու պետականության անկումով? Միթե դա է մեր հպարտությունը? Իհարկե ոչ: Դրանք մեր խայտառակություններն են: Մենք հպարտ ենք մեր անցյալով: ԲԱՅՑ ՈՐՆ Է ԱՅԴ ԱՆՑՅԱԼԸ???? Այդ անցյալը հենց այն է, որը շատերը չեն տեսնում, բայց Հերունին ու մի շարք այլ մարդիկ տեսնում են: Մենք հպարտ ենք նրա համար, որ կյանք ենք տվել ու խելք ենք սովորացրել բոլորին, Ի նպաստ բոլորի բարի գործեր ենք արել ու հարգվել ենք բոլոր ազգերի կողմից: Մեր մեծերը գիտեին այդ մասին, սկսած Խորենացուց ու Նարեկացուց, ավարտած Թումանյանով ու Սևակով: Դա շատ ակնհայտ է: Օրինակի համար կարդացեք ու վերլուծեք Սևակի <<Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում>> բանաստեղծությունը: Այդտեղ խոսվում է հայերի այնպիսի արժանիքների մասին, որոնք չեն բնութագրում մեզ քրիստոնեությունից հետո: Բայց միթե Սևակը այնքան անմիտ է եղել, որ հենց նենց ազգի գովելով է զբաղված եղել? Իհարկե ոչ: Նա գիտեր այդ մասին և ինձ փաստեր պետք չեն դրան հավատալու համար: Պետք չեն Սևակի խոսքերը այդ մասին: Այդ փաստը հենց նրա այդ գործն է: ՈՒ այդպես կարելի է համոզվել, որ մեր բոլոր մեծերը գիտեն այդ մասին:
Ես թքած ունեմ բոլոր փաստերի վրա: Իմ համար ավելի մեծ փաստ է այն, որ մենք աշխարհի ամենախելոք ու ամենաիմաստուն ազգն ենք (ես դրանում չեմ կասկածում): Այդքան հանճարներ տված ազգը չի կարող ընդամենը 4500 տարվա պատմություն ունենալ ու այդպիսի խայտառակ տարիներ ունենալ միայն ( խոսքը հետքրիստոնեական շրջանի մասին է): Այդ ազգը անպայման ավելի խոր արմատներ ունի: ՈՒ ոչ մի չոր փաստ չի կարող ինձ հակառակը համոզել:
Հ.Գ. Ես լավատեսորեն եմ նայում ապագային, քանի որ նկատում եմ, որ հայ հասարակության մեջ դրական տեղաշարժ է նկատվում այս հարցերի հետ կապված: Օրեցօր նման մտքեր արտահայտողների թիվը շատանում է ու վերջին հաշվով բոլոր հայերն են հասկանալու մեր ով լինելը, ու մենք համախմբվելու ենք և համախմբված հաղթահարելու ենք ցանկացած արգելք, որը կծագի մեր ազգի առջև: Այդ ժամանակ մենք փառավորելու և հպարտանալու ենք այնպիսի մարդկանցով ինչպիսին Հերունին է ու մնացած հանճարները:
Ավելացվել է 11 րոպե անց
Նման Էրվինիկների պատճաով է, որ մենք հասել ենք նման նողկալի վիճակի: Ժամանակը կգա, մենք կապացուցենք բոլորին ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ ԻՐԱԿԱՆՈՒՄ և բոլոր նման ապուշներից կընդունենք իրենց ներողությունը ու կներենք իրենց հիմարությունները, որովհետև մենք ներողամիտ ազգ ենք ու դա մեր թուլությունն է ներկայիս դարաշրջանում: Ցավալին հենց այն է, որ նման ապուշ ու տգետ մարդու զառանցանքը դու բանի տեղ դնում ես, իսկ մեր ազգի մեծերին բանի տեղ չես դնում:
Վերջին խմբագրող՝ Արիացի: 04.06.2008, 03:15: Պատճառ: Գրառման ավելացում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ