Ես էլ արտահայտվեմ ^_^ ամեն անգամ հաց/սուրճ/թեյ ուտելուց/խմելուց հետո պարտադիր շնորհակալություն եմ հայտնում ու ասում եմ որ շատ համեղ էր : Պետք ա շնորհակալ լինել նրա համար ինչ ունես![]()
Ուզում եմ սեր զգացմունքներում թեմա բացելՉգիտեմ՝ բացե՞մ, ստեղ քննարկե՞նք, թե՞ օրագրումս գրեմ, սաղ թռնեն դեմքիս
![]()
Էս ինչ խնդալու հոդված եմ գտել ։)))Վայելեք։http://chemistry.am/mettals-arm-alphabet/
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Chuk (04.06.2015)
Բոցն էն ա, որ սենց մանիպուլյացիոն հոդվածները լիքը մարդ լուրջ ա ընդունում: Հենց էս վերջերս մեկը հիացած ցույց տվեց, սենց թռուցիկ նայեցի ու տվեցի ամենաառաջին հարցս. «Ո՞վ ա ասել, որ արծաթ մետաղի անվանման աթ-ը վերջածանց է»: Հ Զրուցակիցս, տարիքով կին, խիստ վիրավորված ասեց, որ ես չափազանց շատ եմ տարվել լիբերալիզմով ու չեմ ուզում ազգային արժեքները ընդունել: Թե իմ լիբերալ լինելն ինչ կապ ուներ, տենց էլ չհասկացա, բայց փաստ է, որ հեղինակը ինքն իրան արմատ էր հորինել ու նաև դրա վրա հիմնել իրա «տեսությունը»:
Բռնեցի, շարունակեցի կարդալ, հաջորդ տողում հեղինակը բոցել ա.
Չալարեցի, մտա, նայում եմ Աճառյանի բառարանը: Ախպեր, չէ ու չէ, «կալայ» չկա: Տարբեր լեզուներից փոխառված տարբերակներ Աճառյանը ներկայացնում ա, ասենք «խալայ», «ղալայ», «կալա»: Բայց չէ, մեր հանճարեղ հեղինակին «Կալայ»-ն ա պետք, ու ինքը որոշել ա, որ հերիք չի հայերն ունեն տենց բառ, դեռ մի հատ էլ մյուս լեզուներ մեզնից ա գնացել, կամ ոնց-որ ինքն ա գրել՝ կենտրոնը հայերենն ա:Անագ մետաղին Հրաչյա Աճառյանի հայերեն արմատական բառարանում(Երևան 1986թ.) տրված է նաև հայերեն կլայեկ բառը, որը մինչ այժմ Հայաստանի տարբեր շրջաններում օգտագործվում է որպես անագի անվանում։ Կլայեկ բառը չի համապատասխանում նշված հիպոթեզին, և հեղինակը ցույց է տվել, որ կլայեկ բառի արմատը կալայ բառն է։ Այդ բառն օգտագործվում է վրացական, օսեթական, սերբական, ուզբեկակն, տաջիկական և այլ լեզուներում և կալայ բառի օգտագործման տարածքի կենտրոնը Հայաստանն է։ Գրենք կալայ բառը։
Կ Ա Լ Ա Յ Sn50
15 + 1 + 12 + 1 + 21 = 50
Չալարեցի, բռնեցի nayiri.com-ում սաղ բառարանները նայեցի: Ոնց և ակնկալում էի, որևէ բառարանում «Կալայ» բառ չկա: Մենակ ինչ-որ նոր հրատարակված «Գրաբարի բառարանում» կա՝ լրիվ ուրիշ իմաստով: Էս բառարանում «Կալայ» բառը հղվում ա «Ունել» բառի վրա, որն էլ իր հերթին էդ բառարանում 13 բացատրություն ունի, որոնցից որևէ մեկը տո «անագ» չէ, ուրիշ «մետաղի» հետ էլ առնչություն չուներ:
Հետո չալարեցի, գուգլեցի, ոնց և սպասում էի, էս բառը «Անագ» իմաստով հայտնաբերեցի միայն էս հոդվածում, ու ինչ-որ մարդկանց ֆբ էջերում՝ առանց հղման:
Մի հատ էլ «Արևակ»-ում փնտրեցի, տեսնեմ գրականության մեջ ու մամուլում տենց բառ գործածվել ա, պարզվեց, որ չէ:
Հիմա էս կնոջը, ով, ի դեպ, կրթված, շատ խելացի, իր գործի գիտակ մարդ կին ա, ասում եմ փնտրելուս արդյունքները... ձեռքը թափ տվեց ու ասեց, որ իմ հետ անիմաստ ա շարունակելը
Այ ախպեր, լավ, ես կհասկանամ, եթե ինչ-որ մեկը իսկապես տենց օրինաչափություն նկատի ու դա ներկայացնի, դրա շուրջն էլ դատողություններ անի: Կարող ա դատողություններին չհամաձայնվեմ, բայց կհասկանամ: Բայց երբ որ մարդը ակնհայտ մանիպուլյացիա ա անում, երբ որ ինքն իրանից բաներ ա հնարում ու դրան հարմարացնում, ո՞նց կարող ես լուրջ ընդունել: Ախր էս բացահայտ շառլատանություն, մուտիլովշիկություն ա: Չգիտեմ էլ ինչ անուն տամ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
boooooooom (04.06.2015), Cassiopeia (04.06.2015), Rammstein (05.06.2015), Աթեիստ (04.06.2015), Հայկօ (04.06.2015), Ներսես_AM (04.06.2015)
Ի դեպ մի հատ նմանատիպ բոց էլ էսօր իլուրն էր հրապարակել
Առաջին տուրիստը եղել է Նոյը, եւ ոչ մեկը չի հերքում դա: Առաջին տուրօպերատորը եղել է Աստված, որը ուղարկել է առաջին տուրիստին Արարատ սարի գագաթ:
Տուրիզմի հայկական ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մինասյան
- See more at: http://www.ilur.am/news/view/45537.h....7b47w1Bc.dpuf
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (04.06.2015)
ՈՍԿԻ-ից բացի մնացածը սաղ հարմարացրած են, բայց դրա վրա դրել «լուրջ» հոդված են սարքել։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Chuk (04.06.2015)
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ