Աաաա, հա էլի, խրոցակ=штепсельная вилкаշնորհակալ եմ
![]()
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Ռօզետկան որն ա ?
էդ розетка-ն չիշտեպցելը մտնումա ռազետկի մեջ, ռազետկեն պատի վրիննաՌօզետկան որն ա
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Ժողովուրդ ջան երևի շատերին կհետաքրքրի проспект, պրոսպեկտ/պողոտա/ բառի ծագումնաբանությունը:
Շատերը գիտեն, որ Պետրոս Մեծ ցարը իր կրթությունն ստացել էր Հոլանդիայում: Գալով Ռուսաստան նա ձեռնամուխ եղավ դեպի Եվրոպա "պատուհանի" շինարարությանը:
Բալթիկ ծովի ափին ճահիճների մեջ ընտրվեցին նավահանգստի ու քաղաքի տեղերն ու հիմնադրվեց Պետրոգրադը 1706թվին /եթե չեմ սխալվում/ Ներկայիս Սանկտ-Պետերբուրգի Լիտեյնիյ պողոտայի տեղում գտնվում էին թնդանոթաձուլարանները, իսկ նավահանգիստը, որտեղ արագ թափով ծնվում էր Ռուսական ծովային նավատորմը գտնվում էր Նևայի ափին` այժմյան Ձմեռային պալատից մինչև "Պղնձե հեծյալն ընկած ափամերձ տարածքում: Ճահճոտ և ցեխոտ ճանապարհներով թնդանոթները ձուլարաններից դեպի նավերը տեղափոխելը սարսափելի դժվար ,եթե չասենք անհնար գործ էր: Ձուլված թնդանոթները դեպի նավերը շտապ հասցնել( հոլանդերեն` պռոս շպեկտ )-ու համար պատրաստվեց հիմնարար լայն ճանապարհ`ճահիճների մեջ մի քանի շերտ գերաններ շարելով, այն ձգվում էր ձուլարաններից մինչև Նևայի ափին գտնվող նավահանգիստը: Հենց այդ պատճառով էլ ճանապարհը կոչվեց Նևայի(Невский),իսկ պրոսպեկտ բառը գալիս է հոլանդերեն "շտապ տեղ հասցնել" բառակապակցությունից:
Մասիս-Սիփան ու նաև Վան
Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...
Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր
Հարգելի շատ, եւ քիչ հայոց լեզվից հասկացողներ: Ինձ մի այսպիսի հարց է հետաքրքրում: Ինչո՞ւ գրվում է ռմբակոծել, բայց քարկոծել: "Քարկոծել" բառում ինչո՞ւ "ա" հոդակապը չի գրվում, կամ էլ "ռմբակոծել" բառում ինչո՞ւ "ա" հոդակապը գրվում է:
խնդիրը այստեղ հնչողության մեջ է...
Ռմբակոծելը ,եթե գրվի առանց հոդակապի ,կլինի բաղաձայների կուտակում `ռմբկ
Այստեղ բարեհունչ լինելու խնդիր է, Guetta.
Նայեք ինքներդ: "Ռմբկոծել" - առաջանում է բաղաձայնների կուտակում, որից ամեն գնով աշխատում է խուսափել անգամ բաղաձայնաշատ հայերենը:
Որպեսզի չլինի բաղաձայների կուտակում, "ռմբ-ա-կոծել"-ի բառարմատները միանում են "ա" հոդակապով: Իսկ "քարկոծել"-ը դրա կարիքը չունի. այնտեղ առաջին վանկում արդեն առկա է բարեհունչ դարձնող "ա"-ն:
Բավականաչափ պարզ բացատրեցի?
վայ , ես փաստորեն ճիշտ եմ ասել. ..
հ.Գ.
ես էլ ասում եմ ինչ ծանոթ ա իմ ավատարը![]()
Փորձեմ սա էլ բացատրել, Guetta ջան:
Քար-կոծելու եւ ռմբա-կոծելու տարբերություները գալիս են "ը" գաղտնավանկի առկայությունից միայն: Այ տեսեք` ցանկացած միավանկ բառ, որ բառաբարդվելուց ձեւափոխվւմ է` "ը" գաղտնավանկի հաշվին ստանում է վանկը հաջորդող ձայնավոր հոդակապը` լինի այն "ա"-ն թե մեկ ուրիշը:
Օրինակ - խ-ը-մբագրել, խ-ը-նկարկել եւ ի տարբերեւթյուն սրանց` համ-տեսել, քաղ-հանել եւ այլն:
Ինքներդ եթե այժմ հիշեք բաղաձայների մեծ կուտակումներով բառերը, կտեսնեք որ դրանցում միշտ առկա է "ը" գաղտնավանկը:
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 12.02.2008, 22:21:
Շնորհակալություն:
Ավելացնեմ միայն, որ գաղտնավանկն առաջանում է սղված ձայնավորի հաշվին: Սովորաբար սղվում են ի-ն և ու-ն, իսկ ա-ն չի սղվում:![]()
Տպագիր մամուլում շատ հաճախ հանդիպում եմ հետևյալ ներքոբերյալ արտահայտությունները (ի դեպ բոլոր տարբերակներն էլ հանդիպել եմ)`
ա/ Ինչպես հաղորդում է "Ռիա-Նովոստի"-ն, վերջինս էլ հղում է "ԻԱ-Ռեգնում"-ը, Ջորջ Բուշը շիզոֆրենիկ է:
բ/ Ինչպես հաղորդում է "Ռիա-Նովոստի"-ն, վերջինս էլ հղում է "ԻԱ-Ռեգնում"-ին, Ջորջ Բուշը շիզոֆրենիկ է:
գ/ Ինչպես հաղորդում է "Ռիա-Նովոստի"-ն, վերջինս էլ հղում է կատարում "ԻԱ-Ռեգնում"-ին, Ջորջ Բուշը շիզոֆրենիկ է:
դ/ Ինչպես հաղորդում է "Ռիա-Նովոստի"-ն, վերջինս էլ վկայակոչում է "ԻԱ-Ռեգնում"-ը, Ջորջ Բուշը շիզոֆրենիկ է:
ե/ Ինչպես հաղորդում է "Ռիա-Նովոստի"-ն, վերջինս էլ վկայակոչում է "ԻԱ-Ռեգնում"-ին, Ջորջ Բուշը շիզոֆրենիկ է:
զ/ Ինչպես հաղորդում է "Ռիա-Նովոստի"-ն, վերջինս էլ հղում է Պողոս Պողոսյանին, Ջորջ Բուշը շիզոֆրենիկ է:
է/ Ինչպես հաղորդում է "Ռիա-Նովոստի"-ն, վերջինս էլ վկայակոչում է Պողոս Պողոսյանին, Ջորջ Բուշը շիզոֆրենիկ է:
Եթե դժվար չէ, պատասխանեք խնդրեմ, սրանցից որն է ճիշտ?
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ