Անահիտ ,ես ճիշտ եմ ...
Անահիտ ,ես ճիշտ եմ ...
իմ օրինակը պողպատի կարծրություն ունի![]()
Քո խիստ սուբյեկտիվ կարծիքով միայն։
Լավ, եկեք անիմաստ չվիճենք, քանի դեռ լուրջ, տրամաբանական փաստարկներ չկան։
Ես չեմ բացառում, որ «ավելորդ գլխացավանք» արտահայտությունը կարող է և ինչ–որ ձևով (ասենք՝ ինչ–որ հրաշքով) արդարացվել, թեև առայժմ իմ մտքով չի անցնում արդարացման որևէ ձև, բայց եթե որևէ մեկը լուրջ հիմնավորում ներկայացնի, իհարկե, կընդունեմ։ Բայց, ցավոք, մինչև հիմա հիմնավորում չի եղել։
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Չէ բայց էս ինչ (ավելորդ) գլխացավանքի մեջ գցեցի ձեզ բոլորիտ
:
![]()
Հավեսի գցեցիք ձեր գլխացավանքային մեկնաբանություններով։ Մի հատ էլ ես հնարեմ։
Հաճախ մարդիկ իրենց համար գլխացավանք են ստեղծում, հանուն ինչ–որ բանի։ Օրինակ, Վալոդը տեսնում է, որ իր գործընկերոջը անարդար կերպով մեղադրում են աշխատանքային պարտականությունները վատ կատարելու մեջ, կամ նման մի բան։ Նա փորձում է արդարացնել ընկերոջը, վիճում է իր շեֆի հետ, կոնֆլիկտի մեջ է մտնում հանուն իր գործընկերոջ։ Վալոդի համար էդ վեճը գլխացավանք է, բայց ավելորդ չի՝ նա գնում է դրան հանուն արդարության, հանուն իր գործընկերոջ։
Բայց կարող է ինչ–որ դեպք լինել, երբ գլխացավանքային իրավիճակի մեջ մտնելը արդարացված չի, անօգուտ է, իմաստ չունի, դժվար թե ինչ–որ լավ բանի բերի։
Նման իրավիճակում ասում են, որ էսինչ բանը ավելորդ գլխացավանք է։![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Բարեվ Ձեզ:
Ես ունեմ հետեվյալ հարցերը՝
1. «Հայաստանի հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր», «Հայաստանի հանրապետության կառավարման ակադեմիա» - ո՞ր բառերն են մեծատառով գրվում:
2. «Ես համաձայնվեցի, թե ես համաձայնեցի» - ո՞րն է ճիշտը:
3. «ձեզ, դուք» մեծատառո՞վ են գրում, երբ դիմում ես մի մարդուն (օրինակ, նա պաշտոնավոր է):
Շնորհակալություն:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր։
«Ազգային ժողով» բառակապակցության մեջ «ժողով» բառը փոքրատառ է գրվում, այլ հարց է, որ հապավման մեջ առաջնատառերից երկուսն էլ մեծատառ են գրվում` ԱԺ։ Նման դեպքերը շատ–շատ են, հետևաբար հապավումի մեծատառերից դատելով՝ չի կարելի եզրակացնել, որ ուրեմն լրիվ գրելու դեպքում էլ պետք է երկուսն էլ մեծատառով գրվեն (կամ եթե մի քանի բառից է կազմված՝ բոլոր բառերը, կապ չունի)։
Թե որ դեպքերում է մեծատառ գրվում, որ դեպքերում՝ փոքրատառ, այս պահին չեմ կարող հստակ ասել, բայց դրա վերաբերյալ կարծեմ կանոններ կան, կփորձեմ ճշտել և այստեղ գրել։
Թեև խիստ տարածված է «համաձայնվեցի» ձևը, սակայն այն հաստատ սխալ է, ճիշտ ձևն է՝ «համաձայնեցի»։2. «Ես համաձայնվեցի, թե ես համաձայնեցի» - ո՞րն է ճիշտը:
Այո, եթե խոսքը մեկ մարդու դիմելու մասին է (հարգալից դիմելաձև), ապա մեծատառով է պետք գրել՝ անկախ պաշտոնից ու նույնիսկ տարիքից (Դուք, Ձեզ)։3. «ձեզ, դուք» մեծատառո՞վ են գրում, երբ դիմում ես մի մարդուն (օրինակ, նա պաշտոնավոր է):
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.05.2008, 17:07:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մոդերատորական: Վերջին իրար նկատմամբ «սիրալիր», թեմային ոչ այնքան վերաբերվող գրառումները ջնջվել են:
Հերթական հարցս:
"Վռազ" / վռազում եմ- շտապում եմ/ բառից սոսկալի ռուսերենի հոտ եմ առնում: Փնտրտուքս Աճառյանի մոտ արդյունք չտվեց:
Այսօր մի հեռավոր նմանություն ծնվեց ռուսերեն "Վ ռազ" / օգտագործվում է - միանգամից, ակընթարթորեն/ բառի հետ:
Ճի՞շտ եմ արդյոք ես:
Մի հարց էլ /կներեք, մոռացել եմ/ : Հարցական նշանը "Ճի՞շտ եմ "- ի մեջ որտե՞ղ պետք է դրվի:
Ինչու՞ ծխարան բառում "ու" տառը սղվել է իսկ զուգարան բարում ոչ:
գիտենք, որ մեղք նշանակում է грех , իսկ եթե ես ասում է այսինչը մեղք է / այսինք խղճում եմ / դա պետք է լինի մեղք , թե մեղկ ?
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ