Մնում էր, որ կանտրոլ սահմանեիք, թե ով որ գրառմանն ու ինչի համար պետք ա շնորհակալություն տա![]()
Մնում էր, որ կանտրոլ սահմանեիք, թե ով որ գրառմանն ու ինչի համար պետք ա շնորհակալություն տա![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
ես փորձեցի «ա» տառնել կիսել սւ
http://hetq.am/am/diaspora/kalkata-8/Մոտ մեկ ժամ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու տակ գտնվող Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի սաները, չնայած ստեղծված արգելքներին, կարողացել են լուր ուղարկել Հայաստան, որ ճեմարանում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ:
Վերջերս տեղի ունեցած հանդիսության ժամանակ աշակերտներից երկուսը` Անդրանիկ Գևորգյանը և Հայկ Պողոսյանը, շփոթվել են և չեն կարողացել արտասանել հանձնարարված բանաստեղծությունները: Որպես պատիժ` ճեմարանի կառավարիչ Հայր Խորեն Հովհաննիսյանը մեկ ամսով տվյալ աշխակերտներին զրկել է մինչ այդ ունեցած իրենց իրավունքներից:
Կառավարչի հետ հանդիպելու ավագ աշակերտների փորձը հարուցել է Հայր Խորենի զայրույթը: Վերջինս մեղադրել է ավելի քան 8 տարի ճեմարանում գտնվող և արդեն ավագ դպրոցում սովորող Անդրանիկին` իր դեմ գործելու և դավադրություն կազմակերպելու մեջ:
Զայրացած հոգևոր հովիվը 20 րոպե է տվել Անդրանիկին ճամպրուկը հավաքելու և Հայաստան վերադառնալու համար: Տեսնելով, որ վերջինս ընդդիմանում է` զանգել է ոստիկանություն: Ոստիկաններն անմիջապես ժամանել են ճեմարան:
Աշակերտները փակել են ոստիկանների և անվտանգության աշխատակիցների ճանապարհը և թույլ չեն տվել Անդրանիկին դուրս բերել դպրոցի տարածքից:
Նշենք, որ ճեմարանում սովորելու և Հնդկաստանում կեցության ապահովման պատասխանատվությունը, ծնողների համաձայնությամբ և ստորագրությամբ, հանձնվում է Մայր Աթոռին, որը պատասխանատու է նաև աշակերտների անվտանգության համար:
Աշակերտներին հունից հանել է ոչ միայն ճեմարանում առկա խիստ ռեժիմը, այլև Հայր Սուրբի վերաբերմունքը իրենց հանդեպ, որն արտահայտվել է նաև եկեղեցում վերջին պատարագի ժամանակ, երբ աշակերտուհիներից Լինետ Սաֆարյանը թուղթը մոռանալու պատճառով չի կարողացել կարդալ ընթերցանության իր բաժինը: Նրա հասցեին եկեղեցում Հայր Խորենի հնչեցրած խոսքերը վիրավորել են չափահաս աղջկան, ինչպես նաև ճեմարանի բոլոր սաներին:
Վերջին տեղեկությամբ` ոստիկանական ևս երկու մեքենա է եկել ճեմարան, իսկ կապի բոլոր միջոցներից արդեն իսկ զրկված աշակերտները հասցրել են այդ մասին տեղեկացնել Կալկաթայի Հայոց եկեղեցու վարչությանը, նախկին կառավարիչ Սոնյա Ջոնին և տեղական թերթերին, ինչպես նաև Հայաստանում գտնվող իրենց ծնողներին:
Աշակերտները վստահեցնում են, որ պայքարելու են իրենց իրավունքների համար և վերջ են տալու ճեմարանում տիրող անօրինականություններին: Այս պահին նրանք զրկվել են կապի բոլոր միջոցներից ու թեև ունեն ոստիկանների գործողությունների լուսանկարներ, սակայն ինտերնետային կապի բացակայության պատճառով դեռևս չեն կարողանում ուղարկել այդ լուսանկարները:
Մայր Աթոռից խոստացան վաղը պարզաբանումներ տալ Կալկաթայում ստեղծված իրավիճակի շուրջ:
![]()
Վերջին խմբագրող՝ VisTolog: 13.07.2010, 09:44:
http://flagburningworld.com/ ՎԱՌՈՒՄ ԵՆՔ ազերիների դրոշը
Մինչև վերջերս ես էլ էի համարում, որ ճիշտը «ու՛/ու՞»–ն է, բայց վերջերս հայտնաբերեցի, որ Լեզվի Տեսչության տեղեկատուում տարբեր տեղեր «ո՛ւ/ո՞ւ» է գրված, իսկ «ու՛/ու՞» ձևն ընդհանրապես չեմ հանդիպել էդ գրքում (թեև ամբողջը չեմ կարդացել, բայց դե չեմ կարծում, թե վրիպակներ լինեին էդ բոլորը)։ Կարծում եմ՝ սա կարելի է որպես ուղեցույց ընդունել. վերջիվերջո, պատահական գիրք չի։
Տվյալ դեպքում կետադրական նշանի տեղը կարելի է դիտարկել ոչ թե տառը կիսելու տեսակետից, այլ բարետեսության. ու–ն ամեն դեպքում երկու առանձին մասնիկներից է կազմված, ու եթե էդ տառի գրելաձևը թույլ տալիս է այն ֆիզիկապես կիսել, ապա կետադրական նշանը մասնիկների արանքում դնելն ընդհանուր առմամբ ավելի կոկիկ տեսք է տալիս ստացվող պատկերին։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Էդ դեպքում նույնը կարելի է ասել "ա"-ի դեպքում: Ձեռագիր գրելիս չենք սպասում, որ տառը վերջանա, նոր նշանը դնենք, այլ հենց տառի վրա ենք դնում, եթե տպագիրն էլ նույն հնարավորությունը տար, որ ասենք այնպես դնեինք նշանը "ու"-ի վրա, որ "ո" և "ւ" մասնիկները իրարից չհեռանային, համեստաբար կլռեի, բայց...![]()
Բայց «ու»-ն երկու տառից ա բաղկացած` «ո» ձայնավորից ու «ւ»-ից: Չգիտեմ` «ւ»-ը ձայնավո՞ր ա, թե՞ բաղաձայն, բայց իմ կարծիքով բաղաձայն պիտի լինի, դրա համար էլ հարցականը դնում ենք ձայնավորի վրա:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
Շինարար (13.07.2010)
Մանուլ ջան, տառերի ծագումնաբանությունից արի վերացարկվենք, էսօրվա մեր այբուբենում "ու"-ն մի տառ ա, այն չի ընկալվում ոչ գրությամբ, ոչ արտասանությամբ "ո"-ի ու կիսաձայն "ւ"-ի միացություն: Ու վերջում, ինչ էլ լինի, որն էլ ճիշտ լինի, ինձ դուր է գալիս "ու՞" տարբերակը, իսկ Ռամշին ուղղելու հարցում չիմացությունս արդեն ընդունել եմ![]()
Դատարկություն (14.07.2010), Շինարար (13.07.2010)
Ներկայումս Պարսկաստանը ամենայն լրջությամբ զբաղվում է այսպես կոչված «ուրանի հարստացամամբ» ու եթե մուսուլմանական հզոր տերություն սարքելու գաղափարը գլուխ բարձրացնի ու սկսվի պատերազմ, Պարսկաստանը աչքն էլ չի թերթի Հայաստանը հողին հավասարացնելու համար, լրիվ նույն կերպ, ոնց որ մենք աչք չենք թերթի Բաքուն «մարդաթափ» անելու համար, իսկ էդ ձևական տոլերանտությունը ՝ հուշարձան չքանդելու տեսքով, մեծ բան չի: Ի վերջո, մենք իրենցից պահանջելու ոչինչ չունենք, ինչի՞ պիտի մի երկու կրծած խաչքար քանդեն:
VisTolog (14.07.2010)
Պետք եղած դեպքում հողին խի ա հավասարեցնում? Դրանով մի քիչ իրան կմեկուսացնի աշխարհից: Իրանք մեզ ձեռք չեն տա, ավելին, ինձ թվում ա եթեեեե դա լինի, մեզ դաշնակից իրանց կսարքեն (դե ստեղ մեր կարծիքը ոչ մեկ չի հարցնում):
Դե հիմա թուրքերի հետ շատ շփվելն էլ սրան բերեց (սև հումոր):Ի վերջո, մենք իրենցից պահանջելու ոչինչ չունենք, ինչի՞ պիտի մի երկու կրծած խաչքար քանդեն:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ