Համապատասխան թեման չգտա, ստեղ եմ դնում:
Կարծիքնե՞ր ...
Համապատասխան թեման չգտա, ստեղ եմ դնում:
Կարծիքնե՞ր ...
Chuk (25.05.2015), Sambitbaba (25.05.2015), Ուլուանա (25.05.2015)
Չգիտեմ՝ ինչերի միջով է անցել էս փղիկը, մինչև սովորել է անել էն, ինչ իրենից պահանջում են:
Համոզված եմ, ինքը չի հասկանում, ինչ է անում: Ոչ պատկերած փիղն է հասկանում, ոչ իր անունը:
Իհարկե տպավորիչ է մարզիչի աշխատանքը:
Բայց ես դեմ եմ կենդանիներին տանջելուն՝ ստանալու համար նրանցից էն, ինչի համար իրենք ստեղծված չեն:
Իսկ ես չեմ հասկանում, ի՞նչ պարտադիր է ամեն ինչը հասկանալ: Հիմա, եթե չենք հասկանում, թե ինչպես է փիղը նկարում, եկեք ասենք, որ չի նկարում: Փառք Աստծո, նման փորձ լիքը ունենք. ինչ չենք հասկանում, ասում ենք սուտ է, անհնար է, չկա...
Իսկ, ժող ջան, ավելի լավ չէ՞ ուղղակի հիանալ փղի նկարած փղով:![]()
Այվ ջան, ուզում ես ասել, որ փղի համար ավելի քիչ տանջանք է գերան կրե՞լը...Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Չգիտեմ՝ ինչերի միջով է անցել էս փղիկը, մինչև սովորել է անել էն, ինչ իրենից պահանջում են:Ավելի լավ չէ՞, իր համար հովին կանգնած նկարում է...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Չգիտեմ... Էս դեպքում մի քիչ դժվարանում եմ պատկերացնել՝ փիղն իսկապես համապատասխան ունակություններ ունի ու դրանք ընդամենը զարգացվել են՝ բերելով նման արդյունքի, թե իսկապես փղի համար անբնական ու տանջալից աշխատանքի արդյունքն է սա։ Եթե երկրորդը, ուրեմն հեչ լավ չի։ Ուղղակի համոզված չեմ։
Բայց սա նայելով՝ մի ուրիշ դեպք հիշեցի, որի նկատմամբ վերաբերմունքս միանշանակ բացասական էր։ Մի քանի ամիս առաջ Ֆեյսբուքում մեկը մի վիդեո էր շեյր արել. տերը քայլում էր, հետևից՝ շունը՝ մարդու պես հագնված, ռյուկզակն ուսին, ու ամենասարսափելին՝ շունը քայլում էր երկու ոտքերի վրա... Վատացել էի էդ վիդեոյից, հիմա էլ որ հիշում եմ, վատանում եմ...Էդ կենդանին հո հաստատ ստեղծված չի երկու ոտքերի վրա քայլելու համար։ Հավատարիմ կենդանի են գտել, տանջում են, էլի։ Դեռ տանջանքից բացի, ով գիտի՝ ինչ առողջական խնդիրներ կարող են առաջանալ խեղճի մոտ
։ Մարդիկ յուրօրինակ երևալու համար ինչի ասես ընդունակ են...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
դու էլ հո չասիր… լավ էլի… ես էլ եմ դեմ տանջելուն, բայց համոզվածչեմ որ տանջելով են արդյունքի հասել…
Sambitbaba (25.05.2015)
շան համար էլ…
Լավ, էլի, Մեֆ։ Էդ մոտավորապես նույնն ա, ինչ մարդուն ստիպեն չորքոտանու պես քայլել։ Համենայնդեպս, վիդեոյից նենց տպավորություն չէր, որ ուղղակի պահի տակ տենց քայլել ա տվել։ Շունը կարծես թե սովոր էր, որ պիտի ահագին երկար տենց քայլի... Անբնական ա էդ ախր։ Ո՞նց կարող ա նորմալ լինել։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Srtik (25.05.2015)
Իսկ շան դեպքում էլ, Ան ջան...
Իմ շունն օրինակ, գալիս, հետևի թաթերի վրա կանգնում էր կողքիս, սկսում էր վնգստալ ու թաթով խփում էր ոտքիս, որ որ թաթը վերցնեմ ու էդպես քայլենք իրար հետ:
Իսկ ինչ արեցի, տուն գալուց տապչկեքս էդպես էլ չբերեց, որ հագնեմ:
Ու համոզված եմ, որ ոչ մեկը, ոչ էլ մյուսը, տանջելուց չէր: Ուղղակի առաջին դեպքն ինքն էր սիրում, իսկ երկրորդը... երևի նոքյարոություն անել չէր սիրում...
Հա, մոռացա ասել. մեկ-մեկ էլ ստիպում էր, որ հակագազ հագցնեմ...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Ընկեր ՈՒլուբաբյան ջան, եթե արդյունքը տանջելով են ստացել, ապա անկախ նրանից թե ինչ ա անում, սխալ ա… փղի համար էլ նկարելն ա անբնական… փիղն այնուամենայնիվ "բնական" կենդանի ա ի հակադրություն էդ շանը քանի որ շների ճնշող մեծամասնությունն էսօր էնջինիերդ ա, տենց շուն բնության մեջ գոյություն չի կարա ունենա… դրանց գոյությունը հիմնականում ես կասեի բացառապես մարդու շնորհիվ ա ու մարդուց ա կախված… դրա համար էլ հետևի ոտերի վրա քայլելը էդ կարգի տանջանք չի… եթե տանջելով չեն հասել դրան…
Ես ականատես եմ եղել էդ պրոցեսին, իրականում հետի մարդը անընդհար ուղղորդում ա փղին՝ կողքից բզում-մզում ա էլի անընդհատ: Էնքան էլ ինքնուրույն չի նկարում փիղը:
Ասեմ ավելին՝ միհատ սուր բզով ա ուղորդում, դե փղին կաշին նենց ա, որ ուղղակի կսմթի չի զգա![]()
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ