Գուցե՞ նկատի ունես, որ առաջին ձևը ավելի, ոնց ասեմ, հրամայական է, իսկ երկրորդը ավելի շատ խնդրանք/խորհուրդ:Kuk-ի խոսքերից
Գիտեի որ այս օրիանկը լավը չի, սա էլ ապացույցՈւլուանա-ի խոսքերից
Ինձ հետաքրքիր է ընդհանուր դեպքում կա՞ ինչ-որ կանոն չակերտների մեջ վերջավորությունը տանել/չտանելու մասին, թե չէ, այդ գծիկով ձևը միշտ ինչ-որ անբնական/ոչ հայերեն է թվում ինձ:Գլոբալ Հայացք-ի խոսքերից
Ուզում եմ ասել, եթե կանոն կա, ոչինչ, թող հոդերի դեպքում բացառություն անենք:
Ի դեպ, օրինակ, հիշեցի, վերջերս եմ իմացել, որ սխալ է հապավումներից հետո վերջավորություններ կցելը: (ճիշտ եմ իմացել չէ՞)
Էնքան էլ չէ: Վերջերս շատ են էդ հարցի շուրջ վիճում: Շատ նուրբ բան է: Հանգիստ կարող ես ասել ԱՄՆ նախագահ (ԱՄՆ-ի նախագահի փոխարեն), բայց եկեք քննարկենք բացառական հոլովը: Նա վերադարձավ ԱՄՆ և նա վերադարձավ ԱՄՆ-ից: Տեսնու՞մ եք իմաստային տարբերությունները:Ի դեպ, օրինակ, հիշեցի, վերջերս եմ իմացել, որ սխալ է հապավումներից հետո վերջավորություններ կցելը: (ճիշտ եմ իմացել չէ՞)
լավ մի հարց էլ ես տամ `Մանավանդ ,թե նամանավանդ ?
ես առաջինն եմ ճիշտ համարում օգտագործել պաշտոնական խոսակցության մեջ
Ով կարող է բացատրել: Ի՞նչ է նշանակում "Ավելորդ գլխացավանք":
... ես գիտեմ, թե սա երբ են ասում: Սակայն անհասկանալի է, թե ինչի են այսպես ասում: Եթե գլխացավանք է, ապա որն է սրա "Ավելորդ"-ը: Գլխացավանքը՝ մեկ է գլխացավանք է: Ինչ է, մի գլխացավանքը լավն է ու տեղին, իսկ մյուսը ավելո՞րդ: Ինչ-որ տափակ իդիոմ է ստացվում:
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Սերխիո, դու պարզապես գլխացավանքի օրինակ բերեցիր, մենք էլ ասում ենք, որ գլխացավանքը միայն ավելորդ կարող է լինել, ինչպես որ քո նկարագրած դեպքում է։Այ եթե մի հատ էլ ոչ ավելորդ, այսինքն՝ տեղին գլխացավանքի օրինակ բերես, էդ դեպքում գուցեև արդարացնես «ավելորդ գլխացավանք» արտահայտության գոյությունը։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Անահիտ ջան ,ես նշում եմ ,որ եթե Զառզանդի կինը ,ենթադրենք հիվանդ էր ու տեղափոխել են վիրահատելու ,իսկ Զառզանդը շտապելուց վթարի է ենթարկվել ,այ հենց վթարը ավելորդն է, ոչ պարտադիրը ,որը կարող էր չլինել :Ավելորդը դա է, ոչ թե 2 տեղին գլխացավանքը :
Տեղին գլխացավա՞նք: Ասեմ. նույն՝ Սերխիոյի ասած Զարզանդը շատ ա Ակումբ մտնում, հետևաբար՝ շատ ա համակարգչի առաջ նստում, ինչից Զարզանդի գլուխը սկսում ա ցավալ, ու շատ տեղին ա էդ ցավը. ո՞վ ա իրան խնդրում էդքան երկար կոմպի դեմը նստել: Ու էդ ժամանակ Զարզանդի կինը ավտովթարի ա ենթարկվում: Ահա և «ավելորդ գլխացավանք»-ի օրինակ![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Չէ, Կուկ ,տեղին ու պարտադիր գլխացավանքներ լինում են
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ