User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կկայանա արդյո?ք հունիսի 20-ի հանրահավաքը

Քվեարկողներ
75. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ոչ, քաղաքապետարանաը կմերժի իրազեկումը

    8 10.67%
  • Այո, ու կհավաքվի մեծ բազմություն` վերջին հանրահավաքների օրինակով

    49 65.33%
  • Այո, բայց կլինեն քիչ քանակությամբ մասնակիցներ

    18 24.00%
Էջ 7 14-ից ԱռաջինԱռաջին ... 34567891011 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 91 համարից մինչև 105 համարի արդյունքները՝ ընդհանուր 201 հատից

Թեմա: Հանրահավաք հունիսի 20-ին

  1. #91
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Ahik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ որայա Օպերայում ճիշտ չի լինի որ կազմակերպվի, ախր այդ օրը հարյուրավոր երեխաներ են այնտեղ լինելու
    Երեխաների միջոցառումը անկազմակերպ ինչ-որ մի բան է, նույնիսկ քաղաքապետարանին թույլտվության դիմում չեն արել:
    Համենայնդեպս, նույնիսկ եթե իրական միջոցառում է, թող միջոցառումի կազմակերպիչները մտածեն երեխաների մասին ու փոխեն նրանց ուրախության օրը:
    Բնականաբար վտանգը իշխանության օրինապահներից կարող է գալ: Հանրահավաքի մասնակիցները ի տարբերություն այն ցրողների՝ մարդ արարած են:

  2. #92
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխաների միջոցառումը անկազմակերպ ինչ-որ մի բան է, նույնիսկ քաղաքապետարանին թույլտվության դիմում չեն արել:
    Համենայնդեպս, նույնիսկ եթե իրական միջոցառում է, թող միջոցառումի կազմակերպիչները մտածեն երեխաների մասին ու փոխեն նրանց ուրախության օրը:
    Բնականաբար վտանգը իշխանության օրինապահներից կարող է գալ: Հանրահավաքի մասնակիցները ի տարբերություն այն ցրողների՝ մարդ արարած են:
    Հարցը նրանում չի որ դա ճիշտա թե սխալ կամ ովա մեղավորը լինելու, հարցը նրանումն է, որ երեխաներ են լինելու այնտեղ

  3. #93
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Ahik-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցը նրանում չի որ դա ճիշտա թե սխալ կամ ովա մեղավորը լինելու, հարցը նրանումն է, որ երեխաներ են լինելու այնտեղ
    բայց մեր վրա ինչի ես ջղայնանում? Մենք ենք էդ երեխեքին տանում օպերա?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  4. #94
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Ahik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ որայա Օպերայում ճիշտ չի լինի որ կազմակերպվի, ախր այդ օրը հարյուրավոր երեխաներ են այնտեղ լինելու
    Հարգելի Ahik, հանրահավաքի մասին իրազեկումն ավելի շուտ է եղել, քան այդ միջոցառումը… Ասեմ ավելին՝ այդ միջոցառումը կազմակերպել են հենց հանրահավաքի մերժումն արդարացնելու համար: Սա առայժմ կարծիքս էր, հետագայում հնարավոր է՝ պարզվի, որ իրականությունն է: Եվ հետո՝ լավ կլիներ, եթե տեղեկացված լինեինք, թե դա ի՞նչ միջոցառում է Ե՞րբ են այդպիսի՝ առանց առիթ միջոցառում կազմակերպել, որ հիմա որոշեցին կազմակերպել: Այն էլ՝ առանց հայլուրիկի հայտարարությունների: թե՞ որոշել էին սյուրպրիզ անել: Կարող են այդ օրը հանգիստ խղճով նստել տունը և սպասեն. էդ սյուրպրիզը ժողովուրդը կանի իրանց համար: Թե՞ երկրի բոլոր հարցերը լուծված են, իրանք էլ պարապությունից բարեգործությամբ են զբաղվում. որոշել են ժողովրդին զվարճացնել: Իզուր են ժողովրդին զվարճացնելու համար գումարներ վատնում՝ միջոցառումներ կազմակերպելով. առանց դրա էլ ժողովուրդը լաաավ զվարճանում ա իրանց կազմակերպած դատավարական շոուներին հետևելով…
    Նենց որ, էդ երեխեքի ծնողները լավ կանեն, որ իրենց երեխաներին այդ օրը զրկեն Ազատության Հրապարակում զբոսնելու հաճույքից, կամ էլ՝ իրենք գան, «զբոսնեն», հետո գնան երեխեքին պատմեն:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. #95
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    բայց մեր վրա ինչի ես ջղայնանում? Մենք ենք էդ երեխեքին տանում օպերա?
    Բա ինչ անեմ ասում եք մեկա գնալու եք, մեկա միտինգ եք անելու
    Այնտեղ միտինգ անելու համեր ստիպված պիտի հրապարակն ազատեք կառուսելներից, իսկ դա հաստատ վայրենավարիյա արվելու կարաս չկասկածես, ու այդտեղ միլիցեքը գալու են ու էլի............
    Ամենակարևորը երեխաներն են, որց թիվը այդ օրը շատ-շատա լինելու մեղկ չեն նրանք
    Կարողա հանկարծ Հանրապետության կամ Շահումյանի հրապարակում կազմակերպեցիք ես էլ բան ասեցի

    Ավելացվել է 1 րոպե անց
    Թող կայանա, թող մի ուրիշ տեղ կայանա հարց չկա
    Վերջին խմբագրող՝ Ahik: 14.06.2008, 01:10: Պատճառ: Գրառման ավելացում

  6. #96
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Ahik-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա ինչ անեմ ասում եք մեկա գնալու եք, մեկա միտինգ եք անելու
    Այնտեղ միտինգ անելու համեր ստիպված պիտի հրապարակն ազատեք կառուսելներից, իսկ դա հաստատ վայրենավարիյա արվելու կարաս չկասկածես, ու այդտեղ միլիցեքը գալու են ու էլի............
    Ամենակարևորը երեխաներն են, որց թիվը այդ օրը շատ-շատա լինելու մեղկ չեն նրանք
    Կարողա հանկարծ Հանրապետության կամ Շահումյանի հրապարակում կազմակերպեցիք ես էլ բան ասեցի

    Ավելացվել է 1 րոպե անց
    Թող կայանա, թող մի ուրիշ տեղ կայանա հարց չկա
    երեխեքն էլ ժողովրդի հետ են միտինգ անելու, դրանում էլ դու չկասկածես
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  7. #97
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Ahik-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա ինչ անեմ ասում եք մեկա գնալու եք, մեկա միտինգ եք անելու
    Այնտեղ միտինգ անելու համեր ստիպված պիտի հրապարակն ազատեք կառուսելներից, իսկ դա հաստատ վայրենավարիյա արվելու կարաս չկասկածես, ու այդտեղ միլիցեքը գալու են ու էլի............
    Ամենակարևորը երեխաներն են, որց թիվը այդ օրը շատ-շատա լինելու մեղկ չեն նրանք
    Կարողա հանկարծ Հանրապետության կամ Շահումյանի հրապարակում կազմակերպեցիք ես էլ բան ասեցի

    Ավելացվել է 1 րոպե անց
    Թող կայանա, թող մի ուրիշ տեղ կայանա հարց չկա
    Դու կարդում ե՞ս ընդհանրապես գրառումները, թե՞ մենակ կատարում ես:

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Ahik, հանրահավաքի մասին իրազեկումն ավելի շուտ է եղել, քան այդ միջոցառումը… Ասեմ ավելին՝ այդ միջոցառումը կազմակերպել են հենց հանրահավաքի մերժումն արդարացնելու համար: Սա առայժմ կարծիքս էր, հետագայում հնարավոր է՝ պարզվի, որ իրականությունն է: Եվ հետո՝ լավ կլիներ, եթե տեղեկացված լինեինք, թե դա ի՞նչ միջոցառում է Ե՞րբ են այդպիսի՝ առանց առիթ միջոցառում կազմակերպել, որ հիմա որոշեցին կազմակերպել: Այն էլ՝ առանց հայլուրիկի հայտարարությունների: թե՞ որոշել էին սյուրպրիզ անել: Կարող են այդ օրը հանգիստ խղճով նստել տունը և սպասեն. էդ սյուրպրիզը ժողովուրդը կանի իրանց համար: Թե՞ երկրի բոլոր հարցերը լուծված են, իրանք էլ պարապությունից բարեգործությամբ են զբաղվում. որոշել են ժողովրդին զվարճացնել: Իզուր են ժողովրդին զվարճացնելու համար գումարներ վատնում՝ միջոցառումներ կազմակերպելով. առանց դրա էլ ժողովուրդը լաաավ զվարճանում ա իրանց կազմակերպած դատավարական շոուներին հետևելով…
    Նենց որ, էդ երեխեքի ծնողները լավ կանեն, որ իրենց երեխաներին այդ օրը զրկեն Ազատության Հրապարակում զբոսնելու հաճույքից, կամ էլ՝ իրենք գան, «զբոսնեն», հետո գնան երեխեքին պատմեն:
    Հարգելիս, հանրահավաքն ավելի շուտ է նախատեսվել, թող այդ մանկական միջոցառումը կազմակերպողները մտածեին այդ մասին և կա՛մ իրենց մանկական բաները ուրիշ տեղ կազմակերպեին, կա՛մ, ուրիշ օր կազմակերպեին:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 14.06.2008, 01:21:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. #98
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    ՎԱԽԿՈՏՆԵՐԸ

    Արդեն մի քանի օր է ինչ-որ մարդիկ փակ համարներից զանգահարում են ընդդիմադիր ակտիվիստներին եւ սպառնալիքներ հնչեցնում` կապված հունիսի 20-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի հետ: «Հունիսի 20-ին քեզ խելոք կպահես, թե չէ կպատժենք». այսպիսի կարճ նախադասությամբ իրենց ասելիքը շարադրում են վախկոտ «անհայտները»: Մարդկանց մեջ վախ արթնացնելու այս բջջային ակցիան հակառակ էֆեկտն է տալիս. այդպիսի հեռախոսազանգերից հետո մարդիկ մի կուշտ ծիծաղում են, ապա հասկանում, թե որքան են իշխանությունները վախեցած հունիսի 20-ին կայանալիք հանրահավաքից:

    «ՉԻ»
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  9. #99
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    «80 ՏՈԿՈՍՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԱԾ Է»


    Ընդդիմության լիդերները հեղափոխության, խորհրդարանական հանձնաժողովի եւ հանրային պալատի մասին

    Ըստ որոշ լուրերի, իշխանությունները մեծահոգաբար թույլատրելու են ընդդիմության՝ հունիսի 20-ի հանրահավաքը: Սակայն ոչ թե Ազատության հրապարակում, այլ Մատենադարանին հարող տարածքում: Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ է իշխանությունը արգելում ժողովրդի մուտքը հատկապես Ազատության հրապարակ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը երեկ կայացած մամուլի ասուլիսում ասաց. «Ողջունում եմ, որ թույլատրելու են, մի սրացում պակաս կլինի, որովհետեւ ցանկացած պարագայում հանրահավաքը կայանալու է, ես էլ մասնակցելու եմ: Իսկ ինչո՞ւ՝ ոչ Ազատության հրապարակ... էստեղից երեւում է իրենց փոքրոգությունը: Այս մարդիկ հիվանդ են: Երեւի ենթադրում են, որ եթե Ազատության հրապարակում տեղի ունենա այդ հանրահավաքը, իրենք կործանված են, որովհետեւ այդ հրապարակը մեր ժողովրդի համար դարձել էր ազատության մի մեծ տուն»: Իսկ ի՞նչ հույսեր է կապում Ժիրայր Սեֆիլյանը ամսի 20-ին կայանալիք հանրահավաքի հետ. հնարավո՞ր է, որ այդ օրը շրջադարձային դառնա Հայաստանի կյանքում. «Հերթական վճռորոշ քայլերից մեկն է, եւ ավելի շատ քաղաքական հարցեր են լուծվելու այդ օրը՝ շնորհիվ մեր ժողովրդի ներկայության: Ինչքան շատ այնտեղ ներկա լինենք, այդքան լուրջ քաղաքական խնդիրներ, որոնք այսօր չէի ասի, որ ի նպաստ ժողովրդի են, բայց տարբեր միջազգային եւ ոչ միջազգային ատյաններ արդեն տատանվում են, այնպես որ՝ վճռորոշ է լինելու: Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում ժողովրդին՝ այդ օրը հնարավորինս ներկայություն ապահովեն»: Ժիրայր Սեֆիլյանը միանգամայն վստահ է, որ այս իշխանությանն այդ կերպ հնարավոր է հեռացնել: Ավելին, նրա համոզմամբ՝ «80 տոկոսով իշխանության հարցը լուծված է: Ամեն մի հայ պետք է գիտակցի, որ իր ներկայությունը հավաքներին մեծ ներդրում է, եւ դա է որոշիչը: Սրանք սպառված են»: Բանախոսը կասկած չունի, որ եթե մարտի 1-ին ընդդիմության ղեկավարը ժողովրդին կոչ աներ ժողովրդական ալիք բարձրացնել եւ «սրբել-տանել» այս իշխանությանը, այսօր Հայաստանում միանգամայն այլ իրավիճակ կլիներ: Սակայն, նրա կարծիքով, այդ դեպքում «թանկ գին էինք վճարելու՝ 10-ի փոխարեն 110 զոհ էինք ունենալու»:

    Իսկ քաղբանտարկյալներ «Սասունի, Մյասնիկի եւ Հակոբի հետ կապված՝ իշխանությունների մոտ առանձնակի դաժանություն կա. ո՜նց դուք մեզ դավաճանեցիք: Ճիշտ ուղուն կանգնելը իշխանության համար դավաճանություն է: Սասունները ինչ-որ ժամանակ լինելով իշխանամետ շրջանակում՝ սերժիկները կարծել են, որ նրանց արդեն սեփականաշնորհել են: Այդ օրը, որ իմացան այդպես չէ՝ կատաղեցին: Այս մարդիկ ոչ թե տրամաբանությամբ եւ խելքով են երկիրը ղեկավարում, այլ մոլուցքով, թույնով, վրեժխնդրությամբ»,- ասում է Ժ. Սեֆիլյանը: Ի վերջո՝ «Հանուն մեր պետականության՝ բոլոր հանցագործները պետք է պատասխան տան օրենքի առջեւ: Սկսած պատվիրատուներից, վերջացրած կատարողներով»,- ասում է բանախոսը՝ հավելելով, որ սա անձնական վրեժխնդրություն չէ, այլ այն ճշմարիտ ուղին, որով պետք է անցնենք հայոց պետականությունը կայացնելիս:

    Այս մոտեցումը կիսում է նաեւ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Երեկ մամուլի ասուլիսում նա հայտարարեց. «Պետք է կյանքի կոչել Սահմանադրության 2-րդ հոդվածը, համաձայն որի՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Նա գտնում է, որ նոր ընտրությունների անցկացման ժամկետների հարցը կարող է դառնալ իշխանությունների հետ «բանակցության թեմա»: Պատասխանելով խորհրդարանում մարտի 1-ի իրադարձությունները հետաքննելու նպատակով ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովում իր ղեկավարած կուսակցության հնարավոր մասնակցությանը վերաբերող հարցին՝ նա ասաց. «Ցավոք, այսօր Ազգային ժողովը վստահություն չի ներշնչում, եւ ԱԺ հանձնաժողովն էլ, համապատասխանաբար, վստահություն չի ներշնչում: Մեզ պետք է, որպեսզի այդ հանձնաժողովը վստահություն ներշնչի: Դրա համար էլ գտնում ենք, որ ճիշտ կլինի, որպեսզի ընդգրկվեն հավասարապես իշխանությունից եւ ընդդիմությունից՝ թե՛ խորհրդարանական եւ թե՛ արտախորհրդարանական»:

    Երեկ Հայաստանը սահմանադրական ուղու բերելու անհրաժեշտության մասին խոսել է ընդդիմադիր մեկ այլ ներկայացուցիչ՝ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը. «Իմ նախնական կարծիքը հանրային խորհրդի վերաբերյալ եղել է ժխտողական, որովհետեւ հանրային խորհուրդ կամ հասարակական պալատ Սահմանադրությամբ նախատեսված չէ: Ես գիտեմ, թե ինչ է նշանակում ժողովրդավարական պետություն: Եթե պետությունդ ժողովրդավարական է, պառլամենտը ներկայացուցչական կառույց՝ ներկայացնում է ժողովրդի բոլոր շերտերի մտահոգությունները, տեսակետները: Այս գաղափարի ասպարեզ գալը նշանակում է, որ հասարակության տարբեր շերտեր գիտակցում են, որ մեզ մոտ ինչ-որ բան թերի է»: Մինչդեռ Հայրիկյանը մասնակցել էր այդ առիթով նախագահական նստավայրում կայացած հավաքին, ինչն էլ նման բացատրություն ունեցավ՝ ԱԻՄ կանոնադրությունը պահանջում է մասնակցել այն նախաձեռնություններին, որոնք կարող են նպաստել Հայաստանի բարեկեցությանը եւ ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանության հարցում նոր ձեռքբերումներին: Բայց բանախոսը համոզված է, որ այդ նախաձեռնությունը նման արդյունք չի ունենա. «Եթե այդպիսի կառույց ստեղծվի, այդ կառույցը որեւէ էական դեր ունենալ չի կարող մեր հասարակական, հատկապես՝ քաղաքական, այսինքն՝ պետութենական կյանքում»,- ասում է նա: Ի հեճուկս հայտարարությունների, որ սույն կառույցում ներգրավված են լինելու մտավորականներ, ԱԻՄ նախագահը նշել է. «Ես ճիգեր եմ գործադրում՝ հիշելու մի մտավորականի, որ եղել է մեր ազգային բարձր արժեքներ դարձած գաղափարների հիմքում՝ անկախություն, ժողովրդավարություն»: Այս համատեքստում Պարույր Հայրիկյանը կարծում է, որ հանրային պալատը դառնալու է հերթական «գրողների միությունը»:

    ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

  10. #100
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Սերժ Սարգսյանը հունիսի 20-ի հանրահավաքի հետ կապված տագնապելու բան չի տեսնում

    20:29 • 13.06.08


    «Ես հայտարարել եմ և մեկ անգամ եւս ասում եմ, որ պաշտպանելու եմ մեր քաղաքացիների բողոքի իրավունքը, սակայն դա չի ենթադրում ամենաթողության իրավունք։ Մեր երկրում հանրահավաքներ եղել են ու, համոզված եմ, լինելու են, դա ժողովրդավարության բաղկացուցիչ մասն է։ Ցանկացած երկրում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, դրանց մասնակցում են հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ։ Ոստիկանության խնդիրն այդ միջոցառումներում հասարակական կարգի պահպանությունն է։ Այսինքն, դուք պետք է անեք այնպես, որ ամեն ինչ ընթանա օրենքի շրջանակներում։ Սա չի նշանակում, որ պետք է որևէ բան չձեռնարկեք, եթե մարդիկ խախտում են օրենքը։ Եթե զանգվածային միջոցառումը դուրս է գալիս օրենքի շրջանակներից, դուք արդեն հստակ պատասխանատվություն եք կրում։ Որևէ մեկը չպիտի կարողանա ժողովրդավարության անվան տակ քողարկել իր օրինազանցություններն ու հանցավոր գործողությունները», - այսօր ոստիկանության բարձրագույն ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ասել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

    Ոստիկանության հետ ունեցած խորհրդակցությունից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս երկրի ղեկավարն ասել է, որ ինքը տեղյակ է ընդդիմության հունիսի 20-ին նախանշած հանրահավաքի մասին և որևէ արտառոց երևույթ այդտեղ չի տեսնում։

    «Քաղաքապետարանը հայտատուներին առաջարկել է մեկ այլ տեղում անցկացնել հանրահավաք, թող գնան, անցկացնեն։ Իսկ որ արդեն մի ամիս է, բոլորիս վախեցնում են, ողջ մամուլը հեղեղել են ինչ-որ այսպես գաղտնիության շղարշ կրող ակնարկներով, ինձ համար սա անհասկանալի է։ Ով ուզում է հանրահավաք անցկացնել, խնդրեմ, թող դիմեն և քաղաքապետարանն ու իրավապահ մարմինները անպայման կգնան նրանց ընդառաջ և հնարավորություն կտան հանրահավաք անցկացնելու։ Որևէ տագնապելու բան չկա, մի տագնապեք, ամեն ինչը հանգիստ է լինելու, նորմալ և լավ», - ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։


    Tert.am
    Վերջին խմբագրող՝ Chuk: 23.06.2008, 23:55: Պատճառ: Ջնջված գրառման պատասխան հատվածը ջնջվել է

  11. #101
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    ինչքան էլ չթողան, մեկ ա պտի օպերայում ըլնի
    ստեղ պտիով հարցը չի լուծվում, միակ ձև իրավական դաշտում մնալնա որ պովդ չտրվի ձեռները երկարցնելու…
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  12. #102
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    ախր հենց ընդդիմությունն ա տենց որոշել
    Եթե չեմ սխալվում վերջերս ընդունված օրենքի համաձայն հանրահավաքը կարող է տևել 6 ժամ, և քանի որ ընդդիմությունը որոշել է պայքարել օրենքի սահմաններում, նա նախատեսում է 6 ժամը, բայց հանրահավաքի մասնակիցները կհամաձայնեն լքել հրապարակը, թե ոչ, դա, կարծում եմ՝ դժվար է կանխատեսելը…
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. #103
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե չեմ սխալվում վերջերս ընդունված օրենքի համաձայն հանրահավաքը կարող է տևել 6 ժամ, և քանի որ ընդդիմությունը որոշել է պայքարել օրենքի սահմաններում, նա նախատեսում է 6 ժամը, բայց հանրահավաքի մասնակիցները կհամաձայնեն լքել հրապարակը, թե ոչ, դա, կարծում եմ՝ դժվար է կանխատեսելը…
    Օրենքում այդ փոփոխությունը կարծեմ չի հաստատվել դեռեւս...

  14. #104
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    եթե հաստատվի, ուրեմն 6 ժամը մեկ տարբեր տեղեր կարող ենք ինքնաբխվել ©-ն չեմ հիշում ումն ա

  15. #105
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    միլիցու խելք

    Պարզվում է` Հայաստանի Հանրապետության դրոշը «անօրինականության տարր է պարունակում» եւ նույնիսկ «երթի նշան է»: Այդպես են ՀՀ դրոշն ընկալում որոշ ոստիկաններ, մասնավորապես` ՀՀ ոստիկանության մայոր ոմն Վարդան Գեւորգյանը:

    Վերջինս երեկ մոտեցել է «Հատուկ գունդ» երիտասարդական նախաձեռնության անդամներին, ովքեր Մաշտոցի պողոտայով շարժվելիս են եղել դեպի Ազատության հրապարակ` ձեռքներին ունենալով ՀՀ դրոշներ ու «Հունիսի 20-ին հանրահավաք» գրությամբ պաստառ, եւ պահանջել է պահել պաստառն ու դրոշը, քանի որ առաջինը կոչ, իսկ` երկրորդը, այսինքն` եռագույնը, «անօրինականության տարր է պարունակում»: Սպասվում է, որ շուտով ՀՀ իրավապահների կողմից ապօրինի կճանաչվեն նաեւ ՀՀ հիմնը եւ զինանշանը: Եւ պետականության միակ «խորհրդանիշ» կմնա Սերժ Սարգսյանի ճաճանչափայլ պատկերը:

    hzh.am

Էջ 7 14-ից ԱռաջինԱռաջին ... 34567891011 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Հանրահավաք և երթ մարտի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1796
    Վերջինը: 08.03.2010, 17:31
  3. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 218
    Վերջինը: 20.06.2009, 19:24
  4. Շնորհավոր Հունիսի 1
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 02.06.2009, 18:04
  5. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •