Թույլ տուր քեզ հետ չհամաձայնել եղբայր:
Անձամբ ես տանել չեմ կարողանում Հայերիս մեջ, չգիտես թե ինչու և որտեղից, արմատացած նման ստրկամտությունը (խնդրում եմ չանձնավորել ասածս.. սա մեծամասնությանն է վերաբերում..)
հապա ասա խնդրեմ՝ եթե ես լինեմ բավականաչափ իմաստուն, չափից դուրս հմուտ, ծայրաստիճան քաղաքակիրթ ու շատ հանճարեղ ունակությունների տեր մեկը.. ԻՆՉՈ՞Ւ ես այս բոլոր իմ ունակություններն ու առավելությունները պետք է ԾԱՌԱՅԵՑՆԵՄ ուրիշին.. ուրիշի կարիքները հոգալուն.. ուրիշի մոտ լավը, հնազանդը ու հավատարիմը երևալուն..
ո՞վա էսօր մեր մասին մտածում.. ո՞վա «վիզ դրել» մեր աչքին լավն ու հավատարիմը երևալ, որ մենք էլ ձգտենք մի որևէ կերպ իրեն կամ իրենց ծառայել..
ինչո՞ւ Հայաստանյան խանութում, օրինակ, ինձ կարող են չժպտալ ու իմ հետ բարեհամբյուր չլինել, քանի որ ես Հայ եմ, իրենց ժպիտն ու բարեհամբուրությունը «պահել, պահպանելով» մի որևէ «տրաքած» զբոսաշրջիկի համար..
ինձ կներեք, բայց ես բավական «հետամնաց» եմ մտածում սրա մասին..
եթե ես կյանքում «բաշարեմ» որևէ մի հետաքրքիր բան ստեղծել կամ դրան հասնել, ապա դա ԾԱՌԱՅԵՑՆԵԼՈՒ եմ միմիայն սեփական Հայրենիքիս ու Հայրենակիցներիս շահերին (ինչպես և, քիչ թե շատ, վարվել եմ մինչև օրս)..
իսկ եթե ուրիշը հանկարծ ցանկություն կարտահայտի դրանից օգտվել.. թող գա, խնդրի, է ես էլ իր համար ժամանակ կփորձեմ գտնել, որ մտածեմ՝ արժե արդյոք իմ այդ բաժինքից իրեն «փայ» հատկացնել, թե ինքը դեռ այդքան արժանիքներ չունի..
Հ.Գ. որպես օրինակ բերեմ շատ Եվրոպական երկրների փորձը.. ասենք՝ Գերմանիյում մի որևէ օտարերկրացի փորձում է տեղավորվել աշխատանքի.. նրան աշխատանքի կվերցնեն միմիայն այն դեպքում, երբ վերջին Գերմանացին էլ կհրաժարվի այդ գործն անել (ժամանակ կամ համապատասխան մասնագիտացում չունենալու պատճառով).. իհարկե բացառություն կարող են կազմել ինչ-որ հանճարներ, որորնց այդտեղ աշխատելու թեկնածությունը կդիտարկվի արտահերթ..
եթե ինձ հարցնեք՝ շատ էլ ճիշտ են անում.. բա մարդիկ կարենան աշխատեղ ստեղծել ու «կակոյ-նիբուծ փնթի» օտար գա դրանից օգտվի՞..
ով կուզի «ազգայնամոլ» անվանել՝ իր գործն է.. բոլորին շատ հարգում եմ, իսկ Հայիս՝ սիրում (բնականաբար՝ խոսքիս մեջ չեմ ընդգրկում «վայ-հայրենակիցներիս»), ու նրա շահերն ու պատիվը իմ համար շատ ավելի վեր են, քան հազար հատ Եվրոպացու կամ Ամերիկացու..
Էջանիշներ