User Tag List

Էջ 603 686-ից ԱռաջինԱռաջին ... 103503553593599600601602603604605606607613653 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 9,031 համարից մինչև 9,045 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #9031
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում ա՝ դանիերենը երրորդ մոդուլից սկսած շատ ա բարդանում, սկսում են գեղարվեստական գրքեր հանձնարարել:
    Բան չասեցի: Ուղղակի սկսեցին անհամբեր սպասել երրորդ մոդուլին

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (11.09.2014), Cassiopeia (11.09.2014), Նիկեա (11.09.2014)

  3. #9032
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցանկություններն, իրոք, իրականանում են: Երբեմն էնպիսի պահերի, որ հեչ չէիր սպասի, կամ երբ մոռացել ես, որ էդպիսի ցանկություն ես ունեցել: Լինում ա, հիանում ես, վայելում, ոգևորվում, հետո՝ երբ պատահաբար մի հայացք ես ձգում հետ, հիշում ես, որ նման ցանկություն ես ունեցել: Կամ էլ ուզում ես, բայց հնար չկա, իրականացման ճանապարհ չես տեսնում, մեկ էլ ինքն իրեն, բոլորովին անսպասելի ձևով հայտնվում ես հենց էդ ճանապարհի վրա:


    Էդպես ես եղա Dead Can Dance-ի համերգին, էն դեպքում, երբ նույնիսկ չէի էլ կարող երազել այդ մասին, քանի որ խումբը ցրվել էր: Ու մեկ էլ հանկարծ պարզում ես, որ վերամիավորվել են, ալբոմ են թողարկում՝ հերիք չի, դեռ համերգային շրջագայություն էլ են անում: Ու մեջս անզուսպ ցանկություն մտավ՝ լինել իրենց համերգին: Ու երազում էի, որ ծննդյանս օրը լիներ:
    Եղավ: Մինչև հիմա էլ չեմ հասկանում՝ ոնց, որովհետև ո՛չ բավականաչափ փող ունեի, ո՛չ ժամանակ կար, ո՛չ նույնիսկ համերգի տոմս (բոլորը վաճառվել էին), էլ չեմ ասում, որ անձնագրիս հետ կապված էլ խնդիրներ եղան... Հրաշք էր, մի խոսքով: Ինքս ինձ նախանձում եմ:


    Ուզում էի Միք Մոսսի (Antimatter) հետ գարեջուր խմել (մի անգամ «անկապում» գրել եմ էդ մասին): Ի վերջո եկավ մի օր, երբ ցանկությունս, թեև մի քիչ վարիացիայով, բայց իրականացավ: Ուղղակի ինքը գարեջուր չէր խմում, այլ կոնյակ: Ու նույնիսկ ես իրան շոկոլադ նվիրեցի, ինքն էլ ինձ գրկեց (սրա մասին նույնիսկ չեմ համարձակվել երազել), ու համ էլ ասաց՝ "Oh, I love you!" Չեմ հորինում, իրոք ասել ա


    Մի ժամանակահատված կար, երբ Saturnus-ի երաժշտությունն ամենահոգեհարազատն էր: Ու հստակ գիտակցելով, որ նրանք երբեք Հայաստան չեն գա, ու նույնիսկ դժվար էլ թե լսած լինեն այդ անունը՝ որոշել էի որևէ կոնտակտ գտնել, նամակ գրել նրանց, ասել, թե ինչքան եմ սիրում իրենց երաժշտությունը ու խնդրել, որ իրենց ալբոմներից մեկական մակագրված օրինակ ինձ նվեր ուղարկեն: Ասում էի՝ մարդ ես, մեկ էլ տեսար արեցին: Հետո երևի ամաչեցի, թե ուրիշ պատճառով հետաձգեցի, արդեն չեմ հիշում, բայց մի օր մեկ էլ իրենք եկան Հայաստան՝ համերգի: Ու քանի որ ինձ համար չափազանց էժան էր թվում տոմսը նման խմբի համար, իմ էլ աղա ժամանակներն էին, չափսոսեցի ևս 10000 դրամը ու գնեցի տեղում վաճառվող իրենց սկավառակները, որ հետո իրենք մակագրեցին: Երևի նույնիսկ ձևի համար չեմ դրել դիսկավոդի մեջ (դե մեկ ա՝ բոլոր երգերն ունեի թվային տարբերակով), բայց էն փաստը, որ դրանք կան, իմն են, ինձ համար շատ կարևոր ա:
    Էս մեկը նույնիսկ չեմ ջոկել ժամանակին, միայն վերջերս պատահաբար հիշեցի է՜ն ցանկությանս մասին ու հասկացա, որ, փաստորեն, էդ մի ցանկությունս էլ ա իրականացել:


    Որ խորանամ, երևի շատ բան կհիշեմ, բայց մեկ էլ ծովի մասին ասեմ ու վերջացնեմ ձեր ներվերի վրա ազդելս:
    Էս տարի մի տեսակ շատ էի ուզում ծով գնալ: Նախորդ տարիների ուղղակի ուզենալուն ավելացել էր այն, որ ծովի մասին մարդկանց խոսակցությունները, կարծիքները, ծովափնյա նկարները վրաս յուրահատուկ ձևով ազդում էին, ամեն մեկի՝ ծովի մասին արտահայտած դրական կարծիքը ուղեղումս մեխվում էր՝ աֆորիզմի նման... Մեկ-մեկ էլ էն Կառլսոնի դոմամուչիծելնիցայի պես՝ ասում էի՝ նու չե՞մ յա խուժե Համ էլ բժիշկս ասել էր, որ լավ կլինի՝ հաջողացնեմ ծով գնալ, վրաս լավ կազդի: Բայց դե ձև չկար. հենց մենակ էն, որ չգիտեի՝ ում հետ գնալ, հերիք էր, մնացած «մանրուքները» չհաշված: Ու մեկ էլ մի օր, շաբաթ օրով, ցերեկվա 3-4-ի կողմերը իմանում եմ, որ հորեղբորս աղջիկը հաջորդ օրը մեկնում ա, ինչ-որ անծանոթ աղջկա հետ, որի հետ ծանոթացել ա հենց մենակ էն նպատակով, որ մենակ չգնա: Ցայտնոտի մեջ, հեռախոսազանգերով արձակուրդ եմ ձևակերպում, հաջորդ օրվա քաղաքից դուրս գնալու պայմանավորվածությունն եմ cancel անում, քանի որ անձնագիրս օտարերկրյա պետություններում վավեր չէր, հասցնում եմ գնալ ոստիկանություն, փակվելուն կես ժամ պակաս կնիքը խփել տալ (բախտս բերեց, որ մեռելոցի փոխարեն էդ շաբաթ օրն աշխատում էին)... Մի խոսքով: Չմեռանք, ծով էլ տեսանք:
    Ի դեպ, ծովի մասին սկսել եմ մտածել ու տեսնել ուզենալ ուղիղ 10 տարի առաջ՝ 2004-ին: Մարդամեկն էլ ասում էր՝ միասին կգնանք: Իհարկե, ես չէի էլ սպասում, թե նման բան կլինի: Սիրուն բան էր, ասում էր, էլի: Ուրիշ սիրուն բաներ էլ էր ասում: Սիրուն, ախմախ, խառը ժամանակներ էին:


    Սենց բաներ:
    Ասածս էն ա, որ ցանկություններն ու երազանքները իրականանալի են, արխային երազեք: Ու հնարավորինս մանրամասն, քանի որ կիսատ-պռատ երազածը կարող ա հենց կիսատ-պռատ էլ ստանաս:
    Կներեք, եթե անկապ բաներ եմ գրել, քունս տանում ա
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  4. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.09.2014), boooooooom (12.09.2014), Cassiopeia (12.09.2014), Chilly (12.09.2014), John (12.09.2014), Katka (09.10.2014), Peace (16.09.2014), Smokie (12.09.2014), Աթեիստ (12.09.2014), Գորտուկ (12.09.2014), Դատարկություն (12.09.2014), Մուշու (12.09.2014), Նաիրուհի (12.09.2014), Նիկեա (13.09.2014), Ուլուանա (12.09.2014)

  5. #9033
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան էլ ասեմ ու գնամ: Վերևի գրառման հետ էլ մի քիչ կապ ունի:
    Արգենտինական տանգոն ձգում էր, դուրս շատ էր գալիս: Ու էլի չէի համարձակվում երազել, որ մի օր ես էլ կարող եմ պարել: Իսկ որ Հայաստանում կա տանգոյի խմբակ ու բավականին շատ ու բավականին լավ պարողներ, գաղափար անգամ չունեի: Ու մի օր պատահաբար տեսնում եմ նոր խմբի հավաքագրման հայտարարությունը... Մի խոսքով, հիմա գնում եմ տանգոյի, արդեն 4 ամսից ավելի:
    Վերջին դասին՝ վերջում, երբ արդեն ուղղակի պարում էինք, մարդամեկն ասաց՝ «բա հետո էլ ասում ես՝ վատ եմ պարում» )) Ասում եմ՝ ճիշտ էի ասում, էն ժամանակ վատ էի պարում, ասում ա՝ բնական ա, ժամանակ ա պետք:
    Մի խոսքով, կամաց-կամաց սկսել եմ կարողանալ պարել (թու-թու-թու): Էնքան ուրախ եմ էդ առիթով, ուզեցի ձեզ հետ էլ կիսել ուրախությունս


    Հ.Գ.
    Մեկ էլ շատ եմ ուզում երգել կարողանալ: Հլը տեսնեմ՝ էս սկզբունքը կաշխատի՞ երգելու կարողության վրա:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.09.2014), boooooooom (12.09.2014), Cassiopeia (12.09.2014), Chilly (12.09.2014), Katka (09.10.2014), Smokie (12.09.2014), Աթեիստ (12.09.2014), Գորտուկ (12.09.2014), Մուշու (12.09.2014), Նաիրուհի (12.09.2014), Նիկեա (13.09.2014), Ուլուանա (12.09.2014)

  7. #9034
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբ, հաջողություն քեզ:


    Հ.Գ. Կներես, Այվի ջան, բայց հանգամանքների բերումով լքում եմ ոչ միայն Ակումբը, այլև գրական ֆլեշմոբը:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (12.09.2014), Նիկեա (13.09.2014)

  9. #9035
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր սուպերմարկետում տեսա թուզ են ծախում, ու շատ թանկ չէր: Մտածեցի՝ առնեմ: Պլաստմասե տուփ էր, մեջը՝ չորս հատիկ թուզ: Բերեցի տուն, հավեսով կերա, շատ վատը չէր, էն որ Երևանում աճող ախմախ թուզ կա է, որ Մեղրու թզին ոչ մի կերպ չի հասնի, այ դրա որակի էր: Տենց, կերա-պրծա, տուփն արդեն ուզում էի շպրտել, մեկ էլ որ չտեսնեմ՝ մեջը ռեցեպտ ա գրած, թե ոնց էփես թուզը: Կոնյակով-կարագով-շաքարով բանով ռեցեպտ էր: Փաստորեն էս հարիֆները սենց են ծանոթանում մեր ազնվական մրգերին: Ոչ էրնեկ իրանց:

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.09.2014), boooooooom (15.09.2014), Ruby Rue (15.09.2014), Աթեիստ (14.09.2014), Հայկօ (14.09.2014), Մուշու (14.09.2014), Նաիրուհի (14.09.2014), Նիկեա (16.09.2014), Շինարար (14.09.2014), Ուլուանա (14.09.2014), Վոլտերա (18.09.2014)

  11. #9036
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր լրիվ պատահաբար ծանոթացել ենք CactuSoul–ի եղբոր հետ ։

    Հետաքրքիր պատահականություն էր։ Ընտանիքով գնացել էինք մեր կողքի քաղաքի հայկական եկեղեցու մոտ կազմակերպված պիկնիկին։ Դե, իրականում շատ քիչ մարդկանց ենք ճանաչում տեղի հայկական համայնքից։ Էնտեղ հայերեն խոսք հազվադեպ կարելի է լսել, լսածն էլ հիմնականում արևմտահայերեն։ Հայաստանցի հայերի շատ չենք հանդիպել էնտեղի միջոցառումներին։ Մի տարածք կար, որ երեխաների համար էր հատկացված՝ համապատասխան զբաղմունքներով ու զվարճալիքներով։ Տղայիս նստեցրի սեղաններից մեկի մոտ, որ պլաստիլինով խաղա։ Քիչ հետո մի երիտասարդ իր երկու երեխաներին բերեց՝ մեկն աղջիկ, մեկը տղա, նստեցին։ Նկատեցի, որ իրար հետ արևելահայերեն են խոսում։ Ուշադրություն դարձրի։ Քիչ հետո ամուսինս եկավ։ Որոշ ժամանակ կողք–կողքի կանգնելուց ու ամեն մեկն իր երեխայի հետ խոսելուց հետո ամուսինս ու էս երիտասարդը որոշեցին ծանոթանալ։ Ես էլ, բնականաբար, ծանոթացա։ Սկսեցինք խոսել։ Ընթացքում որ նայում եմ էս աղջիկ երեխային, զգում եմ՝ ինչ–որ ծանոթ բան կա... Մեկ էլ պահի տակ հիշեցի, որ Անին (Կակտուսը) մի կես տարի կամ ավել առաջ իր եղբոր աղջկա հետ նկարներ էր դրել Ֆեյսբուքում (գուցե նաև Ակումբում, չեմ հիշում), որը կարծես էս աղջնակին էր հիշեցնում։ Բայց մյուս կողմից էլ վստահ չէի։ Ամեն դեպքում ակնհայտ չէր թվում ինձ նմանությունը։ Եթե նույնիսկ ինքն էր, ապա, ինձ թվում է՝ մի քիչ փոխվել էր կամ ուղղակի նկարներում էր մի քիչ ուրիշ։ Համենայնդեպս, էդ նմանությունը գիտակցելուց հետո որոշեցի աղջնակի հայրիկին էլ մի հատ նոր աչքով նայել։ Ինքն ու ամուսինս խոսում են, ես էլ նայում եմ, և ո՜վ զարմանք. էս տղան ահավոր նման է Անիին ։ Աչքերը, ունքերը, ժպիտը, ընդհանուր կերպարանքն էլ զարմանալիորեն հիշեցնում է Անիին։ Ես էլ դեռ տարիներ առաջվանից Անիի եղբոր մասին Անիից լսել էի միայն էն, որ Նյու Յորքում է ապրում, ուրիշ ոչինչ, իսկի նկարը չէի տեսել։ Հիմա նայում եմ էս տղային ու մտածում. «Լավ, բայց մի՞թե հնարավոր ա, որ էս աստիճանի նման լինի ու եղբայրը չլինի »։ Բայց ո՞նց հարցնեմ։ Ախր զուտ նմանությունը լուրջ հիմք չի, էլի։ Հո չե՞մ ասի՝ Դուք էնքան նման եք Անիին, կարո՞ղ ա եղբայրն եք։ Էդպես ահագին ժամանակ նայում էի ու գցում–բռնում, թե ինչ հարցնեմ, ոնց հարցնեմ։ Վերջը մտածեցի՝ մի քիչ հեռվից սկսեմ. նախ ազգանունը հարցնեմ։ Դե, Անիի ազգանունը տարածվածներից չի. եթե համընկավ, ուրեմն հաստատ եղբայրն է ։ Մի քիչ էլ ինձ համոզեցի, համարձակությունս հավաքեցի ու հարցրի. «Կներեք, Ձեր ազգանունն ի՞նչ ա»։ Ասեց. Անիի ազգանունն էր։ Արդեն ոգևորված հարցրի. «Դուք Անիի եղբա՞յրն եք»։ Ինքն էլ, բնականաբար, զարմացավ, թե որտեղից իմացա։ Հետո ասեցի, թե Անիին որտեղից գիտեմ, երբվանից և այլն։ Ամուսինս էլ որ իմացավ՝ Անիի եղբայրն է, ինքն էլ միանգամից ասեց, որ շատ նման է Անիին ։
    Այ էսքան կլոր է աշխարհը ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 15.09.2014, 06:09:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.09.2014), boooooooom (15.09.2014), CactuSoul (16.09.2014), Cassiopeia (15.09.2014), Chuk (15.09.2014), John (15.09.2014), Peace (16.09.2014), Ruby Rue (15.09.2014), Smokie (16.09.2014), V!k (15.09.2014), Աթեիստ (15.09.2014), Հայկօ (15.09.2014), Ձայնալար (15.09.2014), Նաիրուհի (15.09.2014), Նիկեա (16.09.2014), Շինարար (15.09.2014), Վոլտերա (15.09.2014)

  13. #9037
    Mari Sari մարիօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2013
    Հասցե
    Նարնջի բաղեր
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ հարցազրույցի համար զանգել էի, որ Գյումրու մանկավարժականի դասախոսներից մեկի հետ պայմանավորվեմ, ժամ-տեղ հարցրի, ասեց՝ որ ժամին ուզում ես զանգի, ինձ հարմար կլինի, անպայման կպատասխանեմ: Հեռախոսը դրեցի ու ծնողներիս ասեցի, որ ահավոր տարօրինակ է, չեմ հավատում, որ մարդիկ կարող են էսքան բարի գտնվել ու հասկանալ, որ դասերս թողել, հատուկ իրենց հարցազրույցի համար եկել եմ Գյումրի: Պապաս կասկածամիտ հայացքիս նայեց ու թե.
    -Մար, դու սկսել ես չհավատալ ու չվստահել մարդկանց, հասկացի, որ երբեմն մարդիկ ահավոր բարի են ու կարող են լինել նման բաներ:
    Էսօր գնացի մի ուրիշ տեղ էլ հարցազրույց ունեի, առանց զգուշացնելու էի գնացել, ընդունեցին, հաճույքով պատասխանեցին, ճանապարհեցին: Մտածում էի,որ պապան իրոք ճիշտ էր: Զանգեցի էդ դասախոսին, խնդրեց, որ 1,5 ժամից զանգեմ ու գնամ մոտը: Գնացի, քաղաքում էդքան թափառեցի, ժամն եկավ, 18 անգամ զանգեցի, անջատել էր հեռախոսը, հետո մի պահ միացրեց, էլի մի 20 անգամ զանգեցի, ոչ մի պատասխան: Մոտ երկու ժամ սպասեցի, մտածում էի, որ միգուցե հարմար չէր վերցնելը: ՈՒ էլի զանգեցի, ու էլի: Էնքան պատերի տակ կանգնեցի ու թրև եկա, որ էլի մի երկու ժամ անցավ, մտա դեկանատ էդ դասախոսից հարցնելու, ասեցին, որ կողքի սենյակում պիտի լինի, սենյակ, որի դուռը փակ էր: Էդտեղ լռվել սպասում էի, մեկ էլ դասարանցիներիցս մեկին հանդիպեցի, իրենց կուրսի ավագն էր, դեկանատում ճանաչում էին, մտավ հարցրեց, պատասխանեցին.
    -Էսօր ինստիտուտում չի եղել, չի էլ լինելու:
    Դեկանատի մոտ էլ մի խումբ ուսանողներ կանգնած էլի իրեն էին սպասում, որ լիկվիդները վերցներ:
    Հեռախոսը նորից լռում էր: Երեկոյան հասա տուն, մի լա՜վ թրջվել էի անձրևի տակ: Մտա տուն, պապային պատմում եմ. էլ ոչ մի բան չասեց, լավ կաներ՝ մի բան ասեր: Դասերիցս բացակայեցի ևս մեկ օր ու վաղն էլ եմ բացականեր շալակելու, որովհետև առանց էդ հարցազրույցի Գյումրիից գնալ չեմ կարող:
    Վստահե՞լ մարդկանց: Չէ՛:

    Հ.Գ. +էդ ամենին հիվանդացել եմ թրջվելուցս հետո:
    i wanted to destroy something beautiful

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    laro (17.09.2014), Ruby Rue (17.09.2014), Smokie (18.09.2014), Աթեիստ (17.09.2014), Դատարկություն (17.09.2014), մարդագայլուկ (17.09.2014), Նաիրուհի (17.09.2014), Ռուֆուս (17.09.2014)

  15. #9038
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ լավ ա, որ կա մեկը, որի ժպիտը տրամադրությունս բարձրացնում ա:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.09.2014), Cassiopeia (18.09.2014), Smokie (18.09.2014), Մուշու (18.09.2014)

  17. #9039
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ դու երբեք չես պատկերացրել էդ երկուսին առանց մեկը մյուսի, միշտ անբաժան ես պատկերացրել, թե՛ իրարից և թե՛ քեզնից, ու հանկարծ մի օր էն մի «անբաժանը» էլ չի լինում, մյուսին նայելիս չես կարողանում խոսել, որովհետև կոկորդդ արցունքները խեղդում են.... ու դու տեսնում ես, որ նա զգաց, բայց վերջին ուժերդ գործադրում ես, որ աչքերիցդ չթափվեն ու խոսում ես լրիվ ուրիշ ուրախ թեմայից, իսկ ուղեղդ անցյալում ա, հին ու բարի ժամանակների հետ: Բայց դու շարունակում ես ժպիտով խոսել ու պահել արցունքներդ ու վայելել էդ վայրկյանները, որովհետև վաղը դա էլ չի լինի ու դու դրան էլ կկարոտես.....
    Գնահատիր ունեցածդ, մի դժգոհիր էդ օրվա վատ օրից, որովհետև ամենաթանկը սիրելի մարդդ ա, մնացածն անցողիկ ա...չնայած սիրելիդ էլ ա անցողիկ: Ուղղակի ապրիր էդ պահով ու գնահատիր: Միշտ ասեք ձեր սիրելիներին, թե դուք ինչքան եք իրենց սիրում ու ինչքան թանկ են իրենք ձեր համար, մի ալարեք, ասեք...թող ձեր ասելը դառնա սովորական, ոչինչ....կարևորը, որ դու դա կարողանաս ասել, վաղը հնարավոր ա էլ չկարողանաս.....
    Վերջին խմբագրող՝ laro: 18.09.2014, 00:27:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (18.09.2014), Smokie (18.09.2014), Մ Մ (25.09.2014), Մուշու (18.09.2014), Ուլուանա (18.09.2014)

  19. #9040
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապրածս բոլոր եվրոպական երկրներում սենց մի բան կար: Անունը տարբեր բաներ էին դնում. թյութոր, տանդեմ փարթընըր, մենթոր, բայց իմաստը լրիվ նույնն էր: Տեղացի կամավորներ էին, որոնց կցում էին դրսից էկած ուսանողներին: Վերջիններիս օգնում էին բյուրոկրատական հարցերի միջով անցնելիս, ծանոթացնում իրենց երկրի մշակույթին, շփվում, ընկերություն անում: Էդպիսի երկու հաջող և մեկ ոչ այնքան հաջող փորձ եմ ունեցել: Ֆինլանդիայի թյութորներն ուղղակի միանգամից մի քսան հոգու համար էին հոգ տանում: Դրա համար այն մտերմիկ հարաբերությունները, որ ստեղծվեցին գերմանացի Հելգայի ու հոլանդացի Միշելի հետ, Ֆինլանդիայում չկար: Այդ շփումներից շատ բան քաղեցի, ահագին բան իմացա Գերմանիայի ու Հոլանդիայի պատմությունից, մշակույթից, քաղաքականությունից: Ես էլ իմով կիսվեցի:

    Երևի զարմանալի չի լինի, եթե ասեմ, որ Դանիայում էլ էի նման բան փնտրում: Մի քանի ամիս փնտրտուքից հետո գտա Կոպենհագեն հոսթ պրոգրամը: Իմաստով լրիվ նույն բանն էր, մենակ էն տարբերությամբ, որ պարտադիր չէր հենց նոր ժամանած լինեիր, այսինքն՝ ավելի հավանական է, որ սկզբնական բյուրոկրատական հարցերի միջով անցել ես արդեն, ավելի լուրջ հետաքրքրություններ ունես:

    Գտա, միանգամից մեյլ գրեցի՝ միամտաբար սպասելով, որ ամենաշատը մի քանի օրից մի հոգու անուն ու մեյլի հասցե կուղարկեն ու կասեն՝ շփվիր: Բայց պարզվեց, որ Դանիայում ամեն ինչ էդքան էլ հեշտ չէ... եկավ նամակ, որով ուղարկել էին բլանկ լրացնելու համար, որպեսզի ընդունեն դիմումս: Բլանկն էլ ինչ բլանկ... երկու ժամ տևեց, մինչև վերջացրի: Սիվիից սկսած, հոբիներով ու բնավորության գծերով վերջացրած, ինչ հարց ասես կար: Լրացված բլանկն ուղարկելուց հետո դեպքս քննեցին ու որոշեցին, որ ես արժանի եմ հոսթ ունենալուն: Հետո ուղարկեցին մի եքա թերթիկ՝ զանազան կետերից բաղկացած, որը պիտի ստորագրեի: Հետո էլ հանդիպման օր ու ժամ ուղարկեցին: Պիտի ներկայանայի ինչ-որ ներածական ծրագրի, որտեղ բացատրելու էին, թե ինչ է էդ հոսթ ծրագիրը: Ու եթե չներկայանայի, ինձ հոսթ չէին տալու:

    Մի խոսքով, սեպտեմբերի կեսերին նոր էդ ներածականն է լինելու, որից հետո նոր կկարողանամ հոսթ ունենալ: Մինչև էդ էնքա՜ն ջրեր կհոսեն, առանց էդ էլ Կոպենհագենի բոլոր ծակուծուկերը կամաց-կամաց հայտնաբերում եմ: Բայց էս ամենի մեջ ամենասարսափելին այն է, որ գովազդում են, թե՝ հոսթ ունենալն անվճար , թե՝ վեց ամիս է տևում: Այսինքն, ընկերությունդ դանիացու հետ սահմանափակում են վեց ամսով: Մդաաա
    Էսօր էդ ներածական ծրագիրն էր: Գնացի: Պարզվեց՝ մենակ էի: Մի հոգի էլ պիտի գար, բայց չէր էկել: Էդ ծրագրի ղեկավարը նստեց կողքս, սկսեց զանազան բաներ բացատրել, էդ թվում՝ ոնց իրար հետ ընկերանալ, քայլ առ քայլ, սկսած հարցեր տալուց, վերջացրած զանազան վարժություններով, ինչ անել, եթե ինչ-որ բան լավ չի ստացվում: Մի տոննա առաջարկ կար, թե որտեղ կարելի ա հանդիպել ու ինչ անել: Առաջին հանդիպմանը նստում, քննարկում են, թե իրարից ինչ են ուզում, թուղթ են ստորագրում, պլան կազմում: Ամեն օր տուն գնալիս օրագրում ֆիքսում են, թե ոնց անցավ հանդիպումը: Արանքում հարցրի, թե արդյոք էդ վեց ամիսը ֆիքսված ա: Ասեց՝ չէ, եթե ուզում եք, կարաք շարունակեք, բայց կամավորությունն էդտեղ վերջանում ա: Հետո հարցրի, թե ինչքան ժամանակից ինձ հոսթ կտան, ասեցին՝ մի երկու ամսից:

    Մի եքա թեմա էլ էն մասին էր, թե ոնց նեթվորքդ լայնացնես: Ուրեմն մի հատ թղթի վրա պիտի գրես, թե ում ես ճանաչում, ընտրես մարդկանց, իրանց հետ ավելի մտերմանաս: Քթիս տակ ժպտում եմ. ձեր էդ թղթի վրա Կոպենհագենում իմացածս բոլոր մարդկանց անուններն ուղղակի չեն տեղավորվի:

    Վերջում անցավ մշակութային իվենթներին, հնարավորություններին Կոպենհագենում: Դրանից դեպրեսվեցի, որովհետև էս թեմայով ցանկացած խոսակցությունից հետո ես հանգում եմ էն եզրակացության, որ մի կյանքը հերիք չի քեզ հետաքրքրող բոլոր բաներն անելու համար (դե Կոպենհագենում):

    Դուրս էկա շենքից մի տեսակ տարօրինակ զգացողությամբ: Ինչ ահավոր բան ա, որ մարդկանց հետ ընկերանալը սենց մեխանիկական բան են սարքել, ու քայլ առ քայլ բացատրում են, թե ինչ անես, որ վատ չլինի:

  20. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.09.2014), boooooooom (19.09.2014), CactuSoul (18.09.2014), Cassiopeia (18.09.2014), Smokie (19.09.2014), Արշակ (20.09.2014), Մուշու (18.09.2014), Նաիրուհի (18.09.2014), Ուլուանա (18.09.2014)

  21. #9041
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Եթե ժամանակագրությունը ճիշտ եմ ֆիքսել, ապա ֆեյսում նախ ֆլեշմոբն էր: Հայտնի ֆեյսբուքցիները որոշակի տիպի գրառումներ ծաղրելով գրում էին մեծատառ ու լատինատառ հումորային պարոդիաներ, որոնց հերոսներն աղջիկն ու տղան էին, ու դրանով ծաղրում էին որոշակի ենթամշակույթը, եթե կարելի է էդպես ասել:

    Հետո երևի ֆլեշմոբի հավեսի ժամանակն անցավ ու մի, հավանաբար շատ ուժեղ հումորով մեկը ֆեյսում ստեղծեց «Օդնոկլասնիկի» խումբը ու շարունակեց այդ ծաղրը:

    Տեսնելով, թե ընկերներս ինչպես են դրանք տարածում, հրճվում, ուրախանում, ենթադրում եմ, որ հիմնականում ուժեղ հումորով բաներ են:

    Բայց, սատանան տանի, ինչքան ուզում է հումորով լինեն, չեմ կարողանում ինձ համոզել դրանցից գոնե մեկը կարդալ: Ու զարմանում եմ, որ կարդում են: Արա՛, ինչ ուզում եք ասեք, ես ծայրահեղական եմ, զզվում եմ թե՛ տրանսլիտից, թե՛, առավել ևս, մեծատառերով տրանսլիտից:

    Ուրիշ կերպ հումոր արեք, բարի մարդիկ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  22. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.09.2014), boooooooom (19.09.2014), CactuSoul (18.09.2014), Ruby Rue (19.09.2014), Smokie (19.09.2014), The silent river (18.09.2014), Լեո (19.09.2014), մարիօ (19.09.2014), Մինա (26.09.2014), Նաիրուհի (18.09.2014), Նիկեա (19.09.2014)

  23. #9042
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես էլ էս քանի օրը կարդում էի էդ ադնագլազնիկական տրասնլիտով հումորները, ու ասում «իսկականից, տենցն էր էլի էդ ադնագլազնիկը»։

    Երեկ տեսա Վերայի պլանշետի վրա դրածա ադնագլազնիկ ծրագիրը, բացեցի, պարզվավ, ոչ թե տենցն էր (անցյալ ժամանակով), այլ դրանից էլ վատն ա ու ներկա ժամանակով։

    Ասենք, էնքան վատն էր, որ ես կնախընտրեի գալուստ սահակյանի «մտքի գոհարները» կարդալ, մենակ թե դրանք էլ չտեսնեմ։

    Մի հատ մեծ ՅԱԽՔ։
    Վերջին խմբագրող՝ Chuk: 19.09.2014, 01:04:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (19.09.2014), CactuSoul (18.09.2014), V!k (20.09.2014), Արամ (18.09.2014), Մ Մ (25.09.2014), Մուշու (18.09.2014), Նիկեա (19.09.2014), Ռուֆուս (18.09.2014)

  25. #9043
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիշերը քնած ժամանակ զգացի մրսում եմ, բայց հոգնեցի վեր կենամ մի բան բերեմ ծածկվեմ: Տենց կուչ եկած պառկած էի, փորձում էի ինձ համոզել, որ չէ, չեմ մրսում: Մեկ էլ զգացի, որ մամաս ինձ ծածկում ա Ինչ էլ ճիշտ ժամանակին վեր էր կացել
    Տեսնես, որ ես մամա լինեմ, խելքս կկտրի՞ վեր կենամ երեխաներիս ծածկեմ
    Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում

  26. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.09.2014), ARMbrain (26.09.2014), Arpine (04.11.2014), CactuSoul (19.09.2014), Cassiopeia (19.09.2014), John (19.09.2014), Smokie (19.09.2014), unknown (19.09.2014), Արամ (21.09.2014), Գորտուկ (25.09.2014), մարիօ (19.09.2014), Մինա (26.09.2014), Մուշու (19.09.2014), Նաիրուհի (19.09.2014), Նիկեա (22.09.2014)

  27. #9044
    ձյան սիրահար unknown-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    այնտեղ ուր ձյունն է
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,131
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մեկա ակուբը ուրիշա էլիերկար ժամանակ բացակայելուց հետո էլ որ մտնում եմ զգում եմ են տան մթնոլորտը եստեղէս մեջիս զգացողությունը մենակ ակումբիցա
    А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю

  28. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.09.2014), Cassiopeia (20.09.2014), John (19.09.2014), laro (20.09.2014), Smokie (20.09.2014), Մ Մ (25.09.2014), Մուշու (21.09.2014), Նիկեա (22.09.2014)

  29. #9045
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջ էլ չեմ նկարել ոչ մեկին ու ոչ մի բան :

    Նայում եմ նկարներս ու հասկանում , որ կյանքիցս ինքս վտարել եմ մարդկանց ում կարոտում եմ , որ ինքս ինձ զրկել եմ ամենասիրել մարդկանցից : Հա հիմա ընկերներս հետս են , բայց չկա էն ինչ ունեի առաջ : Չկան առավոտյան վաղ արթնանալ , դասի գնալ , յուրահատուկ խմբեցիներին տեսնել , մտածել որ հոգնել եմ իրենցից : Դրա փոխարեն կա մշտական դարձաց ինքնախաբեությունը , որ ես հենց դա էի ուզում : Չեմ ուզում ես կյանքի այս նվերը , ես իմ խմբեցիներին եմ ուզում , իմ նախկին առօրյան եմ ուզում , դասերը որ չափից շատ են թվում միշտ : Ոնց չեմ հասկանում էն ընկերներիս , որոնք ունեն դա ու չեն գնահատում , տվեք ինձ դա , փոխվեք հետս տեղերով : Ինչու միշտ ուշ է սխալները ուղղեկ ?

  30. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (21.09.2014), laro (24.09.2014), Smokie (26.09.2014), unknown (22.09.2014), Մ Մ (25.09.2014), Նաիրուհի (22.09.2014), Նիկեա (22.09.2014)

Էջ 603 686-ից ԱռաջինԱռաջին ... 103503553593599600601602603604605606607613653 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •