Բայց ո՞վ ա իրան իշխանության բերելու հարց բարձրացրել

էն ընդգծածս մասով էլ՝ պատկերացրու, որ մեր երկրի նախագահը բանասեր ա, վարչապետը մինչև էս վերջերս տնտեսագետ էր, ՀՀԿ խմբակցության ղեկավարը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենաերիատաարդ դոկտորն ա եղել, ու իրոք մինչև էս վերջերս քո ասած գրագետ, խելացի, կշռադատված մարդ էր, իրոք, բայց իշխանության եկած ժամանակ Գալուստից ոչնչով չի տարբերվում: Արի խնդրում եմ անասնապահների վրա մեղքը մի գցի, էս երկիր քանդել են ու քանդում են հենց շատ գրագետ մարդիկ: Բայց էդ չի նշանակում, որ եթե մեկի մի ասած բառը հավանում ենք, նկատի ունենք, որ իրան ուզում ենք իշխանության բերել

Կներես, մի քիչ ծիծաղելի ա անգամ էդ տեսանկյունից էս տղու հարցազրույցը քննարկելը: Ո՞նց էլ մտքովդ անցել ա:
Էդ գրագետ մարդիկ քանի դեռ էնքան խելահաս չեն դարձել, որ հասկանան, որ իրանք էդ անասնապահների, տրակտորիստների, կթվորուհիների հետ հավասար են, որ ոչնչով նրանից բարձր չեն, որ իշխանության գալով մի խնդիր են ունենալու՝ ծառայել տաքսիստներին ու կթվորուհիներին՝ իրենց նման, իրենց հավասար մարդկանց, որոնցից ծնվել են իրենք, ախպեր ջան, էդ գրագետ մարդիկ առանց էդ գիտակցության մնում են անխելք, տհաս, ու հենց իշխանության եկան, դառնալու են Սերժ Ազատի Սարգսյան:
Էջանիշներ