User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կկայանա արդյո?ք հունիսի 20-ի հանրահավաքը

Քվեարկողներ
75. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ոչ, քաղաքապետարանաը կմերժի իրազեկումը

    8 10.67%
  • Այո, ու կհավաքվի մեծ բազմություն` վերջին հանրահավաքների օրինակով

    49 65.33%
  • Այո, բայց կլինեն քիչ քանակությամբ մասնակիցներ

    18 24.00%
Էջ 5 14-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 201 հատից

Թեմա: Հանրահավաք հունիսի 20-ին

  1. #61
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է
    ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

    Անկախ ամեն ինչից

    «Հաշվի առնելով ԵԽԽՎ 1609 բանաձեւի նկատմամբ իշխանությունների ցինիկ արհամարհանքը, ինչպես նաեւ դրանց կատարման համար բանաձեւում նշված ժամկետի լրացումը, Համաժողովրդական շարժումը որոշել է հունիսի 20-ին Ազատության հրապարակում անցկացնել համահանրապետական հանրահավաք, որի ընթացքում կամփոփվի վերոհիշյալ պահանջների կատարման ընթացքը եւ կքննարկվեն ժողովրդի անելիքները երկրում հիմնարար ժողովրդավարական ազատությունների վերականգնման ուղղությամբ: Հունիսի 20-ին, հասարակական կարգը պահպանելու, առճակատման խորացումը եւ ծայրահեղական դրսեւորումները կանխելու, գործընթացը օրինականության եւ հանրահավաքի ներկայացվելիք հայտի սահմաններում պահելու նպատակով, առաջարկում ենք իշխանություններին նշանակել ոստիկանության եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներ, որոնք շարժման ներկայացուցիչների հետ միասին գտնվելով մշտական շփման մեջ, կկարգավորեն հանրահավաքի բնականոն ընթացքը»: Համաժողովրդական շարժման կենտրոնի այս հայտարարությունը օրերս «Փաստարկ» ակումբում ներկայացրեց այնտեղ հյուրընկալված շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը:

    Նա նաեւ ընդգծեց, որ նախաձեռնած հանրահավաքին, ի թիվս ընդդիմադիր մի շարք գործիչների, մասնակցելու է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Շարունակելով ընթերցել հայտարարությունը` Զուրաբյանը փաստեց, որ իշխանությունը չի կատարում ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջները, չի ստեղծում մարտի 1-ի իրադարձությունների, այդ օրը ոստիկանության գործողությունների օրինականության եւ իրավիճակին համարժեքության խնդրի ուսումնասիրության անկախ մարմին, չի ազատում քաղբանտարկյալներին, այլ շարունակում է մարդկանց քաղաքական հետապնդումը, ահաբեկումը, նույնիսկ նրանց, ովքեր օրինական հիմունքով փող են փոխանցել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հիմնադրամին: Բացի այս, ըստ Զուրաբյանի` իշխանությունը չի ապահովում նաեւ երթերի, ցույցերի եւ հանրահավաքների ազատ իրավունքը, ինչը դարձյալ ամրագրված է ԵԽԽՎ բանաձեւի մեջ:

    Իսկ ի՞նչ է լինելու, եթե իշխանությունները չարտոնեն հունիսի 20-ի հանրահավաքը եւ կրկին դիմեն ուժային գործողությունների. ի պատասխան լրագրողներից մեկի այս հարցադրմանը` Զուրաբյանը նշեց, որ ինքը չի ցանկանում մտածել հոռետեսական զարգացման հնարավորության մասին եւ չի կարծում, թե իշխանությունը կգտնվի այդքան անմիտ եւ կգնա Հայաստանում իրավիճակը հերթական անգամ լարելու, երկրի միջազգային հեղինակությանը հերթական հարվածը հասցնելու ճանապարհով: Եվ այնուամենայնիվ, Լեւոն Զուրաբյանը ընդգծեց, որ հունիսի 20-ի հանրահավաքի` ընդդիմության որոշումն անփոփոխ է, եթե նույնիսկ իշխանությունը մինչ այդ մնացյալ ժամանակում կատարի ԵԽԽՎ պահանջները: Իսկ եթե մինչ այդ կատարվեն ԵԽԽՎ պահանջները, ապա Զուրաբյանի դիտարկմամբ, ընդդիմությունը հանրահավաքի ընթացքում կողջունի դա եւ պատրաստ կլինի բանակցել իշխանության հետ, բայց հանրահավաքը կկայանա, քանի որ այն ամփոփելու է համաժողովրդական շարժման անցած ճանապարհը, քաղաքական իրավիճակը եւ նախանշելու է շարժման ռազմավարությունը:

    Լրագրողները նորից հետաքրքրվեցին, թե ինչ է անելու համաժողովրդական շարժման կենտրոնը, եթե ոստիկանությունը կրկին շրջապատի Ազատության հրապարակը եւ թույլ չտա մուտք գործել այնտեղ: Եթե տեղի ունենա բախում, կրկին լինեն զոհեր, արդյոք ո՞վ է կրելու դրա պատասխանատվությունը: Պատասխանելով այս հարցադրումներին` Զուրաբյանը նախ խորհուրդ տվեց ոստիկանությանը հարցնել, թե իրենք ի՞նչ օրինական հիմքով են գտնվում Ազատության հրապարակում: Հնարավոր բախումներին էլ անդրադառնալիս «Փաստարկի» հյուրը դարձյալ ընդգծեց, որ չի ցանկանում մտածել իրադարձության հոռետեսական զարգացման մասին, բայց նաեւ ավելացրեց, որ եթե իշխանությունը խոչընդոտում, սահմանափակում է ցույցեր եւ երթեր անցկացնելու քաղաքացու սահմանադրական իրավունքը, ապա իրադարձությունների հետագա զարգացման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանության վրա: «Արդյո՞ք հայ ժողովրդի հանրահավաքների իրավունքը վերջնականապես մերժված է: Արդյո՞ք այլեւս հայ ժողովուրդը իրավունք չունի հանրահավաքներ անցկացնելու». հռետորական հարցադրմամբ եզրակացրեց Լեւոն Զուրաբյանը:

    Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձությունները քննելու հանձնաժողովի կազմին` Զուրաբյանը առաջարկեց հետեւյալը. եթե իշխանություններն իսկապես շահագրգռված են եւ ցանկանում են, որ այդ հանձնաժողովը վայելի հասարակության վստահությունը, ապա պետք է ստեղծվելիք խորհրդարանական հանձնաժողովի կազմի մեկ երրորդը ձեւավորել համաժողովրդական շարժման կենտրոնի առաջարկած գործիչներով, իսկ մեկ երրորդն էլ միջազգային փորձագետներով: Նա նաեւ նկատեց, որ Համաժողովրդական շարժումը իշխանության հանդեպ ավելի ճկուն է իր պահանջների մեջ, քան Եվրոպայի Խորհուրդը: Ըստ Զուրաբյանի` ի տարբերություն ԵԽԽՎ 1609 բանաձեւի, որով Հայաստանի իշխանությունից պահանջվում է մինչեւ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջան ազատ արձակել քաղբանտարկյալներին, քաղաքացիների համար ապահովել ցույցերի եւ երթերի ազատ իրավունքն ու ստեղծել մարտյան իրադարձությունների անկախ ուսումնասիրություն իրականացնող մարմին, Համաժողովրդական շարժումը պատրաստ է անգամ մի կետի` քաղբանտարկյալների ազատ արձակման դեպքում իշխանության հետ, հաջորդ օրն իսկ, հաջորդ րոպեին իսկ նստել բանակցության սեղանին եւ քննարկել քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները:

    Շարունակելով երկխոսության թեման` Զուրաբյանն ընդգծեց, որ երկխոսությունն այն է, երբ բանակցության սեղանին են նստում իշխանության ու համաժողովրդական շարժման կենտրոնի լիազոր ներկայացուցիչները եւ քննարկում են իրավիճակից ելքը: Իսկ ելքը, Զուրաբյանի կարծիքով մեկն է` նախագահի եւ խորհրդարանի արտահերթ ընտրություններ: Նա արձանագրեց, որ այսօրվա խորհրդարանն ընդամենը ութ ընդդիմադիր պատգամավորով չի համապատասխանում քաղաքական առկա իրողություններին եւ քաղաքական հարաբերակցությանը, իսկ Սերժ Սարգսյանն էլ չի հաղթել ընտրությունների արդյունքում, հետեւաբար` լեգիտիմ չէ: Նույնիսկ այս պարագայում, բանակցության ընթացքում, Համաժողովրդական շարժումը, ըստ Լեւոն Զուրաբյանի, պատրաստ է լսել եւ քննարկել նաեւ իշխանության առաջարկները` կապված քաղաքական ճգնաժամի ելքի հետ: Դրանց թվին կարող է պատկանել նաեւ հանրային Խորհուրդը, եթե իշխանությունը դրա վերաբերյալ պաշտոնական առաջարկ ներկայացնի ընդդիմությանը եւ կատարի քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջը: Մինչդեռ մինչեւ հիմա, ըստ Լեւոն Զուրաբյանի, իշխանությունը ոչ միայն քայլ չի արել քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ, այլ այս ընթացքում ազատ արձակելով նրանցից ութին, եւ այն էլ փոխելով ընդամենը նրանց խափանման միջոց ընտրված կալանքը, կալանավորել է տասը նոր անձանց: Այդպիսով, ներկայում 96 քաղբանտարկյալ կա. արձանագրեց Զուրաբյանը:

    Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ավելի լավ չէր լինի, եթե համաժողովրդական շարժումն ընդուներ դեռեւս հետընտրական ցույցերի ընթացքում հնչած երկխոսության առաջարկը, Լեւոն Զուրաբյանն ասաց, թե այդ առաջարկը իրականում ընդամենը անհասկանալի կոչ էր, որ Սերժ Սարգսյանն արել էր փետրվարի 26-ին իշխանության կազմակերպած հանրահավաքի ընթացքում: Լեւոն Զուրաբյանի կարծիքով, եթե Սերժ Սարգսյանը ցանկանում էր իրական երկխոսություն, ապա պետք է իր լիազոր ներկայացուցչի միջոցով կապ հաստատեր ընդդիմության հետ եւ հրավիրեր երկխոսության սեղանի շուրջ: Եթե այդպես լիներ, ապա ընդդիմությունը, ըստ նրա, կընդուներ փետրվարին արված երկխոսության առաջարկը, առավել եւս, որ այն ժամանակ դեռ չկար մարտյան ողբերգություն եւ քաղբանտարկյալների խնդիր: Իսկ հանրահավաքին հնչած երկխոսության կոչն ընդամենը իմիտացիա է, նկատեց Լեւոն Զուրաբյանը` իմիտացիա համարելով նաեւ երկխոսության մասին իշխանության ներկայումս հնչող կոչերը:



    Գոհար Վեզիրյան
    Վերջին խմբագրող՝ Kuk: 07.06.2008, 14:22:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #62
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    ԴԵՄՔԸ ՓՐԿԵԼՈՒ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍԸ
    Ռադ եղեք, խնդրեմ


    Ի՞նչ է տեղի ունենալու Երեւանում հունիսի 20-ին: Այս հարցի պատասխանը ստանալու համար նախ պետք է հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունենում այսօր, եւ ինչո՞վ են զբաղված իշխանությունները:

    Եվրախորհրդի հետ իշխանությունների «երկխոսությունը» չի ստացվում: Ավելի ճիշտ, ռեժիմն ի սկզբանե արտաքին աշխարհի հետ երկխոսության մտադրություն չի էլ ունեցել: Միակ նպատակը եղել է արտաքին աշխարհին խաբելը: Իբր` բանտարկյալներին կամաց-կամաց ազատ ենք արձակում, հանրահավաքների մասին օրենքը կամաց-կամաց տեսքի ենք բերում եւ այլն: Սա, իհարկե, բացահայտ սուտ է, որովհետեւ դատարանների դահլիճներում եւ Ազատության հրապարակի մերձակայքում ռեժիմի ամենօրյա այլանդակությունները շարունակվում են նույն տեմպերով: Բայց մեզ, անկեղծ ասած, ռեժիմի եւ արտաքին աշխարհի «երկխոսության» ընթացքը քիչ է հետաքրքրում: Եթե կարող են, թող խաբեն:

    Ռեժիմի եւ ընդդիմության միջեւ երկխոսությունը նույնպես չի կայանում: Իշխանությունները պարզապես ընդդիմության ղեկավարներից մի քանիսին պատանդ են վերցրել ու հիմա փորձում են ճնշումների կամ կաշառքի (զանազան պաշտոններ խոստանալու) միջոցով երկխոսության իմիտացիա ստեղծել: Բնականաբար, անիմաստ զբաղմունք է: Այնպես որ, ռեժիմին միայն մի ելք է մնում` «բացատրվել» ժողովրդի հետ: Օրինակ, փորձել բացատրել, թե ով եւ ինչու է հրամայել կրակել ժողովրդի վրա, կրակողներից մի քանիսին հրապարակավ պատժել եւ այլն: Բայց ռեժիմն այս երկխոսությունից էլ է խուսափում: «Բացահայտվելու» փոխարեն առայժմ միայն սպառնալիքներ են հնչում. «Լավ ենք արել` կրակել ենք, մի անգամ էլ անեք, էլի կկրակենք, դուք հոգեխանգարմունքի մեջ գտնվող զինված թմրամոլներ եք», եւ այդպես շարունակ:

    Փաստորեն, ռեժիմն այսօր ոչ արտաքին աշխարհի հետ է երկխոսության մեջ, ոչ ընդդիմության, ոչ ժողովրդի: Լավ, բա ինչո՞վ են զբաղված: Առանձնապես ոչնչով. իրենք իրենց մեջ խոսում են, իրենց հեռուստաալիքներով ցուցադրում են դա, իրար մեջ տալիս-առնում են, իրար հետ բանավիճում են եւ այլն: Ու որպեսզի պարապ չմնան, մեկ-մեկ ոստիկանապետ կամ նախարար-բան են փոխում, հասարակական պալատից-բանից են խոսում… Մի խոսքով` սպասում են, տեսնեն «սրա վերջն ինչ է լինելու»:

    Իսկ հունիսի 20-ն արդյո՞ք ինչ-որ բան փոխելու է: Ավելի ճիշտ` արդյո՞ք այդ օրը իրավիճակի մեջ հստակություն է մտցվելու: Անկասկած: Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժումն այդ օրը այսպես թե այնպես Ազատության հրապարակում հուժկու հանրահավաք է անցկացնելու, անկախ նրանից` իշխանությունները «կարտոնե՞ն» դա, թե ոչ: Փաստորեն, համաժողովրդական շարժումը ռեժիմին ընտրության հնարավորություն է տվել. առաջարկել է «տեղը տեղին» արտոնել հանրահավաքը, ապահովել անվտանգությունը եւ այլն: Պարզ ասած, Սերժ Սարգսյանին հերթական անգամ «դեմքը փրկելու» շանս է տրված, հետեւաբար, հունիսի 20-ի վերաբերյալ կարեւորագույն որոշումը հենց նա պիտի ընդունի: Նա պիտի որոշի` հեռանալու է քաղաքակիրթ ճանապարհո՞վ, թե՞ համաժողովրդական ընդվզման արդյունքում:

    Ի դեպ, դատելով որոշ «նախանշաններից», իշխանություններն արտոնելու են այդ հանրահավաքը: Այդ մասին են վկայում հասարակությանն ահաբեկելու եւ «քարոզչական տեռորի» արագացված տեմպերը: Ըստ երեւույթին ռեժիմն այնուամենայնիվ «նախնական որոշում» է ընդունել հանրահավաքն արտոնելու մասին, ու հիմա պիտի ամեն ինչ անի, որպեսզի այդ հանրահավաքին հնարավորինս քիչ մարդ մասնակցի: Ձեռագիրը նույնն է. վախեցնել ակտիվիստներին, տարբեր «հաճախորդ» քաղաքական գործիչների միջոցով լուրեր տարածել «հնարավոր սադրանքների» մասին, եւ այդպես շարունակ: Թեեւ չի բացառվում նաեւ, որ ռեժիմը նախ տպավորություն կստեղծի, թե մտադիր է արտոնել հանրահավաքը, հետո (վերջին պահին) «հավաստի տեղեկություններ կստանա», որ սադրանքներ են նախապատրաստում (պրոբլեմ չկա` սադրանք կազմակերպողներն էլ են իրենք, «հավաստի տեղեկություններ ստացողներն» էլ), ու կարգելի հանրահավաքը: Ինչը, բնականաբար, միայն կմեծացնի մասնակիցների թիվը:

    Այսպես թե այնպես, ռեժիմը պիտի որոշում ընդունի: Ժողովուրդն իր որոշումն արդեն ընդունել է:



    Մարկ Նշանյան
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  3. #63
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿԵԼ ԵՆ

    [16:41] 09 Հունիսի, 2008

    Հունիսի 20-ին Ազատության հրապարակում կայանալիք համաժողովրդական շարժման հանրահավաքի մասին իրազեկումն այսօր արդեն ներկայացվել է Երեւանի քաղաքապետարան: Այս մասին ՚Ա1+ՙ-ին հայտնեց ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

    Իրազեկման մեջ հանրահավաքի մեկնարկային ժամը նշված է 18:00-ն: Սակայն սա դեռ նախնական ժամկետ է, քանի որ քաղաքապետանն այն 72 ժամվա ընթացքում պետք է քննարկի եւ նոր միայն տա վերջնական պատասխան: Նշենք, որ հանրահավաքի ժամանակ ելույթ է ունենալու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վերջինս հինգ օրով Ֆրանսիայում է:
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  4. #64
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ



    «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, համաժողովրդական շարժման մասնակից Սուրեն Սուրենյանցը հունիսի 9-ին «Ուրբաթ» ակումբում հայտարարել է, որ եթե իշխանությունը չարտոնի հունիսի 20-ին ընդդիմության հանրահավաքի հայտը, ապա հանրահավաքը, որ կկայանա ցանկացած դեպքում, կլինի քաղաքական ավելի կոշտ շեշտադրումներով: Սուրեն Սուրենյանցը ընդգծել է, որ խոսքը քաղաքական կոշտության մասին է, քանի որ մեր իշխանությունը սիրում է բառերից կառչել:

    «Որեւէ պարագայում, որեւէ քաղաքապետ եւ որեւէ ոստիկան չի կարող որոշել` ես հանրահավաք անեմ, թե ոչ: Հանրահավաք անելը իմ իրավունքն է: Եվ եթե ես եւ իմ ընկերները որոշել ենք, որ պետք է անցկացնենք հանրահավաք, հանրահավաքը անկասկած տեղի կունենա: Բայց ես հույս ունեմ, կրկնում եմ, որ իշխանություններն այնքան խոհեմ կգտնվեն, որ հանրահավաքը կարտոնեն, ի վերջո դա անհրաժեշտ է երկրին: Եթե նրանք արտոնեն հանրահավաքը, միանգամայն նոր իրավիճակ կստեղծվի եւ կհամարեն, որ իշխանությունները մեկ քայլ առաջ են անում իրական երկխոսության ճանապարհին եւ կհամարենք, որ Սերժ Սարգսյանը ոչ թե Ռոբերտ Քոչարյանի արատավոր համակարգի մենեջերն է, այլ հանրապետության նոր նախագահը: Այ, կոնկրետ քաղկալանավորների ազատ արձակել-չարձակելու, եւ հանրահավաքը արտոնել-չարտոնելու հարցերում կերեւա` իշխանություններն իսկապես բարեփոխումների ուզում են գնալ, թե ոչ», ասում է Սուրեն Սուրենյանցը:

    Նա նշել է, որ հանրահավաքը լինելու է շատ հետաքրքիր, եւ այն կազմում է ընդդիմության հստակ ծրագրի մի մասը: Սուրեն Սուրենյանցի խոսքով, ընդդիմությունը պայքարելու է այնքան, քանի դեռ չի հասել իր օրակարգում նշած խնդիրների լուծմանը:

    lragir.am
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. #65
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ՝ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ


    Լեւոն Տեր-Պետրոսյանի` փետրվարի 19-ից հետո հրավիրած հանրահավաքները շատ ավելի մարդաշատ էին, քան մինչեւ ընտրությունները կազմակերպվածները: Ինչո՞ւ: Նախ` որովհետեւ այն այլանդակությունները, որ կատարվեցին փետրվարի 19-ին ընտրատեղամասերում, շատերին մղեցին դեպի Ազատության հրապարակ: Երկրորդ` որովհետեւ նախընտրական «եթերային ժողովրդավարությունն» ավարտվել էր, ժողովուրդը դարձյալ հայտնվել էր տեղեկատվական շրջափակման մեջ, եւ միայն Ազատության հրապարակի հարթակից կարելի էր տեղեկանալ, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

    Ըստ էության, մոտավորապես նույն վիճակն է նաեւ հիմա: Հասարակության նկատմամբ ինֆորմացիոն տեռորը շարունակվում է, հատուկենտ անկախ լրատվամիջոցների հնարավորությունները սահմանափակ են, իսկ հարցերը, որոնց պատասխանն ակնկալում է ժողովուրդը, բազմաթիվ են: Ընդ որում, եթե փետրվարի 19-ից հետո իշխանությունները ձգտում էին թաքցնել ընտրակեղծիքների փաստերը, հիմա թաքցնելու շատ ավելի լուրջ բան ունեն` մարտի 1-ի սպանությունները: Ու հենց սա է պատճառը, որ հունիսի 20-ի հանրահավաքն ամենայն հավանականությամբ շատ ավելի սենսացիոն է լինելու` առաջին հերթին զուտ ինֆորմացիոն առումով:

    Որո՞նք են այն հարցերը, որոնց պատասխանները հասարակությունն ակնկալում է ստանալ հունիսի 20-ին: Հարցերը շատ են: Օրինակ` ովքե՞ր, ե՞րբ եւ որտե՞ղ են պլանավորել մարտի 1-ի օպերացիան, ո՞վ է եղել «օպերատիվ պլանի» հեղինակը, ո՞վ է եղել կոնկրետ պատասխանատուն, ո՞ւմ հրամանով է սկսվել օպերացիան, ի՞նչ ստորաբաժանումներ են ներգրավված եղել, «դրսից» ուժեր բերվե՞լ են, թե ոչ, ո՞ր ստորաբաժանումներն են զինված եղել մարտական զենքով, եւ ո՞ր ստորաբաժանումները` միայն «դուբինկաներով», ովքե՞ր են կրակել ցուցարարների եւ «շարքային իրավապահների» վրա, ովքե՞ր են եղել ցուցարարների շարքերում ներդրված պրովոկատորները, ինչո՞վ են նրանք զբաղվել, ովքե՞ր են կազմակերպել «խանութների թալան» օպերացիան եւ ավտոմեքենաների հրկիզումը, ովքե՞ր են եղել մարտի 2-ի առավոտյան «Հայլուրով» եւ մյուս հեռուստաալիքներով ցուցադրվող կադրերի ռեժիսորներն ու օպերատորները, ովքե՞ր են ապահովել դեկորացիաները, ի՞նչ ճնշումների են ենթարկվել զոհերի հարազատները, եւ այսպես շարունակ: Լրատվամիջոցներն, իհարկե, պարբերաբար անդրադարձել են (կամ փորձել են անդրադառնալ) այս խնդիրներին, բայց Համաժողովրդական շարժման շտաբը, վստահաբար, ավելի համակարգված է աշխատել եւ անհամեմատ ավելի շատ ասելիք կունենա: Այս հարցերի պատասխաններն, ի դեպ, կհետաքրքրեն նաեւ հանրահավաքի անվտանգությունն ապահովող հարյուրավոր ոստիկաններին, որովհետեւ նրանցից շատերն, անկասկած, մասնակցել են մարտի 1-ի օպերացիային ու մինչեւ հիմա այդպես էլ չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել իրականում ու իրենք ինչին են մասնակցել:

    Հունիսի 20-ի հանրահավաքը, մարտի 1-ի դեպքերից բացի, ըստ երեւույթին կտա եւս մի կարեւորագույն հարցի պատասխանը. ի՞նչ անել: Խնդիրն, ի դեպ, միայն ռեժիմի դեմ պայքարի հետագա քայլերը չեն: Խնդիրը նախ եւ առաջ Հայաստանի ընդհանուր վիճակն է` ե՛ւ սպասվող սոցիալական ցնցումները, ե՛ւ արտաքին քաղաքական անելանելի դրությունը: Սերժ Սարգսյանի ռեժիմն անցած ամիսներին ցույց տվեց, որ բացարձակապես թքած ունի այդ ամենի վրա, եւ երեք ամիս շարունակ զբաղված է բացառապես ունեցվածքի վերաբաշխմամբ եւ սրան-նրան աշխատանքի տեղավորելով: Հունիսի 20-ի հանրահավաքը պիտի ապացուցի, որ Հայաստանում այնուամենայնիվ կա իշխանություն, որին այս հարցերը մտահոգում են, որն ի վիճակի է լուծել այս խնդիրները, եւ այդ ուժը Համաժողովրդական շարժումն է: Պարզ ասած, հունիսի 20-ի հանրահավաքի նպատակը նաեւ այս անտերությանը վերջ տալն է:

    Ամեն դեպքում, վստահաբար կարելի է պնդել, որ հունիսի 20-ից հետո իրավիճակը Հայաստանում կտրուկ փոխվելու է: Եվ փոփոխության հեղինակը ժողովուրդն է լինելու:

    ՉԻ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. #66
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Հանրահավաքը մերժվեց…
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. #67
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Երեւանի քաղաքապետարանն այսօր չի արտոնել հունիսի 20-ի ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում: Ինչպես ՚Ա1+ՙ-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանից. ՚ ՀՀ քաղաքացի Լեւոն Տեր-Պետրոսյանը հունիսի 9-ին Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում 2008թ. հունիսի 20-ին զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին, որը, ըստ իրազեկման, մեկնարկելու է Ազատության հրապարակում՝ հանրահավաքով եւ ընդմիջվելու է երթով մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով:

    Իրազեկումը քննարկվել է Երեւանի քաղաքապետարանում կազմակերպչի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկման արդյունքում ընդունվել է որոշում զանգվածային հրապարակային միջոցառումը Ազատության հրապարակում եւ երթը մերժելու մասինՙ։

    Ըստ քաղաքապետարանի` ՚Ա1+ՙ-ի ն տրամադրված հաղորդագրության` ՚առաջարկվել է վերոհիշյալ միջոցառումն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը եւ ժամին ՚Հրազդանՙ մարզադաշտի հարեւանությամբ գտնվող հրապարակումՙ։

    Իսկ ընդդիմությունը պատրաստվում է վաղը կրկին հայտ ներկայացնել հանրահավաք անցկացնելու համար եւ բողոքարկելու է է քաղաքապետարանի այսօրվա որոշումը դատարանում:

    http://www.a1plus.am

  8. #68
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Էսօր «Ազատություն»-ով ասեց, որ քաղաքապետարանը մերժել է՝ պատճառաբանելով, որ այդ օրը նույն ժամին նույն տեղում ինչ որ միջոցառում է նախատեսված, սակայն այդ մասին ոչ ոք չգիտի, այնպես որ տվյալ դեպքում այդ պատճառաբանությունն անտեղի է և չի կարող մերժման պատճառ հանդիսանալ:
    Ինչ էլ անեն, միևնույնն է՝ համաժողովրդական շարժման կենտրոնը հայտարարել է, որ հանրահավաքը տեղի է ունենալու անկախ քաղաքապետարանի որոշումից: Դե պարզ ա, որ հանրահավաքի արտոնելու կամ չարտոնելու որոշումը քաղաքապետարանի որոշմանը չի թողնված, դա որոշվում է իշխանության ամենաբարձր օղակներում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  9. #69
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Ա1+ի սայթում դրվել է 20.41
    Բայց էս լուրջ ընդհարման պատճառ կարողա լինի, լավ չի

  10. #70
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Ազատ շնչելու առիթը Ազատության հրապարակում Ազատականների հետ մեկ բռունցք դարձած...
    մի խոսքով..կհանդիպենք

  11. #71
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Ahik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ա1+ի սայթում դրվել է 20.41
    Բայց էս լուրջ ընդհարման պատճառ կարողա լինի, լավ չի
    Լուրջ ընդհարում, կարծում եմ, ամեն դեպքում լինելու է և դա կախված չի հանրահավաքի արտոնված լինել կամ չլինելու հետ:

    Հ.Գ. Հեղափոխության հոտ ա գալիս
    Վերջին խմբագրող՝ Kuk: 13.06.2008, 01:22:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. #72
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր «Ազատություն»-ով ասեց, որ քաղաքապետարանը մերժել է՝
    Իսկ ինչ որ մեկը սպասում էր որ "ադաբրիատ" անի՞

    Բայց էսքան էլ անտաղադների հավաքածու՞
    Իսկական են գելի պատմությունն ա, որ գլխին /եվրոպացիք / ավետարան են կարդում, թե մեղք ա, միս չեն ուտի, դարը փոխվել ա, հիմա լիքը ուրիշ տեսակի կեր կա, արի յոլա գնա… իսկ ինքը լոզերը թափլով ասում ա , պրծեք էլի, ախպոր պես... Գառները սարը հելան

  13. #73
    Պատվավոր անդամ Ahik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչ որ մեկը սպասում էր որ "ադաբրիատ" անի՞

    Բայց էսքան էլ անտաղադների հավաքածու՞
    Իսկական են գելի պատմությունն ա, որ գլխին /եվրոպացիք / ավետարան են կարդում, թե մեղք ա, միս չեն ուտի, դարը փոխվել ա, հիմա լիքը ուրիշ տեսակի կեր կա, արի յոլա գնա… իսկ ինքը լոզերը թափլով ասում ա , պրծեք էլի, ախպոր պես... Գառները սարը հելան
    Ինչ գիտես որ եվրոպացիներին էտ ձեռք չի տալիս, դրանով ՍՍ-ին պահում են կանտռոլի տակ

  14. #74
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Ahik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ գիտես որ եվրոպացիներին էտ ձեռք չի տալիս, դրանով ՍՍ-ին պահում են կանտռոլի տակ
    Պա՛հ, էլ թեմա չկար սս-ին կանտրոլի տակ պահելու, էս մեկի հույսով են մնացե՞լ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. #75
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հանրահավաք հունիսի 20-ին

    Մեջբերում Ahik-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ գիտես որ եվրոպացիներին էտ ձեռք չի տալիս, դրանով ՍՍ-ին պահում են կանտռոլի տակ
    Ես են գիտեմ որ եվրոպացիք լրիվ մոռացել են թե հայերը ովքեր են: Միայն թե նրանց մեջ մի քանի հոգի կան որ հենց սովածանում են ու ուզում են չալաղաջ ուտեն, Պռոշյան են թռնում գալիս:

    Իսկ դու հավատում ես, որ եվրոպա կոչված միացյալությունը եթե ուզեր, Հայստանը ուրիշ ձև չէր կարա՞ կանտրոլի տակ պահեր՞՞՞՞

Էջ 5 14-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Հանրահավաք և երթ մարտի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1796
    Վերջինը: 08.03.2010, 17:31
  3. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 218
    Վերջինը: 20.06.2009, 19:24
  4. Շնորհավոր Հունիսի 1
    Հեղինակ՝ Vaho, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 02.06.2009, 18:04
  5. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •