ԻՐԱԶԵԿՈՒՄ ԷԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ
ԱԺ-ի շենքի մոտ այսօր ծածանվում էին ազատություն եւ ժողովրդավարություն պահանջող պաստառներ:
՚Ազատ, անկախ Հայաստանՙ, ՚Ազատությունՙ,՚Պայքար, պայքար մինչեւ վերջՙ բացականչություններով եւ ՚Ժողովրդավարությունը ինտելեկտուալ միջավայրի արդյունք էՙ,՚Աստված պահպանվածին է պահպանումՙ,՚Հունիսի 20ին` Ազատության հրապարակՙ,՚Միասին ապրենք օրենքի եւ արդարության մեջՙ,՚Ժողովրդինն է իշխանությունըՙ,՚Դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններՙ` բավանդակությամբ պաստառներով Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպել ՚Կանայք հանուն խաղաղությանՙ հասարակական կազմակերպությունը:
Նրանք ցանկանում էին այսօր թռուցիկներ բաժանելու միջոցով մարդկանց տեղեկացնել հունիսի 20-ի հանրահավաքի մասին:
՚Ժողովրդավարության սկզբունքները ոտնահարված են, ոչ մի պահանջ չի կատարվում, մենք պետության լիիրավ անդամ ենք եւ ամսի 20-ին անելու ենք մեր ուզածը եւ բողոքի ձայնը բարձրացնելու ենք ի լուր աշխարհի, բացի դրանից պահանջելու ենք խորհրդարանի արտահերթ ընտրություններ, դրանից հետո նախագահի ընտրություններ եւ լիգիտիմ չի ճանաչվելու գործող իշխանությունըՙ,-ասաց ՚Կանայք հանուն խաղաղությանՙ հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Մարտիրոսյանը:
Նշենք, որ երբ նրանք հավաքված էին Ազգային ժողովի դիմաց, վարորդներից ոմանք կանգնեցնում էին իրենց մեքենաները եւ կարդում պաստառների վրա գրվածները: Իսկ վարորդների մի մասն էլ ազդանշաններով եւ բռունցքներով հաստատում էին, որ միանում են համաժողովրդական շարժմանը: Աժ-ի շենքի մոտ բողոքելուց հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին Հյուսիսային պողոտա:
Նշենք, որ երթի ողջ ընթացքում ոստիկանները հետեւում էին նրանց: Նրանք նույնիսկ մի պահ փորձեցին խոչընդոտել ակցիան` պատճառաբանությամբ, որ չպետք է մտնեն Ազատության հրապարակ, սակայն Գայանե Մարտիրոսյանը խոստացավ, որ չեն մտնի:
Երթի մասնակիցները պտտվեցին Օպերայիշուրջը, բայց չմտան Ազատության հրապարակ: ՚Պահպանեք մեր Ազատության հրապարակը, ամսի 20-ին գալու ենքՙ,- ոստիկաններին դիմելով՝ ասացին երթի մասնակիցները:
Երթի մասնակիցների ակցիան ավարտվեց Հյուսիսային պողոտայում, ինչին էլ հաջորդեց նրանց քաղաքական զբոսանքը:
Էջանիշներ