Կպատասխանեմ մենակ մի քանի կետերի

Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
Ուշագրավ է մնացած հայտնի աստղադիտարանների անվանումների նմանությունը “Քարահունչ” –ի հետ.... “Stown հունչ”, հունչ արմատ չկա անգլերենում, “Քալե նիշ” ի դեպ, վերջինս գտնվում է մի կղզու վրա, որն անվանվում է լուիս կղզու վրա... /նմանություն լույս բառի հետ/.... այսքան պարզապես որպես ուշագրավ փաստեր:
Եթե կղզու անունը Լուիս է դրանում ոչ մի ուշագրավ բան էլ չկա.... Նախ պարզ չէ, թե այդ անունի ստուգաբանությունը որն է, իսկ եթե այն իրոք ունի նույն արմատը ինչ հայերեն լույս բառը դրանում նույնպես ոչ մի արտառոց բան չկա: Լույս բառը հնդեվրոպական բառ է, որը նույնն է տարբեր լեզուներում` հայերեն լույս, անգլերեն light, իսպաներեն luz, իտալերեն luce.....



Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
Ինչ է նկատել Հերունին մեր լեզվի մեջ:

Նախ նշեմ, որ այժմ ապացուցված է համարվում այն վարկածը, որ Հնդեվրոպական լեզվաընտանիքի նախնիները եկել են Հայկական լեռնաշխարհից: Այս վարկածն առաջ քաշողն ու ապացուցոները բնավ էլ հայեր չեն:
Արթուր ջան, ևս մեկ անգամ խնդրում եմ չավաղավել և սխալ չներկայացնել փաստերը: Մինչև հիմա ոչ մի գիտնական չի կարողացել ապացուցել թե որն է հնդեվրոպական նախաժողովրդի հայրենիքը: Հիմա ամենատարածված և ամենահիմնավորված տեսությունը Կուրգանյան տեսությունն է, համաձայն որի այդ հայրենիքը գտնվում է Ուկրաինայում և հարավ արևմտյան Ռուսաստանում, իսկ հայկական վարկածը համարվում է քիչ հավանական և քիչ հիմնավորված: Հա, ես տեղյակ եմ, որ հայկական վարկածի հեղինակները հայեր չեն, մեկը վրացի Գամկրելիձեն է, մյուսն էլ ռուս Իվանովը: Բայց այս վարկածի հիմքում ընկած է գլոտալ թեորիան, որը հայերիս հետ ոչ մի ընդհանուր բան չունի:


Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
Տրիբուն ջան.
Հերունին հարցն այսպես դրեց... հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզուները ոչ թե նման են իրար, այլ նման են հայերենին: Դա շատ բնական է հնչում, եթե ապացուցված է այն փաստը, որ դրա նախնիները հայկական լեռնաշխարհից են:
Սա արդեն լեզվաբանական անգրագիտություն է: Բոլոր հնդեվրոպական լեզուները հայերենին նման են այնքանով, ինչքան որ հայերենն ու մյուս բոլոր հնդեվրոպական լեզուներն են նման օրինակ իռլանդերենին: Ի դեպ բոլոր հնդեվրոպական լեզուներից հնդեվրոպական նախալեզվին ամենաշատը նման է լիտվերենը, քանի որ լիտվերենում պահպանվել են այնպիսի արխայիզմներ, որոնք շատ վաղուց անհետացել են մյուս հնդեվրոպական լեզուներում:

Ի դեպ հնդեվրոպական լեզուներից ամենաշատ փոփոխությունների ենթարկված լեզուներից մեկը հենց հայերենն է, կարելի է օրինակ հիշեցնել, որ հայերենի բառապաշարի մոտ կեսը փոխառություններ են պարսկերենից, էլ չեմ խոսում քերականության մասին, որը թուրքերենի ազդեցության տակ այնքան է փոխվել, որ նմանվել է թուրքերենի քերականությանը: Գրաբարը եղել է անալիտիկ լեզու, իսկ ժամանակակից հայերենը թուրքերենի ազդեցության տակ դարձել է սինթետիկ լեզու, ինչպիսին է նաև թուրքերենը:

Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
Ուրեմն մեր լեզուն պետք է ունենա այնպիսի հատկություն, որ չունեն այլ լեզուններ: Իսկ այդ հատկությունները նա գտավ: Ես այս թեմայում գրառել եմ այդ հատկություններից մի քանի հատը... իրականում, այդ ձևով մոտեցումը, դեռ վերջնական չէ, և պահանջում է, ավելի վերազննում: Այստեղ, որպես հայկական մշակույթով հպարտացող անձ, քեզ էլ պետք է հետաքրքրի դա... և ոչ թե դու պետք է հակվես դրան արհամարելուն:
Իրոք ուշագրավ է այն փաստը, որ մեր բառերի 3% սկսվում են ԱՐ –ով: Իսկ բոլորս էլ գիտենք, որ հին հեթանոսական աստված եղել է Ար, արևը:

Իսկ ինչու հայերիս լեզվի մեջ ար արմատով բառերն այդքան շատ են:
Միթե այն կարելի համարել զուգադիպություն:
Այս հարցի պատասխան կխնդրեի ձեզնից,... այնուհետև կբերեմ Հերունու մոտեցումն ավելի մանրամասն:
Այո, սա կարելի է համարել զուգադիպություն: Բառերի հետ պետք է շատ զգույշ վարվել, չի կարելի բառը մեկնաբանել քո ուզածի պես: Գոյություն ունեն տարբեր լեզվաբանական մեթոդներ, պետք է հաշվի առնել բառի պատմությունը, զարգացումը, հազար ու մի բան պետք է ճշտել, որպեսզի գտնես բառի ճիշտ ծագումնաբանությունը...... Եթե բացես մեծն Աճառյանի ծագումնաբանական բառարանը ինքդ կհամոզվես որ "ար" պարունակող բառերը առաջացել են տարբեր արմատներից, մի քանի օրինակ կարող եմ բերել, որպեսզի ինքդ համոզվես: Ի դեպ Աճառյանը իմ համար շատ ավելի մեծ հեղինակություն է վայելում քան Հերունին:

Մեջբերում Werewulf-ի խոսքերից
արմատ - բուն հայկական բառ է, հիմքում ընկաք է հնդեվրոպական aor արմատից, որը նշանակում է ցողուն, ընձյուղ, շիվ, ծիլ
արև/արեգ/արեգակ - հիմքում ընկած է հնդեվրոպական rav արմատը, որը նշանակում է արև
արգանդ - հիմքում ընկած է հնդեվրոպական ara արմատը, որը նշանակում փոր, ծոց
արարել - հիմքում ընկած է հնդեվրոպական ar (խնդրում եմ չշփոթել ar ազնիվ իմաստը ունեցող արմատի հետ, պարզապես ֆորումում բացակայում են որոշ դիակրիտիկ նշաններ, իսկ այս երկու արմատները տարբեր ձևով են արտասանվում) արմատը, որը նշանակում է կազմել, ստեղծել, շտկել: