Երեկ կամ երեկ չէ առաջին օրը Ստամբուլում ԼԳԲՏ շքերթ է եղել, որին, բնականաբար, մասնակցել է նաև իմ նատուրալ ընկեր Գյուրքանը՝ որպես երդվյալ արմատական դեմոկրատԳիշերն ինձ մի նկար է ուղարկել ու գրել, որ հենց էդ պլակատը տեսել է, ինձ է հիշել։ Դե էդ ժամին, քնատ, մենակ առաջին պլանի պաստառի վրա գրածը տեսա, մի բոլ ծիծաղեցի, տրամադրությունս բարձրացավ ։Ճ էսօր որ մի հատ էլ նայեցի, տեսա, որ տարօրինակ զուգադիպությամբ կողքին ավելի փոքր, բայց ինձ համար ոչ պակաս հետաքրքիր պլակատ էլ կար։
Հիմա էս տղան դեռ ՖԲ չի մտել, որ հարցնեմ՝ էդ կողքինը նկատե՞լ է, թե՞ ուղղակի Կոնչիտայի պատճառով է ինձ հիշել
Զգուշացում. սփոյլերը 18+ պարունակություն ունի
••Սեղմել՝ ցույց տալու համար
Էջանիշներ