Ռուֆուս-ի խոսքերից
Turojan, լավ էլի..... Խաչը իրենից ինչ է ներկայացնում? Ընդամենը երկու հատվող գծեր... Եթե ամեն մի քար, որի վրա երկու հատվող գծեր կան խաչքար անվանենք, հիմա Խաչքարաստանում կապրեինք: Իսկ էդ հինավուրց խաչքարերի նկարներ կամ փաստեր գոնե ունես?
Ինչ վերաբերվում է հայերի տեղաբնիկ ու ոչ տեղաբնիկ լինելուն, կան բազմաթիվ տեսություններ դրանց մասին: Օրինակ Կուրգանյան տեսության համաձայն (որը ընդունված է գրեթե ամբողջ աշխարհում, բացի Հայաստանից, Վրաստանից ու Պարսկաստանից), հայերի նախնիները Հայաստան են եկել Բալկաններից, իսկ դրանից առաջ ապրել են ներկայիս Ուկրաինայի և Ռուսաստանի հարավ արևմտյան տարածքում, որը ըստ Կուրգանյան տեսության հանդիսանում է նախահնդեվրոպական ցեղերի հայրենիքը:
Իսկ Հայկական տեսության հեղինակներ Իվանովը և Գամկրելիձեն (ով, ի դեպ, այժմ Վրաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահն է), պնդում են, որ նախահնդեվրոպական ցեղերի հայրենիքը ոչ թե Հայաստանն է, այլ արևելյան Անատոլիան, հայկական լեռնաշխարհը և արևմտյան Պարսկաստանը, և դա բացատրում են ոչ թե 42000 տարին մեկ տեղի ունեցող ջրհեղեղի գիտականորեն լրիվ անհիմն փաստով, այլ հնդեվրոպական լեզուների մեջ առկա զարգացումներով:
Հնէաբանական բավարար փաստերի բացակայության պատճառով նախահնդեվրոպական ժողովրդի հայրենիքի տեղը որոշելը անհնար է, այն հնարավոր է որոշել միայն լեզվաբանական տեսանկյունից: Ու նույնիսկ լեզվաբանական տեսանկյունից անհնարին է վերջնական ու միանշանակ պատասխան տալ, որովհետև լեզվաբանական փաստերն էլ են շատ սահմանափակ:
Ի դեպ այս հարցում, ես լրիվ չեզոք դիրք եմ գրավում, որովհետև թե Կուրգանյան, թե Հայկական, թե Անատոլիական տեսությունները ունեն իրենց առավելությունները և թերությունները:
Էջանիշներ